news.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են անվտանգության ոլորտում իրավիճակն ու սատարել Եռակողմ շփման խմբի նիստն անհապաղ գումարելու գաղափարը:
Այա մասին հայտնել է Ուկրաինայի նախագահը թվիթերյան էջում, հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը։
«Որպես երեկ կայացած հեռախոսազրույցի շարունակություն՝ տեղեկացրել եմ Էմանուել Մակրոնին անվտանգության ոլորտում ընթացիկ իրավիճակի եւ նոր սադրիչ հրետակոծության մասին: Ներկայանում ենք հօգուտ խաղաղ գործընթացի ակտիվացման: Սատարում ենք Եռակողմ շփման խմբի անհետաձգելի նիստն ու լռության ռեժիմի անհապաղ սահմանումը»,- գրել է Զելենսկին:
comment.count (0)