Զելենսկին քննադատել է Եվրամիությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն ուշացնելու համար |1lurer.am|
12:43 - 31 մայիսի, 2022

Զելենսկին քննադատել է Եվրամիությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն ուշացնելու համար |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրամիության երկրների ղեկավարների հետ տեսակապի ժամանակ քննադատել է նրանց՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի ընդունումն ուշացնելու համար:

«Պատժամիջոցների հինգերորդ փաթեթը սահմանվել է ապրիլի 8-ին: Այդ ժամանակից անցել է արդեն 52 օր»,- ասել է Զելենսկին: Նրա կարծիքով՝ պատժամիջոցների հարցում առաջընթացը Մոսկվային կստիպի խաղաղություն փնտրել Կիևի հետ:

Ուկրաինայի նախագահը կրկին հայտարարել է, որ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին փոխզիջումներ լինել չեն կարող:

Մոսկվայի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որի շուրջ Եվրամիության երկրներն արդեն մոտ մեկ ամիս է՝ չեն կարողանում փոխզիջման հասնել, պետք է ներառի նավթային էմբարգո: Դրա սահմանման դեմ հանդես եկող երկրները կարծում են, որ ռուսական նավթի գնումից հրաժարվելը խիստ բացասաբար կդառնա Եվրոպայի տնտեսության վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել