Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն ՀԱՊԿ խորհրդի որոշումը. Լավրով |armeniasputnik.am|

ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն ՀԱՊԿ խորհրդի որոշումը. Լավրով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշումը: Այս մասին Աստանայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Այն բանից հետո, երբ Հայաստանը խնդրեց հրավիրել ՀԱՊԿ արտահերթ գագաթաժողով, անմիջապես այն տեղի ունեցավ, որոշումներ կայացվեցին Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, Միացյալ շտաբի պետին։ Նրանք այնտեղ են գնացել, առաջարկություններ են բերել, այդ առաջարկությունները մեզ մոտ արդեն ավելի քան մեկ ամիս է։ Դրանք են ՝ Հայաստանի տարածք Ադրբեջանի հետ սահմանին ուղարկել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն: Միակ բանը, որ պահանջվում է, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որը պետք է գումարվի ՀԱՊԿ նախագահի կողմից, իսկ նախագահող երկիրը չէ՞ որ Հայաստանն է»,- ասել է Լավրովը:
18:45 - 12 հոկտեմբերի, 2022
Վաշինգտոնը պետք է հրաժարվի համաշխարհային տիրապետության հասնելու հավակնություններից․ Լավրով |aysor.am|

Վաշինգտոնը պետք է հրաժարվի համաշխարհային տիրապետության հասնելու հավակնություններից․ Լավրով |aysor.am|

aysor.am: Վաշինգտոնը պետք է լուրջ աշխատանք տանի՝ սեփական սխալները շտկելու ուղղությամբ, պետք է հրաժարվի համաշխարհային տիրեպետության հասնելու իր հավակնություններից ու եզրակացություններ անի՝ Ռուսաստանի գործերին միջատմելու փորձերի ձախողումներից, «Аргументы и факты» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Լավրովի խոսքով՝ Միացյալ նահանգների ռուսատյաց էլիտան դրդում է, որ Սպիտակ տունը բաց առճակատման գնա Ռուսաստանի հետ։ «Ըստ էության, խոսքը միջազգային լարվածությունը սրող անխոհեմ քաղաքական գծի մասին է։ Իրատեսակա՞ն է արդյոք այդ արատավոր շրջանը կոտրելը։ Իհարկե, այո։ Առաջ շարժվելու համար Վաշինգտոնը պետք է լուրջ աշխատանք տանի՝ սեփական սխալները շտկելու ուղղությամբ ու հրաժարվի համաշխարհային տիրապետության հասնելու հավակնություններից։ Արժե նաև, որ Վաշինգտոնը եզրահանգումներ անի Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու ձախողված փորձերից»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:32 - 08 հոկտեմբերի, 2022
Լավրովը հայտարարել է, թե ԱՊՀ երկրներն ապահովագրված չեն իրենց ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունից, ինչը «հստակ երևում է Հարավային Կովկասում»

 |factor.am|

Լավրովը հայտարարել է, թե ԱՊՀ երկրներն ապահովագրված չեն իրենց ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունից, ինչը «հստակ երևում է Հարավային Կովկասում» |factor.am|

factor.am: ԱՊՀ որևէ երկիր ապահովագրված չէ իր ներքին գործերին միջամտելու՝ Վաշինգտոնի փորձերից։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հետախուզական գործունեության հարցերով 18-րդ հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։ «Եվրասիական տարածքում Արևմուտքի անպատասխանատու գիծը չի սահմանափակվում միայն Ուկրաինայով։ Մենք հիշում ենք, թե ինչպես երկու տարի առաջ փորձ էր արվում Բելառուսում իրագործել «գունավոր հեղափոխության սցենարը»»,- ասել է Լավրովը։ Նա նշել է, թե նման միջամտությունից ԱՊՀ որևէ երկիր ապահովագրված չէ։ Լավրովի խոսքով՝ դա հստակ երևում է Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի  գործողություններով: Ի՞նչ գործողությունների մասին է խոսքը՝ ռուսաստանցի պաշտոնյան չի պարզաբանել։
15:42 - 30 սեպտեմբերի, 2022
ՌԴ-ն չի հրաժարվում Կիևի հետ բանակցություններից, բայց դրանց ձգձգումը բարդացնում է գործընթացը. Լավրով |armenpress.am|

ՌԴ-ն չի հրաժարվում Կիևի հետ բանակցություններից, բայց դրանց ձգձգումը բարդացնում է գործընթացը. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից, սակայն դրանց հետագա ձգձգումը Կիևի կողմից կբարդացնի Մոսկվայի հետ համաձայնության հասնելու հնարավորությունը։ Այս մասին «Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Լավրովը հիշեցրել է, որ Մոսկվայի դիրքորոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ներկայացվել է Պետդումայի ղեկավարության և խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը: «Դիմելով նիստի մասնակիցներին՝ նախագահն ասաց ուկրաինական «պատմության» մասին առա այն, որ մենք չենք հրաժարվում բանակցություններից, բայց նրանք, ովքեր հրաժարվում են, պետք է հասկանան, որ որքան երկար են ձգձգում այդ գործընթացը, այնքան նրանց ավելի դժվար կլինի մեզ հետ պայմանավորվել»,- ընդգծել է նախարարը ՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցերին:
18:06 - 11 սեպտեմբերի, 2022
Սերգեյ Լավրովի հետ զրույցում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը

Սերգեյ Լավրովի հետ զրույցում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանը ցավակցություն է հայտնել Աֆղանստանում ՌԴ դեսպանության մոտ պայթյունի հետևանքով զոհերի առնչությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը մանրամասն անդրադարձ են կատարել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, ներառյալ` առևտրատնտեստական և գիտամշակութային ոլորտներում համագործակցությանը։ Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը, կողմերը գոհունակություն են հայտնել բոլոր, այդ թվում` ամենաբարձր մակարդակներում հաստատված ակտիվ երկխոսությամբ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությամբ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրների լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների վերաբերյալ։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի: Արարատ Միրզոյանը կարևորել է ռուսական կողմի ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը: Վերահաստատվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը: Կարևորվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դերակատարությունը՝ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման և սադրանքների կանխման, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և կենսագործունեության պայմանների ապահովման գործում։ Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։ Նախարարներ Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Հայաստան նախատեսված պետական այցի ու Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կազմակերպման ընթացքը։
22:01 - 05 սեպտեմբերի, 2022
ԱՄՆ մուտքի վիզաները մերժվել են ՄԱԿ մեկնող ռուս դիվանագետներին, այդ թվում՝ Լավրովին
 |azatutyun.am|

ԱՄՆ մուտքի վիզաները մերժվել են ՄԱԿ մեկնող ռուս դիվանագետներին, այդ թվում՝ Լավրովին |azatutyun.am|

azatutyun.am: Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկումներին մասնակցել պատրաստվող 56 ռուսաստանցի դիվանագետների ԱՄՆ մուտքի վիզաները մերժվել են։ Համապատասխան թույլտվություն չի տրվել նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Սա հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ իշխանությունները պարբերաբար մերժել են մուտքի վիզաներ տրամադրել մի շարք ռուսաստանցի պատվիրակների, որոնց մենք ուղարկում ենք մասնակցելու ՄԱԿ-ի պաշտոնական միջոցառումներին», - ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Նեբենզյայի հղած պաշտոնական նամակում: Ըստ 1947 թվականի ՄԱԿ-ի «կենտրոնակայանի համաձայնագրի»՝ Միացյալ Նահանգներն ընդհանուր առմամբ պարտավոր է օտարերկրյա դիվանագետներին մուտքի թույլտվություն տրամադրել ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար: Վաշինգտոնը, սակայն հայտարարում է, որ կարող է մերժել «անվտանգության, ահաբեկչության և արտաքին քաղաքականության» նկատառումներով:
17:41 - 03 սեպտեմբերի, 2022
Եռակողմ աշխատանքային խումբը զգալիորեն առաջ է գնացել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում. Սերգեյ Լավրով


 |armenpress.am|

Եռակողմ աշխատանքային խումբը զգալիորեն առաջ է գնացել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում. Սերգեյ Լավրով |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կովկասում հաղորդակցության ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ) զգալիորեն առաջ է գնացել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի  հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Հարավային Կովկասում հաղորդակցության ապաշրջափակման հարցերով զբաղվում է եռակողմ խումբը ՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ: Այն աշխատում է ռիթմիկ, սահմանների սահմանազատման հարցերով հանդիպումների հետ միաժամանակ: Բառացիորեն օրերս կայացել են հերթական շփումները։ Կողմերը զգալիորեն առաջ են գնացել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում»,- ասել է Լավրովը: ՌԴ արտգործնախարարը հուսով է, որ պայմանավորվածությունները կձևակերպվեն շատ մոտ ապագայում, ինչը, ըստ նրա, հատկապես կարևոր է. «Այս աշխատանքն իրականացվում է ոչ թե վակուումում, ոչ թե մեկուսացված, այլ սերտ կապված է տրանսպորտային ավելի լայն նախագծերի հետ, ներառյալ Հյուսիս-Հարավը, որում մեր իրանական գործընկերները նույնպես հետաքրքրված են,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ գործնական առումով այդ գործընթացում զգալի տեղաշարժեր կան: Ինչ վերաբերում է այդ ամենի գլոբալ, տարածաշրջանային նշանակությանը, ապա, ըստ Լավրովի, կարող են կառուցվել լոգիստիկ շղթաներ, որոնք անկախ կլինեն այն երկրներից, որոնք ոչ պատշաճ վերաբերմունք են ցուցաբերում տարածաշրջանում իրենց գործընկերների շահերի նկատմամբ:
17:10 - 31 օգոստոսի, 2022
Իրանի ԱԳ նախարարը կայցելի Մոսկվա․ կքննարկվի նաև Անդրկովկասում ստեղծված իրավիճակը


 |factor.am|

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Մոսկվա․ կքննարկվի նաև Անդրկովկասում ստեղծված իրավիճակը |factor.am|

factor.am: Օգոստոսի 31-ին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, որի ընթացքում կհանդիպի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։ Ակնկալվում է, որ հանդիպման ժամանակ կշարունակի կարծիքների շահագրգիռ փոխանակումը մի շարք արդի միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի, Ուկրաինայում, Սիրիայում, Աֆղանստանում, Անդրկովկասում և Կասպից ծովի շուրջ ստեղծված իրավիճակը: Նախատեսվում է երկկողմ օրակարգի քննարկում, առաջին հերթին՝ առևտրատնտեսական բաղադրիչների համատեքստում՝ էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում, ինչպես նաև գիտական, տեխնիկական, մշակութային և հումանիտար կապերի ստեղծման հեռանկարները:
15:22 - 30 օգոստոսի, 2022
Չենք տեսել Փաշինյանի՝ ԼՂ-ում խաղաղապահների գործողության հետ կապված հստակ առաջարկները. Լավրովն արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարությանը
 |tert.am|

Չենք տեսել Փաշինյանի՝ ԼՂ-ում խաղաղապահների գործողության հետ կապված հստակ առաջարկները. Լավրովն արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարությանը |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողի հարցին առ այն, թե արդյոք ՌԴ-ն անհրաժեշտություն է տեսնում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի մանդատի վերաբերյալ առանձին հուշագիր ստորագրելու հարցում:Լրագրողը մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա Կառավարության նիստում հնչեցրած հայտարարությունն առ այն, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր:Սրան ի պատասխան Լավրովն ասել է. «Ինձ համար դժվար է այս հարցին պատասխանել, քանի որ մենք չենք տեսել հստակ առաջարկներ, որոնք ՀՀ վարչապետը ցանկանում է քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործողության համատեքստում: Ուստի, չեմ կարող գուշակություններ անել: ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կողմերից յուրաքանչյուրը, իհարկե, իրավասու է հանդես գալ հավելյալ նախաձեռնություններով, բայց առայժմ մենք որևէ առաջարկ չենք տեսել»:
10:45 - 05 օգոստոսի, 2022