«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Պատգամավոր Մհեր Սահակյանի խափանման միջոցը փոխարինվել է գրավով. պաշտպան
 |armeniasputnik.am|

Պատգամավոր Մհեր Սահակյանի խափանման միջոցը փոխարինվել է գրավով. պաշտպան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Դատարանը փոխել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի խափանման միջոցը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սահակյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Մարտի 31-ին ԱԺ «Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում Մհեր Սահակյանը հարվածել է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Առաջին դատական նիստի ժամանակ մենք միջնորդեցինք, որ խափանման միջոցը վերացվի։ Ըստ էության` խափանման միջոց կիրառելու որևէ հիմք մենք չենք տեսնում։ Որևէ հիմք չկա, որ նա կարող է ազդեցություն ունենալ վարույթի նկատմամբ։ Քննարկման ընթացքում նաև առաջարկեցինք, որ եթե դատարանը կգտնի, որ հնարավոր չէ վերացնել խափանման միջոցն առանց որևէ այլ խափանման միջոց կիրառելու, մենք պատրաստ ենք նաև գրավի, և դատարանը առաջին միջնորդությունը մերժեց, երկրորդը բավարարեց և բացակայելու արգելքը փոխարինվեց գրավով»,- ասաց Մելիքյանը։ Գրավի չափը, Սահակյանի առաջարկով, սահմանվել է 500.000 դրամ։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովը 65 կողմ ձայնով համաձայնություն էր տվել Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը։Աննա Վարդապետյանն ապրիլի 11-ին խորհրդարանում ներկայացրեց Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու միջնորդությունը։
16:06 - 28 հուլիսի, 2023
ՔՊ-ն, այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով, ձայներ է հավաքում Ավինյանի համար |fip.am|

ՔՊ-ն, այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով, ձայներ է հավաքում Ավինյանի համար |fip.am|

fip.am: Եթե շտապում ես․ համառոտ՝ նյութի մասին «Անկախ դիտորդ» դաշինքը ստացել է տեղեկատվություն, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունից ստացված հրահանգով Սպիտակի համայնքապետը հանդիպել է համայնքի վարչական ղեկավարներին և հրահանգել կապ հաստատել Սպիտակի հետ կապ ունեցող, բայց Երևանում գրանցված քաղաքացիների հետ և «ձայներ հավաքել» Տիգրան Ավինյանի ու ՔՊ օգտին Երևանի ավագանու ընտրություններում։ Նրանց բաժանվել են համապատասխան ձևաթղթեր։  «Փաստերի ստուգման հարթակի» ներկայացուցիչը զանգել է Սպիտակի բնակավայրերի վարչական ղեկավարներին և համայնքապետի տեղակալին, ներկայացել որպես ՔՊ-ական պատգամավորի օգնական և ապացույցներ հավաքել, որ համայնքում համակարգված ձևով աշխատում և ձայներ են հավաքում ՔՊ թեկնածուի համար։  Վարչական ղեկավարներից ոմանք հայտնել են, որ տեղյակ չեն կամ հրաժարվել են հեռախոսով տեղեկություն փոխանցել։ Վարչական ղեկավարներից ոմանք հրաժարվել են «պատժիչ գործողություններ» իրականացնել Ավինյանի օգտին քվեարկելուց հրաժարվողների նկատմամբ։ «Անկախ դիտորդը»  նմանատիպ գործընթացների մասին տեղեկություններ ունի Ալավերդի, Տաշիր, Գյուլագարակ, Վեդի և Մասիս համայնքներում: «Անկախ դիտորդ» դաշինքը երեք աղբյուրներից ստացել է տեղեկատվություն, որ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հանդիպումներ է ունեցել համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և հրահանգել իրենց համայնքի հետ ունեցող և Երևանում հաշվառված քաղաքացիներին հորդորել ավագանու ընտրություններին քվեարկել Տիգրան Ավինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։ Այդ գործընթացը, ըստ իրազեկողի, հրահանգվել և համակարգում է ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը: Ընտրողների ցուցակագրման նպատակով վարչական ղեկավարներին տրամադրվել են օրինակելի ձևաթղթեր, որոնք հասանելի են դարձել «Անկախ դիտորդ» դաշինքին։  Հայտնի դարձած տեղեկություններից հնարավոր էր անել տարբեր ենթադրություններ, և հաշվի առնելով ՔՊ կուսակցության նման «քարոզարշավի» ծավալման ոչ հանրային գործելակերպը՝ այդ ենթադրությունները հնարավոր չէր ստուգել ո՛չ բաց աղբյուրների ուսումնասիրությամբ, ո՛չ էլ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակներում:  Խախտման բնույթը հասկանալու համար կարևոր է գնահատել, թե արդյո՞ք համայնքի աշխատակազմն այս գործընթացում ներգրավվել է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ու հարկադրանքով, թե՞ միայն կուսակցական համերաշխությունից դրդված։ Արդյո՞ք ընտրողներին հավաքագրելու գործընթացը ենթադրել է միայն օրինական քարոզչական հնարքներ, թե՞ սպառնալիքներ կամ խոստումներ եղել, որոնք կարող են քրեական հանցագործության տարրեր պարունակել։ Այսինքն, փաստացի, պիտի գնահատվեին վարչական ռեսուրսի չարաշահման կամ կուսակցական քարոզչության և հորդորի կամ սպառնալիքի կիրառման վարկածները։ Այս վարկածները ստուգելու նպատակով «Անկախ դիտորդ» դաշինքի գործընկեր «Փաստերի ստուգման հարթակի» ներկայացուցիչը զանգել է Սպիտակ համայնքի 20 բնակավայրերի վարչական ղեկավարներից 15-ին (խոշորացված համայնքի մեջ մտնող գյուղերի ղեկավարները, որոնք նշանակվում են համայնքի ղեկավարի կողմից) և համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանին, ներկայացել որպես Գևորգ Պապոյանի օգնական կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի ներկայացուցիչ ու հարցեր ուղղել ընտրողների ցուցակների վերաբերյալ։ Վարչական ղեկավարներից 5-ը չեն պատասխանել զանգերին: Ձայնագրությունները Վարչական ղեկավարներից երեքը նշել են, որ չգիտեն, թե ինչի մասին է խոսքը, իսկ նրանցից մեկը հայտնել է, որ թեև տեղյակ չէ, սակայն չի քննարկելու այդ հարցը հեռախոսով անծանոթ զրուցակցի հետ՝ մինչև համայնքի ղեկավարի հետ խոսելը: Մնացածի մոտ որևէ տարակուսանք չհարուցեց այն, որ Գևորգ Պապոյանի «օգնականն» իրենց զանգում է այս հարցով:  Վարչական ղեկավարներից առնվազն 6-ը (Սարալանջ, Մեծ Պարնի, Ծաղկաբեր, Ջրաշեն, Կաթնաջուր, Լեռնավան գյուղերի ղեկավարները) հայտնել են, որ արդեն ունեն կամ շուտով կունենան յուրաքանչյուրը 10-ից մինչև 15-ական ընտանիք-ընտրող պարունակող ցուցակներ, որոնք տվել են Ավինյանի օգտին քվեարկելու հավաստիացում։ Երկուսը նշել են, որ պատրաստվում են մոտ օրերս այդ նպատակով գնալ Երևան, և ՔՊ-ից ներկայացող մեր գործընկեր-թղթակցին խնդրել են զանգել դրանից հետո:  Չնայած բնակավայրերի ղեկավարների խոսքում հիշատակված պոտենցիալ քվեարկողների հանրագումարը մոտ 100-ի կարգի էր, սակայն Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ Հովհաննիսյանը զրույցի ընթացքում պնդել է, որ ակնկալում է շուրջ 1000 ընտրողների երաշխավորված քվեարկություն:  Վերջինիս հետ զրույցից (որն այս դեպքում իրականացվում էր «ՔՊ կուսակցության կենտրոնական գրասենյակի աշխատակցի» անունից) պարզ է դառնում նաև, որ իսկապես, համայնքապետին իջեցված հրահանգը եղել է կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանի կողմից, որը Սպիտակի համայնքային ծառայողներ հանդիսացող համայնքապետի տեղակալին ու վարչական ղեկավարներին փոխանցվել է համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի միջոցով: Ձայնագրություններից նաև պարզ է դառնում, որ վարչական ղեկավարներն այս ցուցակագրումներն արել են աշխատավայրից: Այսպես, օրինակ, Ծաղկաբեր գյուղի ղեկավար Արամ Իգիթյանը հայտնեց․ «Ախպեր, ես հիմա տանն եմ, աշխատավայրում ա էլի ցուցակը»: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
17:47 - 21 հուլիսի, 2023
ՔՊ պատգամավորներն արձագանքում են Օսկանյանի՝ օրակարգում ինքնավար մարզ հասկացություն մտցնելու առաջարկին
 |1lurer.am|

ՔՊ պատգամավորներն արձագանքում են Օսկանյանի՝ օրակարգում ինքնավար մարզ հասկացություն մտցնելու առաջարկին |1lurer.am|

1lurer.am: Վանկուվերում կայացած ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքները ներկայացնելիս պատգամավորներն անդրադարձան նաև ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի՝ բանակցությունները 3 ամսով դադարեցնելու և օրակարգում «ինքնավար մարզ» հասկացությունը մտցնելու առաջարկին: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նախ տեղեկացրեց՝ նման ֆորմատներ չկան, ապա պարզաբանեց. «ՀՀ-ն ունի ընտրված խորհրդարան, և խորհրդարանն էլ նշանակել է Կառավարություն, և կա վարչապետ, որը բանակցում է, կա ԱԳ նախարար, որը բանակցում է, կա դիվանագիտական կորպուս, որը բանակցում է, պարբերաբար առաջ եկող այս էկզոտիկ գաղափարներին չգիտեմ ինչպես վերաբերվել»: Խանդանյանը նկատեց, որ մինչև 2021-ի ընտրությունները «իշխանությունը տվեք մեզ՝ առանց ընտրությունների, կիմանանք՝ ինչ ենք անում» առաջարկն է եղել, իսկ հիմա, կարծում է՝ «ծառայությունների մատուցման ավելի պրոֆեսիոնալ առաջարկներ են»: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը նշեց, որ հավատում է, որ Վարդան Օսկանյանն անկեղծ մղումներով է բանակցային գործընթացի իր փորձն ուզում փոխանցել: «Ավելի անկեղծ կլիներ և ավելի տեղին կլիներ, եթե պարոն Օսկանյանը ոչ թե ասեր՝ գլխավոր բանակցողի պաշտոնը տվեք ինձ, ես 3 ամսում կփոխեմ բանակցային գործընթացի ողջ ուղղությունը, այլ եթե ունի խորհուրդներ, որոնք լեգիտիմ կարող են լինել, կամ ունի քննարկելու առիթ, բաց են ԱԳՆ-ի դռները, բաց են Կառավարության դռները: Կարող է մոտենալ, մեյլ գրել կամ ուղարկել իր առաջարկները մեր պաշտոնյաներին, որոնց միջոցով կարող է փոխանցել այն առաջարկները, որոնք, ի դեպ, նա չէր ուզում ի սկզբանե հանրային ասել, որովհետև բանակցային գործընթացը պետք է փակ լինի: Եվ ևս մեկ նկատառում. պարոն Օսկանյանն այս անգամ բացում է փակագծերը, ասում, որ խնդրում եմ, որպեսզի պարոն Փաշինյանը բանակցային գործընթաց մտցնի ինքնավար մարզի գաղափարը: Ներողություն եմ խնդրում պարոն Օսկանյանից, ուզում եմ հստակեցնի՝ ինքնավար մարզ ո՞ր պետության շրջանակներում, որովհետև պարոն Օսկանյանը զուգահեռաբար ստորագրում է «Հայաքվե» նախագիծը, որով, Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում, քրեականացվում է»,- ասաց նա, ապա հավելեց, որ կցանկանար, որ Օսկանյանը մեկնաբանի հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ իր հերթին նշեց, որ կարդացել է Վարդան Օսկանյանի հոդվածները՝ հույս ունենալով, որ կգտնի կետեր, որոնք չեն արվել, բայց կարելի է անել, բայց «աբստրակտ» բաներ է գտել: Նա նաև հիշեցրեց, որ 2000-ականներին Ստամբուլյան խարտիայից հետո Օսկանյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ իրեն հաջողվել է ԼՂ հակամարտությունը վերածել «էթնոտերիտորիալ կոնֆլիկտի», և դա ներկայացրել որպես ձեռքբերում: «Այդ հակամարտությունը վերածել տարածքային վեճի երկու երկրների միջև եղել է ամենասխալ քայլերից մեկը դիվանագիտության ողջ պատմության ընթացքում»,- ասաց Մարիա Կարապետյանը:
14:40 - 14 հուլիսի, 2023
Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է` Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ. Խանդանյան
 |armeniasputnik.am|

Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է` Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ. Խանդանյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության հարցում` Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ։ Այսօր խորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը։ «Մեր դիրքորոշումն անփոփոխ է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության հարցում։ Մենք կարծում ենք, որ պետք է լինի երկխոսություն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և Բաքվի միջև։ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության հարցերն այս շրջանակում պետք է քննարկվեն, որպեսզի ունենա միջազգային տեսանելիություն»,- ասաց Խանդանյանը։ Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակն օր օրի ավելի սարսափելի է դառնում, և իրենք այդ մասին անդադար խոսում են բոլոր խորհրդարանական շփումներում, բայց նաև ընդգծեց, որ Հայաստանի դերը ընդամենը խորհրդարանական դիվանագիտության շնորհիվ այդ հարցերը բարձրաձայնելն է։ «Մեր դերը պետք է լինի փորձել մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա և մի շարք հարթակներում, օրինակ` ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում համապատասխան որոշումների հասնել, որոնք կենթադրեն նաև որոշակի գործողություններ. օրինակ` միջազգային ավելի լայն ներկայություն Լեռնային Ղարաբաղում, որն ավելի հստակ և երաշխավորված կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները»,–ասաց Խանդանյանը։ Նա ընդգծեց, որ պետք է պահպանվեն նոյեմբերի 9–ի հայտարարության դրույթները և իրագործվի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Պատգամավորի խոսքով` միջազգային գործընկերների կողմից հստակ գործողություններ են անհրաժեշտ, և այդ ընկալումը միջազգային գործընկերների մոտ առկա է։
13:42 - 14 հուլիսի, 2023
Մենք հարկ չգտանք նման հարցադրում բարձրացնել Ֆրանսիայի սենատում. պատգամավորը՝ Արցախի վերաբերյալ Մակրոնի հայտարարության մասին
 |aysor.am|

Մենք հարկ չգտանք նման հարցադրում բարձրացնել Ֆրանսիայի սենատում. պատգամավորը՝ Արցախի վերաբերյալ Մակրոնի հայտարարության մասին |aysor.am|

aysor.am: Լրագրողներն այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանից հետաքրքրվեցին, թե քանի որ նոր է Ֆրանսիայից վերադարձել, արդյո՞ք ճշտել է, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնն արդյոք ասե՞լ է, որ ինքն ավելի շատ է Ալիևի վրա ճնշումներ գործադրում, քան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հարցն այստեղ հենց Փաշինյանն է։ «Դա պարզաբանվել և հերքվել է։ Մենք հարկ չգտանք նման հարցադրում բարձրացնել Ֆրանսիայի սենատի կամ խորհրդարանի մեր գործընկերների մոտ։ Չեմ հիշում, թե դա ում կողմից է հերքվել, բայց պարզվեց, որ այդպիսի բան տեղի չի ունեցել։ Եթե չեմ սխալվում, Ֆրանսիայում մեր դիվանագետների կողմից է դա հերքվել», - նշեց Խանդանյանը։ Հարցին՝ պաշտոնական Փարիզը դա հերքե՞լ է, պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է Ֆրանսիան հերքում տա մի բանի, որը տեղի չի ունեցել և դեղին լուրի տեքստ էր։ Մեր հարաբերությունների ֆոնին շատ տարօրինակ կլիներ, որ ՀՀ իշխանությունները դիմեին Ֆրանսիայի իշխանություններին նման անհեթեթ լուրի պարզաբանման նպատակով»։ Հիշեցնենք, որ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուպաշը, ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի ԿԿ ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը դիմել է Ֆրանսիայի նախագահին․ «Պարո՛ն նախագահ, Արցախի շրջափակման և ադրբեջանական ագրեսիայի դեմ Ձեզնից ակնկալում ենք առավել ազդու նախաձեռնություն, գործնական և ոչ թե միայն բարոյական»։Ի պատասխան՝ Մակրոնը հայտարարել է․ «Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ բանեցրել և կբանեցնեմ, քան Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք և պատգամ ունեմ»։
13:40 - 14 հուլիսի, 2023
Փորձում ենք ճնշումների միջոցով հասնել ԼՂ-ում առկա սարսափելի հումանիտար վիճակի մեղմմանը. Հովհաննիսյան
 |armenpress.am|

Փորձում ենք ճնշումների միջոցով հասնել ԼՂ-ում առկա սարսափելի հումանիտար վիճակի մեղմմանը. Հովհաննիսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի իշխանություններն ամեն բան անում են, որ աշխարհը նկատի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա սարսափելի հումանիտար վիճակը և միջազգային գործընկերների հետ խոսակցության, ճնշումների միջոցով հասնել նրան, որ այդ վիճակը մեղմվի: Այս մասին խորհրդարանում ասուլիսում վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանն ի՞նչ դեր պետք է ունենա այս պահին Արցախում առկա խնդիրների լուծման համատեքստում: Արթուր Հովհաննիսյանը վստահեցրեց՝ ամեն բան անում են, որ ամբողջ աշխարհը նկատի, որ ԼՂ-ում այսօր սարսափելի հումանիտար ճգնաժամ է: «Եվ այս հարցերը օպերատիվ կերպով կոմունիկացնում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, որը ենթադրում է նաև որոշակի օպերատիվ գործողությունների, խոսակցությունների, միջամտության, հումանիտար բեռների տեղափոխման վերաբերյալ բանակցությունների ընթացք»,-ասաց Հովհաննիսյանը: Նա վստահեցրեց, որ օպերատիվ կերպով են հասցեագրում կոնկրետ խնդիրները՝ կոնկրետ լուծումներով: «Հիմա մենք փորձում ենք մեր միջազգային գործընկերների հետ խոսակցության, ճնշումների միջոցով հասնել նրան, որ ԼՂ-ում այս պահին առկա սարսափելի հումանիտար վիճակը մեղմվի հումանիտար բեռների անցման շնորհիվ, որը պետք է ապահովվի նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստով, և Լաչինի միջանցքով պետք է բեռներն անխափան տեղափոխվեն»,-ասաց Հովհաննիսյանը: Ստեփանակերտում վաղ առավոտից մեկնարկել է համաժողովրդական հանրահավաք, ադրբեջանական շրջափակման հետևանքով վտանգված է 120 հազար հայի կյանք, ԼՂ-ում լուրջ հումանիտար ճգնաժամ է:
13:36 - 14 հուլիսի, 2023
Հրավառությունների ներմուծումն ու վաճառքը Հայաստանում կարգելվի․ օրենքն ամբողջությամբ ընդունվեց
 |armenpress.am|

Հրավառությունների ներմուծումն ու վաճառքը Հայաստանում կարգելվի․ օրենքն ամբողջությամբ ընդունվեց |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հրագործական արտադրանքների  ներմուծումը, վաճառքն ու կիրառումն արգելող օրենքը։ Լիցենզավորման մասին օրենքում  փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 60, ձեռնպահ՝ 22 պատգամավոր։ Հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ օրենսդրությամբ հրավառությունները դասարակգում են 5 դասերի։ 1-ին և 2-րդ դասերը օրենքով կոչվելու են կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներ։  «Բառն էլ հուշում է, որ դրանք կենցաղային օգտագործման համար են, այսինքն, դրանք առավել փոքր ծավալի ազդեցություն ունեցող հրագործական արտադրատեսակներն են, որոնք ծննդյան տորթերի վրա դրվող փոքրիկ հրավառություններն են։ Իսկ 3-րդ, 4-րդ և 5-րդ դասի հրավառությունները դրսում կիրառվող հրավառություններն են։ Սրանք էլ օրենքով սհամանվում են որպես տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակներ»,- մանրամասնեց Գաբրիելյանը։ Նա նշեց, որ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների դեպքում լիցենզավորում է տրվում միայն ներմուծման և պահեստավորման մասով, որոշակի պայմաններ են սահմանվում դրանց պահման պայմանների, հակահրդեհային իրավիճակի հետ կապված։ Իսկ տեխնիկական հրավառությունների դեպքում ընդհանրապես ներմուծումն արգելվելու է՝ բացառությամբ պետական կամ համայնքային նշանակության տոների կամ պետական կամ համայնքային մասնակցությամբ միջոցառումների ընթացքում։ «Այս մի բացառությունը թողնվել է նրա համար, որ երկրում գոնե հրավառություն լինի, բայց, եթե լինում է, գոնե իմանանք, որ պետական կամ համայնքային նշանակության միջոցառում է»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։ Նա հստակեցրեց, որ պետական կամ համայնքային մարմինը, որը ցանկանում է որևէ միջոցառման համար հրավառություն կազմակերպել, կարող է դիմել լիազոր մարմնին, որը տվյալ դեպքում Ներքին գործերի նախարարությունն է, որից հետո ստանում է համապատասխան թույլտվություն, որի հիման վրա էլ կիրականացվի գնման մրցույթ։ Գաբրիելյանի խոսքով՝ օրենքով սահմանվող պայմանների խախտման դեպքում մեծ տուգանքներ են սահմանվել։ Առաջին խախտման դեպքում տուգանքը կկազմի 1-2 միլիոն դրամ, մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 3 միլիոն դրամ։ Օրենքով նաև սահմանվում է, որ թեթև հրավառ նյութերի վաճառքը 16 տարին չլրացած անձանց արգելվում է ։ Գաբրիելյանը նշեց, որ մինչ այս պահը այդ նյութերը 16 տարին չլրացած անձանց վաճառելու արգելք չկար։ Օրենքն ուժի մեջ է մտնելու 6 ամսից։
14:30 - 13 հուլիսի, 2023
Երբ թույլ չենք տալիս, որ մարդը զինվի, նրան զրկում ենք ինքնապաշտպանության իրավունքից․ Հակոբ Ասլանյան

Երբ թույլ չենք տալիս, որ մարդը զինվի, նրան զրկում ենք ինքնապաշտպանության իրավունքից․ Հակոբ Ասլանյան

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծի քննարկման ընթացքում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը մտքերի փոխանակության ժամանակ ասաց, որ ինքը կողմ է զենքի ազատ վաճառքին եւ դրա հնարավորությունների ավելի մեծացմանը․ «Կյանքը ցույց է տվել, որ զենքի ազատ վաճառքը շատ ավելի դեմոկրատիկ հնարավորություններ է տալիս հասարակությանը։ Դրա հիմնավորումը՝ օրինակ, ամբողջ հասարակությունը իրենից ներկայացնում է ժողովրդին, իշխանությունը եւ հանցագործ աշխարհը։ Իշխանությունները, ուզեն թե չուզեն, զինված են, հանցագործ աշխարհը զինված է, ժողովուրդը՝ ոչ, դրա համար էլ ամեն ինչ թափվում է ժողովրդի գլխին»,- ասաց Ասլանյանը՝ նշելով, որ պետք է այս հավասարակշռությունը վերականգնել։ «Երբ մենք թույլ չենք տալիս, որ մարդը զինվի, նրան զրկում ենք ինքնապաշտպանության իրավունքից։ Մարդը իրավունք ունի ինքնապաշտպանվելու, եւ պետությունը չէ, որ միշտ կանգնած է մարդու կողքին, երբ մարդը մենակ գնում է, եւ, ենթադրենք, սոված շներ կարող են հարձակվել ու նրան ուտել, եւ նա զրկված է ինքնապաշտպանությունից։ Իսկ հետագա գործերը, էնտեղ ուրիշ գործեր էլ կան։ Ընդհանրապես, եթե ժողովուրդը զինված է, իշխանությունները շատ ավելի լուրջ են վերաբերվում այն ժողովրդին, որը նրան իշխանություն է տվել»,- ասաց Հակոբ Ասլանյանը։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը արձագանքեց Ասլանյանի ելույթին, որում վերջինս ասել էր, որ ինքը կողմ է զենքի ազատ վաճառքին։ Գաբրիելյանը հստակեցրեց, որ քննարկվող օրենքում խոսք չկա զենքի ազատ վաճառքի մասին․ «Խոսքը զենքի շրջանառության ոլորտում կարգավորումների մասին է, որոնք մեր քաղաքացիներին որոշակի առումով կարգավորված, պարզեցված, բայց կարեւորը՝ քննական կարգի միջոցով հնարավորություն կտան ունենալ ինքնապաշտպանական միջոցներ։ Մեր քաղաքացիներն իրավունք ունեն ունենալ ինքնապաշտպանական միջոցներ, բայց շատ կարեւոր է, որ ունեցողը կարողանա այդ միջոցից օգտվել, օգտագործել, տիրապետել, այդ թվում՝ իր անվտանգության կանոնների մասով»։
12:52 - 13 հուլիսի, 2023
Ձեր մարզպետ եղած տարիներին հազարավոր կիլոմետրեր խողովակ հանեցին, ծախեցին, խոսեի՛ք․ ՔՊ-ականը՝ Արթուր Խաչատրյանին
 |tert.am|

Ձեր մարզպետ եղած տարիներին հազարավոր կիլոմետրեր խողովակ հանեցին, ծախեցին, խոսեի՛ք․ ՔՊ-ականը՝ Արթուր Խաչատրյանին |tert.am|

tert.am:  ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ կառավարությունը սխալ ուղղությամբ է գնում, ջրի կառավարումը սկզբունքորեն սխալ է անում: «Ես երեկ հարց տվեցի՝ ինչքան ջուր է բաց թողնվել մինչեւ ոռոգման սեզոնը եւ պատասխան չստացա: Որովհետեւ ոռոգման սեզոնն սկսվում է, արդեն ջուր չկա: Ակնհայտ է, որ մինչեւ ոռոգման սեզոնի սկսվելը ջրամբարներում այնքան ջուր պետք է լինի, որ չգան եւ այստեղ քաղաքական, տնտեսական, հումանիտար խղճմտանքի առաջ չկանգնեցնեն, ասելով՝ բա որ ջուր չտանք, այդ մարդիկ ինչով են ջրելու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: Ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց․ «Ես էլ կարող եմ ձեր պես էմոցիոնալ ասել՝ ջրամբարներում պետք է ջուր լիներ, դե թող լիներ»։ Հարցի քննարկումից հետո Արթուր Խաչատրյանը դարձյալ ելույթի համար ձայնի իրավունք խնդրեց, մոտենալով ամբիոնին  ասաց․  «Ափսոս, Տերտերյանը դուրս եկավ, կանչեք, ասելու բան ունեմ»։ Խաչատրյանը հայտնեց, երբ Շիրակի մարզպետ է եղել,  Կապսի ջրամբարի կառուցման համար սկսել էին աշխատանքները, բայց միայն հինգ տարի անց է պայմանագիր կնքում իշխանությունը։ Ըստ նրա՝  ջրամբարներից ոռոգման ջուր է  բաց թողնվում մինչև ոռոգման սեզոնի մեկնակը, և ջրամբարների ջուրը չի օգտագործվում միայն ոռոգման նպատակով։ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանը հակադարձեց ընդդիմադիր պատգամավորի պնդումներին։ «Բա Դուք եղել եք նախկին մարզպետ, ձեր ժամանակ հազարավոր կիլոմետրերի խողովակ գետնի տակից հանեցին ծախեցին, տո՛ Դուք  եք եղել, բա այդ ժամանակ հելնեիք խոսայիք, 30 տարի մի հատ ջրամբար չեք կառուցել։ Այսօր եկել ենք ջրամբար ենք կառուցում, ոռոգման ջրի ցանցեր  ենք փոխում։ Այո ձեր թողած ժառանգության համար մենք դեռ շատ ենք ձախողելու, դեռ շատ խնդիրներ ենք ունենալու։ Ամեն անգամ գալիս եք, մեկի ասածի վրա կեղտ եք բռնում։ Միայն  Ապարանի տարածաշրջանից  հազարավոր կիլոմետրերի  խողովակ հանեցին, տարան, էն գյուղապատերը, որոնք ընդդիմանում էին, բռնում, տանում, փակում էին, որ ձեն չհանեն»,- հայտարարեց պատգամավորը։ Մաթևոս Ասատրյանի խոսքով՝ Դատախազությունը պետք է սկսի ուսումնասիրություն, թե ով է խողովակները վաճառել։ «Էդ խողովակները տարել են որպես ուտիլ են հանձնել»,- եզրափակեց իշխանական պատգամավորը։
12:22 - 12 հուլիսի, 2023
Թագուհի Թովմասյանը հեռացվեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Թագուհի Թովմասյանը հեռացվեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Դադարեցվեցին Թագուհու Թովմասյանի՝ որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները։ ԱԺ-ն 62 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ փակ, գաղտնի քվեարկությամբ ընդունեց նախագիծը։ 1 քվեաթերթիկ անվավեր էր։ Քվեարկությանը մասնակցել է միայն ՔՊ խմբակցությունը։ Ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել էին, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը։  Նշենք, որ Խորհրդարանն այսօր քննարկում էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը, որը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Հիշեցնենք, որ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր նախաձեռնել Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում անվստահություն հայտնելու գործընթաց։ Աղազարյանը հայտնել էր, որ նախաձեռնությունը հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման «հայտնի նիստից» հետո է սկսել։ Նշենք, որ Աղազարյանի այս հայտարարությանը նախորդել էր Թագուհի Թովմասյանի ԱԺ ելույթը, որի ժամանակ հայտարարել էր, որ քաղաքական ակցիա է իրականացնում և ԱԺ ամբիոնից չի իջնի։ Ալեն Սիմոնյանը ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին, որպեսզի հեռացնեն Թովմասյանին ամբիոնից։
13:33 - 11 հուլիսի, 2023
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու քննարկումներին. ապօրինի են համարում
 |aysor.am|

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու քննարկումներին. ապօրինի են համարում |aysor.am|

aysor.am: Խորհրդարանն այսօր քննարկում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը, որը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Նախագիծը ներկայացրեց Հովիկ Աղազարյանը։ Նա նշեց, որ եթե խորհրդարանն ընդունի նախագիծը, ՔՊ-ն թեկնածու չի առաջադրի։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, թե իրենք չեն մասնակցելու «ապօրինի քննարկումներին»։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նշել, թե քննարկումը չի կարող լինել ապօրինի։ «Օրենքի տառին համապատասխան ընդգրկվել է», - նշել էր Ռուբինյանը։  Հիշեցնենք, որ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր նախաձեռնել Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում անվստահություն հայտնելու գործընթաց։ Աղազարյանը հայտնել էր, որ նախաձեռնությունը հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման «հայտնի նիստից» հետո է սկսել։ Նշենք, որ Աղազարյանի այս հայտարարությանը նախորդել էր Թագուհի Թովմասյանի ԱԺ ելույթը, որի ժամանակ հայտարարել էր, որ քաղաքական ակցիա է իրականացնում և ԱԺ ամբիոնից չի իջնի։ Ալեն Սիմոնյանը ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին, որպեսզի հեռացնեն Թովմասյանին ամբիոնից։
12:09 - 11 հուլիսի, 2023
Եթե Վարդան Օսկանյանը հասկանար բառի արժեքը դիվանագիտության մեջ, Մեղրիի շրջանը սակարկության առարկա չէր դարձնի. Վահագն Ալեքսանյան
 |tert.am|

Եթե Վարդան Օսկանյանը հասկանար բառի արժեքը դիվանագիտության մեջ, Մեղրիի շրջանը սակարկության առարկա չէր դարձնի. Վահագն Ալեքսանյան |tert.am|

tert.am: «Քաղաքացիական պայմագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է  նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի երեկվա ուղերձին. «Եթե Վարդան Օսկանյանը հասկանար բառի արժեքը դիվանագիտության մեջ՝ 1. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը՝ Մեղրիի շրջանը, սակարկության առարկա չէր դարձնի: 2. 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովում չէր հասնի նրան, որ միջազգային հանրությունն արձանագրի, որ ինքնորոշման իրավունքը ԼՂ համար նշանակում է ինքնավարություն Ադրբեջանի կազմում: 3. 1999թ. ԵԱՀԿ ստամբուլյան գագաթաժողովում Եվրոպայում անվտանգության խարտիային կողմ չէր քվեարկի, որով բացառվեց ԼՂ կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս: 4. Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս չէր թողնի: 5. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում Ադրբեջանին վետոյի իրավունք չէր շնորհի (Մադրիդյան սկզբունքներով): 6. Լեռնային Ղարաբաղի՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն քաղաքականապես չէր զրոյացնի փաստացի այն հիմնավորմամբ, որ ԼՂ ադրբեջանցիները դրան չեն մասնակցել (Մադրիդյան սկզբունքներով): 7. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին քաղաքականապես չէր զրոյացնի (Մադրիդյան սկզբունքներով): 8. Առանց բանակցություններում արդյունք ստանալու 7 շրջանները օկուպացված տարածք չէր անվանի եւ այսպիսով Հայաստանին օկուպանտի պիտակ չէր կպցնի (2001 թվականի մայիսի 8-ին «Ա1+»-ի եթերում)»:
11:31 - 11 հուլիսի, 2023