Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

ԵՄ-ն ողջունում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվացումը. Պետեր Ստանո

ԵՄ-ն ողջունում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվացումը. Պետեր Ստանո

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվացել է, Եվրամիությունը ողջունում է այդ փաստը, միևնույն ժամանակ կարևոր է համարում խուսափել այնպիսի քայլերից, այդ թվում՝ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել խաղաղության գործընթացը: Այս մասին նշված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոյի տարածած հայտարարության մեջ: «Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կենտրոնացել են մի քանի առանցքային թեմայի վրա, ինչպիսիք են՝ սահմանային, մարդասիրական խնդիրները, հաղորդակցությունները և նախկին ԼՂԻՄ-ի տարածքում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը: Ղեկավարները հրապարակավ վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին և Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Ողջունում ենք այս կապակցությամբ մայիսի 22-ին Հայաստանի վարչապետի համարձակ հայտարարությունը և սահմանազատման ուղղությամբ աշխատելու՝ հայկական կողմի հստակ պատրաստակամությունը։ Ողջունում ենք նաև Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 25-ի հայտարարությունը։ Քանի որ այս զգայուն հարցերի շուրջ աշխատանքը շարունակվում է, կարևոր է քայլեր ձեռնարկել վստահության ձևավորման ուղղությամբ, բարեխղճորեն ներգրավվել գործընթացում և ցուցաբերել պատրաստակամություն՝ համապարփակ կարգավորման շրջանակում բոլոր հարցերը լուծելու համար: Չնայած հակամարտության բարդ պատմությանը՝ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով։ Եվրամիությունը հանձնառու է աջակցելու կողմերին այս գործում»,- նշված է հայտարարության մեջ։
15:45 - 30 մայիսի, 2023
«Տրանսպորտային հաղորդակցության մասին միշտ պատրաստ ենք խոսել, միջանցքների մասին՝ ոչ, դա կարմիր գիծ է, չի քննարկվելու»․ Մհեր Գրիգորյան

 |aravot.am|

«Տրանսպորտային հաղորդակցության մասին միշտ պատրաստ ենք խոսել, միջանցքների մասին՝ ոչ, դա կարմիր գիծ է, չի քննարկվելու»․ Մհեր Գրիգորյան |aravot.am|

aravot.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Մոսկվայում Ադրբեջանի նախագահի՝ «միջանցքի» վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին։ «Եթե դուք զգացիք, միշտ եղել է մի եզր, երբ ընկալումների տեսանկյունից շատ դեպքերում հայտարարվել է «միջանցք»՝ որպես տրանսպորտային միջանցք, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է։ Բայց նաեւ շատ դեպքերում էլ ընդգծվել է «միջանցք», ես կարծում եմ, այլ վերաբերմունք կամ ցանկություն ունենալու տեսանկյունից։ Եվ մենք մշտապես այդ երկրորդ տարբերակի հետ կապված տվել ենք մեր պաշտոնական դիրքորոշումը, որ դա ուղղակի բացառված է։ Տրանսպորտային հաղորդակցության մասին մենք միշտ պատրաստ ենք խոսել, միջանցքների մասին, եթե ենթադրվում է այդ տերմինի տակ հատուկ ռեժիմ, ոչ, չենք քննարկելու նման հարց»,- ասաց Մհեր Գրիգորյանը։ Հարցին, թե Ադրբեջանը շարունակո՞ւմ է պնդել «միջանցքի» մասին, Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Ինքներդ գնահատեք, այդ թվում՝ վերջին խոսակցությունն ու հայտարարությունները դրա շուրջ»։ Նա հավելեց․ «Ես հույսով եմ, որ նման քննարկում չի լինի, որովհետեւ մենք անվերջ հայտարարել ենք, որ դա կարմիր գիծ է, չի քննարկվելու նման հարց։ Ես չեմ կարծում, որ տվյալ պարագայում կկազմակերպվի եռակողմ հանդիպում եւ նորից այդ հարցը կբարձրացվի, որովհետեւ առնվազն դա անիմաստ է, մենք չենք քննարկում այդ հարցը»։ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ենթակառուցվածքների վրա ամբողջությամբ տարածվելու է Հայաստանի Հանրապետության իրավազորությունը․ «Այդ սկզբունքների շրջանակներում մենք միշտ պատրաստ ենք եղել եւ հիմա էլ պատրաստ ենք քննարկումների, թեմայի զարգացմանը եւ ի վերջո ապաշրջափակմանը, ինչն իմ կարծիքով կարեւոր նշանակություն ունի նաեւ Հայաստանի Հանրապետության համար»։ Հարցին, թե ի՞նչ նկատի ունի հայկական կողմը, երբ հայտարարում են, որ ՀՀ ճանապարհներին մաքսային հսկողությունը կարող է իրականացվել միջազգային կազմակերպության միջոցով, Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ նման քննարկում այս պահին չկա։ «Օրակարգում նման հարց մենք չենք մշակել։ Նման գաղափարներ եղել են, շրջանառվել են, բայց մշակված ձեւաչափ այս պահին չկա»։
13:56 - 30 մայիսի, 2023
Բաքուն «անհիմն և կողմնակալ է» համարել Ալիևի Լաչինի ելույթի մասին ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
 |azatutyun.am|

Բաքուն «անհիմն և կողմնակալ է» համարել Ալիևի Լաչինի ելույթի մասին ՀՀ ԱԳՆ հայտարարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն «անհիմն և կողմնակալ է» համարել Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը կապված Ալիևի՝ Լաչինի շրջանում ունեցած ելույթի հետ։ «Հայաստանի ԱԳՆ-ի կողմից տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության, Ադրբեջանի ներքին գործերին միջամտության անթույլատրելիության և տարածաշրջանում անջատողականությանը նպաստող քայլերի վճռական կանխարգելման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի կոչերը միտումնավոր խեղաթյուրելը վկայում է այն մասին, որ Հայաստանի ԱԳՆ-ն դասեր չի քաղում պատմությունից»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Լավ կլիներ, որ հայկական կողմը խաղաղություն հաստատելու ջանքերին խոչընդոտելու և կեղծ հայտարարություններ անելու փոխարեն, ոչ թե խոսքով, այլ գործով հարգեր մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այդ թվում՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը»,- եզրափակել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ շեշտելով՝ «Ադրբեջանը մտադիր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը տեղի հայ բնակիչների վերաինտեգրման համար»։ Պաշտոնական Երևանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցված հայտարարություններին, պնդելով, թե դրանք «միտված են վիժեցնելու Հայաստանի Հանրապետության ու միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը»: Հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև ընդգծել է՝ «աներկբա է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումներ իրականացնելու իրավասություն»:  
12:23 - 30 մայիսի, 2023
Պաշտպանության նախարարը չպատասխանեց լրագրողների հարցերին՝ հորդորելով հետևել պաշտոնական լրահոսին |news.am|

Պաշտպանության նախարարը չպատասխանեց լրագրողների հարցերին՝ հորդորելով հետևել պաշտոնական լրահոսին |news.am|

news.am: Պաշտոնական հաղորդագրություններով ամեն ինչ ասվում է, շարունակեք հետեւել պաշտոնական լրահոսին: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածքում, թե իբր հայկական կողմը գնդակոծել է իր դիրքերը: Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ինչպե՞ս եղավ, որ ադրբեջանցիներն առեւանգեցին հայ զինծառայողներին: «Դա նույնպես պաշտոնական հաղորդագրությամբ ամբողջությամբ ներկայացված է, այդ թվում առեւանգման մասին: ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը չի կարող տարբերվել իմ կարծիքից»,-ասաց նախարարը: Հիշեցնենք, որ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր: Ավելի ուշ հայտնաբերվել է զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Պարզվել է, որ նրանց ապօրինի առևանգել է ադրբեջանական կողմը՝ «դիվերսանտներ» համարելով։ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առևանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու հանցավոր արարքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
12:11 - 30 մայիսի, 2023
Իցհակ Հերցոգը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան
 |news.am|

Իցհակ Հերցոգը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան |news.am|

news.am: Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին նա տեղեկացրել է Թվիթերի իր էջում։ Հերցոգը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հրավերի համար։ vesty.co.il-ի տեղեկության համաձայն՝ Իցհակ Հերցոգը եւ նա տիկին Միխալը Բաքու են թռել մայիսի 30-ի առավոտյան։ Այցի սկսվելուց առաջ, որը տեւելու է երկու օր, նախագահն ասել է, որ «ուղեւորությունը շատ կարեւոր է երկկողմ հարաբերությունների համար, այն հնարավոր է դարձել նախագահ Իլհամ Ալիեւի անձնական հրավերի շնորհիվ»։ «Ադրբեջանը մեզ համար բարեկամական երկիր է եւ շատ կարեւոր, կարելի է անգամ ասել՝ առանցքային մեր արտաքին հարաբերությունների համար...»,- ասել է Հերցոգը։ Հերցոգի ուղեւորության ժամանակ նրան ուղեկցում է առողջապահության եւ ներքին գործերի նախարար Մոշե Արբելը։ Օդանավակայանում Իսրայելի նախագահին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետն ու փոխարտգործնախարարը։ Այցի ընթացքում կստորագրվի  երկկողմ համաձայնագիր Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ առողջապահության ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Բացի պաշտոնական հանդիպումներից, Հերցոգը տիկնոջ հետ կմասնակցի տոնական միջոցառմանը՝ նվիրված Իսրայել պետության ստեղծման 75-ամյակին, եւ կհանդիպի տեղի հրեական համայնքի ակտիվիստների հետ։
11:15 - 30 մայիսի, 2023
Անթույլատրելի է, որ միջազգային հանրությունը, առաջին հերթին ՌԴ-ն առանց կոշտ արձագանքի թողնեն Բաքվի սպառնալիքները. ԱՀ ԱԳՆ

Անթույլատրելի է, որ միջազգային հանրությունը, առաջին հերթին ՌԴ-ն առանց կոշտ արձագանքի թողնեն Բաքվի սպառնալիքները. ԱՀ ԱԳՆ

2023 թ․ մայիսի 28-ին, խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և միաժամանակ անտեսելով ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունը՝ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել Արցախի Հանրապետության, վերջինիս ժողովրդավարական ինստիտուտների դեմ ուղղված, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին ռազմատենչ և սադրիչ հայտարարություններով։ Սրան արձագանքել է Արցախի ԱԳՆ-ն։ Հայտարարությունը ստորև․ Բաքվի հերթական անթաքույց սպառնալիքներն ու բացահայտ շանտաժը կասկած չեն թողնում, որ Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն մերժում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բանակցային ճանապարհով կարգավորելու բուն հնարավորությունը։ Տևական շրջափակումը, անտանելի կենսապայմանների ստեղծումը, կյանքի և անվտանգության իրավունքի մերժումը, այլ հիմնարար իրավունքների և ազատությունների կանոնավոր և զանգվածային խախտումները, բռնաճնշումներն ու հալածանքները հենց այն գործիքներն են, որոնք Ադրբեջանը մտադիր է շարունակել օգտագործել Արցախի ժողովրդի դեմ։ Ինչպես ցույց են տալիս արդեն ավելի քան 5 ամիս տևող շրջափակումը, շարունակվող զինված հարձակումներն ու ռազմատենչ հայտարարությունները, Ադրբեջանը ոչ միայն չի ցանկանում հրաժարվել սպառնալիքների և բռնության իր քաղաքականությունից, այլև ավելի ու ավելի է ամրապնդում այն՝ միջազգային հանրության, այդ թվում՝ կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային միջնորդների անգործության պայմաններում։ Արցախահայության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու իբր պատրաստակամության մասին Ադրբեջանի հայտարարություններն ընդամենը կեղծ խոսույթ են և ծխածածկույթ, որոնց ետևում թաքնված է Արցախն էթնիկ զտման ենթարկելու Բաքվի իրական մտադրությունը։ Պահանջելով Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում՝ այդ երկրի իշխանություններն իրականում ձգտում են ստանալ արտոնագիր՝ իրենց հանցավոր ծրագրերն անպատիժ իրականացնելու համար։ Ներգրավված միջազգային դերակատարները պետք է դադարեն չնկատելու տալ Արցախի նկատմամբ ադրբեջանական օրակարգի իրական դրդապատճառներն ու բուն նպատակները։ Այդ օրակարգի դիվանագիտական և արտաքին քաղաքական բաղադրիչներն Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության, ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի հիմնարար փաստաթղթերի կոպիտ խախտմամբ իրականացվող շանտաժի, հարկադրանքի և ուժի սպառնալիքի քաղաքականության շարունակությունն են։ Ադրբեջանի իրական մտադրությունների, վերջինիս միջազգային պարտավորությունների խախտման անտեսումը, ինչպես նաև Ադրբեջանի բացահայտ ցեղասպանական օրակարգում կառուցողականություն փնտրելու միջազգային միջնորդների ցանկացած փորձ ինքնախաբեություն է և հավասարազոր է Բաքվի հանցավոր գործողությունները հավանության արժանացնելուն։ Բացարձակապես անթույլատրելի ենք համարում, որ միջազգային հանրությունը և առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնությունը, որի խաղաղապահ զորակազմը տեղակայված է Արցախում և որի անվտանգության երաշխիքների ներքո տասնյակ հազարավոր արցախցիներ 2020 թվականի պատերազմից հետո վերադարձել են հայրենիք, առանց պատշաճ և կոշտ արձագանքի թողնեն Արցախի դեմ մարտական գործողություններ վերսկսելու Ադրբեջանի սպառնալիքները։ Ելնում ենք նրանից, որ միջազգային միջնորդները՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և Եվրամիության, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանն ու հակաիրավական արարքներին և խոսքից անցնեն գործի՝ կանխելու Ադրբեջանի իշխանությունների հանցավոր ծրագրերը և դրանով իսկ գործնականում ապացուցելու իրենց համընդհանուր հանձնառությունը միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և սկզբունքներին, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովմանը, ինչպես նաև տարածաշրջանում արդար, արժանապատիվ և տևական խաղաղության հաստատմանը:
11:04 - 30 մայիսի, 2023
Ադրբեջանի նախագահը մարտահրավեր է նետում ամբողջ քաղաքակիրթ հանրությանը՝ սպառնալով ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ. ԱԳՆ

Ադրբեջանի նախագահը մարտահրավեր է նետում ամբողջ քաղաքակիրթ հանրությանը՝ սպառնալով ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հերթական ռազմատենչ հայտարարություններին, որոնք միտված են վիժեցնելու Հայաստանի Հանրապետության ու միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը: Ի հեճուկս ՄԱԿ-ի կանոնադրությանը, 2022թ․ հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու գրավոր հանձնառությանը, այլ հարթակներում բազմիցս ստանձնած նույնպիսի բանավոր պարտավորություններին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը կրկին սպառնում է ուժի կիրառմամբ, իսկ ԼՂ բնակչությանը՝ էթնիկ զտումներով: Անհրաժեշտ է արձանագրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ոտնահարել ու անտեսել ինչպես նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այնպես էլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները: Նշյալի վկայությունն է նախագահ Ալիևի խոսքերն առ այն, որ վերահսկելով Լաչինի միջանցքը` Ադրբեջանը խափանել է ԼՂ ու Հայաստանի միջև կապը: Ավելին, նույն համատեքստում վերջինս անթաքույց կերպով սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել, եթե ԼՂ հայերը «դասեր չքաղեն» Լաչինի միջանցքի արգելափակումից: Ցավոք, ձեռքբերված պայմանավորվածությունների և հանձնառությունների խախտումներն այսքանով չեն սահմանափակվում: Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ միջազգային մեխանիզմի շրջանակներում երկխոսություն սկսելու փոխարեն՝ Ադրբեջանի նախագահը վերջիններիս սպառնում է հաշվեհարդարով և քրեական հետապնդմամբ: Միաժամանակ, ի ցույց է դրվում, որ Ադրբեջանը ոչ թե ցանկանում է հասցեագրել առկա խնդիրները, այլ առաջ շարժվել «չկան ԼՂ հայեր, չկա ԼՂ հիմնախնդիր» սկզբունքով: Նման գործելաոճը հակասում է նաև ընթացիկ բանակցությունների տրամաբանությանը, այդ թվում` միջնորդական առաքելություն իրականացնող դերակատարների՝ կարգավորման վերաբերյալ մոտեցումներին: Աներկբա է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումներ իրականացնելու իրավասություն: Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրության, այդ թվում՝ միջնորդական առաքելություն իրականացնող դերակատարների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ հող է նախապատրաստում ԼՂ բնակչության դեմ հերթական ագրեսիվ գործողության և իրենց հայրենիքում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքից զրկելու համար: Ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահը ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ է հնչեցնում ԼՂ բնակչության նկատմամբ, այլ նաև կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Փաստացիորեն, Ադրբեջանի նախագահը մարտահրավեր է նետում ամբողջ քաղաքակիրթ հանրությանը՝ սպառնալով ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ: Ավելին, ընդգծվում է, որ նույնիսկ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով չի կարող կանգնեցնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները բավարարելու նկրտումները: Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում խաղաղության հաստատման իր ընտրած ճանապարհին: Ցավոք սրտի, ինչպես երևում է Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, այդ պետությունը խնդիրների լուծումը տեսնում է ոչ թե Ալմա-Աթայի հռչակագրով նախանշված սահմաններով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հասցեագրման, այլ սպառնալիքի և ռազմական ուժի գործադրման ճանապարհով։ Նման զարգացումները կանխելու համար Հարավային Կովկասի խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ բոլոր գործընկերները պարտավոր են հանդես գալ միանշանակ և աներկբա գնահատականներով:
21:23 - 29 մայիսի, 2023
Ալիևի հայտարարություններն ազդակ պետք է լինեն հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր կողմերի համար․ Արցախի ՄԻ պաշտպան

Ալիևի հայտարարություններն ազդակ պետք է լինեն հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր կողմերի համար․ Արցախի ՄԻ պաշտպան

Ալիևի հայտարարությունները հստակ ցուցիչ են այն բանի, որ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման մասին բոլոր խոսակցությունները դատարկաբանություններ են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան ԳԵղամ Ստեփանյանը։ «Արցախի Հանրապետության պետականությունն ու պետական մարմինները ձևավորվել են Արցախի ժողովրդի կամարտահայտության արդյունքում՝ ինքնորոշման բնական իրավունքի իրացման ճանապարհով և միտված են սպասարկելու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Դրանց դեմ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները և դրանցում պարունակվող սպառնալիքները փաստացի ևս մեկ անգամ բացահայտում են, թե ինչ նպատակներ են թաքնված բանակցությունների ժամանակ «իրավունքների և անվտանգության ապահովման» ադրբեջանական խոստումների ներքո։ Ալիևի հայտարարություններն ազդակ պետք է լինեն հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր կողմերի համար, որ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, այլ իրավունքների և ազատությունների ապահովման մասին խոսակցությունները հիմնազուրկ են և իրականությունից կտրված։ Ավելին, դրանք Ադրբեջանի կողմից օգտագործվում են հայատյացության օրակարգը և Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ զտման քաղաքականությունը քողարկելու համար։ Ինչպե՞ս կարող է ողջամիտ մեկը հավատալ, որ քաղաքացիական անձանց դաժանաբար սպանողը, հայկական մշակութային արժեքների և անգամ հայկական գերեզմաների դեմ պատերազմ վարողը կամ շուրջ կես տարի Արցախի ժողովրդին դիտավորյալ շրջափակման մեջ պահող ու առանց գազամատակարարում և էլեկտրամատակարարում թողած Ադրբեջանը կարող է իրավունքներ և անվտանգություն ապահովել։ Իրողություններն առավել քան պարզ են ու հասկանալի․ Ադրբեջանը չի էլ թաքցնում իր նպատակները։ Հիշեցնում եմ բոլոր այն կողմերին, որոնք, այս պարզ ճշմարտությունները հասկանալով հանդերձ, չտեսնելու են տալիս կամ դիտավորյալ զբաղվում են ինքնախաբեությամբ, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխման պատասխանատվություն ունի միջազգային հանրությունը՝ որպես հավաքական հանրույթ, իսկ այդ պատասխանատվության ձախողումը բոլորի հանցակցությունն է»,- գրել է նա։
20:10 - 29 մայիսի, 2023
Արցախի ժողովուրդն ընտրել է իր ինքնորոշման, ինքնիշխանության ու պետականակերտման ճանապարհը․ ԱՀ ԱԺ-ի պատասխանն Իլհամ Ալիևին

Արցախի ժողովուրդն ընտրել է իր ինքնորոշման, ինքնիշխանության ու պետականակերտման ճանապարհը․ ԱՀ ԱԺ-ի պատասխանն Իլհամ Ալիևին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի մեկնաբանություն է տարածել Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարության վերաբերյալ։ «Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունները հերթական անգամ ընդգծված սպառնալիքներ են պարունակել Արցախի ժողովրդի և իշխանությունների հանդեպ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը և Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Այս անգամ պահանջելով Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական հիմունքներով ընտրված մարմինների՝ Նախագահի և Ազգային ժողովի, ինչպես նաև պետական մնացած ինստիտուտների կազմաքանդումը՝ Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ ապացուցել է, որ պատրաստ է ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ շարունակել Արցախի ժողովրդի էթնիկ զտման և տարածքների բռնազավթման քաղաքականության իրականացումը: Սա ևս մեկ ապացույց է, որ Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող Ադրբեջանի կազմում ապրել՝ այնտեղ տիրող հայատյաց ու հայամերժ քաղաքականությունից բխող գոյաբանական վտանգների պատճառով: Արցախի ժողովուրդն ընտրել է իր ինքնորոշման, ինքնիշխանության ու պետականակերտման ճանապարհը, որոնց հենասյուներից են Նախագահն ու Ազգային ժողովը: Ուստի, վճռականորեն դատապարտում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինքնիշխանության և անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղության հանդեպ այսպիսի հարձակումները և ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքները: Դիմելով միջազգային հանրության բոլոր դերակատարներին, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած Ռուսաստանի Դաշնությանն ու Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ շահագրգռված բոլոր սուբյեկտներին՝ ակնկալում ենք նրանց գործնական ու ակտիվ գործողությունները՝ վերացնելու Արցախի գրեթե վեցամսյա շրջափակումը և այլ շարունակական ոտնձգությունները, ինչպես նաև՝ կանխելու Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ուղղված նոր հանցագործությունները, այդ թվում՝ հնարավոր ռազմական ագրեսիան: Միջազգային հանրության պարտավորությունն է երաշխավորելու նաև Արցախի ժողովրդի անվտանգությունը, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում միջազգային խաղաղության հանդեպ և պարզապես ձգտում է ազատ ու արժանապատիվ կերպով ապրել իր հայրենի հողում՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի հիման վրա: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես ժողովրդի կողմից ընտրված բարձրագույն մարմին, անկախ Ադրբեջանի կողմից պարբերաբար կրկնվող սպառնալիքներից, կշարունակի իրագործել պետականակերտման իր հիմնական առաքելությունը և ազատ ապրելու մեր իրավունքների պաշտպանությունը»:
18:35 - 29 մայիսի, 2023
Եթե ՀՀ–ում Pegasus-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա Իսրայելը թույլ է տվել. Սամվել Մարտիրոսյան
 |news.am|

Եթե ՀՀ–ում Pegasus-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա Իսրայելը թույլ է տվել. Սամվել Մարտիրոսյան |news.am|

news.am: Եթե ռազմական գործողությունների ժամանակ Pegasus-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա դա նշանակում է, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես թույլ է տվել Ադրբեջանին Հայաստանում կիբեռզենք կիրառել։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Այսինքն՝ սա, փաստացի, կիբեռզենքի կիրառում է: Սա նշանակում է, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես թույլ է տվել Ադրբեջանին՝ կիրառել Հայաստանում կիբեռզենք: Օրինակ՝ Աննա Նաղդալյանն այդ շրջանում եղել է ԱԳՆ խոսնակ, նրան անընդհատ վարակել են: Ի դեպ ամեն վարակումը շատ թանկ է»,- նշեց Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ եթե Հայաստանը ցանկանար գնել դա ռազմական գործողությունների ժամանակ, Իսրայելն արգելք կդներ. «Որովհետեւ այդ ընթացքում Ադրբեջանի հետ լուրջ ռազմաարդյունաբերական համագործակցություն ունեին։ Չեմ կարծում, որ այդ ընթացքում Իսրայելի բանակը թույլ կտար վաճառել Հայաստանին Pegasus լրտեսական ծրագիր»,– հայտնեց նա»։ Նշենք, որ «Amnesty International»–ն իր զեկույցում հայտնել է, որ 2021 թվականի ապրիլ–մայիսին Pegasus-ի զոհ են դարձել լրագրողներ, Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը, քաղաքական գործիչներ եւ այլք։
17:30 - 29 մայիսի, 2023
Ադրբեջանի կազմում Արցախը որևէ պետական ինստիտուտ չի ունենալու. Հայկ Մամիջանյան
 |azatutyun.am|

Ադրբեջանի կազմում Արցախը որևէ պետական ինստիտուտ չի ունենալու. Հայկ Մամիջանյան |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի կազմում Արցախը որևէ պետական ինստիտուտ չի ունենալու, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից. «Ազատություն». - Դուք տեսնո՞ւմ եք խաղաղության հեռանկար առաջարկվող նախագծով՝ Արցախն Ադրբեջանի կազմում, բայց հայերի անվտանգության մեխանիզմներ, որոնք քննարկվում են, ըստ վարչապետի: Մամիջանյան. - Երեկ Ադրբեջանի նախագահն ասաց, մեխանիզմների մասին խոսելով, ինչ-որ համաներման մասին էր խոսում: Մի անվտանգության երաշխիք կա Արցախի հայերի, Արցախի քաղաքացիների համար, դա ինքնորոշման իրավունքի իրացումն է, մնացած բոլորը ֆիկցիա է: Հիշեցնեմ, որ երբ մի քանի ամիս առաջ Փաշինյանն իր ասուլիսներից մեկի ժամանակ ասում էր, որ մենք զարմացած էինք, որ Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները Բաքուն որոշեց տանի, այսպես կոչված, ինտեգրացիայի տրամաբանության մեջ, հերթական սուտն է, որովհետև նոյեմբերի 9-ից հետո Ալիևը բազմիցս հայտարարել է, որ միակ ձևը, որ ինքը պատրաստվում է բանակցել Արցախի հետ, հենց այդ տրամաբանությունն է, այնպես որ ոչ մի հումանիտար կամ նմանօրինակ բանակցությունների մասին խոսք գնալ անգամ չի կարող: Հաջորդը՝ բոլոր այն մարդիկ, ովքեր գովերգում-պաշտպանում են Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունը կամ Արցախի քաղաքացիների, Արցախի հայերի ինչ-որ շատ եթերային, դեռևս չբացատրված միջազգային երաշխիքների միջոցով անվտանգության ապահովումն Ադրբեջանում, նախ, Ադրբեջանն առհասարակ իր քաղաքացիների անվտանգությունն ու ազատությունն ապահովել չի կարող, ուր մնաց հայերի: Երկրորդ՝ բոլոր այն երեսփոխանները Ազգային ժողովում, ինչու չէ նաև մյուս պաշտոնյաները, ովքեր հրապարակային կողմ են արտահայտվում դրան, ես ակնկալում եմ, որ եթե վատագույն սցենարը գնա և Փաշինյանի բանակցածով ամեն ինչ առաջնորդվի, ապա իրենք հիմիկվանից պիտի հայտարարեն, որ գնալու են Ադրբեջանի կազմում ապրեն: Ես այլ քաղաքականության ձև չգիտեմ: «Ազատություն». - Ալիևը գուցե իր ներքին լսարանի համար է այդ ամենն ասում, որովհետև վարչապետն այսօր անուղղակի հակադարձեց խորհրդարանում, ասաց, որ եվրոպացիներից պարզաբանումներ են պահանջելու, ինքը ուրեմն բրյուսելյան պայմանավորվածություններից հրաժարվում է: Մամիջանյան. - Այն, ինչ որ այսօր խորհրդարանում հնչեցրել է Փաշինյանը նույնիսկ մոտ չի կարող լինել համարժեքությամբ Ալևի ասածներին, թուլություն ցույց տալու պարագայում կամ ամեն ինչը պատրաստ եմ տալ մենակ թե... սեփական ճակատագիրը, ցավոք սրտի, այս պարագայում նաև ժողովրդի ճակատագիրը հանձնել մյուսների որոշմանը միշտ վատ ավարտ է ունենում, որովհետև Ադրբեջանի ախորժակը չի սահմանափակվելու, Հայաստանի մարզերից երևի միայն Լոռիի նկատմամբ իրենք կեղծ տարածքային պահանջներ չեն ներկայացնելու: «Ազատություն». - Կարծում եք Բրյուսելում քննարկվե՞լ է այս հարցը՝ պետական ինստիտուտների հետագա ճակատագիրը Արցախի, որովհետև Շառլ Միշելն ասում էր, որ արցախահայերի իրավունքներ քննարկվել են: Մամիջանյան. - Բանակցվում է Արցախն Ադրբեջանի կազմում, դա չի ենթադրում որևէ պետական ինստիտուտների առկայություն, որևէ ինքնավարության մակարդակ, եթե հետևեք Ադրբեջանի իրավական փոփոխությունները վերջին 5, նույնիսկ 10 տարիների, ապա դա տեսանելի է: Ցանկացած դառը դեղահաբ փորձում են ինչ-որ քաղցր նյութով պատել, դա խաբկանք է, չի լինելու ոչինչ ինքնավարության մասին: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:28 - 29 մայիսի, 2023
Ադրբեջանը հողին է հավասարեցրել Բերձորում գտնվող Փառքի հուշահամալիրը

Ադրբեջանը հողին է հավասարեցրել Բերձորում գտնվող Փառքի հուշահամալիրը

Ադրբեջանի մշակութային անհանդուրժողականության և վանդալիզմի հերթական դրսևորումը Բերձորում։ Հողին է հավասարեցվել քաղաքի կենտրոնում` բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված 1941-45թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ից։ Արդեն որերորդ անգամ Ադրբեջանը ոչնչացնում է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններ, կամ հուշահամալիր։ Բերձորի Փառքի հուշահամալիրը նվիրված էր նաև Արցախյան գոյամարտում հերոսաբար զոհված հայորդիներին: Հուշահամալիրի երեք պատերի վրա հերոսների անուններն էր փորագրված: Փառքի հուշահամալիրը իր մեջ ընդգրկում էր երեք խաչքար: Մեկը նվիրված «Հատուկ գնդին»: Մյուսը նվիրված էր Շուշիի ազատագրման համար նահատակված հայորդիներին և երրորդը Վազգեն Սարգսյանին:
14:31 - 29 մայիսի, 2023