Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Մակրոնի, Շոլցի և Դրագիի պատմական այցը Կիև․ Politico

Մակրոնի, Շոլցի և Դրագիի պատմական այցը Կիև․ Politico

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին օրերս Կիև են ժամանել Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո առաջին անգամ։ Politico-ն այս այցը «պատմական» է անվանում և մանրամասներ ներկայացնում։ Հոդվածը հրապարակում ենք կրճատումներով․ «Առաջնորդները գիշերը գնացքով Կիև են ուղևորվել, որտեղ նրանց «դիմավորել է» օդային տագնապի ազդանշանը՝ շարունակվող ռուսական ներխուժման ֆոնին։ Նրանք Ուկրաինայի սահմանը հատել են Լեհաստանի կողմից։ «Մենք պատրաստվում ենք հանդիպել նախագահ Զելենսկուն և այցելել ռազմական գործողությունների վայր, որտեղ զանգվածային սպանություններ են տեղի ունեցել, այնուհետև պլանավորված շփումներ ենք ունենալու նախագահ Զելենսկու հետ», - լրագրողներին ասել էր Մակրոնը Կիևի երկաթուղային կայրանում։ Այս այցը «եվրոպական միասնության և աջակցության ուղերձն է ուկրաինացիներին», հավելել էր Ֆրանսիայի նախագահը։ Եվրոպացի առաջնորդներն այցելել են Կիևից դեպի հյուսիս-արևմուտք տեղակայված Իրպեն քաղաք, որտեղ ռուսաստանցի զավթիչներն ավերել են շենքեր և ենթադրաբար խոշտանգել և սպանել են խաղաղ բնակիչներին շաբաթներ տևած օկուպացիայի ընթացքում՝ նախքան այն պահը, երբ ուկրաինական  ուժերը նրանց դուրս են մղել այդ տարածքից։ Երկրների առաջնորդները քաղաքի վերականգնման հարցերը քննարկել են Ուկրաինայի տարածքային զարգացման նախարար Ալեքսեյ Չեռնիշովի հետ։ «Մենք ամեն ինչ կվերականգնենք», - ասել է Դրագին մամուլի ներկայացուցիչներին։ Մակրոնն Իրպենում ասել է․ «Սա միաժամանակ հերոսական քաղաք է, որովհետև հենց այստեղ, ի թիվս այլ վայրերի, ուկրաինացիները կանգնեցրել են Կիևը գրոհող ռուսական բանակը»։ Շոլցը հավելել է, որ Իրպենը «ռուսական ագրեսիվ պատերազմի դաժանության օրինակն է, որը պարզապես ուղղված է ոչնչացմանը և զավթմանը»։ Ֆրանսիացի դիվանագետներից մեկը լրագրողներին հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո Մոսկվայի և Կիևի միջև «անհրաժեշտ է երկխոսություն՝ պարզելու համար, թե ինչպես ենք կառուցելու կայուն խաղաղություն»՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներով և Ուկրաինա-ՆԱՏՕ հարաբերությունների բնույթի որոշմամբ։ Նա հավելել է․ «Զելենսկին պետք է որոշի, թե ինչն է իր համար ռազմական հաղթանակ համարվելու․․․ մենք կողմ ենք լիակատար հաղթանակին և [Ուկրաինայի] տարածքային ամբողջականության վերականգնմանը, ներառյալ այն տարածքները, որոնք գրավել են ռուսաստանցիները, այդ թվում՝ Ղրիմը»։ Եվրամիության երեք առաջատար երկրների առաջնորդների համատեղ այցը կարևոր խորհրդանշական կշիռ ունի, հատկապես՝ հաջորդ շաբաթ ԵՄ առաջնորդների կայանալիք հանդիպման նախաշեմին, որի ընթացքում նրանք որոշելու են Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցը։ Թե ինչ կասեն այս հարցի մասին Մակրոնը, Շոլցն ու Դրագին, դեռևս հայտնի չէ։ «Թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ փոխհամաձայնություն չկա, թեկնածուի կարգավիճակ չշնորհելու շուրջ նույնպես փոխհամաձայնություն չկա։ Բայց, կարծես, երրորդ տարբերակի շուրջ կա՝ թեկնածուի կարգավիճակ՝ որոշակի պայմաններով», - ասել է թեմային լավատեղյալ դիվանագետներից մեկը։ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը միացել էր երեք երկրների առաջնորդներին արդեն Կիևում»։   Նորա Վանյան  
14:56 - 17 հունիսի, 2022
Զելենսկի․ «Եվրոպացի առաջնորդների այցը Կիև պատմական իրադարձություն էր»
 |azatutyun.am|

Զելենսկի․ «Եվրոպացի առաջնորդների այցը Կիև պատմական իրադարձություն էր» |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համոզմամբ՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարների համատեղ այցը Ուկրաինա, ինչպես նաև Ռումինիայի նախագահի ժամանումը Կիև պատմական իրադարձություններ էին։ Ուկրաինայի ղեկավարն այս մասին հայտարարել է իր ամենօրյա կեսգիշերային ուղերձում՝ նշելով, որ Եվրամիության առաջատար պետությունները կողմ են Կիևին դաշինքի անդամակցության թեկնածուի պաշտոնական կարգավիճակի շնորհմանը։ «Ուկրաինան զգաց եվրոպական չորս ազդեցիկ պետությունների աջակցությունը՝ մասնավորաբար Եվրամիությանն անդամակցելու հարցում։ Բոլոր չորս առաջնորդներն էլ՝ պարոնայք Դրագին, Յոհաննիսը, Մակրոնը և Շոլցը, աջակցում են Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։ Բնականաբար, բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը պետք է պահպանվեն, սակայն մեր այսօրվա հանդիպումը մի մեծ քայլ էր առաջ», - նշում էր Զելենսկին։ «Ինձ համար շատ կարևոր էր նաև մեկ այլ հիմնարար հայտարարություն, որ հնչեց այսօրվա հանդիպման ընթացքում։ Եվրոպացի առաջնորդները համակարծիք են, որ պատերազմի ավարտն ու խաղաղությունը պետք է համապատասխանեն Ուկրաինայի պատկերացումներին», - նաև ասել է Ուկրաինայի նախագահը։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
14:00 - 17 հունիսի, 2022
Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է շարունակելու բանակցությունները ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

 |armenpress.am|

Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է շարունակելու բանակցությունները ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը պատրաստակամություն է հայտնել շաունակելու բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նշելով, որռ բացի Ուկրաինայից կցանկանար քննարկել նաեւ պարենային անվտանգության հարցերը: «Ամեն անգամ, երբ պահանջվի, ես դա կանեմ: Նախ, որովհետեւ նրանք (Պուտինը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին – ծանոթ. խմբ.) չեն խոսում միմյանց հետ: Եվ կարեւոր է հղել ուղերձներ, Վլադիմրի Պուտինին դրդել հնարավոր բանակցությունների»,- ասել է Մակրոնը BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունիսի 17-ին։ «Երկրորդ, մեք կկաողանայինք կրկին Ռուսաստանի հետ բանակցություններ վարել պարենային անվտանգության թեմայով: ՄԱԿ-ի գլխավոր քատուղարի անմիջական մասնակցությամբ: Եվ հացահատիկի արտահանումն ազատելու հնարավորությունը կկաողանար քննարկման հիմք դառնալ»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:58 - 17 հունիսի, 2022
Ուկրաինան Դոնբասում օրական մինչև 1000 զոհ և վիրավոր ունի. Զելենսկու խորհրդական
 |tert.am|

Ուկրաինան Դոնբասում օրական մինչև 1000 զոհ և վիրավոր ունի. Զելենսկու խորհրդական |tert.am|

tert.am: Մինչև 1000 ուկրաինացի զինվոր ամեն օր սպանվում և վիրավորվում է արևելյան Ուկրաինայի Դոնբասի շրջանում, նրանցից միջինը 200-500-ը զոհվում է, մյուսները՝ վիրավորվում, ամերիկյան Axios պորտալին ասել է Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 1-ին ասել էր, որ օրական 60-100 ուկրաինացի զինվոր է սպանվում, քանի որ Ռուսաստանը ուժեղացրել է Դոնբասի հարձակումը: Վերջին երկու շաբաթվա ընթացքում այդ թիվը զգալիորեն աճել է, ըստ Դավիթ Արախամիայի, որը ղեկավարում է Ուկրաինայի բանակցությունները Ռուսաստանի հետ և Զելենսկու մերձավոր խորհրդականներից մեկն է։Ուկրաինան բանակ է հավաքագրել մեկ միլիոն մարդ և ունի ևս երկու միլիոն հավաքագրելու հնարավորություն, ասել է Արախամիան, ուստի այն ունի ռեսուրսներ, որպեսզի շարունակի պայքարը Դոնբասում, որտեղ Ռուսաստանը աստիճանաբար տարածքներ է նվաճում: Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:20 - 16 հունիսի, 2022
Բայդենը Զելենսկիին ասել է Ուկրաինային 1 միլիարդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին |tert.am|

Բայդենը Զելենսկիին ասել է Ուկրաինային 1 միլիարդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկիին ասել է Կիևին 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին։ Նա նշել է, որ Զելենսկու հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը։ Սպիտակ տան հաղորդմամբ Բայդենը վերահաստատել է․ «ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինային, քանի որ երկիրը պաշտպանում է իր ժողովրդավարական համակարգը և պահպանում է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։ «Այսօր ես նաև հայտարարում եմ հավելյալ 225 միլիոն դոլարի մարդասիրական օգնության մասին՝ Ուկրաինայում մարդկանց օգնելու համար, ներառյալ խմելու ջուր, առաջին անհրաժեշտության դեղեր և դեղամիջոցներ, սնունդ, ապաստան և կանխիկ գումար, որպեսզի ընտանիքները գնեն այն, ինչ իրենց պետք է», - ասել է Բայդենը:
21:58 - 15 հունիսի, 2022
Ռուսաստանը «հատուկ գործողությունում» վերջակետ կդնի այնտեղ, որտեղ իրեն է պետք․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը «հատուկ գործողությունում» վերջակետ կդնի այնտեղ, որտեղ իրեն է պետք․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի ուզում բանակցություններ վարել, դա նրա իրավունքն է։ Ռյաբկովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել երկխոսությունն Ուկրաինայի հետ։ Նա ընդգծել է նաև, որ Ռուսաստանը վերջակետ կդնի «հատուկ գործողությունում այնտեղ, որտեղ իրեն է պետք», հայտնում է «Կոմերսանտը»։ «Մեր արձագանքն այն է, որ այդ պլանները (Ռուսաստանին պարտության մատենու Ուկրաինայի պլանները) խաթարվելու են, դրանք ձախողվելու են, մենք վերջակետ ենք դնելու այնտեղ, որտեղ մեզ է պետք»,- ասել է Ռյաբկովը «Ռոսիա-1» հեռուստաընկերության եթերում։ Նա նշել է, որ Ռուսաստանը պետք է ապացուցի «կամքի ուժով, զենքի ուժով, այն դիքերը անհողդողդ պաշտպանելու մեր պատրաստակամությունը, որոնք նախանշվել են մեր ղեկավարության կողմից»։ Քաղաքական և դիվանագիտական մեթոդներ պետք են, դրանք չի կարելի մի կողմ թողնել, սակայն նպատակները հստակ որոշված են, հավելել է Ռյաբկովը։ «Եթե Զելենսկին ու նրա թիմը պատրաստ չեն բանակցություններին, և բոլոր նրանք, ովքեր կանգնած են նրա հետևում, մտադիր են շարունակել Ուկրաինային զենք մատակարարելու անմիտ, ավելի ճիշտ՝ անխոհեմ քայլերը, դա նրանց ընտրություն է։ Դա տխուր է, ողբերգական, սակայն մենք չենք կարող նահանջել», - ասել է նա։ Նշենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները կայացել են մարտի 29-ին Ստամբուլում։ Հունիսի 14-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ցանկացած պահի պատրաստ է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ միջնորդների ներկայությամբ կամ առանց նրանց, եթե Մոսկվան նույնպես պատրաստ է երկխոսության և Ուկրաինայից իր զորքերի դուրսբերման։   Նորա Վանյան  
16:04 - 15 հունիսի, 2022
Դուք պատասխանատու եք մեր զոհված զինվորների և խաղաղ բնակիչների համար. Զելենսկու գրասենյակը բաց տեքստով մեղադրել է Գերմանիայի կանցլերին |tert.am|

Դուք պատասխանատու եք մեր զոհված զինվորների և խաղաղ բնակիչների համար. Զելենսկու գրասենյակը բաց տեքստով մեղադրել է Գերմանիայի կանցլերին |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատասխանատվություն է կրում զոհված ուկրաինացիների համար, քանի որ նա Ուկրաինային չի տալիս իր խոստացած ծանր սպառազինությունը։ Այս մասին գերմանական Bild հրատարակությանը տված հարցազրույցում ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։«Եթե բավական քանակություն (զենք) լինի, մենք կհաղթենք պատերազմում: Երբ Արևմուտքը մեզ տվեց 120 հեռահար հրետանի, իրավիճակը ճակատում անմիջապես փոխվեց: Երեք օրվա ընթացքում ռուսները կորցրին հարձակման արագությունը», - ասել է Արեստովիչը:Նա հիշեցրել է, որ Գերմանիան Ուկրաինային խոստացել է փոխանցել 88 «Լեոպարդ» տանկ, 50 «Գեպարդ» ինքնագնաց զենիթային կայանք։«Դա բավական կլիներ ուկրաինական բանակում երկու բրիգադի համար: Հիմա, եթե մենք ունենայինք երկու բրիգադ ինչ-որ տեղ առաջնագծում, մենք կարող էինք հետ գրավել Խերսոնը կամ հեռացնել նրանց Պոպասնայից և Սևերոդոնեցկից: Այսօր երկու բրիգադը մեծ ուժ է»,- ասել է նա:    Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
13:55 - 15 հունիսի, 2022
Ռուսական զորքը Սևերոդոնեցկի կենտրոնից դուրս է մղել Ուկրաինայի զինված ուժերին. Զելենսկին ասել է, որ կատաղի մարտերը շարունակվում են «բառացիորեն քաղաքի ամեն մետրի համար»
 |tert.am|

Ռուսական զորքը Սևերոդոնեցկի կենտրոնից դուրս է մղել Ուկրաինայի զինված ուժերին. Զելենսկին ասել է, որ կատաղի մարտերը շարունակվում են «բառացիորեն քաղաքի ամեն մետրի համար» |tert.am|

tert.am: Ռուսաստանը շարունակում է ուկրաինացիներին ահաբեկել հրթիռային հարձակումներով: Այս մասին հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի 109-րդ օրվա վերաբերյալ իր տեսաուղերձում։«Օկուպանտների առանցքային մարտավարական նպատակը չի փոխվել. Սևերոդոնեցկում նրանք ճնշում են գործադրում, այնտեղ շարունակվում են կատաղի մարտերը՝ բառացիորեն ամեն մետրի համար: Նրանք ճնշում են նաև Լիսիչանսկի, Բախմուտի, Սլավյանսկի և մյուս ուղղություններով»,- տեղեկացրել է երկրի նախագահը՝ հավելելով, որ ռուսական բանակը փորձում է պահեստային ուժեր բերել Դոնբաս։Մինչդեռ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունիսի 13-ի առավոտյան հաղորդագրության մեջ հայտնել է, որ ռուսական զորքը Սևերոդոնեցկում մասնակի հաջողության են հասել՝ Ուկրաինայի զինված ուժերին դուրս մղելով քաղաքի կենտրոնից։
10:39 - 13 հունիսի, 2022
Բայդենը հայտարարել է, որ Զելենսկին չէր ցանկանում լսել ռուսական հնարավոր ներխուժման մասին. Ուկրաինայից հակադարձում են
 |hetq.am|

Բայդենը հայտարարել է, որ Զելենսկին չէր ցանկանում լսել ռուսական հնարավոր ներխուժման մասին. Ուկրաինայից հակադարձում են |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինայի իշխանություններին զգուշացնում էր ռուսական նախապատրաստվող ներխուժման մասին, սակայն նրանք ականջալուր չեղան դրանց։ Այդ մասին հայտնում է The Guardian-ը։ «Ես գիտեի, որ մենք տվյալներ ունենք, որոնք հաստատում են, որ (Պուտինը) սահմանից պատրաստվում է մտնել այդ երկիր։ Որևէ կասկած չկար»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ «Զելենսկին չէր ուզում դա լսել»։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը թվիթերյան իր միկրոբլոգում այսպես է մեկնաբանել Բայդենի հայտարարությունը։ «Ուկրաինան պատերազմին պատրաստվում էր նախորդ տարվանից։ Նախատեսվող ներխուժման մասին տեղեկատվությունը փոխանցում էին ոչ միայն արևմտյան հետախուզությունը, այլև մեր: ԱՆհեթեթ է ինչ-որ բանում մեղադրել մի պետության, որն ավելի քան 100 օր լայնամասշտաբ պատերազմում արդյունավետորեն կռվում է առավել ռեսուրսներ ունեցող հակառակորդի դեմ, երբ գլխավոր երկրները չեն կարողացել կանգնեցնել ՌԴ միլիտարիստական ախորժակը՝ դրա մասին լավ իմանալով»,- գրել է Պոդոլյակը։   Առավել մանրամասն՝ hetq.am-ում
16:21 - 12 հունիսի, 2022
Վլադիմիր Զելենսկի. «Ավերակներ՝ սա է միակ բանը, որ Ռուսաստանը կարող է առաջարկել հարևաններին և աշխարհին» |azatutyun.am|

Վլադիմիր Զելենսկի. «Ավերակներ՝ սա է միակ բանը, որ Ռուսաստանը կարող է առաջարկել հարևաններին և աշխարհին» |azatutyun.am|

azatutyun.am: style="font-weight: 400;">Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան Արևմուտքին դիմել է հրատապ կարգով զենք և զինամթերք տրամադրելու կոչով: Իր գիշերային տեսաուղերձում Զելենսկին հայրենակիցներին հաղորդել է Դոնբասում ընթացող «ծանրագույն մարտերի» մասին: «Այս մարտերում է որոշվում, թե ինչ կլինի հետո: Մեզ աջակցություն է պետք զավթիչների ծրագրերը խափանելու համար: Հիմա այն պահն է, երբ ուկրաինացիները պարտավոր են միասնական լինել մի կռվում, որն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է», - ասել է Զելենսկին: Նրա խոսքով, ռուսները փորձում են ավերել Դոնբասի ամեն մի քաղաք, սակայն ուկրաինացիները շարունակում են դիմադրությունը: «Սևերոդոնեցկ, Լիսիչանսկ, Սլովյանսկ, Վոլնովախա, Մարիուպոլ, շատ ուրիշներ, ժամանակին դրանք երջանիկ, կյանքով լի քաղաքներ էին, իսկ հիմա՝ ավերակներ: Դա է միակ բանը, որ Ռուսաստանը կարող է տալ հարևաններին և աշխարհին»,- ասել է նախագահը:
15:45 - 11 հունիսի, 2022
Զելենսկին ասել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ուկրաինական հացահատիկի արտահանումը քննարկել են առանց Ուկրաինայի |tert.am|

Զելենսկին ասել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ուկրաինական հացահատիկի արտահանումը քննարկել են առանց Ուկրաինայի |tert.am|

tert.am: Ուկրաինայի ներկայացուցիչները չեն հրավիրվել Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև բանակցություններին, որոնց շրջանակում քննարկվել է Սև ծովի նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանումը։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ հանդիպմանը՝ ի պատասխան ՌԲԿ «Ուկրաինա»-ի թղթակցի հարցին։«Ինձ չեն հրավիրել, արտաքին գործերի նախարարին էլ չեն հրավիրել: Խոսվում է, որ Թուրքիան կարող է միջնորդ լինել: Ես խոսել եմ Էրդողանի հետ, մենք խոսել ենք այս մասին»,- ասել է նա։Զելենսկու խոսքով, ներկայուս թուրքական կողմը ձևաչափ է փնտրում, թե ինչպես Ուկրաինայից «հացահատիկային միջանցքի» անվտանգության երաշխիքներ տրամադրի։«Կարծում եմ՝ հենց դրա համար են նրանք հանդիպում ռուսների հետ, որպեսզի Ռուսաստանը երաշխիքներ տա Թուրքիային, որ նրա նավերին ոչինչ չի պատահի։ Բայց հանդիպման մանրամասներն ինձ անհայտ են», - հավելել է Զելենսկին։
11:01 - 07 հունիսի, 2022
Զելենսկին քննադատել է Եվրամիությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն ուշացնելու համար |1lurer.am|

Զելենսկին քննադատել է Եվրամիությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն ուշացնելու համար |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրամիության երկրների ղեկավարների հետ տեսակապի ժամանակ քննադատել է նրանց՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի ընդունումն ուշացնելու համար: «Պատժամիջոցների հինգերորդ փաթեթը սահմանվել է ապրիլի 8-ին: Այդ ժամանակից անցել է արդեն 52 օր»,- ասել է Զելենսկին: Նրա կարծիքով՝ պատժամիջոցների հարցում առաջընթացը Մոսկվային կստիպի խաղաղություն փնտրել Կիևի հետ: Ուկրաինայի նախագահը կրկին հայտարարել է, որ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին փոխզիջումներ լինել չեն կարող: Մոսկվայի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որի շուրջ Եվրամիության երկրներն արդեն մոտ մեկ ամիս է՝ չեն կարողանում փոխզիջման հասնել, պետք է ներառի նավթային էմբարգո: Դրա սահմանման դեմ հանդես եկող երկրները կարծում են, որ ռուսական նավթի գնումից հրաժարվելը խիստ բացասաբար կդառնա Եվրոպայի տնտեսության վրա:
12:43 - 31 մայիսի, 2022
Զելենսկին Խարկովի շրջան է այցելել և ծանոթացել օպերատիվ իրավիճակին

Զելենսկին Խարկովի շրջան է այցելել և ծանոթացել օպերատիվ իրավիճակին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խարկովի շրջան կատարած իր աշխատանքային այցի շրջանակում այցելել է ուկրաինացի զինվորականների դիրքեր, գրում է ՈւՆԻԱՆ-ը։ Երկրի ղեկավարը ծաոթացել է ուկրաինական ստորաբաժանումների պատասխանատվության գոտում առկա օպերատիվ իրավիճակին, ինչպես նաև զինծառայողներին պետական պարգևներ է շնորհել։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզնից յուրաքանչյուրին՝ ծառայության համար։ Դուք ամեն օր ձեր կյանքը վտագում եք մեզ բոլորիս և մեր պետության համար։ Շնորհակալություն Ուկրաինայի անկախությունը պաշտպանելու համար», - ասել է նա։ Ինչպես գրում է Reuters-ը, ռուսական ներխուժումից ի վեր՝ սա Զելենսկու առաջին պաշտոնական այցն է Կիևի շրջանից դուրս։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ ներկա պահին շրջանի 31%-ը «ժամանակավորապես օկուպացված է» Ռուսաստանի կողմից, 5%-ն ազատագրվել է։   Նորա Վանյան
18:16 - 29 մայիսի, 2022