Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Ֆրանսիայում կոչ են անում ԵՄ հաջորդ գագաթնաժողովում քայլեր ձեռնարկել Թուրքիայի դեմ

Ֆրանսիայում կոչ են անում ԵՄ հաջորդ գագաթնաժողովում քայլեր ձեռնարկել Թուրքիայի դեմ

Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որ Եվրամիությունը իր հաջորդ գագաթնաժողովում քայլեր ձեռնարկի Թուրքիայի դեմ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայում Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պատվիրակ-նախարար Ֆրենկ Ռիսթերը՝ ելույթ ունենալով երկրի Ազգային ժողովում: Այս մասին հայտնում է tass.ru-ն։ «Ամբողջ Եվրոպան այժմ դատապարտում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի պահվածքը։ Անհրաժեշտ է, որ ԵՄ հաջորդ գագաթնաժողովում նրա գործողություններին եվրոպական պատասխան տրվի»,- ասել է Ռիսթերը։  Իր ելույթի ժամանակ նա շեշտել է, որ «գագաթնաժողովը պետք է այնպիսի որոշումներ կայացնի, որոնք նրան թույլ կտան ամրապնդել ուժերի հավասարակշռությունը Թուրքիայի հետ՝ հետագայում իր շահերն ու եվրոպական արժեքները ավելի լավ պաշտպանելու համար»: Ռիսթերը մատնանշել է, որ Էրդողանի ներկայիս գործողությունները «համապատասխանում են նրա հետապնդած ընթացքին, որն ուղղված է մի շարք հարևան տարածաշրջանների նկատմամբ Թուրքիայի վերահսկողության ապահովմանը և ամրապնդմանը»: «Սա, մասնավորապես, Լիբիա զենք մատակարարելու էմբարգոյի խախտման գործողությունների և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի գործողությունների շարունակությունն է, որտեղ նա Ադրբեջանին սատարող վարձկաններ է ուղարկել։ Սա նաև Թուրքիայի ռազմավարության շարունակությունն է Միջերկրական ծովի արևելքում, որտեղ այս երկիրը ձգտում է զարգացնել գազի արդյունահանումը Կիպրոսի և Հունաստանի բացառիկ տնտեսական գոտիներում»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Թուրքիայի ընթացքի հետ անմիջականորեն կապված է նաև այն փաստը, որ նա չի դատապարտել Կոնֆլան-Սենտ-Օնորինում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
23:56 - 27 հոկտեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների հետ

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց ֆրանսիացի օրենսդիրների այցը և արցախահայության համար կարևոր այս ժամանակաշրջանում ցուցաբերված համերաշխությունը: Ֆրանսիացի օրենսդիրները կիսվեցին իրենց այցի շրջանակներում Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների տպավորություններով: Հանդիպման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակն էր: Նախարար Մնացականյանը հյուրերի ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումների և բազմաթիվ պատերազմական հանցագործությունների վրա, ի թիվս այլոց ընդգծելով միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքն ու սպանությունը: Անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի աճող բացասական ներգրավվածությանը, որն արտահայտվում է վերջինիս կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմատեխնիկական ուղղակի աջակցությամբ և հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայմամբ, նախարար Մնացականյանը շեշտեց, որ այդօրինակ դերակատարությունն ոչ միայն անմիջական սպառնալիք է Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգությանը, այլ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Այս համատեքստում նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների ջանքերը թուրք-ադրբեջանական ագրեսիայի դատապարտման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչման կարևորության բարձրաձայնման գործում: Կողմերն ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների անվերապահ կյանքի կոչման անհրաժեշտությունը:
21:42 - 27 հոկտեմբերի, 2020
ԵՄ-ում մեկնաբանել են ֆրանսիական ապրանքները բոյկոտելու Էրդողանի կոչը |armenpress.am|

ԵՄ-ում մեկնաբանել են ֆրանսիական ապրանքները բոյկոտելու Էրդողանի կոչը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերն Էլ ավելի են Թուրքիային հեռացնում Եվրամիությունից: Այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը: «Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ գոյություն ունեցող համաձայնագիրը նախատեսում Է ապրանքների ազատ փոխանակում: Թուրքիայի բոլոր պարտավորությունները պետք Է պահպանվեն: ԵՄ-ի անդամ երկրներից մեկի ապրանքները բոյկոտելու կոչերը հակասում են Թուրքիայի պարտավորությունների ոգուն եւ նրան Էլ ավելի են հեռացնում ԵՄ-ից»,-ասել Է նա: Ֆրանսիայի եւ Թուրքիայի հարաբերությունների հերթական սրումը տեղի Է ունեցել Փարիզի արվարձանում կատարված ողբերգության, որտեղ ծայրահեղականն սպանել Է դպրոցական ուսուցչին, եւ դրան հաջորդած ֆրանսիական իշխանությունների արձագանքի ֆոնին, որը Թուրքիայում բնութագրել են որպես մուսուլմանների դեմ ուղղված: Հոկտեմբերի 16-ի երեկոյան ծայրահեղականը պատմության ուսուցիչ Սամյուել Պատին գլխատել Է Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում: Սպանված տղամարդը պատմություն Էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր Է անցկացրել եւ ցուցադրել Charlie Hebdo-ում հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:Մեկնաբանելով Փարիզի արվարձանում տեղի ունեցած ողբերգությունը՝ Մակրոնը հայտարարել Է, որ Ֆրանսիայում չեն հրաժարվի նման ծաղրանկարների հրապարակումից: Ֆրանսիայի ղեկավարը նաեւ արտահայտել Է Ֆրանսիայի մուսուլմանների խորհրդի հետ միասին կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության գաղափարը, որը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Ֆրանսիայի նախագահը հայտարարել Է Ֆրանսիայում իսլամն օտարերկրյա ազդեցությունից զերծ պահելու եւ մզկիթների ֆինանսավորման աղբյուրներն ավելի խիստ վերահսկելու մտադրության մասին:Դրան ի պատասխան, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ իր ֆրանսիացի պաշտոնակիցը պետք Է «բուժի իր հոգեկանը»: Ֆրանսիան Էրդողանի խոսքերից հետո Անկարայից իր դեսպանին հետ Է կանչել կոնսուլտացիաների համար: Ավելի ուշ Թուրքիայի նախագահը կրկին թշնամական ելույթներով Է հանդես եկել իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հասցեին, ով, Էրդողանի կարծիքով, պետք Է «ստուգվի» բժիշկների մոտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
18:42 - 27 հոկտեմբերի, 2020
ՀՀ ՄԻՊ-ը Ֆրանսիայի պատգամավորներին է ներկայացրել ադրբեջանական դաժանությունները կոնկրետ օրինակներով

ՀՀ ՄԻՊ-ը Ֆրանսիայի պատգամավորներին է ներկայացրել ադրբեջանական դաժանությունները կոնկրետ օրինակներով

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ, որի կազմում են եղել գործող և նախկին պատգամավորներ, լրագրողներ։ ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները, որոնք ուղղված են խաղաղ բնակիչների և ռազմական նշանակություն չունեցող ենթակառուցվածքների դեմ։ Նա նշել է, որ Հայաստանի բնակչության շրջանում կա 2 սպանված և 2 վիրավոր, ինչպես նաև առկա են վնասված տներ։ Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տվյալների՝ Արցախում կա առնվազն 39 սպանված և 120 վիրավոր: «Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային վերաբերմունքը և հայատյացությունը վկայում են, որ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ ներկայացնելով խոսքերը հավաստող կոնկրետ ապացույցներ։ Արման Թաթոյանն անդրադարձել է նաև մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների թիրախավորմանն Արցախում՝ ադրբեջանական կողմի այս գործելաոճը որակելով որպես հանցանք խոսքի ազատության դեմ և միջազգային իրավունքի կոպիտ խախտում: Մարդու իրավունքների պաշտպանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը հորդորել է անձամբ այցելել Արցախ` Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակության հետ հանդիպելու, տեղում ադրբեջանական զինված ուժերի ավերվածություններն ու վայրագություններն արձանագրելու համար:
17:15 - 27 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհուրդը Արցախին սատարող բանաձև է ընդունել

Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհուրդը Արցախին սատարող բանաձև է ընդունել

Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհուրդը Արցախին սատարող բանաձև է ընդունել։Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհուրդը միաձայն ընդունել է Արցախին սատարող հռչակագիր, որտեղ ընդգծվում է Հայաստանի Հանրապետության, Արցախի և Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի միջև պատմականորեն հարուստ հարաբերությունները, մշակույթի և համայնքային կառավարման ոլորտներում ձևավորված սերտ կապերը։Հռչակագրում նշված է, որ Արցախի ժողովրդի մեկուսացումը խոչընդոտում է նրանց հիմնարար իրավունքների իրականացմանը և հակասում ազատության, հավասարության ու համագործակցության ոգուն, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար:Փաստաթղթում նշված է, որ հաշվի առնելով հակամարտության կենսական վտանգը Արցախի բնակչության համար՝ Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհուրդը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու բնակչության պաշտպանությունը և իրականացնել բոլոր քայլերը, որոնք թույլ կտան նպաստել նրա բնակիչների անվտանգությանը:Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտը նաև որոշում է կայացրել մասնակցելու Արցախին մարդասիրական կարիքները հոգալու համար աջակցություն ցուցաբերելու հարցում՝ Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի միջոցով տրամադրելով 50 000 եվրոյի չափով մարդասիրական օգնություն։
12:36 - 27 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները Արցախի ԱԳՆ ղեկավարին են հանձնել Ֆրանսիայի խորհրդարան ներկայացված ԱՀ-ի ճանաչման մասին բանաձևի նախագծի կրկնօրինակ

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները Արցախի ԱԳՆ ղեկավարին են հանձնել Ֆրանսիայի խորհրդարան ներկայացված ԱՀ-ի ճանաչման մասին բանաձևի նախագծի կրկնօրինակ

Հոկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԳՆ-ից։ Իր խոսքում Արցախի ԱԳՆ ղեկավարը ողջունել է ֆրանսիական պատվիրակության անդամներին և երախտագիտություն հայտնել Ադրբեջանի կողմից զինված ագրեսիայի ենթարկվող Արցախի Հանրապետությանը ցուցաբերված համերաշխության համար։ Զինված հարձակումն իրականացվել է Թուրքիայի և նրա իսկ կողմից Մերձավոր Արևելքից հակամարտության գոտի տեղափոխված միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ: Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերը` ուղղված կրակի դադարեցմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնմանը:ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ սեպտեմբերի 27-ին սանձազերծված զինված ագրեսիան վերջին 30 տարիների ընթացքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու ադրբեջանական կողմի երրորդ փորձն է: Սակայն ներկայիս իրավիճակը նախորդներից տարբերվում է թե՛ մասշտաբով, թե՛ ներգրավված զինատեսակներով: Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Ադրբեջանի զինված ագրեսիան ուղեկցվում է նաև բազմաթիվ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կողմից արձանագրված պատերազմական հանցագործությունների դեպքերով: Մասիս Մայիլյանը նշել է, որ ռազմական ագրեսիայի հետևանքով հանրապետության բնակչության շուրջ 60%-ը ստիպված են եղել լքել իրենց մշտական բնակության վայրերը, ոչնչացվել է քաղաքացիական ենթակառուցվածքների էական մասը, ինչի արդյունքում Արցախում ծանր հումանիտար իրավիճակ է ստեղծվել: Այս կապակցությամբ արտաքին գործերի նախարարը շեշտել է մասնագիտացված միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը՝ ճգնաժամը հաղթահարելու համար:Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն ադրբեջանական ագրեսիան կասեցնելու ամենաարդյունավետ միջոցն է, քանի որ տվյալ գործընթացը կգործարկի  ագրեսիան զսպելուն և Բաքվի իշխանություններին խաղաղություն պարտադրելուն ուղղված միջազգային քաղաքական և դիվանագիտական մեխանիզմները: Հաշվի առնելով Ադրբեջանի պատրանքային պատկերացումները՝ այդ երկրին Արցախի ենթադրյալ պատկանելիության մասին՝ պաշտոնական Բաքուն փորձում է ուժի կիրառմամբ իր ինքնիշխանությունը տարածել Արցախի վրա: Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը Ադրբեջանի համար հստակ ազդանշան կդառնա առ այն, որ նա որևէ իրավունք չունի Արցախի նկատմամբ:Ֆրանսիական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել արտաքին գործերի նախարարին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի և դրա հետևանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար և ափսոսանք հայտնել զոհերի կապակցությամբ:Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները Արցախի ԱԳՆ ղեկավարին են հանձնել Ֆրանսիայի խորհրդարան ներկայացված Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի նախագծի կրկնօրինակը, որին արդեն միացել են Ֆրանսիայի խորհրդարանի ավելի քան 50 անդամներ:
22:53 - 26 հոկտեմբերի, 2020
Գերմանիան պաշտպանում է Մակրոնին` Էրդողանի արտահայտությունները համարելով անընդունելի |azatutyun.am|

Գերմանիան պաշտպանում է Մակրոնին` Էրդողանի արտահայտությունները համարելով անընդունելի |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիան պաշտպանում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արտահայտությունները համարելով բացարձակապես անընդունելի։ Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասն այսօր Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում ասել է․ - «Մենք համերաշխ ենք Ֆրանսիայի հետ նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Մակրոնի վրա անձնական հարձակումների հարցում։ Դա, իմ կարծիքով, իհարկե բացարձակապես անընդունելի է»: Հեյկո Մասսը նաև նշել է, որ Գերմանիան աջակցում է Ֆրանսիային իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարում, հատկապես վերջին գարշելի ահաբեկչությունից հետո: Ռուսաստանից Ֆրանսիա տեղափոխված 18-ամյա իսլամիստը հոկտեմբերի 16-ին գլխատել էր ֆրանսիացի մի ուսուցչի։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է ծայրահեղ իսլամիզմի դեմ պայքարի նոր նախաձեռնության մասին, որից հետո Էրդողանը անձնապես վիրավորել էր նրան։
18:14 - 26 հոկտեմբերի, 2020
Ավստրիայի կանցլերը դատապարտել Է Էրդողանի վիրավորանքները Մակրոնի հասցեին |armenpress.am|

Ավստրիայի կանցլերը դատապարտել Է Էրդողանի վիրավորանքները Մակրոնի հասցեին |armenpress.am|

armenpress.am: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դատապարտել Է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վիրավորանքները Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հասցեին, հայտարարելով, որ դրանք վկայում են ԵՄ-ից Թուրքիայի Էլ ավելի մեծ հեռվության մասին:«Ես դատապարտում եմ Էրդողանի վիրավորանքները նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին: Դրանք վերստին ցույց են տալիս, որ Թուրքիան Էլ ավելի Է հեռանում ԵՄ-ից եւ մեր ընդհանուր իրականությունից: Լիակատար աջակցություն եւ համերաշխություն Ֆրանսիայի հետ»,-գրել Է Կուրցը Twirrer-ում:Ավելի վաղ Մակրոնը հանդես Էր եկել Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի թեմայով մեծ ճառով, հայտարարելով, որ համապատասխան օրինագիծը, որն ուղղված Է հանրապետության արժեքների ամրապնդմանը, կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Մակրոնը նաեւ արտահայտել Է Ֆրանսիայի մուսուլմանների խորհրդի հետ միասին կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության գաղափարը, որը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Առիթը դարձել Էր պատմության ուսուցչի դաժան սպանությունը, որը ցույց Է տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը. չարագործը գլխատել Էր ուսուցչին:Դրան ի պատասխան, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ իր ֆրանսիացի պաշտոնակիցը, որն առաջ Է քաշել «լուսավորյալ իսլամի» գաղափարը, պետք Է «բուժի իր հոգեկանը»: Ֆրանսիան Էրդողանի խոսքերից հետո Անկարայից իր դեսպանին հետ Է կանչել կոնսուլտացիաների համար: Ավելի ուշ Թուրքիայի նախագահը կրկին թշնամական ելույթներով Է հանդես եկել իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հասցեին, ով, Էրդողանի կարծիքով, պետք Է «ստուգվի» բժիշկների մոտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:33 - 26 հոկտեմբերի, 2020
Շուրջ 20 հազար ֆրանսահայեր Փարիզում խաղաղ ցույց են անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով |armenpress.am|

Շուրջ 20 հազար ֆրանսահայեր Փարիզում խաղաղ ցույց են անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող Տրոկադերո հրապարակում շուրջ 20 հազար ֆրանսահայեր և ֆրանսիացիներ խաղաղ ցույց են անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով: Այս մասին ասաց Փարիզում բնակվող լրագրող Էլլադա Ղուկասյանը: «Հավաքը կազմակերպել էր Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը: Հավաքի ընթացքում համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանն անդրադարձավ Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Մակրոնին վիրավորելուն, նշեց, որ ֆրանսահայերն իրենց աջակցությունն են հայտնում Ֆրանսիայի նախագահին: Հավելեց, որ համարում է անթույլատրելի նման վիրավորանքը և կոչ է անում ոչ միայն դատապարտել նման վիրավորանքը, այլև գործի անցնել ու ինչ-որ ձևով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ»,- ասաց Ղուկասյանը: Կարդալ ավելին՝ armenpress.am-ում։ 
01:08 - 26 հոկտեմբերի, 2020
Պատգամավորների մի մասն արդեն ստորագրել է Արցախի ճանաչման վերաբերյալ հայտարարության նախագիծը․ Ֆրանսիայի խորհրդարանականները այցելել են Ազգային ժողով

Պատգամավորների մի մասն արդեն ստորագրել է Արցախի ճանաչման վերաբերյալ հայտարարության նախագիծը․ Ֆրանսիայի խորհրդարանականները այցելել են Ազգային ժողով

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հետ: Մեծաթիվ՝ մոտ 20 հոգուց կազմված պատվիրակությունը հոկտեմբերի 25-27-ը կլինի Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում, կունենա մի շարք հանդիպումներ: Պատվիրակության անդամները  Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի «Առաջ, Հանրապետություն», «Ժողովրդավարական շարժում»,«Սոցիալիստներ, բնապահպաններ եւ հանրապետականներ», «Ժողովրդավարների եւ անկախականների միություն» եւ «Ժողովրդավարական շարժման միություն» գործող  եւ նախկին քաղաքական խմբակցությունների պատգամավորներ են: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ողջունելով Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներին ՀՀ Ազգային ժողովում, շնորհակալություն է հայտնել նրանց այս դժվար պահին հայերի կողքին լինելու, իրերն իրենց անունով կոչելու համարձակության ու համամարդկային արժեքները պաշտպանելու համար: Խորհրդարանի փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակից՝ նշելով, որ հայ բնակչության նկատմամբ տեղի ունեցող գործընթացները պայմանավորված է նրանց ինքնությամբ: Լենա Նազարյանն ընդգծել է, որ Ադրբեջանը թիրախավորել է նաեւ խաղաղ բնակչությանը՝ կիրառելով  արգելված զինատեսակներ, ինչպես նաեւ հայ ռազմագերիների նկատմամբ դրսեւորել է վայրագություններ ու անմարդկային վերաբերմունք: «Մենք տարածքի համար չենք պայքարում, այլ մեր լինելիության, ինչի դեմ էլ դուրս են եկել Ադրբեջանը, նրա ռազմական ու քաղաքական աջակից Թուրքիան, որը տարածաշրջան է բերել վարձկաններ Սիրիայից, Պակիստանից, Աֆղանստանից ու Լիբիայից: Այսօր, ավելի քան երբեւէ, Արցախի Հանրապետության բնակչության կյանքի իրավունքն ու անվտանգությունը պահանջում է միջազգային հանրության հրատապ եւ հստակ քայլերը: Մենք ասում ենք, որ պատրաստ ենք փոխզիջումների, եթե ընդունվի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը՝ Արցախի Հանրապետության ճանաչման միջոցով: Ադրբեջանը, չցանկանալով այս հարցը քննարկել, տապալել է բանակցությունները՝ մեզ ներքաշելով պատերազմի մեջ: Միջազգային հանրությունը չպետք է բավարարվի պարզապես կոչերով. դրանք անզոր են կանգնեցնել այն բարբարոսությունները, որն անում է մեր հակառակորդը: Պետք է ճանաչել Արցախի Հանրապետությունը հանուն հայության փրկության: Մենք չենք կարող թույլ տալ, որ 1915 թվականը նորից կրկնվի»,- եզրափակել է խորհրդարանի փոխնախագահը: Պատվիրակության անդամ Գիյոմ Կասբարյանը, որն «Առաջ, Հանրապետություն» խմբակցությունից է, նշել է, որ այս աննախադեպ կազմով պատվիրակության այցը պայմանավորված է հայ-ֆրանսիական եզակի խոր կապերով եւ հայ ժողովրդին աջակցություն հայտնելու աներկբա ցանկությամբ: Ֆրանսահայ պատգամավորը նշել է, որ ցանկանում են տեղում ծանոթանալ իրավիճակին՝ Ֆրանսիայում եւ Եվրոպայում հստակ ցույց տալու համար, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում եւ Արցախում, ինչպես նաեւ պարզորոշ  ներկայացնելու ագրեսորին, որը    հատել է կարմիր գիծն ու ոտնահարում է մարդկանց տարրական իրավունքները: Անդրադառնալով  Արցախի անկախության ճանաչման խնդրին՝ Գիյոմ Կասբարյանը  հայտնել է, որ  պատգամավորների մի մասն արդեն ստորագրել է Արցախի ճանաչման  վերաբերյալ հայտարարության նախագիծը, սակայն, ըստ նրա՝ դրա քննարկումն օրերի հարց չէ՝ հաշվի առնելով  խորհրդարանի օրակարգի  ծանրաբեռնվածությունը: Պատգամավորներն  անհրաժեշտ են համարել պատերազմի դադարեցումը՝ հայ գործընկերներից  հետաքրքրվելով, թե ինչպիսի լուծումներ են   անհրաժեշտ՝ այս՝ իր բնորոշմամբ՝ արյունալի բաղնիքից դուրս գալու եւ Հայաստանի ու Արցախի ժողովրդին փրկելու համար: «Մենք այստեղ ենք ամենայն անկեղծությամբ եւ աջակցությամբ»,-մասնավորապես ընդգծել է Գիյոմ Կասբարյանը: ՀՀ ԱԺ պատգամավորներն իրենց խոսքում առաջնային են համարել հրադադարի անհրաժեշտությունը եւ հյուրերի ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի կողմից՝ հայտարարված հումանիտար հրադադարների խախտման եւ ռազմական գործողությունների շարունակման  փաստի վրա: Նշվել է, որ հրադադարից հետո միայն հնարավոր կլինի անցնել բանակցությունների, որին հայկական կողմը մշտապես պատրաստ է: «Բանակցել հնարավոր չէ, երբ մարդիկ զրկված են ապրելու իրավունքից»,-մասնավորապես ասել  են նրանք: Հայ խորհրդարանականները Ֆրանսիայի գործընկերներին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի խորհրդարանի պատգամավորներ, կոչ են արել լինել առաջամարտիկ եւ կանխել ադրբեջանաթուրքական ագրեսիան, ինչպես նաեւ  ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ համարելով, որ այն այլընտրանք չունի: Ֆրանսիայից ժամանած պատգամավորներն  անընդունելի են համարել Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ների կիրառումը Արցախի ժողովրդի նկատմամբ, ինչպես նաեւ հետաքրքրվել, թե արդյոք Արցախի անկախության միջազգային ճանաչումը  չի՞ հանգեցնի իրավիճակի առավել վատթարացման, ինչի առնչությամբ հայ խորհրդարանականներն ընդգծել են, որ Արցախի ճանաչումից եւ նրա կարգավիճակի հստակեցումից  հետո իրավիճակն էապես կբարեփոխվի եւ կերաշխավորվի Արցախի բնակիչների կյանքի իրավունքը:  Հայկական կողմը պարզաբանել է, որ Արցախի խնդիրը կյանքի իրավունքի հարց է, այլ ոչ տարածքի, եւ այսօր կենսական առաջնահերթություն է՝  գործուն քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու համար պատերազմն ու թշնամու վայրագությունները: «Կոչերն անզոր են՝ դադարեցնելու այս բարբարոսությունները»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ նկատի ունենալով հայ գերիների եւ խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված վայրագությունները:   Հարց է հնչել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խնդրի կարգավորման հնարավորության վերաբերյալ: ՀՀ ԱԺ պատգամավորները նշել են, որ ադրբեջանաթուրքական այս ագրեսիայով փորձ է արվում պարտադրել փոխելու խմբի կազմը, ինչը հայկական կողմը բացարձակապես անընդունելի է համարում: «Ահաբեկիչների գործիքն ու նպատակը մեզ բոլորիս վախեցնելն է:  Եթե մենք չենք վախենում ահաբեկիչներից, ապա նրանք պարզապես պարզում են ձեռքերը: Մենք այսօր գործ ունենք ահաբեկիչների հետ, եւ այսօր այստեղ ոչ ոք չի վախենում ահաբեկիչներից: Եվ հետեւաբար, մենք գնալու՛ ենք Արցախ, մենք մնալու՛ ենք Արցախում, մենք ապրելու՛ ենք Արցախում: Եվ այս հարցում մենք որեւիցե այլընտրանք չենք ընդունում»,-հանդիպումն ամփոփել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:      
17:56 - 25 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում |armenpress.am|

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում |armenpress.am|

armenpress.am: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը: Նրանց ուղեկցում էին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը և Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Այցելուներին դիմավորել է թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ Լուսինե Աբրահամյանը: Նրանք ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի զոհերի հիշատակին: Nouvelle d’Arménie պարբերականն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 15 հոգանոց պատվիրակությունը մինչև հոկտեմբերի 27-ը ծրագրված այցի ընթացքում լինելու է նաև Արցախում: Նրանք տեղում կծանոթանան Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների սանձազերծած ագրեսիայի և ռազմական գործողությունների հետևանքով այնտեղ ստեղծված իրավիճակին: 
13:55 - 25 հոկտեմբերի, 2020