Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

ՀՀ նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի տեսակոնֆերանս կկազմակերվի. Ղազախստանի նախագահը Պուտինին |armtimes.com|

ՀՀ նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի տեսակոնֆերանս կկազմակերվի. Ղազախստանի նախագահը Պուտինին |armtimes.com|

armtimes.com: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկարատև հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին տեղեկացնում է պաշտոնական Կրեմլը: Ղազախստանի նախագահը մանրամասն տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին՝  նշելով, որ այն  գնում է դեպի կայունացում։ Այս համատեքստում նա շնորհակալություն է հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և հատկապես Ռուսաստանի Դաշնության գործընկերների կողմից ցուցաբերվող աջակցության համար։ Նախագահները մտքեր են փոխանակել Ղազախստանում կարգուկանոնի վերականգնմանն ուղղված միջոցառումների շուրջ։ Տոկաևը նշել է, որ ներկա փուլում անհրաժեշտ է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ զրույց։ Այդ կապակցությամբ նա մտադիր է հանդես գալ նախաձեռնությամբ՝ որպես կազմակերպության գործող նախագահ, առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետության նախագահությամբ կազմակերպել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի տեսակոնֆերանս։ ՌԴ նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկը ողջունել է: Շարունակությունը՝ armtimes.com կայքում
14:25 - 08 հունվարի, 2022
Ալմաթիում հրազենային վիրավորումից 11-ամյա երեխա է մահացել |tert.am|

Ալմաթիում հրազենային վիրավորումից 11-ամյա երեխա է մահացել |tert.am|

tert.am: Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցող անկարգությունների ժամանակ հրազենային կրակոցից երեխա է մահացել, ևս մեկը տուժել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ղազախստանում երեխաների իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությանը:Հաղորդվում է, որ իրավապաշտպանի տվյալներով՝ հունվարի 5-ին Ալմաթիում հրազենային վիրավորումից երեխա է մահացել: Ծնողները զբոսնելիս են եղել իրենց երեխաների հետ, երբ կրակոց է հնչել, որը ճակատագրական է դարձել 11-ամյա տղայի համար:Բացի այդ, հունվարի 7-ին Ալմաթիի մանկական հիվանդանոցներից մեկը հրազենային վիրավորմամբ 15-ամյա պատանու է ընդունել: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Նշվում է, որ տղան հոր հետ մեքենայով երթևեկելիս է եղել, երբ նրանց մեքենայի ուղղությամբ կրակ է արձակվել: Շարունակությունը՝ tert.am կայքում
14:06 - 08 հունվարի, 2022
Բլինքենը չի հասկացել, թե ինչու է Ղազախստանին անհրաժեշտ ՀԱՊԿ ուժերի օգնությունը |1lurer.am|

Բլինքենը չի հասկացել, թե ինչու է Ղազախստանին անհրաժեշտ ՀԱՊԿ ուժերի օգնությունը |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգները ձգտում է պարզել, թե ինչու են Ղազախստանի իշխանությունները երկրում անկարգությունները ճնշելու համար օգնություն խնդրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներից, ուրբաթ ասել է պետքարտուղարության ղեկավար Էնթոնի Բլինքենը։ «Ղազախստանի իշխանություններն ունեն ամեն ինչ, որպեսզի ինքնուրույն կարգավորեն բողոքի ակցիաները: Հետևաբար, պարզ չէ, թե ինչո՛ւ է նրանց անհրաժեշտ դրսի օգնությունը»,- ասել է նա լրագրողներին՝ հավելելով, որ Վաշինգտոնը փորձում է ավելի շատ տեղեկություններ ստանալ այդ մասին, գրում է Interfax-ը: ԱՄՆ պետքարտուղարը կրկնել է, որ ԱՄՆ-ը վերահսկելու է ՀԱՊԿ ուժերի գործողությունները, և հորդորել է չխախտել մարդու իրավունքները։ Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որը վերաբերում էր Ռուսաստանի գործողություններին Ղազախստանում, Բլինքենը ասաց․ «․․․Ես կարծում եմ, որ նորագույն պատմության դասերից մեկն այն է, որ երբ մի անգամ ռուսները ձեր տանն են լինում, երբեմն շատ դժվար է նրանց ստիպել, որ հեռանան»։
12:58 - 08 հունվարի, 2022
ՀԱՊԿ ուժերի ժամանումը թույլ է տվել ղազախստանցի ուժայինների մի մասին ուղարկել Ալմաթի՝ մասնակցելու հակաահաբեկչական գործողություններին. Տոկաև |tert.am|

ՀԱՊԿ ուժերի ժամանումը թույլ է տվել ղազախստանցի ուժայինների մի մասին ուղարկել Ալմաթի՝ մասնակցելու հակաահաբեկչական գործողություններին. Տոկաև |tert.am|

tert.am: Նուր-Սուլթան ժամանած ՀԱՊԿ խաղաղապահների պաշտպանական գործառույթի կիրառումը թույլ է տվել ղազախստանյան իրավապահ մարմինների ուժերի մի մասն ուղարկել Ալմաթի՝ հակաակաբեկչական գործողություններին մասնակցելու: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:«Ընդգծվել է, որ ՀԱՊԿ միավորված խաղաղապահ զորակազմի անվտանգության գործառույթի կիրառումը Նուր-Սուլթանում թույլ է տվել ղազախստանյան իրավապահ մարմինների ուժերի մի մասին ներգրավել Ալմաթիում իրականացվող հակաակաբեկչական գործողություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:Նշվում է, որ Տոկաևը հստակ հանձնարարություններ է տվել երկրում իրավիճակի կայունացմանն ուղղված գործողություններին ներգրավված գերատեսչությունների օպերատիվ և համախմբված աշխատանքն ապահովելու համար: Շարունակությունը՝ tert.am կայքում
12:18 - 08 հունվարի, 2022
Ղազախստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է Ազգային անվտանգության հանձնաժողովի նախկին նախագահը |armenpress.am|

Ղազախստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է Ազգային անվտանգության հանձնաժողովի նախկին նախագահը |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են հանրապետության Ազգային անվտանգության հանձնաժողովի նախկին նախագահ Կարիմ Մասիմովին. ով մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Այս մասին հայտնել է Ղազախստանի Ազգային անվտանգության հանձնաժողովի մամուլի ծառայությունը: Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր: Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում են 100 հայ զինծառայողներ:
12:07 - 08 հունվարի, 2022
Լուկաշենկոն, Պուտինը և Փաշինյանը ընդգծել են, որ իրենց հիմնական խնդիրներից է կանխել դրսից ավազակային կազմավորումների ներթափանցումը Ղազախստան

Լուկաշենկոն, Պուտինը և Փաշինյանը ընդգծել են, որ իրենց հիմնական խնդիրներից է կանխել դրսից ավազակային կազմավորումների ներթափանցումը Ղազախստան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։ Ալեքսանդր Լուկաշենկոն նախ Նիկոլ Փաշինյանի, ապա Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է միջազգային օրակարգին, երկկողմ հարաբերություններին և Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին առնչվող հարցեր։ «Անդրադառնալով Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությանը՝ ղեկավարներն իրենց զրույցների ընթացքում ընդգծել են, որ իրենց հիմնական խնդիրներից մեկն է կանխել դրսից ավազակային կազմավորումների ներթափանցումը Ղազախստան, որպեսզի Ղազախստանի ժողովուրդը ինքնուրույն լուծել իր ներքին խնդիրները», ասված է մամուլի հաղորդագրության մեջ։ 
17:33 - 07 հունվարի, 2022
Պուտինը և Փաշինյանը չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի ավելացման հնարավորությունը. Պեսկով |armenpress.am|

Պուտինը և Փաշինյանը չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի ավելացման հնարավորությունը. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի ավելացման հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար նշել է, որ երեկ և այսօր ՌԴ նախագահ Պուտինը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ: Նրա խոսքով ՝ Պուտինը բազմիցս հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ: «Քննարկվել է Ղազախստանում տիրող իրավիճակը և ՀԱՊԿ -ի մանդատի շրջանակներում համատեղ գործողությունները ՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և կարգուկանոնի, ինչպես նաեւ Ղազախստանի քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով», - ասել է Պեսկովը:
17:24 - 07 հունվարի, 2022
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը ողջունում է Հայաստանի որոշումը՝ Ղազախստան խաղաղապահ ստորաբաժանում ուղարկելու վերաբերյալ

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը ողջունում է Հայաստանի որոշումը՝ Ղազախստան խաղաղապահ ստորաբաժանում ուղարկելու վերաբերյալ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ ողջում է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը Ղազախստան ուղարկելու Հայաստանի կառավարության որոշումը: «Մենք ողջունում ենք ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը սահմանափակ ժամկետով Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու ՀՀ կառավարության որոշումը», -ասվում է հաղորդագրության մեջ: Դեսպանատան հաղորդագրության մեջ մեջբերվում է նաեւ ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունից խաղաղապահների օգնության վերաբեյալ հետեւյալ հատվածը. «Նրանց հիմնական խնդիրները կլինեն պետական եւ ռազմական կարեւոր օբյեկտների պաշտպանությունը, օգնությունը Ղազախստանի Հանրապետության իրավապահ ուժերին իրավիճակի կայունացման գործում»:
17:11 - 07 հունվարի, 2022