Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ
 |tert.am|

Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպել և բանակցություններ է վարել Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի աշխատակազմին: Սարաջի՝ Թուրքիա այցելության մասին չէր տեղեկացվել, բանակցությունների մանրամասների մասին նույնպես տեղեկություն չկա: 2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադդաֆիի տապալումից և սպանությունից հետո երկիրը գործնականում դադարել է գործել որպես միասնական պետություն: Ներկա պահին երկրում երկիշխանություն է: Արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում և մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Հաֆթարի բանակի հետ:
11:37 - 26 հուլիսի, 2020
Կոչ ենք անում Ադրբեջանին և Թուրքիային դադարեցնել իրենց պետության կողմից հովանավորվող հայատյացության արշավները․ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ |factor.am|

Կոչ ենք անում Ադրբեջանին և Թուրքիային դադարեցնել իրենց պետության կողմից հովանավորվող հայատյացության արշավները․ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ |factor.am|

factor.am: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի՝ ադրբեջանցիների կողմից վանդալիզմի ենթարկվելու միջադեպը դատապարտող հայտարարություն է տարածել: «Կոչ ենք անում Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին անհապաղ դադարեցնել իրենց պետության կողմից հովանավորվող և հրահրվող թունավոր հայատյացության արշավները: Նաև կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ կառավարություններից մինչև հասարակական կազմակերպություններ, վերացնել հայերի դեմ ուղղված այս գլոբալ հարձակողական արշավը և կոչ անել անհապաղ դադարեցնել սադրանքները։ Ի վերջո, մենք մեր համայնքին կոչ ենք անում զգոն լինել ցանկացած կասկածելի գործունեության նկատմամբ, նման գործողությունների մասին անհապաղ զեկուցել իրավապահներին և ձեռնպահ մնալ ցանկացած սադրանքի տրվելուց»,- ասվում է հայտարարությունում։ Հիշեցնենք՝ ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը։ 
19:58 - 25 հուլիսի, 2020
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժի հետ

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժի հետ

Հուլիսի 24-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց ունեցավ Չեխիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժի հետ: Ավետ Ադոնցն իր չեխ գործընկերոջը ներկայացրեց հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածի երկայնքով Ադրբեջանի կողմից զինուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական ագրեսիան: Ներկայացնելով իրադարձությունների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը՝ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից հնչեցրած աննախադեպ սպառնալիքի՝ Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու պատրաստակամության մասին հայտարարության վրա, ինչը սպառնում է ողջ տարածաշրջանի խաղաղ բնակչությանը: Ավետ Ադոնցը դատապարտեց նաև Թուրքիայի որդեգրած հակահայկական և Ադրբեջանին միակողմանի սատարող քաղաքականությունը, ինչն էլ ավելի է ապակայունացնում տարածաշրջանը: Ալեշ Խմելարժն իր հերթին նշեց, որ նման սպառնալիքներն անընդունելի են և շեշտեց, որ նման խնդիրները պետք է լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով։ Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց լարվածության հետագա աճից զերծ մնալու, կառուցողական բանակցային դաշտ վերադառնալու և խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու կարևորությունը: Այդ համատեքստում նա կարևորեց ՀՀ ԱԳ նախարարի՝ ԵՄ Բարձր ներկայացուցչի հետ ունեցած հեռախոսազրույցը և դրան հետևած հայտարարությունը: Խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին՝ զրուցակիցները քննարկեցին ՀԸԳՀ համաձայնագրի վավերացման գործընթացը, ինչպես նաև՝ ՀՀ-ԵՄ օրակարգային այլ հարցեր: Կողմերը նաև անդրադարձան հայ-չեխական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակին և դրանց հեռանկարներին: Զրուցակիցները ներկայացրին համավարակի վերաբերյալ Հայաստանում և Չեխիայում տիրող իրավիճակը, կառավարությունների կողմից ձեռնարկված միջոցները՝ ուղղված համավարակի հաղթահարմանն ու սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:
17:09 - 24 հուլիսի, 2020
«Մեզ հետ ոչ ոք սպառնալիքի լեզվով խոսելու իրավունք չունի». Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ֆրանսիայի նախագահի` Թուրքիային ուղղված քննադատություններին |tert.am|

«Մեզ հետ ոչ ոք սպառնալիքի լեզվով խոսելու իրավունք չունի». Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ֆրանսիայի նախագահի` Թուրքիային ուղղված քննադատություններին |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը Թուրքիային քննադատել էր Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները խախտելու համար՝ ԵՄ-ին կոչ անելով լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: «Ֆրանսիան կորցնում է իր չեզոքությունն ու կայունությանը նպաստելու հնարավորությունը յուրաքանչյուր հայտարարությամբ և ամեն սխալ քայլով՝ Միջերկրական ծովի արևելյան մասում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: Նախագահ Մակրոնի հայտարարությունները մեզ համար ոչ մի նշանակություն չունեն: Մեզ հետ ոչ ոք սպառնալիքի լեզվով խոսելու իրավունք չունի»,-ասել է Աքսոյը: Թուրքիայի ԱԳՆ խոսնակը չի մոռացել քննադատել Ֆրանսիային նաև Լիբիական ազգային բանակին աջակցելու համար` նշելով, որ «ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի կառավարության դեմ ապօրինի ուժերին օգնող պետությունն իրավունք չունի նման լեզվով խոսելու»: «Ֆրանսիան պետք է դադարի նայել ինքն իրեն խոշորացնող հայելու մեջ և պետք է սկսի զգուշավոր քաղաքականություն վարել: Պետք է դադարեցնի Լիբիայում, Սիրիայում ապօրինի ուժերին և բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ Միջերկրական ծովի արևելքում իրենք են միակ տերն ու տիրակալը, աջակցելը: Այդ քաղաքականությունը ոչ մի արդյունք տալ չի կարող»,-ասել է Աքսոյը:
16:39 - 24 հուլիսի, 2020
Պուտինն ու Միցոտակիսը շեշտել են, որ Սբ․ Սոֆիայի տաճարը պետք է պահպանի իր համամարդկային բնույթը |ermenihaber.am|

Պուտինն ու Միցոտակիսը շեշտել են, որ Սբ․ Սոֆիայի տաճարը պետք է պահպանի իր համամարդկային բնույթը |ermenihaber.am|

ermenihaber.am: style="font-weight: 400;">Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտին  ու Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ անդրադարձել են նաև Սբ․ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարի կարգավիճակի փոփոխությանը։ Ռուսաստանի ու Հունաստանի առաջնորդներն, անդրադառնալով Ստամբուլում գտնվող բյուզանդական Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու թուրքական կառավարության որոշումը, նշել են որ տաճարը ողջ մարդկության ձեռքբերումն է և պետք է շարունակի մնալ այդպիսինը։ Առաջնորդները հիշատակել են, որ ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում գտնվող «այդ ոչ սովորական մշակութային, պատմական հոգևոր կարևորությունը։ Պուտինն ու Միցոտակիսը շեշտել են, որ Սբ․ Սոֆիան պետք է շարունակի մնալ խաղաղության և ըմբռնման խորհրդանիշ։ Աղբյուրը հիշեցրել է նաև, որ Սբ․ Սոֆիայի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու որոշմումը դատապարտվել է Ռուսաստանի հոգևոր և քաղաքական գործիչների կողմից, սակայն կառավարության պաշտոնական դիրքորոշման մեջ նշվել է, որ դա Թուրքիայի ներքին գործն է։  Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումից հետո այնտեղ առաջին նամազը (իսլամական աղոթք) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ տեղի կունենա այսօր՝ հունիսի 24-ին։
12:02 - 24 հուլիսի, 2020
Այսօր 86 տարվա դադարից հետո Սուրբ Սոֆիայի՝ մզկիթի վերածված տաճարում նամազ կանցկացվի, ներկա է լինելու նաև Էրդողանը |tert.am|

Այսօր 86 տարվա դադարից հետո Սուրբ Սոֆիայի՝ մզկիթի վերածված տաճարում նամազ կանցկացվի, ներկա է լինելու նաև Էրդողանը |tert.am|

tert.am: 1934թ-ից ի վեր առաջին անգամ՝ 86 տարվա դադարից հետո, Ստամբուլի՝ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում հուլիսի 24-ին նամազ կանցկացվի: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նամազին ամենայն հավանականությամբ մասնակցելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) հուլիսի 10-ին չեղյալ էր հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։ Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537թթ․՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:
09:38 - 24 հուլիսի, 2020
«Ֆրանսիան նման գործողություններ թույլ չի տա»․ Մակրոնը Թուրքիային դատապարտել է Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները խախտելու համար
 |tert.am|

«Ֆրանսիան նման գործողություններ թույլ չի տա»․ Մակրոնը Թուրքիային դատապարտել է Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները խախտելու համար |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր՝ հուլիսի 23-ին հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում սադրանքներին չարձագանքելը Եվրամիության կողմից լուրջ սխալ կլինի: Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ ձգտելու է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել նրանց նկատմամբ, ովքեր «խախտել են Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները», գրում է Reuters-ը։ Ֆրանսիայի նախագահը հիշյալ հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ հուլիսի 21-ին Թուրքիայի ռազմածովային ուժերը հաղորդագրություն էին տարածել Կիպրոսի և Կրետե կղզու միջև ծովային շրջանում հորատման աշխատանքների նախապատրաստման մասին, ինչը, ինչպես նշել են Աթենքում, Հունաստանի մայրցամաքային տարածք ներխուժելու՝ Անկարայի փորձն է: «Միջերկրական ծովի այդ հատվածում, որը կենսական նշանակություն ունի մեր երկու երկրների համար, էներգետիկայի և անվտանգության հարցերն առաջնային նշանակություն ունեն»,- Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպման ժամանակ լրագրողներին հայտարարել է Մակրոնը՝ նշելով, որ այդ հատվածում ազդեցության պայքար է ընթանում, մասնավորապես՝ Թուրքիայի և Ռուսաստանի հետ, որոնց զսպելու համար ԵՄ-ն լուրջ քայլեր չի ձեռնարկում։ «Միջերկրական ծովում մեր անվտանգությունը այլ անձանց ձեռքում թողնելը լուրջ սխալ կլինի: Դա Եվրոպայի համար տարբերակ չէ, և Ֆրանսիան դա թույլ չի տա»,- հավելել է նա։
20:39 - 23 հուլիսի, 2020
«Խոչընդոտներ չկան». ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Թուրքիայի կողմից С-400 համակարգերի լրացուցիչ խմբաքանակ գնելու հնարավորությունը |tert.am|

«Խոչընդոտներ չկան». ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Թուրքիայի կողմից С-400 համակարգերի լրացուցիչ խմբաքանակ գնելու հնարավորությունը |tert.am|

tert.am: Մոսկվան խոչընդոտներ չի տեսնում Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի լրացուցիչ խմբաքանակի գնման հարցում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Չորրորդ եվրոպական դեպարտամենտի պետ Յուրի Պիլիպսոնը: Ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել է 2019թ.-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգեր՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չի պահել, և վերջինս շարունակել է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-ների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: Միացյալ Նահանգներն էլ թեև իրագործեց հնչեցրած սպառնալիքների մի մասը՝ F-35 կործանիչներ չվաճառելու մասով, սակայն ավելի խիստ պատժամիջոցների չդիմեց:
14:37 - 23 հուլիսի, 2020
Անկարան պնդում է, թե Մոսկվայի հետ համաձայնության է եկել Լիբիայում հրադադարի շուրջ |azatutyun.am|

Անկարան պնդում է, թե Մոսկվայի հետ համաձայնության է եկել Լիբիայում հրադադարի շուրջ |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան և Ռուսաստանը վերջին օրերին ծավալված ակտիվ դիվանագիտական շփումների շնորհիվ կարողացել են ընդհանուր հայտարարի գալ Լիբիայում իրավիճակի կայունացման շուրջ։ Չորեքշաբթի երեկոյան Reuters գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի անվտանգության հարցերով ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը։ «Մենք քիչ առաջ Ռուսաստանի հետ համաձայնություն ձեռք բերեցինք՝ պայմանավորվելով քայլեր ձեռնարկել Լիբիայում հուսալի և կայուն հրադադարի հաստատման ուղղությամբ», - ասել է Թուրքիայի նախագահի խորհրդականը։ Լիբիայում ծավալված քաղաքացիական պատերազմի ընթացքում Անկարան և Մոսկվան տարբեր ուժերի են աջակցում։ Ռուսաստանն օգնություն է ցուցաբերում մարշալ Խալիֆա Հաֆթարի ղեկավարած Լիբիական ազգային բանակին։ Թուրքիան աջակցում է Ազգային համաձայնության միջազգայնորեն ճանաչված կառավարությանը, որի նստավայրը երկրի մայրաքաղաք Տրիպոլին է։
14:22 - 23 հուլիսի, 2020
Թուրքիայի ԱԱԽ-ն ևս քննադատեց Հայաստանին |azatutyun.am|

Թուրքիայի ԱԱԽ-ն ևս քննադատեց Հայաստանին |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ օրակարգային մի շարք հարցերի թվում քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը: Նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ քննադատվել է Հայաստանի՝ «խաղաղությունը խաթարող և միջազգային իրավունքը անտեսող ագրեսիան»: Նշվել է, որ «Հայաստանը պետք է վերջ դնի հարձակողական կեցվածքին և դուրս գա օկուպացրած ադրբեջանական հողերից», և «թուրք ժողովուրդը տեր է կանգնելու ցանկացած որոշման, որը կընդունի եղբայրական Ադրբեջանը իր արդար պայքարում»: Օրերս նախագահ Էրդողանը նախարարական կաբինետի երկամյա աշխատանքի արդյունքների ամփոփմանը նվիրված նիստի ժամանակ կրկին ռազմատենչ հայտարարություններ էր արել: «Հայաստանի հարձակումներից ճնշվածներին երբեք մենակ չենք թողել և չենք թողնելու: Մենք շարունակելու ենք գործել որպես մի երկիր, որը աչք չի դնում ուրիշի իրավունքի վրա, այլ նվաճում է իր սեփական իրավունքը», - ասել էր նա:
10:15 - 23 հուլիսի, 2020
Թուրքիան ու Ռուսաստանը Լիբիայի հարցով համատեղ հայտարարություն են հրապարակել
 |shantnews.am|

Թուրքիան ու Ռուսաստանը Լիբիայի հարցով համատեղ հայտարարություն են հրապարակել |shantnews.am|

shantnews.am: v class="news_text"> Թուրքիան և Ռուսաստանը լիբիական հակամարտության կարգավորման հարցում որոշակի համաձայնություններ են ձեռք բերել։ Ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ համատեղ հայտարարությունը «Լիբիայի հարցում ռուս-թուրքական բարձր մակարդակի խորհրդակցությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն» վերտառությամբ հրապարակվել է Թուրքիայի ԱԳՆ-ի կայքում։ Հայտարարության տեքստի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև․ Թուրքիայի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, որոնց առաջնորդները Լիբիայում իրավիճակը քննարկելու և քաղաքական լուծման համար հող նախապատրաստելու համար 2020-ի հունվարի 8-ին Ստամբուլում գործընթաց են նախաձեռնել -Վերահաստատելով իրենց հավատարմությունը Լիբիայի սուվերենությունը, անկախությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին -Հայտարարելով, որ հավատում են, որ Լիբիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի, և խնդիրը կարող է լուծվել միայն ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող քաղաքական գործընթացով, որը կառաջնորդեն և իրենց վրա կվերցնեն լիբիացիները -Ընդգծելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկիչ հայտարարված անձանց ու կառույցների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը -Վերահաստատելով երկրում անվտանգությունն ու կայունությունը ապահովելու և հումանիտար իրավիճակը բարելավելու նպատակով երկկողմ շփումները շարունակելու վճռականությունը համաձայնություն են ձեռք բերել ներքոնշյալ հանգամանքների շուրջ․ 1․ Լիբիայում մնայուն և տևական հրադադար հաստատելու համար պայմաններ ստեղծելու նպատակով շարունակել համատեղ ջանքերը, ներառյալ լիբիական կողմերին այդ ուղղությամբ խրախուսելը 2․ Ապահովել լիբիացիների միջև քաղաքական երկխոսություն, որը համաձայնեցված կլինի ՄԱԿ-ի հետ և համադրելի կլինի Լիբիայի հարցով Բեռլինի կոնֆերանսի (19 հունվար 2020) արդյունքների հետ 3․ Անվտանգ հումանիտար կապի ապահովման և բոլոր կարիքավորներին հրատապ հումանիտար օգնության հասցնելու ապահովման պարտավորություն ստանձնած կողմերին միջոցներ ձեռնարկելու կոչ անել 4.Քննարկել Լիբիայի հարցով Ընդհանուր աշխատանքային խմբի ձևավորումը և հաջորդ խորհրդակցությունները մոտակա ժամանակում անցկացնել Մոսկվայում։    
20:50 - 22 հուլիսի, 2020