Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի 20%-ն օկուպացված է
16:20 - 02 հունիսի, 2022

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի 20%-ն օկուպացված է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքի 20%-ն օկուպացված է Ռուսաստանի կողմից, գրում է Liga.net-ը։

Նա նշել է, որ ուկրաինական բանակն արդեն ազատագրել է 1017 բնակավայր, սակայն 2603-ը դեռ օկուպացված են ռուսական զրքերի կողմից։ Դրանք և դրանց միջև ընկած տարածքները կազմում են Ուկրաինայի տարածքի շուրջ 20%-ը, ասել է նա։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինայում ճակատի երկարությունն ավելի քան 1000 կմ է, փետրվարի 24-ից Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 2478 հրթիռ։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել