Փորձում ենք ճնշումների միջոցով հասնել ԼՂ-ում առկա սարսափելի հումանիտար վիճակի մեղմմանը. Հովհաննիսյան
 |armenpress.am|
13:36 - 14 հուլիսի, 2023

Փորձում ենք ճնշումների միջոցով հասնել ԼՂ-ում առկա սարսափելի հումանիտար վիճակի մեղմմանը. Հովհաննիսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի իշխանություններն ամեն բան անում են, որ աշխարհը նկատի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա սարսափելի հումանիտար վիճակը և միջազգային գործընկերների հետ խոսակցության, ճնշումների միջոցով հասնել նրան, որ այդ վիճակը մեղմվի: Այս մասին խորհրդարանում ասուլիսում վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանն ի՞նչ դեր պետք է ունենա այս պահին Արցախում առկա խնդիրների լուծման համատեքստում:

Արթուր Հովհաննիսյանը վստահեցրեց՝ ամեն բան անում են, որ ամբողջ աշխարհը նկատի, որ ԼՂ-ում այսօր սարսափելի հումանիտար ճգնաժամ է: «Եվ այս հարցերը օպերատիվ կերպով կոմունիկացնում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, որը ենթադրում է նաև որոշակի օպերատիվ գործողությունների, խոսակցությունների, միջամտության, հումանիտար բեռների տեղափոխման վերաբերյալ բանակցությունների ընթացք»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա վստահեցրեց, որ օպերատիվ կերպով են հասցեագրում կոնկրետ խնդիրները՝ կոնկրետ լուծումներով:

«Հիմա մենք փորձում ենք մեր միջազգային գործընկերների հետ խոսակցության, ճնշումների միջոցով հասնել նրան, որ ԼՂ-ում այս պահին առկա սարսափելի հումանիտար վիճակը մեղմվի հումանիտար բեռների անցման շնորհիվ, որը պետք է ապահովվի նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստով, և Լաչինի միջանցքով պետք է բեռներն անխափան տեղափոխվեն»,-ասաց Հովհաննիսյանը:

Ստեփանակերտում վաղ առավոտից մեկնարկել է համաժողովրդական հանրահավաքադրբեջանական շրջափակման հետևանքով վտանգված է 120 հազար հայի կյանքԼՂ-ում լուրջ հումանիտար ճգնաժամ է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել