Պաշտպանության նախարարը չպատասխանեց լրագրողների հարցերին՝ հորդորելով հետևել պաշտոնական լրահոսին |news.am|
12:11 - 30 մայիսի, 2023

Պաշտպանության նախարարը չպատասխանեց լրագրողների հարցերին՝ հորդորելով հետևել պաշտոնական լրահոսին |news.am|

news.am: Պաշտոնական հաղորդագրություններով ամեն ինչ ասվում է, շարունակեք հետեւել պաշտոնական լրահոսին: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածքում, թե իբր հայկական կողմը գնդակոծել է իր դիրքերը:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ինչպե՞ս եղավ, որ ադրբեջանցիներն առեւանգեցին հայ զինծառայողներին:

«Դա նույնպես պաշտոնական հաղորդագրությամբ ամբողջությամբ ներկայացված է, այդ թվում առեւանգման մասին: ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը չի կարող տարբերվել իմ կարծիքից»,-ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր: Ավելի ուշ հայտնաբերվել է զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Պարզվել է, որ նրանց ապօրինի առևանգել է ադրբեջանական կողմը՝ «դիվերսանտներ» համարելով։ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առևանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու հանցավոր արարքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել