Թուրքիան կսկսի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Ֆինլանդիայի հայտի վավերացման գործընթացը. Էրդողան |1lurer.am|
19:53 - 17 մարտի, 2023

Թուրքիան կսկսի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Ֆինլանդիայի հայտի վավերացման գործընթացը. Էրդողան |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի նախագահ Էրդողանն Անկարայում բանակցություններ է վարել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ: Օրակարգում ՆԱՏՕ-ին Հելսինկիի և Ստոկհոլմի հնարավոր անդամակցության հարցն էր:

«Մենք որոշում ենք կայացրել խորհրդարանում սկսել ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Ֆինլանդիայի հայտի վավերացման գործընթացը»,- հայտարարել է Էրդողանը ֆինն գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ Անկարան Հելսինկիի կողմից «անկեղծ և վճռական քայլեր է տեսել դաշինքին անդամակցելու համար Թուրքիայի առաջ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ»:

Անդրադառնալով Շվեդիային՝ Էրդողանը նշել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը կախված կլինի Ստոկհոլմի հետագա քայլերից. Շվեդիան դեռևս Թուրքիային չի արտահանձնել ահաբեկիչներին:

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերաբերյալ հայտերը չեն վավերացրել անդամ պետություններից Թուրքիան և Հունգարիան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել