Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Իսրայելը պահանջում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրաժարականը |news.am|

Իսրայելը պահանջում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրաժարականը |news.am|

news.am: Իսրայելը պահանջել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հրաժարականը՝ նրա հայտարարությունից հետո, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման խթան է հանդիսացել հրեական պետության շարունակական վերահսկողությունը պաղեստինյան տարածքների նկատմամբ։ «Կարևոր է նաև գիտակցել, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումները տեղի չեն ունեցել վակուումում», - ասել է Գուտերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ քննարկվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը: «Պաղեստինի ժողովուրդը ենթարկվել է 56 տարվա խեղդող օկուպացիայի։ Նրանք տեսել են, որ իրենց հողը հետեւողականորեն կլանվում է բնակավայրերով և ենթարկվում բռնությունների,  նրանց տնտեսությունը խեղդված է, նրանց մարդիկ տեղահանվել են, իսկ նրանց տները քանդվել են: Նրանց հույսերը՝ կապված իրենց ծանր վիճակի քաղաքական լուծման հետ, մարում են»,- ասել է Գուտերեշը: Նա հավելել է, որ «պաղեստինյան ժողովրդի դժգոհությունները չեն կարող արդարացնել ՀԱՄԱՍ-ի սարսափելի հարձակումները»։ «Եվ այս սարսափելի հարձակումները չեն կարող արդարացնել Պաղեստինի ժողովրդի հավաքական պատիժը»: Իսրայելը վրդովված է Գուտերեշի մեկնաբանություններից։ ՄԱԿ-ի դեսպան Գիլադ Էրդանը դրանք անվանել է «ցնցող» և պահանջել գլխավոր քարտուղարի հրաժարականը։ Արտաքին գործերի նախարար Էլի Կոենը չեղարկել է Գուտերեշի հետ հանդիպումը, իսկ նախարար Բենի Գանցը ՄԱԿ-ի ղեկավարին անվանել է «ահաբեկչության ապոլոգետ»: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ով ըմբռնումով է մոտենում երեխաների, կանանց և տարեցների զանգվածային սպանությունների քարոզարշավին, արժանի չէ ղեկավարելու ՄԱԿ-ը։ Ես կոչ եմ անում նրան անհապաղ հրաժարական տալ»,- գրել է Էրդանը X միկրոբլոգում: «Ոչ մի արդարացում կամ իմաստ չկա խոսել նրանց հետ, որոնք կարեկցանք են ցուցաբերում Իսրայելի քաղաքացիների և հրեա ժողովրդի դեմ կատարված վատթարագույն վայրագություններին: Ուղղակի, խոսքեր չկան»: Էրդանը ասել է, որ այդ արտահայտությունները«սարսափելի» էին և «բոլորովին չեն համապատասխանում մեր տարածաշրջանում առկա իրականությանը»: Արտաքին գործերի նախարար Քոհենը, ով Նյու Յորքում էր՝ մասնակցելու պատերազմին նվիրված հանդիպումներին, ասել է, որ չեղարկում է Գուտերեշի հետ նախատեսված հանդիպումը։ Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցածից հետո նա գրել է. «Անաչառ մոտեցման տեղ չկա։ Համասը պետք է ջնջվի երկրի երեսից»: Գանցը, ով վերջերս միացել է կառավարությանը որպես նեղ ռազմական կաբինետի անդամ, կարծում է, որ սրանք «սև օրեր են, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ներում է ահաբեկչությունը»: «Բացարձակապես ոչինչ չի կարող արդարացնել անմեղ քաղաքացիների սպանությունը»,- գրել է նա։«Հիմա ժամանակն է կանգնելու պատմության ճիշտ կողմում կամ դատվելու: Ահաբեկչության ապոլոգետները չեն կարող խոսել աշխարհի անունից»:
09:13 - 25 հոկտեմբերի, 2023
Բայդենը, Թրյուդոն, Մակրոնը, Շոլցը, Մելոնին և Սունակը համատեղ հայտարարություն են արել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ |tert.am|

Բայդենը, Թրյուդոն, Մակրոնը, Շոլցը, Մելոնին և Սունակը համատեղ հայտարարություն են արել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ |tert.am|

tert.am: Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի և Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակի համատեղ հայտարարությունը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բախման վերաբերյալ:Հայտնի է, որ նախօրեին Բայդենը զրույցել է այս առաջնորդների հետ:Առաջնորդները վերահաստատել են իրենց աջակցությունն Իսրայելին և ահաբեկչությունից պաշտպանվելու նրա իրավունքին և կոչ են արել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը, ներառյալ խաղաղ բնակչության պաշտպանությունը: Նրանք ողջունել են ՀԱՄԱՍ-ի կողմից երկու պատանդի ազատ արձակումը և կոչ են արել անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր պատանդներին:Նրանք պարտավորվել են սերտ համակարգել գործողությունները՝ աջակցելու տարածաշրջանում իրենց քաղաքացիներին, մասնավորապես նրանց, ովքեր ցանկանում են լքել Գազայի հատվածը:Ղեկավարները ողջունել են Գազայի հատվածում պաղեստինցիներին առաջին մարդասիրական շարասյունների հասնելու հայտարարությունը և պարտավորվել են շարունակել համակարգումը տարածաշրջանի գործընկերների հետ՝ ապահովելու սննդի, ջրի, բժշկական օգնության և մարդասիրական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ այլ օգնության կայուն և անվտանգ հասանելիություն:Ղեկավարները պարտավորվել են շարունակել սերտ դիվանագիտական համակարգումը, այդ թվում՝ տարածաշրջանի առանցքային գործընկերների հետ՝ կանխելու հակամարտության տարածումը, ապահովելու կայունությունը Մերձավոր Արևելքում և աշխատելու դեպի հակամարտության քաղաքական լուծում և կայուն խաղաղություն:
13:57 - 23 հոկտեմբերի, 2023
Էմանուել Մակրոնը կայցելի Իսրայել |hetq.am|

Էմանուել Մակրոնը կայցելի Իսրայել |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 24-ին, պլանավորում է այցելել Իսրայել։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։ Այցի ծրագիրը ենթադրում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպում: Առաջիկա ուղևորության մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ինքը՝ Մակրոնը, դեռ հոկտեմբերի 20-ին լրագրողներին հայտարարել էր, որ տարածաշրջան կայցելի «առաջիկա օրերին կամ շաբաթներին», սակայն միայն այն դեպքում, եթե այդ այցը «թույլ տա օգտակար արդյունքների հասնել»։ Կիրակի երեկոյան Ֆրանսիայում Պաղեստինի դեսպան Հալա Աբու Հասիրան LCI հեռուստաալիքի եթերում հույս է հայտնել, որ այդ ուղևորության ընթացքում Ֆրանսիայի առաջնորդը «խաղաղության, լարվածության թուլացման և կրակի լիարժեք դադարեցման կոչ կտարածի»՝ Գազայի հատվածի խաղաղ բնակիչների շրջանում նոր զոհերից խուսափելու համար: «Ես կցանկանայի, որ նա այցելեր և՛ Պաղեստին, և՛ Իսրայել», - հայտարարել է պաղեստինցի դեսպանը՝ մանրամասնելով, որ խոսքը Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող տարածքների մասին է: Դեսպանը հավելել է, որ ակնկալում է Մակրոնի հանդիպումը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ: Ավելի վաղ Նեթանյահուն հեռախոսազրույցներ էր ունեցել Մակրոնի և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ: Հեռախոսազրույցներից հետո նա հայտարարել էր այդ առաջնորդների՝ հոկտեմբերի 23-ին և 24-ին Իսրայել կատարվելիք այցերի մասին։
11:31 - 23 հոկտեմբերի, 2023
Իսրայելը անխուսափելի է համարում Գազայի հատվածում ցամաքային հարձակումը, եթե «Համաս»-ը վայր չդնի զենքերը |hetq.am|

Իսրայելը անխուսափելի է համարում Գազայի հատվածում ցամաքային հարձակումը, եթե «Համաս»-ը վայր չդնի զենքերը |hetq.am|

hetq.am: Գազայի հատվածում Իսրայելի զինված ուժերի ցամաքային գործողությունը գրեթե անխուսափելի է, եթե պաղեստինյան «Համաս» շարժման գրոհայինները ազատ չարձակեն բոլոր պատանդներին և վայր չդնեն զենքերը: Նման հայտարարությամբ ավստրալական ABC ռադիոկայանի եթերում հանդես է եկելԻսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը։ Նրա խոսքով՝ Գազայում իսրայելցի զինվորականների ցամաքային գործողությունը «գրեթե անխուսափելի է, եթե պահպանվի իրերի առկա վիճակը»: «Մեր նպատակն է «Համաս»-ին ամբողջությամբ զրկել ռազմական ներուժից։ Եթե ՀԱՄԱՍ-ի զինյալները դուրս գային իրենց թաքստոցներից,<...> վերադարձնեին մեր պատանդներին, բոլոր 212-ին, և անվերապահորեն հանձնվեին, ապա պատերազմը կավարտվեր, բայց նրանք դա չեն անի»,- ասել է նա՝ նշելով, որ Իսրայելի բանակը «ստիպված կլինի Գազայում ցամաքային գործողություն իրականացնել»։ Ավելի վաղ ամերիկյան CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրել Իսրայելի վրա՝ կոչ անելով հետաձգել Գազայում ցամաքային գործողության մեկնարկը և ազատ արձակել անկլավում պահվող պատանդներին: Սակայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը NBC հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ Իսրայելը պետք է ինքնուրույն որոշում կայացնի ցամաքային գործողություն մեկնարկի մասին, իսկ Վաշինգտոնը կարող է միայն խորհուրդ տալ:
10:50 - 23 հոկտեմբերի, 2023
Պետքարտուղարությունը ամերիկացիներին կոչ է անում անհապաղ լքել Լիբանանը |hetq.am|

Պետքարտուղարությունը ամերիկացիներին կոչ է անում անհապաղ լքել Լիբանանը |hetq.am|

hetq.am: Ամերիկյան իշխանություններն իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել անհապաղ հեռանալ Լիբանանից՝ «անվտանգության ոլորտում անկանխատեսելի իրավիճակի պատճառով»: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։ «Պետքարտուղարությունը ԱՄՆ քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տալիս զերծ մնալ Լիբանան մեկնելուց։ Խորհուրդ ենք տալիս Լիբանանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին համապատասխան միջոցներ ձեռնարկել երկիրը լքելու համար, ներկայումս հասանելի են առևտրային տարբերակները: ԱՄՆ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր որոշել են չլքել այդ երկիրը, խորհուրդ ենք տալիս պատրաստել գործողությունների պլաններ արտակարգ իրավիճակների դեպքում» - ընդգծվում է հայտարարության մեջ։ Ըստ Պետքարտուղարության հայտարարության՝ Լիբանանը լքելու ամենահարմար տարբերակը Բեյրութի օդանավակայանն է։  Հիշեցնենք, որ Գազայի հատվածում իրավիճակի սրման ֆոնին Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի հարավում «Հեզբոլահ» շարժման ենթակառուցվածքներին ու դիրքերին։
10:44 - 23 հոկտեմբերի, 2023
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանձնառու են մնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
 |azatutyun.am|

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանձնառու են մնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը Սպիտակ տանն ընդունել է Եվրամիության առաջնորդներին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի մասին համատեղ հայտարարությունում նշված է, որ նախկինի պես հանձառու են մնում՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործընթացը՝ հիմնված միմյանց ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու վրա։ Ադրբեջանին կոչ է արվել ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած կամ իրենց տները վերադառնալու ցանկություն ունեցող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։ Բոլոր կողմերին կոչ է արվել ձեռնպահ մնալ ուժ կիրառելուց կամ ուժի դիմելու սպառնալիքներից։ ԱՄՆ-ԵՄ համատեղ հայտարարությունը խստորեն դատապարտում է «Համաս»-ին և նրա դաժան ահաբեկչական հարձակումը Իսրայելի վրա։ «Ահաբեկչությունը ոչ մի արդարացում չունի։ Մենք հաստատում ենք Իսրայելի ինքնապաշտպանվելու իրավունքը այդ նողկալի հարձակումներից», - նշված է փաստաթղթում։ Հանդիպմանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ միասին կանգնած են Իսրայելի կողքին՝ ընդդեմ ահաբեկչության, նշել, որ պաղեստինցի ժողովուրդը ևս «Համաս»-ի զոհն է։ Շառլ Միշելն ասել է, թե ցանկանում են խաղաղության գործընթաց՝ հիմնված երկու պետության սկզբունքի վրա։ ԱՄՆ նախագահը երեկ կայացած այդ հանդիպմանը ասել էր, որ Իսրայելից ու Եգիպտոսի նախագահից հավաստիացումներ է ստացել, որ հումանիտար օգության համար Գազայի հատվածի անցակետը կբացվի, ասել, որ քննարկում են իրավիճակը Իսրայելում և Ուկրաինայում ու նաև տնտեսական հարցեր է շոշափել՝ առաջարկելով քննարկել մետաղի, ալյումինի, օգտակար կարևոր հանածոների, նրա խոսքերով, «անարդար առևտուրը»։ Նահանգները և Եվրամիությունը Ռուսաստանին կոչ են արել դադարեցնել դաժան պատերազմը և անհապաղ, ամբողջովին ու առանց վերապահումների դուրս բերել զորքերը Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքից։ ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնորդները վերահաստատել են աջակցությունը Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը և նրանց եվրոպական ձգտումներին։
18:56 - 21 հոկտեմբերի, 2023
Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Եգիպտոսն ու Հորդանանը և խուսափել Մարոկկո ճանապարհորդություններից |tert.am|

Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Եգիպտոսն ու Հորդանանը և խուսափել Մարոկկո ճանապարհորդություններից |tert.am|

tert.am: Իսրայելը Եգիպտոսում ու Հորդանանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս արագ լքել այս պետությունները և խուսափել այդ ուղղություններով ճանապարհորդություններից, իսկ Մարոկկո մեկնել ցանկացողներին խորհուրդ է տվել խուսափել ուղևորությունից, եթե չկա խիստ անհրաժեշտություն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) բարձրացնում է սպառնալքի մակարդակը մինչև 4-ի Եգիպտոսի (այդ թվում՝ Սինայի թերակղզու) և Հորդանանի համար և խորհուրդ է տալիս հրաժարվել այդ երկրներ մեկնելուց: Այս երկրներում գտնվողները պետք է հնարավորինս շուտ լքեն դրանց տարածքները»,- ասված է հաղորդագրության մեջ: Ինչ վերաբերում է Մարոկկոյին, ապա այս դեպքում սպառնալիքի մակարդակը բարձրացվել է 3-ի, ինչը նշանակում է, որ քաղաքացիներին խորհուրդ չի տրվում առանց լուրջ անհրաժեշտության մեկնել այդ երկիր։
12:08 - 21 հոկտեմբերի, 2023