Բաքուն պնդում է՝ հայկական կողմը փորձել է մշտական ամրություններ տեղադրել ադրբեջանական դիրքերի դիմաց
 |azatutyun.am|
20:00 - 29 մայիսի, 2023

Բաքուն պնդում է՝ հայկական կողմը փորձել է մշտական ամրություններ տեղադրել ադրբեջանական դիրքերի դիմաց |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, թե հայկական կողմը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պատրվակով փորձել են մշտական ամրություններ տեղադրել «Աղդամի, Խոջավենդի, Շուշիի, Լաչինի և Քելբաջարի շրջանների ուղղություններով տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի դիմաց»:

Ըստ հաղորդագրության, ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների արդյունքում աշխատանքներն անմիջապես դադարեցվել են։

Հայկական կողմը դեռևս չի արձագանքել Բաքվի այս պնդմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել