Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

ՔՊ-ն առաջատար է թե՛ Անիում, թե՛ Սիսիանում․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել

ՔՊ-ն առաջատար է թե՛ Անիում, թե՛ Սիսիանում․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել

Երեկ՝ մարտի 26-ին, ավագանու արտահերթ ընտրություններ անցկացվեցին Շիրակի մարզի Անի ու Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում։ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել երկու համայնքներում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Շիրակի մարզի Անի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 15 934 է, մասնակցել է 9869-ը կամ 61.93%-ը։ ԿԸՀ նախնական տվյալներով ՔՊ-ն առաջատարն է։ «Ազգ-համայնք» դաշինք (կազմում` «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը՝ Արտակ Գևորգյան) - 3134 ձայն կամ 31.75% «Իմ հզոր համայնք» (Արմենակ Նաջարյան) կուսակցություն - 744 ձայն կամ 7․53% «Հայկական երազանք» (Ագուն Սաղաթելյան) - 795 ձայն կամ 8․05% «Քաղաքացիական պայմանագիր» (Արման Սարիբեկյան) - 5180 ձայն կամ 52․48%։ Անվավեր է համարվել մեկ քվեաթերթիկ։ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ընտրողների ընդհանուր թիվը համայնքում 22 890 է, մասնակցել է 11 355-ը կամ 49․6%-ը։ ԿԸՀ ներկայացրած նախնական տվյալներով առաջատարը դարձյալ ՔՊ-ն է։ Հայաստանի հանրապետական կուսակցություն - 2 553 ձայն կամ 22․48% «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 7 325 ձայն կամ 64.5% «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն - 1 443 ձայն կամ 12.7%: Անվավեր քվեաթերթիկների թիվը 34 է։ Նշենք, որ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արմեն Հակոբջանյանը, Հանրապետականինը՝ Ջիվան Մարգարյանը, Ավագ Ասատրյանն էլ «Քաղաքացու որոշման» թեկնածուն է: Այսպիսով՝ երկու համայնքներում առաջատար է իշխող ՔՊ կուսակցությունը։ Ընտրություններին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ, կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․ «Սիսիան և Անի խոշորացված համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է և սիրելի։ Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը ևԿա՜ Ապագա»։ Հիշեցնենք, որ ՔՈ նախընտրական շտաբը երեկ հաղորդագրություն էր տարածել, որ օպերատիվ ռեժիմով տեղեկություն է ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ընտրողներին բաժանվող ընտրակաշառքի մասին։ Այս հաղորդագրությունը տարածել են մի շարք ԶԼՄ-ներ՝ «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» վերնագրով, ինչին արձագանքել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ու հերքել դրանք՝ ընգծելով, որ դիմելու են դատարան։ Գլխավոր դատախազությունից էլ հայտնել են, որ Անի համայնքի ընտրությունների ընթացքում ստացվել է երեք հաղորդում ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Երեք դեպքում էլ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ Քր. օրենսգրքի 210-րդ հոդվածի առաջին մասով (անձի ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի ազատ իրականացումը): Սիսիանի ընտրությունների ընթացքում առերևույթ հանցագործությունների մասին զանգեր, հաղորդումներ չեն ստացվել: ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում ուսումնասիրվել է վեց հրապարակում, որոնց վերաբերյալ իրականացվել են ստուգողական գործողություններ: Արդյունքների վերաբերյալ տեղեկությունը կներկայացվի առաջիկայում։ Արձանագրած ընտրախախտումների վերաբերյալ նախնական տվյալներ է հրապարակել նաև «Անկախ դիտորդը»։
09:34 - 27 մարտի, 2023
Անիի ընտրություններից ստացվել է 3 հաղորդում, Սիսիանի ընտրությունների վերաբերյալ ուսումնասիրվել է 6 հրապարակում․ Դատախազություն

Անիի ընտրություններից ստացվել է 3 հաղորդում, Սիսիանի ընտրությունների վերաբերյալ ուսումնասիրվել է 6 հրապարակում․ Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններում ենթադրյալ խախտումների վերաբերյալ։ Հաղորդագրությունում նշվում է․ «Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում լրագրողների կողմից ստացվել է երեք հաղորդում ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Երեք դեպքում էլ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի առաջին մասով (անձի ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի ազատ իրականացումը՝ խմբ․): Դատախազությունը նաև իրականացրել է զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում: Հրապարակումներից երեքի վերաբերյալ Դատախազության հանձնարարությամբ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Անիի բաժնում իրականացվել են ստուգողական գործողություններ: Հրապարկումներում առկա փաստական տվյալները որևէ հանցագործության հատկանիշ չեն պարունակել, հետևապես կազմված փաստաթղթերը թողնվել են անհետևանք: Սիսիան համայնքում տեղի ունեցած ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում կամ ենթակա բաժիններում առերևույթ հանցագործությունների մասին զանգեր, հաղորդումներ չեն ստացվել: Դատախազության կողմից իրականացված զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ուսումնասիրվել է վեց հրապարակում։ Ներքին գործերի նախարարութան ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի կողմից դրանց վերաբերյալ իրականացվել են ստուգողական գործողություններ: Արդյունքների վերաբերյալ տեղեկությունը կներկայացվի առաջիկայում»։ Հիշեցնենք, որ ՔՈ նախընտրական շտաբը հաղորդագրություն է տարածել, որ օպերատիվ ռեժիմով տեղեկություն է ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ընտրողներին բաժանվող ընտրակաշառքի մասին։ Այս հաղորդագրությունը տարածել են մի շարք ԶԼՄ-ներ՝ «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» վերնագրով, ինչին արձագանքել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ու հերքել դրանք՝ ընգծելով, որ դիմելու են դատարան։ Արձանագրած ընտրախախտումների վերաբերյալ նախնական տվյալներ է հրապարակել նաև «Անկախ դիտորդը»։
21:37 - 26 մարտի, 2023
Պաստառներ արգելված վայրերում, գովազդ Facebook-ում․ «Անկախ դիտորդը» հայտնում է Սիսիանում արաձանագրած ընտրախախտումների մասին

Պաստառներ արգելված վայրերում, գովազդ Facebook-ում․ «Անկախ դիտորդը» հայտնում է Սիսիանում արաձանագրած ընտրախախտումների մասին

Սիսիան խոշորացված համայնքում «Անկախ դիտորդը» արձանագրել է մի շարք ընտրախախտումներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։ Ըստ Իոաննիսյանի՝ այդ ընտրախախտումներն են․ «1. ՔՊ-ն Meta-ին վճարել է լռության և քվեարկության օրերին (այդ թվում այդ օրերին) Facebook-ում իրենց թեկնածու Արմեն Հակոբջանյանի նախընտրական քարոզչության իրականացման համար (Meta-ի հաշվետվության հղումը՝ մեկնաբանությունում): 2. Վարչական դատարանը ապօրինաբար մերժել է ՔՊ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին «Քաղաքացու որոշում» կուսակցության բերված դիմումի ըստ էության քննարկումը: Դատարանը պարտավոր էր այն ըստ էության քննարկել (մենք չենք պնդում, որ հայցապահանջը պետք է բավարարվեր), ինչպես արել էր 2021-ին մեկ այլ կուսակցության դեմ բերված ՔՊ-ի հայցով: 3. ՔՊ-ն բազմաթիվ շարք արգելված վայրերում փակցրել է պաստառներ, իսկ Համայնքային իշխանությունը (որը ՔՊ-ական է) չի կատարել դրանք հեռացնելու իր գործառույթը: Պաստառները հեռացվել են միայն քարոզարշավի վերջում՝ 34-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) միջամտությամբ: 4. ՔՊ-ի քարոզարշավի համար օգտագործվել են համայնքապատկան տրանսպորտային միջոցներ, ինչը, իմիջիայլոց, մասամբ արձանագրել է նաև ԸԸՀ-ն: 5. «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական պաստառներ և բուկլետները եղել (բաժանվել) են օրեքով արգելված վայրերում: 6. Մի շարք դեպքեր են նկատվել, երբ ընտրողին օգնողը, ըստ էության, ընտրողի փոխարեն էր քվեարկում (օգնելու պրոցեոսում ընտրողին չէր էլ հարցնում, թե ում քվեարկի, կամ, հակառակը, պարզապես վերահսկում էր ընտրողի ինքնուրույն քվեարկությունը)»։ Իոաննիսյանը հայտնել է նաև, որ «Անկախ դիտորդի» արձանագրումները շատ ավելի շատ են, դրանց մասին մանրամասն կխոսեն վաղը: Հետգրությամբ Դանիել Իոաննիսյանը անդրադարձել է ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տարածվող լուրերին՝ գրելով․ «Քանի որ թեման շատ է քննարկվում, ասեմ, որ մենք ընտրակաշառքի մասին որևէ արժանահավատ տեղեկատվություն չունենք: Մամուլով այս թեման շատ աղավաղված է տարածում (դե-ֆակտո ՔՊ-ի դեմ կեղծ լուրերով հակաքարոզ է)»։ Հիշեցնենք, որ ՔՈ նախընտրական շտաբը հաղորդագրություն է տարածել, որ օպերատիվ ռեժիմով տեղեկություն է ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ընտրողներին բաժանվող ընտրակաշառքի մասին։ Այս հաղորդագրությունը տարածել են մի շարք ԶԼՄ-ներ՝ «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» վերնագրով, ինչին արձագանքել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ու հերքել դրանք՝ ընգծելով, որ դիմելու են դատարան։ Հավելենք՝ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արմեն Հակոբջանյանը, Հանրապետականինը՝ Ջիվան Մարգարյանը, Ավագ Ասատրյանն էլ «Քաղաքացու որոշման» թեկնածուն է:
21:14 - 26 մարտի, 2023
ՔՈ-ն տեղեկություն է ստացել ՔՊ-ի անունից բաժանվող ընտրակաշառքի մասին, ՔՊ-ից հերքում են․ Անիում ու Սիսիանում փակվել են ընտրատեղամասերը

ՔՈ-ն տեղեկություն է ստացել ՔՊ-ի անունից բաժանվող ընտրակաշառքի մասին, ՔՊ-ից հերքում են․ Անիում ու Սիսիանում փակվել են ընտրատեղամասերը

Ժամը 20։00-ին փակվել են ՀՀ 2 համայնքների՝ Անիի ու Սիսիանի 61 ընտրատեղամասերը։ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 49.63%-ը կամ 22 880 քաղաքացիներից 11 356-ը։ Շիրակի մարզի Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 62.01%-ը կամ 15 918 քաղաքացուց 9 870-ը։ Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող  ընտրողների 54.71%-ը կամ  21226 քաղաքացի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արմեն Հակոբջանյանը, Հանրապետականինը՝ Ջիվան Մարգարյանը, Ավագ Ասատրյանն էլ «Քաղաքացու որոշման» թեկնածուն է: Երեկ «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը հայտնել էր, որ Վարչական դատարանը հրապարակել է որոշում, որով մերժել է իրենց հայցը՝ Սիսիանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակի գրանցումը անվավեր ճանաչելու վերաբերյալ։  «Դատարանը բացարձակ չի անդրադարձել գործի բովանդակությանը, այլ 23:55 րոպեին հրապարակված ակտով վճռել է, որ մենք պիտի ոչ թե իրենից պահանջեինք անվավեր ճանաչել ցուցակի գրանցումը (ինչի իրավունքը ևս ունենք), այլ պիտի պահանջեինք պարտավորեցնել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որ հանձնաժողովը դիմեր նման պահանջով»,- գրել էր Նահապետյանը։ Ապա այսօր՝ օրվա երկրորդ կեսին, ՔՈ նախընտրական շտաբը հաղորդագրություն է տարածել, որ օպերատիվ ռեժիմով տեղեկություն է ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ընտրողներին բաժանվող ընտրակաշառքի մասին։ «Ընտրատեղամասերի հարակից տարածքներում անհասկանալի գործառույթով տևական ժամանակ գտնվող և ՔՊ կուսակցությունը ներկայացնող, համայնքային, պետական հիմնարկների աշխատող անձանց մոտ առկա են ինչ-որ ցուցակներ, որոնք, հնարավոր է, ընտրակաշառք ստացած քաղաքացիների տվյալներ են պարունակում։ Մեր վստահված անձանց դիմում-բողոքները նշված անձանց ինքնությունը պարզելու, ընտրողներին ուղղորդելուն միտված գործողությունները կասեցնելու պահանջի մասին ընտրատարածքային հանձնաժողովները, ըստ էության, դադարել են քննել։ Ընտրակաշառքը վերջին այլանդակ ընտրախախտումն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նույնականացնում է այն քաղաքական ուժերի հետ, որոնց դեմ պայքարում էին այդ կուսակցության բազմաթիվ ազնիվ համակիրներ տարիներ առաջ։ Նման գործելակերպը կասեցնելու գործառույթը պետական մարմիններինն է։ ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբը հիշեցնում է, որ նշված դեպքերով տեղեկատվությունը ճշտելու, առերևույթ հանցագործության հատկանիշներով արարք կատարող անձանց նույնականացման ուղղությամբ պարտավոր է զբաղվել ՀՀ ոստիկանությունը։ Պետության և կառավարող ուժի հեղինակության մասին նախ և առաջ պետք է մտածի իշխող ուժը, որին հավատացել է ՀՀ քաղաքացին 2018թ․-ին»,- նշված է հաղորդագրության մեջ։ Այս և ընտրակաշառք տարածելու վերաբերյալ այլ հրապարակումներին անդրադարձավ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հերքելով դրանք․ «Դրանց (նման տեղեկությունների՝ խմբ․) հիման վրա լրատվականները ձևակերպել են «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» վերնագիրը։ Ես խոստանում եմ՝ վաղը բոլոր էն լրատվականները, ովքեր տպել են նման վերնագիր, ստանալու են համապատասխան դատական հայցեր, որովհետև նման կոպտագույն խախտում ուղղակի չի կարող լինել»։ Տեսանյութի վերջում Ալեքսանյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ բոլոր հրապարակումների հետ կապված՝ դիմելու են դատարան։ Հիշեցնենք նաև, որ Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրված են «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը՝ Արտակ Գևորգյան), «Իմ հզոր համայնք» (Արմենակ Նաջարյան), «Հայկական երազանք» (Ագուն Սաղաթելյան) և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները (Արման Սարիբեկյան): Այս ուժերից երեքը մասնակցել են նախորդ ընտրություններին, պայքարին նոր է միացել միայն «Իմ հզոր համայնքը»: Նախորդ տարի սեպտեմբերի 25-ին կայացած ընտրություններում Անիում ամենաշատ ձայնը հավաքել էր համայնքը 18 տարի ղեկավարած Արտակ Գևորգյանը՝ ձայների 49 տոկոսը հավաքելով, սակայն իշխանության գալու համար ավագանու 3 անդամի ձայն էր պակասում: «Հայկական երազանքի» և «Քաղաքացիական պայմանագրի» անդամները բոյկոտեցին ավագանու նիստերը, և համայնքապետ չընտրվեց: Օրենքի ուժով վարչապետն Անի խոշորացված համայնքի ժամանակավոր ղեկավար նշանակեց տեղական ընտրություններում պարտված իր կուսակից Արման Սարիբեկյանին։   Լուսանկարը՝ 1lurer.am կայքից
20:42 - 26 մարտի, 2023
Սյունիքի մարզում նորածնի դիակի հայտնաբերման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Սյունիքի մարզում նորածնի դիակի հայտնաբերման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

2023թ. մարտի 20-ին՝ ժամը 15:30-ին, քաղաքացին զանգահարել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր Զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դիակ կա:Հաղորդման առթիվ 2023թ. մարտի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ,  կատարվում է նախաքննություն:Դեպքի վայրի զննությամբ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի աջակողմյան ձորակում, ճանապարհի եզրից 25.3 մետր հեռավորության վրա սոճենու ծառի տակ հայտնաբերվել է իգական սեռի նորածնի դիակ: Դիակը մասնակի ծածկված է եղել պոլիէթիլենային պարկերով:Դիակի շրջակայքում հայտնաբերվել է սավան, պոլիէթիլենային պարկ, որի մեջ և կողքին եղել են տարբեր իրեր, խաղալիք, սննդի մնացորդներ:Ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել է, որ մարտի 20-ին՝ ժամը 15-ի սահմաններում, վորհիշյալ տեղանքում աստղաշուշան հավաքելու ընթացքում շան հաչոցի վրա մոտեցել և հայտնաբերել է նորածնի դիակն ու անմիջապես զանգահարել է ոստիկանություն:Քրեական վարույթով օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ ծննդկանին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Նաև՝ հարցումներ են ուղարկվել Կապանի, Գորիսի և Սիսիանի բժշկական կենտրոններ կրկին ծննդկանի ինքնությունը պարզելու համար:Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:Նախաքննությունը շարունակվում է։
12:55 - 21 մարտի, 2023
Սյունիքում և Անիում գրանցված ուժերից որևէ մեկն ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել

Սյունիքում և Անիում գրանցված ուժերից որևէ մեկն ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել

Սիսիան և Անի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ինքնաբացարկի դիմում չեն ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից: Ինքնաբացարկի դիմում ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 16-ն էր։ Այսպիսով, Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրված են «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները, ինչպես նաև ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուների գույքի ու եկամուտների մասին հայտարարագրերը հրապարակված են ԿԸՀ պաշտոնական կայքում՝ Elections.am: Նախընտրական քարոզարշավն ավարտվում է մարտի 24-ին։ Ընտրությունները նշանակված են մարտի 26-ին։
11:07 - 17 մարտի, 2023
Ժաննա Անդրեասյանն այցելել է ավտովթարից տուժած դպրոցականներին և ուսուցիչներին

Ժաննա Անդրեասյանն այցելել է ավտովթարից տուժած դպրոցականներին և ուսուցիչներին

ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Կապան՝ այցելելու նախօրեին ողբերգական ավտովթարից տուժած դպրոցականներին և ուսուցիչներին։ Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած կարճատև խորհրդակցության ընթացքում նախարարին ներկայացվել է իրավիճակը։ Այնուհետև նախարար Ժաննա Անդրեասյանն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այցելել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն են ստանում վթարից տուժածները։ Նախարարն ու մարզպետը զրուցել են նրանց հետ, մաղթել շուտափույթ ապաքինում։ «Սյունիքի մարզում նախօրեին տեղի ունեցած ավտովթարն իսկապես ողբերգություն է։ Պետք է կատարվի վերլուծություն, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել։ Իրավապահ մարմիններն, իհրակե, իրենց գործն անում են, քննությունն ընթացքի մեջ է, բայց ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես կրթության ոլորտի լիազոր մարմին, պետք է հատուկ վերլուծություն իրականացնի, թե երեխաների տեղափոխման գործընթացն ընդհանրապես ինչպես է կազմակերպվում։ Մեր ուշադրությունն ու զգոնությունը պետք է բազմապատիկ մեծ լինի, երբ գործ ունենք երեխաների անվտանգության հետ: Համապատասխան չափորոշիչերն ու պահանջները պետք է շատ հստակ լինեն։ Վերահսկողության մեխանիզմները նույնպես կարգավորված և խիստ պետք է լինեն, երբ խոսում ենք երեխաներին տեղափոխող տրանսպորտային միջոցների մասին»,- նշել է նախարարը: Նրա խոսքով՝ պետք է գործեն միասնական ստանդարտներ, անկախ նրանից, թե երեխաների տեղափոխումը որ կազմակերպության կողմից է իրականացվում։ Տվյալ դեպքում վթարված ավտոբուսի ծառայությունը պատվիրակված է եղել մասնավոր կազմակերպության կողմից, սակայն, ըստ նախարարի, դա խնդրի կարգավորման հետ որևէ կապ չունի. որակի միասնական չափորոշչի սահմանմամբ բոլորի համար ընդհանրական պահանջներ կլինեն։ «ԿԳՄՍ նախարարությունը իրականացնում է տեղեկատվության հավաքագրում բոլոր այն դպրոցներից, որտեղ տրանսպորտային տեղափոխման ծառայություն է կազմակերպվում։ Ընդ որում այս խնդիրը վերաբերում է ոչ միայն դպրոց հաճախելիությանը, այլ նաև էքսկուրսիաների կազմակերպման ժամանակ օգտագորվող փոխադրամիջոցներին»,- ասել է նախարարը: Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած դպրոցականներին և ուսուցիչներին աջակցելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունն անընդհատ կապի մեջ է մարզպետարանի հետ։ «Շատ ցավալի է, որ պատահարի հետևանքով ուսուցչուհի է զոհվել․ ցավակցություն և զորակցություն եմ հայտնում հարազատներին։ Կատարվածը ողբերգություն է թե՛ դպրոցի, թե՛ աշակերտների, թե՛ մեզ համար»,- նշել է նախարարը։ Նշենք, որ երեխաներից շատերն արդեն դուրս են գրվել, մյուսների վիճակը գնահատվում է բավարար, ուսուցչուհիներից մեկը, որի վիճակը գնահատվում է ծանր, տեղափոխվել է մայրաքաղաքի բուժհաստություններից մեկը, մյուսների վիճակը կայուն է, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Նախարարը նշել է, որ մարզպետարանի հետ քննարկվել են տուժած երեխաներին և ուսուցիչներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև հետագա ուսումնական գործընթացի կամակերպման հարցերը։ Հիշեցնենք, որ մարտի 10-ին Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող ավտոբուսը դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը: Վթարի հետեւանքով մահացել է 1970 թվականին ծնված Թ․Դ․-ն, որը դպրոցի ուսուցիչներից էր։ Վիրավորվել էր 24 քաղաքացի, որոնցից 15-ը դպրոցի աշակերտներ են, 8-ը՝ ուսուցիչներ, 1-ը՝ սպասարկող անձնակազմից։
16:10 - 11 մարտի, 2023
Դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով վիրավորված 23 քաղաքացիներից 11-ը դուրս է գրվել
 |news.am|

Դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով վիրավորված 23 քաղաքացիներից 11-ը դուրս է գրվել |news.am|

news.am: Սյունիքի մարզի Օխտար բնակավայրի միջնակարգ դպրոցի աշխատակիցներին եւ աշակերտներին Կապան տանող ավտոբուսի վթարի հետեւանքով վիրավորված եւ Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված 23 քաղաքացիներից 11-ը երեկ գիշեր դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում փոխանցեցին Սյունիքի մարզպետարանից։ «Հիվանդանոցում շարունակում են բուժում ստանալ 7 երեխա եւ 5 մեծահասակ։ Երեխաների վիճակը բավարար է, մեծահասակներինը՝ ծանր»,- նշեցին մարզպետարանից։ Հիշեցնենք, որ մարտի 10-ին Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող ավտոբուսը դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը: Վթարի հետեւանքով մահացել է 1970 թվականին ծնված Թ․Դ․-ն, որը դպրոցի ուսուցիչներից էր։ Վիրավորվել էր 24 քաղաքացի, որոնցից 15-ը դպրոցի աշակերտներ են, 8-ը՝ ուսուցիչներ, 1-ը՝ սպասարկող անձնակազմից։
13:14 - 11 մարտի, 2023
Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու ավելին. ԱՄՆ դեսպանը տպավորվել է Հայաստանի բնությամբ և մշակութային ժառանգությամբ
 |armenpress.am|

Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու ավելին. ԱՄՆ դեսպանը տպավորվել է Հայաստանի բնությամբ և մշակութային ժառանգությամբ |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը կիսվել է Հայաստանի բնությունից, մշակութային ժառանգությունից ստացած իր տպավորություններով: Դեսպանն այս մասին գրառում է կատարել ու լուսանկարներ տեղադրել «Թվիթեր»-ի իր էջում: «Սյունիք և Վայոց Ձոր ճամփորդելիս հնարավորություն ունեցա զգալու, վայելելու Հայաստանի բնության գեղեցկությունը և  յուրահատուկ մշակութային ժառանգությունը, համտեսելու տարածաշրջանային որոշ համեղ ուտեստներ և հանդիպելու Հայաստանի տաղանդավոր արհեստավորների հետ։ Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու ավելին»,-գրել է դեսպանը: Դեսպանը մարտի 10-ին հանդիպումներ էր ունեցել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քննարկել մարզերում տնտեսական և անվտանգության իրավիճակը։
11:44 - 11 մարտի, 2023
Սյունիքի մարզպետը Կապանի ԲԿ-ում տեղեկացել է ավտոբուսի վթարի հետևանքով բուժում ստացողների առողջական վիճակի մասին

Սյունիքի մարզպետը Կապանի ԲԿ-ում տեղեկացել է ավտոբուսի վթարի հետևանքով բուժում ստացողների առողջական վիճակի մասին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր դպրոցական ավտոբուսի վթարի վայր այցելելուց հետո եղել է Կապանի բժշկական կենտրոնում․ նա շրջել է հիվանդասենյակներում, տեղեկացել բուժում ստացող ուղևորների առողջական վիճակի մասին։ Երեխաների առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Մեծահասակներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար: Նշենք, որ վթարից տուժածների բուժօգնությունն առավել արագ ու արդյունավետ կազմակերպելու համար Կապանի բժշկական կենտրոն լրացուցիչ բժիշկ մասնագետներ են տեղափոխվել նաև Գորիսի ու Քաջարանի ԲԿ-ներից։ Հիշեցնենք, որ մարտի 10-ին Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող ավտոբուսը դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը: Վթարի հետեւանքով մահացել է 1970 թվականին ծնված Թ․Դ․-ն, որը դպրոցի ուսուցիչներից էր։ Վիրավորվել էր 24 քաղաքացի, որոնցից 15-ը դպրոցի աշակերտներ են, 8-ը՝ ուսուցիչներ, 1-ը՝ սպասարկող անձնակազմից։
18:52 - 10 մարտի, 2023
Դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 14 երեխաների առողջական վիճակը բավարար է, մեծահասակներից 3-ինը՝ ծանր․ ՀՀ ԱՆ

Դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 14 երեխաների առողջական վիճակը բավարար է, մեծահասակներից 3-ինը՝ ծանր․ ՀՀ ԱՆ

Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 23 տուժած` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նրանցից 14-ը երեխաներ են, ունեն տարբեր կոտրվածքներ: Բոլորի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Տուժածներից 9-ը մեծահասակ են: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար։ Տուժածները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ մարտի 10-ին Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող ավտոբուսը դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:
17:57 - 10 մարտի, 2023
Ավտոբուսը գետն է ընկել 5 մետր բարձրությունից. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում վթարից

Ավտոբուսը գետն է ընկել 5 մետր բարձրությունից. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում վթարից

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. վթարի է ենթարկվել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս: ՆԳՆ Փրկարար ծառայությունը մանրմասներ է հայտնել տեղի ունեցած վթարից.  «Մարտի 10-ին՝ ժամը 14:20-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը (վարորդ Լ. Գ., ծնված 1948 թ.)  դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:  Փրկարարները 7 տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։ Թվով 25 տուժած (ավտոբուսի վարորդը, դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ) հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի (ծնված 1970 թ․) մահը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը:  Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսը դուրս է բերվել գետից»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
17:15 - 10 մարտի, 2023