Վլադիմիր Զելենսկի. «Ավերակներ՝ սա է միակ բանը, որ Ռուսաստանը կարող է առաջարկել հարևաններին և աշխարհին» |azatutyun.am|
15:45 - 11 հունիսի, 2022

Վլադիմիր Զելենսկի. «Ավերակներ՝ սա է միակ բանը, որ Ռուսաստանը կարող է առաջարկել հարևաններին և աշխարհին» |azatutyun.am|

azatutyun.am: style="font-weight: 400;">Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան Արևմուտքին դիմել է հրատապ կարգով զենք և զինամթերք տրամադրելու կոչով:

Իր գիշերային տեսաուղերձում Զելենսկին հայրենակիցներին հաղորդել է Դոնբասում ընթացող «ծանրագույն մարտերի» մասին:

«Այս մարտերում է որոշվում, թե ինչ կլինի հետո: Մեզ աջակցություն է պետք զավթիչների ծրագրերը խափանելու համար: Հիմա այն պահն է, երբ ուկրաինացիները պարտավոր են միասնական լինել մի կռվում, որն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է», - ասել է Զելենսկին:

Նրա խոսքով, ռուսները փորձում են ավերել Դոնբասի ամեն մի քաղաք, սակայն ուկրաինացիները շարունակում են դիմադրությունը:

«Սևերոդոնեցկ, Լիսիչանսկ, Սլովյանսկ, Վոլնովախա, Մարիուպոլ, շատ ուրիշներ, ժամանակին դրանք երջանիկ, կյանքով լի քաղաքներ էին, իսկ հիմա՝ ավերակներ: Դա է միակ բանը, որ Ռուսաստանը կարող է տալ հարևաններին և աշխարհին»,- ասել է նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել