Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թուրքիան ապակառուցողական և վտանգավոր քաղաքականություն է վարում․ Զոհրաբ Մնացականյանը՝ «Ինտերֆաքս»-ին |shantnews.am|

Թուրքիան ապակառուցողական և վտանգավոր քաղաքականություն է վարում․ Զոհրաբ Մնացականյանը՝ «Ինտերֆաքս»-ին |shantnews.am|

shantnews.am: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ինտերֆաքս» գործակալությանը։ Պատասխանելով հարցին՝ համաձա՞յն եք, որ Թուրքիայի աջակցությունը Բաքվին «կրակի վրա յուղ է լցնում» և հեռացնում է կոնֆլիկտի կարգավորման հնարավորությունը, նախարարը նշել է․ «Հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը դեէսկալացիայի, բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչեր է արել: Միակ երկիրը, որ փորձեց ոչ թե նվազեցնել լարվածությունը, այլ ավելի շատ անկայունություն մտցնել տարածաշրջանում, Թուրքիան էր: Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունն ու ագրեսիան սպառնալիք են ներկայացնում իր հարևան բոլոր տարածաշրջանների համար: Այսօր Թուրքիան փորձում է իր ապակայունացնող քաղաքականությունը «արտահանել» Հարավային Կովկասի տարածաշրջան: Դա լուրջ մտահոգություն է առաջացնում: Թուրքիան ապակառուցողական և վտանգավոր քաղաքականություն է վարում։ Թուրքիան իր գործողություններով շարունակում է սպառնալիք լինել Հայաստանի անվտանգության համար: Այդ կապակցությամբ Հայաստանը կաշխատի իր անվտանգության հետագա ամրապնդման, այդ թվում՝ իր գործընկերների հետ համագործակցության ճանապարհով»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
10:14 - 01 սեպտեմբերի, 2020
Հայաստանում քրդական համայնքը բողոքի ակցիա արեց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց |tert.am|

Հայաստանում քրդական համայնքը բողոքի ակցիա արեց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց |tert.am|

tert.am: Հայաստանում քրդական համայնքը բողոքի ակցիա արեց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ Նրանք ցանկանում են ՄԱԿ-ի ուշադրությունը սևեռել Իրաքի տարածքում քրդական բնակավայրերի նկատմամբ թուրքական գործունեությունների վրա։Ակցիայի մասնակիցներից «Քուրդիստան կոմիտեի» նախագահ Սլո Դրբոյանն ասաց,  որ Իրաքում տեղի ունեցողն անհանգստացնում է Հայաստանում գտնվող քրդական ժողովրդին, և ցանկանում են ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրել տեղի ունեցող իրադարձությունների վրա: «Մենք ուզում ենք դիմել ՄԱԿ-ի ղեկավարությանը, որ միջամտի և միջոցներ ձեռնարկի` կանխելու թուրքերի այս ցեղասպան քաղաքականությունը, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար»,- ասաց նա և հավելեց, որ քրդական ժողովրդի առաջին ցանկությունը ժողովրդավարությունն է: Նրա դիտարկմամբ`թուրքերին հաջողվում է լռեցնել մյուս ժողովուրդների ղեկավարներին, և նրանք կարողանում են իրացնել իրենց ծրագրերը: Ըստ Սլո Դրբոյանի՝ պետք է պայքարել, որ Թուրքիայի նախագահի «ֆաշիստական» ռեժիմին վերջ դրվի:   Սլո Դրբոյանը նշեց, որ իրենց նամակը ցանկանում են հանձնել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, որ ղեկավարությունը կարողանա տիրապետել տեղի ունեցող իրադարձությունների մանրամասներին:  Նրանք նամակը փոխանցեցին ՄԱԿ-ի աշխատակցին:
13:44 - 31 օգոստոսի, 2020
Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են կարմիր գծեր սահմանել Միջերկրական ծովի արևելքում, կբախվեն մեր երկրի վճռական դիրքորոշմանը. Թուրքիայի ԱԳՆ պատասխանն Էմանուել Մակրոնին |tert.am|

Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են կարմիր գծեր սահմանել Միջերկրական ծովի արևելքում, կբախվեն մեր երկրի վճռական դիրքորոշմանը. Թուրքիայի ԱԳՆ պատասխանն Էմանուել Մակրոնին |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է Միջերկրական ծովում Թուրքիայի դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» սկսելու մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը: «Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են կարմիր գծեր սահմանել արդար գործի դեմ, կբախվեն մեր երկրի վճռական դիրքորոշմանը: Տարածաշրջանում կարմիր գծեր սահմանելը կարող է բխել միայն Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի միջազգային իրավունքներից: Նրանց համար, ովքեր իրենց տեսնում են խոշորացնող հայելու մեջ, ժամանակն է նայել ճշմարտության աչքերին: Քարտեզի վրա գծեր գծելով՝ կայսերական պայմանավորվածությունների իրականացման դարաշրջանն անցյալում է»,-հայտարարել է ԱԳՆ խոսնակը: Աքսոյն ընդգծել է, որ Միջերկրական ծովում բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն «տարածաշրջանի երկրների ընդհանուր համաձայնությամբ և երկխոսությամբ»: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի քանի օր առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունների դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» սկսելու մասին:
10:37 - 31 օգոստոսի, 2020
Թուրքիայի պաշտպանության նախարարը զորավարժությունների համար քննադատել է Հունաստանին |ermenihaber.am|

Թուրքիայի պաշտպանության նախարարը զորավարժությունների համար քննադատել է Հունաստանին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը քննադատել է Միջերկրական ծովում Հունաստանի իրականացրած զորավարժությունները՝ նշելով, որ նմանատիպ զորավարժություններով և քայլերով հնարավոր չէ խանգարել Թուրքիայի զինված ուժերին և փոխել նրանց ծրագիրը։ Աքարը ևս մեկ անգամ կրկնել է, որ իրենք բարիդրացիական հարաբերությունների կողմնակից են, բաց են երկխոսության համար, բայց երբեք չեն հրաժարվի իրենց «իրավունքներից»։ Պաշտպանության նախարար Աքարը պատրաստակամութուն է հայտնել հունական կողմի ցանկության դեպքում հյուրընկալել նրանց Թուրքիայում։ «Մենք մեր սահմաններում մնալու պայմանով մեր իրավունքներն ենք պահանջում։ Մյուս կողմից չենք պատրաստվում մի կաթիլ ջուր զիջել և թույլ չենք տա մեր իրավունքները ոտնահարել»,- ասել է թուրք պաշտոնյան։ Նա դժգոհել է նաև, որ իրենց «խաղաղասիրական» սեյսմիկ հետազոտություններին ի պատասխան հույները զորավարժություն են անցկացնում, ռազմանավեր ու ռազմական ինքնաթիռներ են ուղարկում։
13:33 - 28 օգոստոսի, 2020
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ թեման թուրք-հունական լարվածությունն է |ermenihaber.am|

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ թեման թուրք-հունական լարվածությունն է |ermenihaber.am|

ermenihaber.am:  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ըստ թուրքական մամուլի՝ զրույցի գլխավոր թեման եղել է Արևելյան Միջերկրածովում Թուրքիայի ու Հունաստանի միջև ստեղծված լարվածությունը։ Քննարկվել են նաև տարածաշրջանային այլ զարգացումներ։ Էրդողանը պնդել է, որ Արևելյան Միջերկրականում անկայունություն հրահրողը Թուրքիան չէ՝ անուղղակիորեն մեղադրելով հունական կողմին։ Թուրքիայի նախագահն ասել է նաև, որ իր երկիրը կոնկրետ քայլերով ցույց է տվել, որ կողմ է Միջերկրականում լարվածության թուլացմանն ու երկխոսություն սկսելուն։ Նշենք, որ վերջին շրջանում Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ծավալած էներգակիրների որոնողական աշխատանքների պատճառով լարված հույն-թուրքական հարաբերությունները առավել լարվել են հունական տարածքային ջրերի մոտ թուրքական «Oruç Reis»  նավի կողմից սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով։ 
09:47 - 28 օգոստոսի, 2020
Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության կողմ է հանդիսանում |ermenihaber.am|

Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության կողմ է հանդիսանում |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության ուղիղ եթերում պատասխանել է հաղորդավարի հարցերին։ Ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակում Թուրքիայի ունեցած դերակատարման մասին իր մտքերն արտահայտող Աքարը, ի թիվս բազմաթիվ այլ խնդրների,  ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանին՝ Ադրբեջանի հետ հուլիսին տեղի ունեցած բախումների համատեքստում։ Թուրքիայի Պաշտպանության նախարարը դարձյալ կրկնել է «Ադրբեջանի` եղբայր պետություն լինելու, երկու պետություն մի ազգ» լինելու մասին հայտնի թեզերը։ Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան նույնպես այս հակամարտության կողմ է հանդիսանում և դատապարտում է Հայաստանի «հարձակողական» պահվածքը։ Հուլուսի Աքարը Հայաստանը ներկայացրել է  որպես իրեն սատարող ուժերի հաշվին «իր հասակից բարձր գործերի» խառնվող մի երկիր՝ նշելով որ Հայաստանի պահվածքը ոչ մի արդարացում չունի և բոլորը պետք է հասկանան դա։ Թուրք պաշտոնյան շեշտել է, որ համատեղ զորավարժություններով իրենք ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողքին են։
17:47 - 27 օգոստոսի, 2020
Հունաստանն ընդլայնում է իր արևմտյան ծովային սահմանները Իոնյան ծովում |azatutyun.am|

Հունաստանն ընդլայնում է իր արևմտյան ծովային սահմանները Իոնյան ծովում |azatutyun.am|

azatutyun.am: Հունաստանը պատրաստվում է ընդարձակել իր արևմտյան ծովային սահմանները։ Այդ մասին Աթենքում կայացած խորհրդարանի նիստի ընթացքում հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ «Այսօր ես պաշտոնապես տեղեկացնում եմ խորհրդարանի անդամներին, որ կառավարության կողմից մոտ ապագայում մի օրինագիծ կներկայացվի, որով Հունաստանի արևմտյան ծովային սահմանները կընդլայնվեն 6-ից 12 մղոնով», - հայտարարում էր վարչապետը։ Իոնյան ծովում Հունաստանի սահմանների ընդլայնումը հնարավոր դարձավ Իտալիայի հետ մի քանի տարի շարունակված բանակցությունների արդյունքում։ Օգոստոսի սկզբին Հունաստանը նույնաբովանդակ համաձայնագիր էր կնքել նաև Եգիպտոսի հետ։ Այդ համաձայնագրով ընդարձակվում է երկու պետությունների ծովային տարածքը Միջերկրականի արևելյան հատվածում՝ ի հաշիվ Թուրքիայի հետ վիճելի տարածքների։ Եգիպտոսի հետ համաձայնագրի քննարկումը Հունաստանի խորհրդարանում մեկնարկում է այսօր՝ օրվա երկրորդ կեսին։ Պաշտոնական Անկարան արդեն իսկ հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում Հունաստանի սահմանների ընդլայնման ցանկացած փորձ ընկալվելու է որպես այսպես կոչված casus belli՝ պատերազմի առիթ։
13:57 - 27 օգոստոսի, 2020
ՆԱՏՕ-ն կոչով դիմել է Հունաստանին և Թուրքիային |ermenihaber.am|

ՆԱՏՕ-ն կոչով դիմել է Հունաստանին և Թուրքիային |ermenihaber.am|

ermenihaber.am: Եվրոպական միության երկրների պաշտպանության նախարարների ժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչով դիմել է Հունաստանին և Թուրքիային։ Ստոլտենբերգը մասնավորապես շեշտել է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում Հունաստանի և Թուրքիա միջև ստեղծված լարվածությունը պետք է հանգուցալուծվի դաշնակցային հարաբերությունների ոգուն և միջազգային իրավունքի սկզբունքներին համահունչ։ Դրա համար, ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, անհրաժեշտ է երկխոսություն սկսել և լարվածության թուլացմանն ուղղված քայլեր ձեռնարկել։ Ողջունելով Գերմանիայի կառավարության կողմից ստանձնած միջնորդական առաքելության դերը՝ Յենս Ստոլտենբերն ընդգծել է, որ ինքն էլ մշտական կապի մեջ է Աթենքի և Անկարայի իշխանությունների հետ։  
13:47 - 27 օգոստոսի, 2020
Թուրքիայում կտրուկ ավելացրել են կորոնավիրուսի թեստավորման ծավալները |ermenihaber.am|

Թուրքիայում կտրուկ ավելացրել են կորոնավիրուսի թեստավորման ծավալները |ermenihaber.am|

ermenihaber.am:  Թուրքիայում օգոստոսի 26-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 20 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Վերջինս նշել է, որ 1 օրում անցկացված 100․109 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․313 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1002 դեպք: Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 239.797 մարդ, իսկ 841 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է կորոնավարակի 262․507 և մահվան 6․183 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 6 մլն 621.749-ի։ Նշենք, որ վերջին շաբաթներին Թուրքիայում օրական վարակվածության աճ է գրանցվել, որը պայմանավորված է թեստավորումների քանակի աստիճանական ավելացմամբ։
12:33 - 27 օգոստոսի, 2020
Ռուսաստանը հնարավոր է համարում Թուրքիայի հետ ուղղաթիռների համատեղ արտադրությունը |armtimes.com|

Ռուսաստանը հնարավոր է համարում Թուրքիայի հետ ուղղաթիռների համատեղ արտադրությունը |armtimes.com|

armtimes.com: Ռուսական պետական պաշտպանական արդյունաբերության կազմակերպության՝ «Rostec»-ին կից «Vertolety Rossii» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին հայտարարել է, որ իրենք բաց են Թուրքիայի հետ ուղղաթիռների արտադրության հարցով համագործակցելու համար։ Բոգինսկին նախ հիշեցրել է, որ 2019-ին Ռուսաստանը Թուրքիային 3 միավոր Ka-32 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ է մատակարարել, որոնք օգտագործվում են հրդեհաշիջման աշխատանքների համար։ «Մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ դրանք բավական բարձր արդյունավետություն են ցույց տալիս։ Սա համագործակցության 1-ին քայլն է։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ռուս պաշտոնյան ավելացրել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը կարող են համագործակցել նաև ուղղաթիռների տեխնոլոգիաների և արտադրության ոլորտում։  «Մենք բաց ենք Թուրքիայի հետ տեխնոլոգիաների ու արտադրության ոլորտում համագործակցության համար։ Խնդիրը կապված է շուկայում տիրող իրավիճակի ու արտադրվող արտադրանքի ապագայի հետ։ Պատրաստ ենք քննարկել այս ոլորտում մեր համագործակցությունը»,- ասել է Բոգինսկին։
11:15 - 27 օգոստոսի, 2020