Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

 Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Ալիևին Միջերկրական ծովում Թուրքիայի դիրքորոշումը պաշտպանելու համար |tert.am|

Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Ալիևին Միջերկրական ծովում Թուրքիայի դիրքորոշումը պաշտպանելու համար |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թվիթերյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի կողմից կատարվող սեյսմիկ հետազոտական աշխատանքներին աջակցություն հայտնելու համար: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը: «Ադրբեջանի աջակցության մասով չէինք էլ կարող կասկածել: Թուրքիան էլ, իր հերթին, միշտ Ադրբեջանի կողքին է լինելու»,-գրել է Չավուշօղլուն: Թուրքիայի արտգործնախարարն իր գրառումն ավարտել է «մեկ ազգ, երկու պետություն» խոսքերով: Սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրում Հունաստանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը Միջերկրական ծովում պաշտպանում է Թուրքիայի դիրքորոշումը:
12:38 - 03 սեպտեմբերի, 2020
«Ադրբեջանի այն դիրքորոշման պայմաններում, որն այսօր է հնչեցվում, ես չեմ տեսնում այն ուղին, որով հնարավոր է ԼՂ հակամարտության կարգավորումը». Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը РБК-ին |tert.am|

«Ադրբեջանի այն դիրքորոշման պայմաններում, որն այսօր է հնչեցվում, ես չեմ տեսնում այն ուղին, որով հնարավոր է ԼՂ հակամարտության կարգավորումը». Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը РБК-ին |tert.am|

tert.am: Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաալիքին: Լրագրողը հարցրել և ստացել է Քոչարյանի տեսակետները քաղաքականություն վերադարձի, «թավշյա հեղափոխության» պատճառների, Բելառուսում իրավիճակի, Ադրբեջանի հետ հակամարտության, Արցախի խնդրի կարգավորման, Սերժ Սարգսյանի, Հայաստանի տնտեսության ու առաջիկա ծրագրերի մասին: Հարցազրույցի ընթացքում նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս իրավիճակին: «Ադրբեջանի այն դիրքորոշման պայմաններում, որն այսօր է հնչեցվում, ես չեմ տեսնում այն ուղին, որով հնարավոր է հակամարտության կարգավորումը: Լեռնային Ղարաբաղի գոյության իրավունքներն անվիճելի են: Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Դա փաստ է: Երկրորդը Լեռնային Ղարաբաղի գոյության իրավական հիմքերն են: ԽՍՀՄ-ում ինքնավար հանրապետությունները իրավունք ունեին հանրաքվեի միջոցով որոշելու իրենց ճակատագիրը: Եվ երրորդ՝ դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրեթե 30 տարվա փաստացի գոյությունն է, որը պաշտոնական Բաքուն փորձում է հերքել»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանը անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին բախումներին: «Երևի չարժեր չափազանցնել այդ բախման մասշտաբները, եթե չլիներ մշտական սպառնալիք, որ ցանկացած նմանատիպ բախում կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի: Օբյեկտիվորեն նման սպառնալիք կա միշտ: Շփման գծի ամբողջ երկայնքով: Դրանով էլ բացատրվում է Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների արագ արձագանքը` մարել հիմա, որպեսզի ավելի մեծ հրդեհ չբռնկվի մեկ կամ երկու շաբաթից: Իսկ ինքն իրենով հակամարտության այս մասշտաբը մեծ չէր, նույնիսկ անհամեմատելի է 2016 թվականի դեպքերի հետ: Ամեն դեպքում զոհեր են եղել: Սակայն պատերազմի վերսկսման հավանականությունը մշտապես կա: Եվ հենց դրանով է բացատրվում և՛ ԶԼՄ-ների, և՛ համանախագահների, և՛ ընդհանրապես միջազգային հանրության նման զգայուն վերաբերմունքն այն ամենին, ինչ կատարվում է այդ շփման գծում»,-ասել է նա:  Շարունակությունը՝ tert.am-ում
17:57 - 02 սեպտեմբերի, 2020
«Թուրքիայի դեմ քայլեր մի՛ արեք, տուժողը դուք եք լինելու»․ Չավուշօղլուն դիմել է Հունաստանին |ermenihaber.am|

«Թուրքիայի դեմ քայլեր մի՛ արեք, տուժողը դուք եք լինելու»․ Չավուշօղլուն դիմել է Հունաստանին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հունաստանին պատկանող և Հարավային Էգեյան կղզիներ վարչական միավորի մաս կազմող Մեիս (Կաստելորիզո) կղզում զորք տեղակայելու Հունաստանի որոշմանը։ Չավուշօղլուն նշել է, որ այդ կղզին Հունաստանի ցամաքային տարածքից 580 կմ, իսկ Թուրքիայի Անթալիայի նահանգից ընդամնեը 2 կմ հեռավորության վրա է գտնվում։ Բայց հակառակ այդ հանգամանքի՝ Թուրքիայի արգործնախարարի խոսքերով 40 հազար կմ քառակուսի ջրային տարածքի վրա Հունաստանի վերահսկեղությունն է տարածվում, որը անընդունելի է իրենց համար։ Թուրք պաշտոնյան կարծում է այս ամենն արվել է այն բանի համար, որ Թուրքիան բանտարկված լինի ամեն կողմից։ Ըստ նրա՝ Միջերկրական ծովի Արևելյան ափի երկրները պետք է բանակցությունների միջոցով «արդարացի» կերպով բաժանեն իրար մեջ ջրային տարածքը։ Մևլութ Չավուշօղլուն նաև ընդգծել է, որ այդ կղզիներում 1947 թվականի Փարիզի համաձայնագրով արգելված է զորքերի տեղակայումը և կարելի է միայն սահմանափակ թվով ոստիկանական ուժեր տեղակայել անվտանգություն ապահովելու նպատակով։ Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է, որ եթե Հունաստանը շարունակի սահմանափակումները շրջանցելով մեծաթիվ զորքեր տեղակայել այնտղ, ապա տուժողը հենց Հունաստանն է լինելու։
14:53 - 02 սեպտեմբերի, 2020
Հայաստանը Թուրքիային չի դիտարկում որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման միջնորդ. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

Հայաստանը Թուրքիային չի դիտարկում որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման միջնորդ. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետությունը Թուրքիային չի դիտարկում որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջնորդ: Այս մասին սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Թուրքիան իր պահվածքով, կարծես, իրապես ցանկանում է իրեն դրսևորել որպես հակամարտության կողմ, ինչը Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության հերթական դրսևորումն է: Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանը շրջափակման ենթարկող երկիրը՝ երկիր, որը չի ճանաչում և, անգամ, արդարացնում է Հայոց ցեղասպանությունը, փորձում է հանդես գալ որպես տուժած կողմ»,- ասաց Նաղդալյանը: ԱԳ նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Հայաստանը Թուրքիային չի դիտարկում որպես միջնորդ և իր քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ իրականացնում է հենց այս գնահատականի հիման վրա:
13:36 - 02 սեպտեմբերի, 2020
Թուրքիայում ձերբակալել են ԻՊ-ի պարագլուխներից մեկին |armenpress.am|

Թուրքիայում ձերբակալել են ԻՊ-ի պարագլուխներից մեկին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին: Այդ մասին սեպտեմբերի 1-ին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: «Կալանավորվել է ԻՊ ահաբեկչական կազմակերպության այսպես կոչված էմիրը Թուրքիայում: Խուզարկության ժամանակ զինյալի մոտ հայտնաբերվել է քայքայիչ գործունեության պլան»,- գրել է ներքգործնախարարության ղեկավարը Twitter-ի՝ իր էջում: 2019 թվականի հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգների զինծառայողների կողմից ԻՊ-ի հիմնադիր եւ պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացման մասին: Թրամփն այն ժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Թուրքիային, Սիրիային եւ Իրաքին գործողությունն իրականացնելիս աջակցության համար: Նրա խոսքով՝ ՌԴ-ն ԱՄՆ-ի համար օդային տարածություն է բացել Սիրիայի որոշակի շրջաների երկնքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
13:44 - 01 սեպտեմբերի, 2020
Թուրքիայի ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել իր կողմից ահաբեկչական ճանաչված «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» ներկայացուցիչների՝ Ռուսաստան հրավիրվելու կապակցությամբ |tert.am|

Թուրքիայի ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել իր կողմից ահաբեկչական ճանաչված «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» ներկայացուցիչների՝ Ռուսաստան հրավիրվելու կապակցությամբ |tert.am|

tert.am: Թուրքիան Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել քայլերից, որոնք կարող են ծառայել սիրիական այն կառույցների շահերին, որոնք կապված են Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» հետ: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարությանը: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարությունը տարածել է Ռուսաստան «Սիրիայի ժողովրդավարական ուժերի», որոնց գլխավոր միջուկը կազմում են հենց ՔԱԿ անդամները, պատվիրակության այցի և Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ բանակցություններ վարելու առնչությամբ: «Ռուսաստանի Դաշնությունը պետք է խուսափի այնպիսի գործողություններից, որոնք հակասում են Աստանայի ձևաչափի ոգուն և պարտավորություններին»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Արտգործնախարարությունում ընդգծել են նաև, թե ՔԱԿ-ի սիրիական թևը սպառնում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը:
10:44 - 01 սեպտեմբերի, 2020
Թուրքիան ապակառուցողական և վտանգավոր քաղաքականություն է վարում․ Զոհրաբ Մնացականյանը՝ «Ինտերֆաքս»-ին |shantnews.am|

Թուրքիան ապակառուցողական և վտանգավոր քաղաքականություն է վարում․ Զոհրաբ Մնացականյանը՝ «Ինտերֆաքս»-ին |shantnews.am|

shantnews.am: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ինտերֆաքս» գործակալությանը։ Պատասխանելով հարցին՝ համաձա՞յն եք, որ Թուրքիայի աջակցությունը Բաքվին «կրակի վրա յուղ է լցնում» և հեռացնում է կոնֆլիկտի կարգավորման հնարավորությունը, նախարարը նշել է․ «Հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը դեէսկալացիայի, բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչեր է արել: Միակ երկիրը, որ փորձեց ոչ թե նվազեցնել լարվածությունը, այլ ավելի շատ անկայունություն մտցնել տարածաշրջանում, Թուրքիան էր: Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունն ու ագրեսիան սպառնալիք են ներկայացնում իր հարևան բոլոր տարածաշրջանների համար: Այսօր Թուրքիան փորձում է իր ապակայունացնող քաղաքականությունը «արտահանել» Հարավային Կովկասի տարածաշրջան: Դա լուրջ մտահոգություն է առաջացնում: Թուրքիան ապակառուցողական և վտանգավոր քաղաքականություն է վարում։ Թուրքիան իր գործողություններով շարունակում է սպառնալիք լինել Հայաստանի անվտանգության համար: Այդ կապակցությամբ Հայաստանը կաշխատի իր անվտանգության հետագա ամրապնդման, այդ թվում՝ իր գործընկերների հետ համագործակցության ճանապարհով»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
10:14 - 01 սեպտեմբերի, 2020
Հայաստանում քրդական համայնքը բողոքի ակցիա արեց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց |tert.am|

Հայաստանում քրդական համայնքը բողոքի ակցիա արեց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց |tert.am|

tert.am: Հայաստանում քրդական համայնքը բողոքի ակցիա արեց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ Նրանք ցանկանում են ՄԱԿ-ի ուշադրությունը սևեռել Իրաքի տարածքում քրդական բնակավայրերի նկատմամբ թուրքական գործունեությունների վրա։Ակցիայի մասնակիցներից «Քուրդիստան կոմիտեի» նախագահ Սլո Դրբոյանն ասաց,  որ Իրաքում տեղի ունեցողն անհանգստացնում է Հայաստանում գտնվող քրդական ժողովրդին, և ցանկանում են ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրել տեղի ունեցող իրադարձությունների վրա: «Մենք ուզում ենք դիմել ՄԱԿ-ի ղեկավարությանը, որ միջամտի և միջոցներ ձեռնարկի` կանխելու թուրքերի այս ցեղասպան քաղաքականությունը, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար»,- ասաց նա և հավելեց, որ քրդական ժողովրդի առաջին ցանկությունը ժողովրդավարությունն է: Նրա դիտարկմամբ`թուրքերին հաջողվում է լռեցնել մյուս ժողովուրդների ղեկավարներին, և նրանք կարողանում են իրացնել իրենց ծրագրերը: Ըստ Սլո Դրբոյանի՝ պետք է պայքարել, որ Թուրքիայի նախագահի «ֆաշիստական» ռեժիմին վերջ դրվի:   Սլո Դրբոյանը նշեց, որ իրենց նամակը ցանկանում են հանձնել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, որ ղեկավարությունը կարողանա տիրապետել տեղի ունեցող իրադարձությունների մանրամասներին:  Նրանք նամակը փոխանցեցին ՄԱԿ-ի աշխատակցին:
13:44 - 31 օգոստոսի, 2020
Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են կարմիր գծեր սահմանել Միջերկրական ծովի արևելքում, կբախվեն մեր երկրի վճռական դիրքորոշմանը. Թուրքիայի ԱԳՆ պատասխանն Էմանուել Մակրոնին |tert.am|

Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են կարմիր գծեր սահմանել Միջերկրական ծովի արևելքում, կբախվեն մեր երկրի վճռական դիրքորոշմանը. Թուրքիայի ԱԳՆ պատասխանն Էմանուել Մակրոնին |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է Միջերկրական ծովում Թուրքիայի դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» սկսելու մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը: «Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են կարմիր գծեր սահմանել արդար գործի դեմ, կբախվեն մեր երկրի վճռական դիրքորոշմանը: Տարածաշրջանում կարմիր գծեր սահմանելը կարող է բխել միայն Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի միջազգային իրավունքներից: Նրանց համար, ովքեր իրենց տեսնում են խոշորացնող հայելու մեջ, ժամանակն է նայել ճշմարտության աչքերին: Քարտեզի վրա գծեր գծելով՝ կայսերական պայմանավորվածությունների իրականացման դարաշրջանն անցյալում է»,-հայտարարել է ԱԳՆ խոսնակը: Աքսոյն ընդգծել է, որ Միջերկրական ծովում բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն «տարածաշրջանի երկրների ընդհանուր համաձայնությամբ և երկխոսությամբ»: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի քանի օր առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունների դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» սկսելու մասին:
10:37 - 31 օգոստոսի, 2020
Թուրքիայի պաշտպանության նախարարը զորավարժությունների համար քննադատել է Հունաստանին |ermenihaber.am|

Թուրքիայի պաշտպանության նախարարը զորավարժությունների համար քննադատել է Հունաստանին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը քննադատել է Միջերկրական ծովում Հունաստանի իրականացրած զորավարժությունները՝ նշելով, որ նմանատիպ զորավարժություններով և քայլերով հնարավոր չէ խանգարել Թուրքիայի զինված ուժերին և փոխել նրանց ծրագիրը։ Աքարը ևս մեկ անգամ կրկնել է, որ իրենք բարիդրացիական հարաբերությունների կողմնակից են, բաց են երկխոսության համար, բայց երբեք չեն հրաժարվի իրենց «իրավունքներից»։ Պաշտպանության նախարար Աքարը պատրաստակամութուն է հայտնել հունական կողմի ցանկության դեպքում հյուրընկալել նրանց Թուրքիայում։ «Մենք մեր սահմաններում մնալու պայմանով մեր իրավունքներն ենք պահանջում։ Մյուս կողմից չենք պատրաստվում մի կաթիլ ջուր զիջել և թույլ չենք տա մեր իրավունքները ոտնահարել»,- ասել է թուրք պաշտոնյան։ Նա դժգոհել է նաև, որ իրենց «խաղաղասիրական» սեյսմիկ հետազոտություններին ի պատասխան հույները զորավարժություն են անցկացնում, ռազմանավեր ու ռազմական ինքնաթիռներ են ուղարկում։
13:33 - 28 օգոստոսի, 2020