Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ
 |1lurer.am|

Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակը: Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ եթե Ուկրաինան ընդունվի ՆԱՏՕ, Ռուսաստանին սպառնացող վտանգները կբազմապատկվեն: Նա խնդրել է Լավրովին և Կոզակին զեկուցել Դոնբասում իրավիճակի վերաբերյալ իրենց գնահատականների մասին։ Պուտինը համոզված է, որ Կիևի իշխանությունները չեն պատրաստվում կատարել Մինսկյան պայմանագրերը, և այդ մասին նրանք բազմիցս հայտարարել են: Ուկրաինական կողմը երկու անգամ պատժիչ գործողություններ է իրականացրել Դոնբասում, այժմ լարվածությունը սրվում է երրորդ անգամ: Մինչդեռ Ռուսաստանն ի սկզբանե ամեն ինչ արել է Դոնբասում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար՝ նշել է ՌԴ նախագահը: Ինչ վերաբերում է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հարցին, ապա ըստ Պուտինի՝ խնդիրը սերտորեն կապված է աշխարհի և մասնավորապես՝ Եվրոպայի գլոբալ անվտանգության խնդիրների հետ: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ անկախության ճանաչման վերաբերյալ այսօր որոշում կկայացվի։ 
19:23 - 21 փետրվարի, 2022
Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները Պուտինից խնդրել են ճանաչել իրենց անկախությունը
 |1lurer.am|

Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները Պուտինից խնդրել են ճանաչել իրենց անկախությունը |1lurer.am|

1lurer.am: Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ղեկավար Դենիս Պուշիլինը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ճանաչել հանրապետության անկախությունը։ Պուշիլինը Ռուսաստանի նախագահին խնդրել է բարեկամության պայմանագիր կնքել ԴԺՀ-ի հետ։ Նրանց հայտարարությունները հեռարձակել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն։ Անկախության ճանաչման կոչով ՌԴ նախագահին դիմել է նաև Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։ Վերջինիս համոզմամբ՝ Ռուսաստանի կողմից հանրապետության անկախության ճանաչումը կօգնի խուսափել բնակիչության շրջանում զանգվածային զոհերից: Նա նույնպես ՌԴ ղեկավարին խնդրել է պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր կնքել ԼԺՀ-ի հետ:
18:26 - 21 փետրվարի, 2022
Ուկրաինան հերքում է Ռոստովի մարզում ռուսական սահմանային անցակետի գնդակոծման մասին տեղեկությունները |news.am|

Ուկրաինան հերքում է Ռոստովի մարզում ռուսական սահմանային անցակետի գնդակոծման մասին տեղեկությունները |news.am|

news.am: Միացյալ ուժերի օպերացիան հերքում է Ռոստովի մարզում ռուսական սահմանային անցակետի գնդակոծման մասին տեղեկությունները։ «Դա չի համապատասխանում իրականությանը։ Միացյալ ուժերի հրետանային ստորաբաժանումները գտնվում են իրենց դիրքերում եւ կատարում են Մինսկի պայմանավորվածությունները եւ հարձակողական գործողություններ չեն իրականացնում։ Զավթիչներն իրենք են խարխլում ենթակառուցվածքային օբյեկտները եւ քաոսային գնդակոծություն իրականացնում բնակավայրերի ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։  Ավելի վաղ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ Ուկրաինայի տարածքից արձակված չպարզված տեսակի արկի միջոցով ամբողջությամբ ավերվել է Ռոստովի մարզի սահմանապահ ջոկատների ծառայության կետ:  
18:12 - 21 փետրվարի, 2022
Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը

Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը

Երևանում այսօր տեղի է ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը, որին մասնակցել են Արևելյան գործընկերության երկրներից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի խորհրդարանների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերի պատվիրակությունների ղեկավարները: Նիստի ընթացքում Արևելյան գործընկերության երկրների պատգամավորները ներկայացրել են իրենց երկրներում ընթացիկ քաղաքական գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն: Քննարկվել են նաև Եվրոպական միությունում և Արևելյան գործընկերության տարածաշրջանում անվտանգային և քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Փետրվարի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի են ունենալու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերը:
18:02 - 21 փետրվարի, 2022
ՌԴ ՊՆ-ն հայտնում է Ռուսաստանի սահմանը հատած ուկրաինական երկու ՀՄՄ ոչնչացնելու մասին |armenpress.am|

ՌԴ ՊՆ-ն հայտնում է Ռուսաստանի սահմանը հատած ուկրաինական երկու ՀՄՄ ոչնչացնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ հարավային ռազմական օկրուգից հայտնել են, որ զինվորականների և սահմանապահների համատեղ գործողությունների արդյունքում հաջողվել է ոչնչացնել ուկրաինական բանակի 2 մարտական մեքենա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Գերատեսչությունից հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերի 2 մարտական մեքենա մտել է ՌԴ տարածք, դրանք հաջողվել է ոչնչացնել: Հաղորդվում է զոհված 5 ուկրաինացի զինվորականների մասին, ռուսների թվում զոհեր չկան։ «Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայություն սահմանապահ ջոկատի հետ միասին կանխել է ՌԴ պետական սահմանի խախտումը Ուկրաինայի տարածքից դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից»,-նշվել է հաղորդագրությունում:
17:58 - 21 փետրվարի, 2022
Արցախի պետնախարարը հույս ունի, որ հնարավոր կլինի խաղաղ լուծում գտնել Դոնբասում |armenpress.am|

Արցախի պետնախարարը հույս ունի, որ հնարավոր կլինի խաղաղ լուծում գտնել Դոնբասում |armenpress.am|

armenpress.am: Արցախում մտահոգությամբ հետևում են Դոնբասում իրավիճակի սրման մասին լուրերին: «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Քաղաքացիական բնակչության տարհանում, զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ, այլ զարգացումներն աստիճանաբար սկսում են հիշեցնել 2020 թվականի Արցախում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար աղետի մասին: Որպես մարդ, որն անձամբ է տեսել և մեծ տառապանքներ ապրել Ադրբեջանի հետ երկու պատերազմներում, չէի ցանկանա նման մասշտաբի տառապանքներ տեսնել աշխարհի ոչ մի կետում, այդ թվում ՝ Դոնբասում: Ցավալի է, որ աշխարհաքաղաքական տարաձայնություններն ու հավակնությունները հանգեցնում են շարունակվող մարդկային տառապանքների»,- գրել է Բեգլարյանը: Բեգլարյանը հույս ունի, որ ողջամտությունն ու մարդասիրությունը կհաղթեն այս իրավիճակում և հնարավոր կլինի խաղաղ լուծում գտնել ինչպես Դոնբասում, այնպես էլ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում ՝ հաշվի առնելով բոլոր կողմերի կենսական կարևոր շահերը: «Հատկանշական է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ավանդաբար եղել է այն բացառիկ աշխարհաքաղաքական կետերից մեկը, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը համագործակցել են հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Եվ չնայած, այդ համատեղ ջանքերն արդյունք չտվեցին Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի և միջազգային խիստ կանխարգելիչ արձագանքի բացակայության պատճառով, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ղարաբաղի շուրջ համագործակցության բազմամյա դրական փորձը կարելի է կիրառել Դոնբասում և հասնել հակամարտության երկարատև կարգավորման»,- գրել է Բոգլարյանը:
12:47 - 21 փետրվարի, 2022
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը երկրում հարձակումների սպառնալիքների մասին է հաղորդում

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը երկրում հարձակումների սպառնալիքների մասին է հաղորդում

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում նշում է․ «Լրատվամիջոցների աղբյուրների համաձայն՝ հարձակումների սպառնալիքներ են եղել առևտրի կենտրոնների, երկաթուղային և մետրոյի կայարանների և հասարակական հավաքների այլ վայրերի վրա խոշոր քաղաքային շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանի այն հատվածներում, որտեղ լարված է»։ Դեսպանությունը կոչ է անում հետևել տեղական և միջազգային լրատվամիջոցներին, խուսափել ամբոխներից, տեղեկացնել ընկերներին և ընտանիքին անվտանգության մասին, տեղյակ լինել շրջապատից, զգոն լինել այն վայրերում, որտեղ այցելում են զբոսաշրջիկները/արևմտյանները, վերանայել անձնական անվտանգության պլանները, ունենալ համապատասխան անձը հաստատող փաստաթուղթ, ներառյալ ԱՄՆ անձնագիր ներկայիս ռուսական վիզայով, ունենալ տարհանման ծրագրեր, որոնք չեն հիմնվում ԱՄՆ կառավարության օգնության վրա:
12:44 - 21 փետրվարի, 2022
Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները |azatutyun.am|

Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները, որոնք պետք է ավարտվեին փետրվարի 20-ին, ասել է Բելառուսի պաշտպանության նախարարը:  Վիկտար Խրենինը նշել է, որ որոշումն ընդունվել է «կապված Ռուսաստանի և Բելառուսի արտաքին սահմանների մոտ ռազմական ակտիվության աճի և Արևելյան Ուկրաինայում լարվածության աճի հետ»: ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Ռուսաստանն ունի մինչև 30,000 զինծառայող Բելառուսում և կարող է նրանց օգտագործել Ուկրաինայի վրա հարձակվելու համար, սակայն Մոսկվան հերքում է նման մտադրությունը: Փետրվարի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլի օպերատիվ շտաբից հետևել են Ռուսաստանի միջուկային ուժերի վարժանքներին, որոնք ներգրավել են վերջինիս հիպերձայնայիպն և թեւավոր հրթիռները:
20:02 - 20 փետրվարի, 2022