Ռուսական զորքերը պատերազմի ընթացքում 113 եկեղեցի են ավերել. Զելենսկի

 |factor.am|
11:23 - 05 հունիսի, 2022

Ռուսական զորքերը պատերազմի ընթացքում 113 եկեղեցի են ավերել. Զելենսկի |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական հրետանին «ավերել է» 113 եկեղեցի Ուկրաինայի հետ «լիամասշտաբ պատերազմի» ընթացքում։

CNN-ի փոխանցմամբ` շաբաթ երեկոյան իր ուղերձում Զելենսկին ասել է. «Դրանց թվում են հնագույնները, այնպիսիք, որոնք դիմակայել են Երկրորդ համաշխարհային պատերազմին, բայց չեն դիմացել ռուսական բռնազավթմանը»:

Ավելի վաղ հաղորդվել էր Լավրայում գնդակոծության հետևանքով հերթական եկեղեցու ավերման մասին:

Զելենսկին իր ուղերձում նշել է, որ դա Լավրայի առաջին գնդակոծությունը չէ, և որ չորեքշաբթի օրը ռուսական հրետակոծության հետևանքով սպանվել են Լավրայի երեք վանականներ։ Նախագահի խոսքով՝ Լավրայում ներխուժող ռուսական հրետանու ձայները «անդադար» են։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել