ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է մինչև հուլիս հասնել դաշինքին Շվեդիայի անդամակցությանը
 |armenpress.am|

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է մինչև հուլիս հասնել դաշինքին Շվեդիայի անդամակցությանը |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտադիր է դաշինքին Շվեդիայի անդամակցությանը հասնել մինչև հուլիս, երբ Վիլնյուսում տեղի կունենա կազմակերպության գագաթնաժողովը։ Այդ մասին հաղորդում է POLITICO թերթում հրապարակված հարցազրույցը: «Իմ նպատակը նախկինի նման այն է, որ Թուրքիայում ընտրություններից հետո (խմբ.՝ մայիսին), բայց մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը, մենք կարողանանք վավերացնել նաև Շվեդիայի անդամակցությունը», - ասել է նա։ Քաղաքական գործիչը, սակայն, չի պարզաբանել՝ արդյոք դրա համար հարկավոր է, որ Թուրքիայում կառավարությունը փոխվի: POLITICO-ն նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը շատ տարիների ընթացքում առաջին անգամ սպառնալիքի տակ է հայտնվել: Ստոլտենբերգը շեշտել է, որ վերջնական որոշումը պետք է կայացնի Թուրքիան: Հունգարիան ևս առայժմ չի հաստատել Շվեդիայի անդամակցությունը, սակայն գործընթացի հիմնական խոչընդոտն է հանդիսանում Թուրքիան: Անկարայի և Ստոկհոլմի հարաբերությունները բարդացել են Շվեդիայում Ղուրանի այրման հետ կապված միջադեպի պատճառով: Ըստ Ստոլտենբերգի՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունից հետո Եվրամիության բնակչության 96%-ը կապրի ՆԱՏՕ-ի երկրներում։ Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այսպիսով՝ ՌԴ-ի՝ Ուկրաինա ներխուժման հետևանքով 2022թ. հուլիսի 5-ին մեկնարկած ընթացակարգերը հասան վերջնակետին՝ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ է։ ՆԱՏՕ-ին միանալու համար ընթացակարգեր է սկսել նաև Շվեդիան, սակայն վերջինիս անդամակցությունը չի վավերացրել 2 երկիր՝ Հունգարիան և Թուրքիան։
13:52 - 31 մարտի, 2023
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ սպասում են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն |shantnews.am|

Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ սպասում են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն |shantnews.am|

shantnews.am: Ֆինլանդիայի նախագահ և վարչապետ Սաուլի Նիինիստոն և Սաննա Մարինն ասել են, որ սպասում են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Ուրբաթ գիշեր ՆԱՏՕ-ի 30 երկրներից վերջինը՝ Թուրքիան, վավերացրել է դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը։ «ՆԱՏՕ-ի բոլոր 30 անդամները վավերացրել են Ֆինլանդիայի անդամակցությունը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանցից յուրաքանչյուրին վստահության և աջակցության համար: Ֆինլանդիան կլինի ուժեղ և ունակ դաշնակից, որը հավատարիմ է Դաշինքի անվտանգությանը: Ֆինլանդիան այժմ պատրաստ է միանալ ՆԱՏՕ-ին: Մենք անհամբեր սպասում ենք ողջունելու Շվեդիային, որը կմիանա մեզ որքան հնարավոր է շուտ»,- գրել է Նինիստյոն Twitter-ում։ «Ֆինլանդիայի դիմումն արդեն վավերացվել է բոլոր անդամ երկրների կողմից, և Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Շնորհակալություն բոլոր երկրներին գործընթացի ընթացքում աջակցության համար: Որպես դաշնակիցներ մենք ստանում և ապահովում ենք անվտանգությունը: Մենք պաշտպանում ենք միմյանց: Ֆինլանդիան այժմ և ապագայում աջակցում է Շվեդիային և աջակցում է երկրի անդամակցության դիմումին», – գրել է Սաննա Մարինը թվիթերում։ Ֆինլանդիան և Շվեդիան, Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին, հեռացան երկար տարիների ռազմական չեզոքությունից և 2022 թվականի մայիսի 17-ին դիմեցին ՆԱՏՕ-ին։ 2023 թվականի սկզբին ՆԱՏՕ-ի 30 երկրներից 28-ը հաստատել են երկու հայտերը, սակայն Հունգարիան և Թուրքիան ցանկանում էին շվեդական հայտը դիտարկել ֆիննականից առանձին։
11:00 - 31 մարտի, 2023
Եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիևի վրա․ Ռասմուսենի հոդվածը Project Syndicate-ում |civilnet.am|

Եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիևի վրա․ Ռասմուսենի հոդվածը Project Syndicate-ում |civilnet.am|

civilnet.am: Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը (2009-14 թթ.) և Դանիայի նախկին վարչապետը, հոդված է հրապարակել հեղինակավոր Project Syndicate կայքում՝ եվրոպական առաջնորդներին ու միջազգային հանրությանը կոչ անելով մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա։ «Եվրամիությունը պետք է ավելի մեծ դեր խաղա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման համար»,- գրում է Ռասմուսենը։ «Եվրոպայի դռան շեմին՝ ուրիշ հակամարտություն» վերնագրված հոդվածը թարգմանաբար՝ ստորև։ Ակնհայտորեն խախտելով 2020-ի հրադադարի համաձայնագիրը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հրահրում և հերթական անգամ սպառնում հարևան Հայաստանին ռազմական ագրեսիայով։ Քանի որ Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրամիությունը պետք է ավելի մեծ դեր խաղա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման համար: Բոլորի հայացքներն արդարացիորեն ուղղված են Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմին։ Բայց դա արդարացում չէ մեկ այլ ճգնաժամի անտեսման համար, որը հասունանում է Եվրոպայի դռան շեմին: Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կրկին աճում է՝ մեծացնելով հերթական պատերազմի հեռանկարը։ Անցյալ շաբաթ ես այցելեցի Լաչինի միջանցք՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությանը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերից միջանցքի մուտքն ադրբեջանցիներն արգելափակել են բնապահպանական բողոքի պատրվակով։ Դա ակնհայտորեն տեղի է ունենում Բաքվի ռեժիմի աջակցությամբ։ Քանի որ «ցուցարարները» արգելափակում են քաղաքացիական կամ առևտրային երթևեկությունը Լեռնային Ղարաբաղ, Amnesty International-ը նախազգուշացնում է, որ մոտ 120 000 էթնիկ հայ բնակիչներ զրկված են առաջին անհրաժեշտության ապրանքներից և ծառայություններից, ներառյալ կենսական դեղամիջոցներից և առողջապահությունից: Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020-ի Ղարաբաղյան պատերազմի ավարտին ստորագրված հրադադարի համաձայնագրով Ադրբեջանը պարտավորվել է ապահովել ազատ տեղաշարժը ճանապարհի երկայնքով երկու ուղղություններով։ Արդարադատության միջազգային դատարանը, ընդունելով, որ Ադրբեջանը խախտում է պարտավորությունը՝ հրաժարվելով վերացնել շրջափակումը, փետրվարի 22-ին վճիռ է կայացրել՝ նրանից պահանջելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը դրա համար։ Բայց անցել է մեկ ամիս, և ոչինչ չի փոխվել։ Թեև միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պետք է պաշտպանեն երթուղին, նրանք չեն կարողացել դա անել։ Եթե Եվրոպան և ավելի լայն միջազգային հանրությունը չճնշեն Ադրբեջանին շրջափակումը վերացնելու համար, ներկայիս հումանիտար ճգնաժամը կարող է հումանիտար աղետ դառնալ: Ադրբեջանը օգտագործում է շրջափակումը և այլ միջոցներ Լեռնային Ղարաբաղին խեղդելու համար։ Բնակիչներին հաճախ արգելում են վերադառնալ իրենց տները, իսկ գազն ու էլեկտրականությունը պարբերաբար անջատվում են առանց նախազգուշացման կամ բացատրության: Ակնհայտ է, որ նպատակը հայ բնակչության կյանքը հնարավորինս դժվարացնելն է, և մոտալուտ էթնիկ զտումների լուրջ վտանգ կա: Մենք չպետք է մեր հայացքը շեղենք այն ամենից, ինչ կատարվում է։ Իր հերթին, ադրբեջանական ռեժիմը (և նրա առցանց տրոլները) շարունակում են նսեմացնել շրջափակման հետևանքները կամ անգամ դրա գոյությունը: Ավելին, նրանք հրաժարվում են նաև միջազգային դիտորդներին հնարավորություն տալ գնահատելու իրավիճակը: Այսպիսով, միջազգային հանրության համար առաջնահերթությունը ՄԱԿ-ի կամ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելն է: Մենք պետք է հստակ դարձնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կկանգնի հետևանքների առաջ, եթե շարունակի անտեսել Արդարադատության միջազգային դատարանի պարտավորեցնող հրամանը։ 2020-ի Ղարաբաղյան պատերազմի արդյունքում պարզ դարձավ, որ Ադրբեջանը ռազմական զգալի առավելություն ունի Հայաստանի նկատմամբ՝ շնորհիվ այն զենքի, որ նա գնել է Ռուսաստանից, Թուրքիայից և Իսրայելից։ Այս փաստը կրկնվեց անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը գրավեց Հայաստանի տարածքը, այդ թվում՝ ռազմավարական դիրքեր Ջերմուկ քաղաքի վերևում՝ ընդամենը երկու օր տևած մարտերի արդյունքում: Թեև Հայաստանը դեռ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է՝ տարածաշրջանային դաշինք, որը նախկին խորհրդային հինգ երկրներին կապում է Ռուսաստանի հետ, որևէ աջակցություն չեղավ, երբ նա օգնություն խնդրեց իր ինքնիշխան տարածքի վրա կատարված հարձակումից հետո: Երկիրը մնաց խոցելի ու միայնակ։ Իրավիճակն ավելի վատթարացնելով՝ Ադրբեջանը զորքերը պահում է Հայաստանի տարածքում և հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին։ Քանի որ խաղաղության բանակցությունները արգելակված են, հստակ նախանշաններ կան, որ Ադրբեջանը խորհում է ավելիին հասնել ռազմական ճանապարհով, քան խաղաղ բանակցությունների միջոցով: Չի կարելի բացառել առաջիկա ամիսներին Հայաստանի դեմ նոր հարձակումը։ Քանի որ Ռուսաստանը՝ Հայաստանի անվտանգությունն ավանդաբար ապահովողը, չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրամիությունը պետք է ավելի մեծ դեր խաղա տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար։ Ե՛վ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, և՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գիտակցել են դա և զգալի քաղաքական կապիտալ են ներդրել այդ գործում։ Սեպտեմբերին ռազմական գործողությունների վերսկսումից հետո ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն է ուղարկել Հայաստան՝ դիտարկելու Ադրբեջանի հետ սահմանը։ Բայց դեռ շատ ավելին է պետք անել։ ԵՄ առաքելությունը, որը ներկայում տեղակայված է միայն Հայաստանի տարածքում, պետք է արագ ընդլայնվի՝ վերահսկելու հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքը։ Եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիևի կառավարության վրա, որպեսզի նա թույլ տա ԵՄ անձնակազմին մուտք գործել ադրբեջանական տարածք: Իհարկե, ԵՄ անզեն առաքելությունը չի կարող կանխել ռազմական գործողությունները, բայց նրա ներկայության ընդլայնումը կբերի Ադրբեջանի վրա հետագա ճնշման՝ ռազմական առճակատման փոխարեն ընտրելու բանակցությունները: Շարունակությունը՝ civilnet.am-ում։
23:27 - 25 մարտի, 2023
Հարավային Կովկասում պատերազմի վտանգը իրական է և չի բխում Եվրոպայի շահերից․ Ռասմուսեն |armenpress.am|

Հարավային Կովկասում պատերազմի վտանգը իրական է և չի բխում Եվրոպայի շահերից․ Ռասմուսեն |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վտանգ է տեսնում առաջիկա ամիսներին։ Անդերս Ֆոգ Ռասմուսենը նման կարծիք է հայտնել Le Figaro-ին տված հարցազրույցում։ «Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը իրական է և թերագնահատված։ Կա Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միայն մեկ ճանապարհ և այդ ճանապարհը փակ է դեկտեմբերի 12-ից։ Սկսած առաջին անհրաժեշտության ապրանքներից մինչև դեղամիջոցներ՝ ոչինչ չի անցնում։ Մարդիկ մնացել են հայկական կողմում և չեն կարողանում վերադառնալ իրենց տներ։ Այս իրավիճակը կարող է հումանիտար աղետի հանգեցնել։ Վերջնական նպատակը կարող է լինել էթնիկ զտումը, ինչն այնքան կբարդացնի տեղացիների կյանքը, որ շատերը ուղղակի կարող են լքել տարածքը։ Ես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղերձ եմ հղել արգելափակումը դադարեցնելու կոչով։ Նա ինձ չի պատասխանել, ինչպես որ երբեք չի արձագանքել միջազգային հանրության տարբեր հայտարարություններին։ Միջազգային դատարանն էլ է Ադրբեջանին պարտավորեցրել դադարեցնել շրջափակումը, սակայն շրջափակումը շարունակվում է։ Ես գնահատում եմ այս հարցում Էմանուել Մակրոնի հանձնառությունը և հույս ունեմ, որ նախագահ Ալիևի վրա ճնշում գործադրելու հարցում  Ֆրանսիային կմիանան նաև Եվրոպական Միության հիմնական պետությունները»,- ասել է Ռասմուսենը։ Հարցին, թե ինչպիսի ճնշման մասին է խոսքը, Ռասմուսենը պատասխանել է․ «Եվրոպական հանձնաժողովը և Ադրբեջանը կապված են միմյանց էներգետիկ ոլորտի համաձայնագրերով։ Ակնհայտ է, որ ռուսական գազի մատակարարումների դադարեցումից հետո մեզ այլընտրանքներ են հարկավոր։ Բայց հենց այս համաձայնագիրը կարող է դառնալ հրաշալի հիմք Ադրբեջանի նախագահի վրա ճնշումներ գործադրելու համար։ Կարևոր է Բաքվին ասելը, որ մեր էներգետիկ շահը մեզ չի ստիպելու հայացքը մի կողմ թեքել պոտենցիալ հումանիտար աղետից։ Հնարավոր է, որ Իլհամ Ալիևն ավտոկրատ է, ինչպես և Վլադիմիր Պուտինը, սակայն ես հաստատակամորեն հավատում եմ, որ նա գիտակցում է , որ շահեկան չի լինի, եթե իրեն միջազգայնորեն մեկուսացնեն, ինչպես իր ռուս գործընկերոջը։ Ես կարծում եմ, որ Ալիևը մանրամասնորեն հաշվարկում է սահմանները, որոնք չի կարելի անցնել՝ խախտելով միջազգային իրավունքը։ Որովհետև Լեռնային Ղարաբաղի շրջափակումն օրենքի խախտում է, ինչպես և ահաբեկչությունները, որոնք իրականացվել են անցած տարա սեպտեմբերին Հայաստանի տարածքում, որոնց հաջորդել է Հայաստանի որոշ տարածքների օկուպացիան։ Եվրոպական Միությունը պետք է հասկացնի Ալիևի ռեժիմին, որ այս խախտումները չեն կարող անպատիժ մնալ»։  Ռասմուսենը հավելել է, որ Լաչինի միջանցքը ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։ «Ես իմ աչքերով եմ տեսել զինվորների, որոնք վերահսկում են ճանապարհը։ Նրանք շատ մոտ են գտնվում արգելափակման վայրին, սակայն ոչինչ չեն անում։ Մոսկվան ոչինչ չի արել այս իրավիճակը կանխելու համար, ինչպես որ ոչինչ չի ասել սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի վրա։ Հնարավոր է, որ Մոսկվան բացի այն, որ ցանկություն չունի օգնելու իր պատմական դաշնակցին, նաև հնարավորություն չունի դրա համար, քանի որ ամբողջությամբ կենտրոնացած է ուկրաինական ճակատի վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլանում է։  Նա կարծիք է հայտնել, որ Եվրոպայի դարպասների մոտ նոր հակամարտությունը չի կարող իրենց համար ձեռնտու լինել։ Ռասմուսենի խոսքով՝  առաջին հերթին դա կարող է սպառնալիքի  տակ դնել էներգամատակարարումները դեպի Եվրոպա։ Միևնույն ժամանակ, Ռասմուսենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի պասիվությունը կարող է նշանակել ոչ ֆորմալ դաշինք Ռուսաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։ «Ահա թե ինչու եվրոպական պետությունները պետք է զբաղվեն Հարավային Կովկասով։ Կարծում եմ, որ Եվրոպական Միությունը հասկացել է, թե ինչ է դրված խաղասեղանին՝ Հայաստան ուղարկելով դիտորդական առաքելություն։ Այս պահին դիտորդների խումբը շատ փոքր է, միջոցները չափազանց սահմանափակ են, իսկ փորձագետները հասանելիություն չունեն սահմանի ադրբեջանական հատվածին։ Սակայն սա լավ բազա է»,- ասել է Ռասմուսենը՝ նշելով, որ դիտորդների նպատակն է միջնաժամկետ հեռանկարում կանխել սպառնալիքը, որովհետև Ադրբեջանը չի համարձակվի հարձակվել, քանի դեռ կան եվրոպական դիտորդները։ Նա Եվրոպական Միությանը կոչ է արել ավելի երկարաժամկետ հեռանկարում իրական փաստահավաք առաքելություն ուղարկել, որպեսզի ներկայացվեն Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ փաստագրված և հաստատված փաստեր։ Ռասմուսենը նշել է, որ նաև պետք է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին խաղաղ բանակցություններին մասնակցելու կոչ հղեն։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նշել է, որ այս առումով Հայաստանի վարչապետը մեծ ճկունություն է դրսևորել՝ հայտարարելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության առաջնահերթ լինելու մասին։  Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման համար անհրաժեշտ է միջազգային մեխանիզմի ներդրում, որը կհետևի այդ երաշխիքների իրականացմանը։  Ռասմուսենի խոսքով՝ դա անիրականանալի է առանց խաղաղապահ առաքելության, որն ունակ կլինի նախազգուշացնել էթնիկ զտումենրի սպառնալիքի մասին։ Այս առումով նա կոչ է արել ՄԱԿ-ի մանդատով օժտված միջազգային զինված առաքելություն ուղարկել Լեռնային Ղարանբաղ։
23:18 - 25 մարտի, 2023
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտում իրականացնելու վտանգի մասին |armenpress.am|

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտում իրականացնելու վտանգի մասին |armenpress.am|

armenpress.am: Ակնհայտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հրահրում և կրկին սպառնում հարևան Հայաստանին ռազմական ագրեսիայով։ Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որը ծավալուն հոդված է հրապարակել «Project Syndicate»-ի կայքէջում՝ խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և տարածաշրջանում առաջիկա զարգացումների մասին։ «Քանի որ Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրամիությունը պետք է ավելի կարևոր դեր ստանձնի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում: Մեր ամբողջ ուշադրությունն արդարացիորեն կենտրոնացած է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի վրա։ Բայց դա արդարացում չէ անտեսելու ևս մեկ ճգնաժամ, որը հասունանում է Եվրոպայի դռան շեմին»,- նշել է Ռասմուսենը։ Ըստ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կրկին աճում է, ինչը մեծացնում է նոր պատերազմի հավանականությունը։ «Անցյալ շաբաթ ես այցելեցի Լաչինի միջանցք ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությանը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերից բնապահպանական բողոքի պատրվակով ադրբեջանցիները արգելափակել են միջանցքը։ Այդ գործընթացը տեղի է ունենում Բաքվի ռեժիմի բացահայտ աջակցությամբ։ «Amnesty International»-ը զգուշացնում է, որ այն պատճառով, որ «ցուցարարները» արգելափակում են Լեռնային Ղարաբաղ բոլոր քաղաքացիական և առեւտրային փոխադրումները, շուրջ 120 հազար էթնիկ հայեր զրկված են հիմնական ապրանքներից և ծառայություններից, ներառյալ կենսական նշանակության դեղամիջոցներն ու բժշկական սպասարկումը»,- ասել է Ռասմուսենը։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմին վերջ դրած հրադադարի հայտարարությամբ՝ Ադրբեջանը պարտավորվել է ապահովել ազատ տեղաշարժը ճանապարհով: «Ընդունելով, որ Ադրբեջանը խախտում է իր պարտավորությունները ՝ հրաժարվելով վերացնել շրջափակումը, ՄԱԿ-ի Միջազգային դատարանը փետրվարի 22-ին որոշում է հրապարակել, որով Ադրբեջանից պահանջում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջանցքի ապաշրջափակման համար: Բայց անցավ մեկ ամիս, և ոչինչ չփոխվեց։ Անգործության էին մատնված նաև միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք պետք է պահպանեին երթուղին։ Եթե Եվրոպան և ողջ միջազգային հանրությունը ճնշում չգործադրեն Ադրբեջանի վրա  շրջափակումը վերացնելու համար, ներկայիս հումանիտար ճգնաժամը կարող է վերածվել հումանիտար աղետի»,- ընդգծել է Ռասմուսենը։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի կարծիքով՝ Ադրբեջանն օգտագործում է շրջափակումը և այլ միջոցներ ՝ Լեռնային Ղարաբաղը «խեղդելու» համար։ «Բնակիչներին հաճախ թույլ չեն տալիս վերադառնալ իրենց տները, իսկ գազն ու էլեկտրաէներգիան պարբերաբար անջատվում են ՝ առանց նախազգուշացման և բացատրության: Այս ամենի նպատակն ակնհայտորեն հայ բնակչության կյանքն առավելագույնս բարդացնելն է, և մոտալուտ էթնիկ զտման լուրջ վտանգ կա։ Մենք չպետք է հեռացնենք մեր հայացքը այն ամենից, ինչ տեղի է ունենում այնտեղ»,- շեշտել է Ռասմուսենը։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի խոսքով՝ իր հերթին, ադրբեջանական ռեժիմը (և նրա առցանց թրոլները) շարունակում են նսեմացնել շրջափակման կամ նույնիսկ դրա գոյության հետևանքները: Ռասմուսենն առաջնային խնդիր է համարում Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո փաստահավաք առաքելություն ուղարկելը։ «Ադրբեջանը նաև հրաժարվում է  միջազգային դիտորդներին հնարավորություն ընձեռել իրավիճակը գնահատելու համար: Այսպիսով, միջազգային հանրության առաջնային խնդիրը ՄԱԿ-ի կամ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո փաստահավաք առաքելության ուղարկելն է: Մենք պետք է հստակ հասկացնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կբախվի հետևանքների հետ, եթե շարունակի անտեսել միջազգային դատարանի պարտավորեցնող վճիռը: Շարունակությունը՝ armenpress.am-ում
12:21 - 25 մարտի, 2023
Թուրքիան կսկսի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Ֆինլանդիայի հայտի վավերացման գործընթացը. Էրդողան |1lurer.am|

Թուրքիան կսկսի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Ֆինլանդիայի հայտի վավերացման գործընթացը. Էրդողան |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի նախագահ Էրդողանն Անկարայում բանակցություններ է վարել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ: Օրակարգում ՆԱՏՕ-ին Հելսինկիի և Ստոկհոլմի հնարավոր անդամակցության հարցն էր: «Մենք որոշում ենք կայացրել խորհրդարանում սկսել ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Ֆինլանդիայի հայտի վավերացման գործընթացը»,- հայտարարել է Էրդողանը ֆինն գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ Անկարան Հելսինկիի կողմից «անկեղծ և վճռական քայլեր է տեսել դաշինքին անդամակցելու համար Թուրքիայի առաջ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ»: Անդրադառնալով Շվեդիային՝ Էրդողանը նշել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը կախված կլինի Ստոկհոլմի հետագա քայլերից. Շվեդիան դեռևս Թուրքիային չի արտահանձնել ահաբեկիչներին: ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերաբերյալ հայտերը չեն վավերացրել անդամ պետություններից Թուրքիան և Հունգարիան:
19:53 - 17 մարտի, 2023
Մեզ անհրաժեշտ է միջազգային խաղաղապահների մեխանիզմ, որը կերաշխավորի ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար |tert.am|

Մեզ անհրաժեշտ է միջազգային խաղաղապահների մեխանիզմ, որը կերաշխավորի ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար |tert.am|

tert.am: Մեզ անհրաժեշտ է միջազգային խաղաղապահների մեխանիզմ, որը կերաշխավորի ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Ռասմուսեն Գլոբալ» կազմակերպության նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը․ «Ես այստեղ եմ ՀՀ կառավարության հրավերով՝ օգնելու Հայաստանին ավելի ամուր կապեր ունենալ հատկապես ԵՄ և Արևմուտքի հետ։ Հայաստանը վստահելի ընկերների կարիք ունի և ես կփորձեմ օգնել ձեզ ստանալ այդ ընկերներին։ Լաչինի միջանցքի շրջափակումն անմարդկային է և անօրինական։ Հնարավորություն ունեցա խոսել մարդկանց հետ, ովքեր բնակվել են Լեռնային Ղարաբաղում։ Նրանցից մեկը բուժքույր Անուշն էր, ով ինձ պատմեց պարենի ու դեղորայքի պակասի մասին։ Շաբաթներ առաջ Արդարադատության միջազգային դատարանը որոշում կայացրեց, սա պարտադիր կատարման որոշում է։ Այս շրջափակումը միջազգային իրավունքի խախտում է։ Ուղերձ եմ հղում Իլհամի Ալիևին՝ անհապաղ դադարեցնել շրջափակումը։ Ես հավատում եմ, որ նախագահ Ալիևը չի ցանկանում դառնալ միջազգային ագրեսոր, ինչպես նախագահ Պուտինը։ Կխրախուսեի ԵՄ-ին առավելագույնի հասցնել իր ճնշումը Ալիևի վրա։ Քանի որ, ինչպես մենք գիտենք, ԵՄ-ն արդեն Ադրբեջանի էներգետիկ համագործակցություն ունի, դա կարող է գերազանց հարթակ լինել, որտեղ Ալիևին ասեն, որ դուք չեք կարող խախտել միջազգային իրավունքը և մնալ անպատիժ։ Նաև խրախուսում եմ ԵՄ-ին ավելացնել դիտորդական առաքելությունը Հայաստանում, համոզվելու համար, որ Ադրբեջանը կխուսափի Հայաստանի դեմ հետագա ագրեսիայից և համոզվել, որ խաղաղության պայմանագիրը արդար կլինի այն առումով, որ կերաշխավորի ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Մեզ անհրաժեշտ է միջազգային խաղաղապահների մեխանիզմ, որը կերաշխավորի ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը»,-նշել է Ռասմուսենը։
22:34 - 15 մարտի, 2023
Լաչինի միջանցքի շրջափակումն անօրինական է. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար
 |1lurer.am|

Լաչինի միջանցքի շրջափակումն անօրինական է. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար |1lurer.am|

1lurer.am: Վերջին անգամ Հայաստան այցելել եմ 2012 թվականին որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար: Այդ ժամանակից ի վեր շատ բան է տեղի ունեցել: Երեկ հանդիպել եմ վարչապետի, ԱԳ նախարարի, պաշտպանության նախարարի հետ և գոհունակություն եմ հայտնել առ այն, թե ինչ ջանքեր են իրենք ներդրել, որպեսզի ապահովեն Հայաստանում ժողովրդավարությունը: Այդ մասին Ջերմուկում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նրա խոսքով՝ ինքը ժամանել է պաշտոնական Երևանի հրավերով, որպեսզի օգնի ՀՀ կառավարությանը՝ ամրապնդելու կապերը Արևմուտքի և ԵՄ-ի հետ: «Երեկ հանդիպումներ եմ ունեցել Երևանում, իսկ այսօր այցելել եմ Հայաստանի հարավային մարզերը, որպեսզի իմ աչքերով տեսնեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները: Հենց նոր այցելեցի հրաշալի Ջերմուկ, և քաղաքապետն ինձ ասաց, թե ինչ բացասական ազդեցություն են ունեցել ադրբեջանական հարձակումները քաղաքի տուրիզմի վրա»,- ասաց Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նշենք՝ ավելի վաղ Ռասմուսենն այցելել էր Լաչինի միջանցքի սկզբնամաս: «Ինչպես գիտեք, Լաչինի միջանքը միակ կապն է ՀՀ և ԼՂ միջև: Անցած տարվա դեկտեմբերից ՀՀ և ԼՂ միջև ճանապարհը շրջափակման մեջ է: Այս շրջափակումը ո՛չ մարդկային է, ո՛չ էլ օրինական: Ես հանդիպեցի մարդկանց հետ, որոնք ապրել են ԼՂ-ում, և նրանք պատմեցին այն ճգնաժամային վիճակի մասին, որ տիրում է Ղարաբաղում: Շրջափակում նշանակում է, որ պարեն կամ դեղորայք միայն շատ փոքր քանակով կարելի է հասցնել ԼՂ, ինչը նշանակում է պարենի կամ կյանքի համար անհրաժեշտ դեղորայքի պակաս ԼՂ-ում: Դա մարդասիական ճգնաժամ է, որը կարող է վերածվել հումանիտար աղետի: Այս շրջափակումն անօրինական է»,- հայտեց Ռասմուսենը: Նա հիշեցրեց, որ մի քանի շաբաթ առաջ Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, որով պարտադրում է Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով և հասանելությունը ԼՂ: «Որոշումը պարտադիր է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքը ազատ հասանելիության, ազատ տեղաշարժի համար: Ուստի այսօր ես հստակ ուղերձ եմ ուղարկում Ադրբեջանի նախագահ Ալիևին և ասում եմ՝ վերացրու շրջափակումն անհապաղ»,- ասաց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը:
17:35 - 14 մարտի, 2023
Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան այսօր Բրյուսելում կքննարկեն ՆԱՏՕ-ին Սկանդինավյան երկրների անդամակցության հարցը

 |factor.am|

Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան այսօր Բրյուսելում կքննարկեն ՆԱՏՕ-ին Սկանդինավյան երկրների անդամակցության հարցը |factor.am|

factor.am: Բրյուսելում այսօր տեղի կունենա ՆԱՏՕ-ին Ստոկոլմի և Հելսինկիի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների եռակողմ հանդիպումը, գրում է almayadeen-ը։ Թուրքիան և Հունգարիան մնում են ՆԱՏՕ-ի միակ անդամները, որոնք դեռևս չեն վավերացրել Սկանդինավյան երկրների հայտերը։ Ստոկհոլմում թուրքական ղեկավարության դեմ ցույցերը և Ղուրանի այրումը յուղ լցրեցին կրակի վրա՝ է՛լ ավելի խորացնելով խզումն ու լարվածությունը Թուրքիայի և Շվեդիայի միջև:  Անկարան դատապարտեց միջադեպը և հայտարարեց, որ չի աջակցի Շվեդիային ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում՝ դադարեցնելով բանակցությունները, մինչդեռ Ֆինլանդիայի նկատմամբ Անկարայի դիրքորոշումը կարող է տարբեր լինել, եթե այդ երկիրը միայնակ դիմի դաշինքին անդամակցության հարցով։ Բացի այդ, Անկարան երկու երկրներից պահանջում է արտահանձնել «քուրդ ահաբեկիչներին»։ Թուրքիայի կոշտ դիրքորոշումը փոքր-ինչ մեղմացավ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից հետո։ Փետրվարի վերջին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ պայմանավորվել են վերսկսել բանակցությունները։
17:09 - 09 մարտի, 2023