Եվրոպայի խորհուրդ

Եվրոպայի խորհուրդը (այսուհետ՝ ԵԽ) եվրոպական ամենամեծ մարդու իրավունքների կազմակերպությունն է, որին անդամակցում են 47 պետություններ, որոնցից 28-ը ԵՄ անդամ պետություններ են: ԵԽ բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը:

ԵԽ պաշտոնական լեզուներն են անգլերենը եւ ֆրանսերենը:

Եվրոպական խորհրդի կենտրոնական նստավայրը գտնվում է Եվրոպայի պալատ Ստրասբուրգում, Ֆրանսիա։

Խորհուրդը ֆինանսավորում են անդամ երկրները։ Ներդրումները կատարվում են բնակչության թվին եւ երկրի տնտեսական զարգացման մակարդակին համապատասխան:

ԵԽ հույն պատգամավորները քայլեր են ձեռնարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման ուղղությամբ |hetq.am|

ԵԽ հույն պատգամավորները քայլեր են ձեռնարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման ուղղությամբ |hetq.am|

hetq.am: Եվրոպական խորհրդարանի հույն պատգամավորները հանդես են գալիս նախաձեռնություններով, որոնք միտված են Եվրոպական խորհրդարանում՝ ցույց տալու Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան։ Աջ կենտրոնամետ «Նոր ժողովրդավարական ուղի» կուսակցությունից եվրապատգամավոր ընտրված Ստելիոս Կիմպուրոպուլոսը, Եվրոպական խորհրդարանի 24 այլ պատգամավորների հետ միասին, հանդես է եկել նախաձեռնությամբ, որը դատապարտում է հայերի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան։ Նախաձեռնության մասնակիցներն առաջարկում են քննարկման դնել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։ «Ադրբեջանական ագրեսիան և Կովկասում բռնկված հակամարտությունը ցնցել են մեզ և ամոթի զգացում առաջացրել. հատկապես քաղաքացիական բնակչության դեմ կիրառվող բռնությունները և Թուրքիայի սադրիչ միջամտությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կիմպուրոպուլոսը։ «Հակամարտության բռնկման առաջին պահից սկսած, ես ինձ վրա պարտավորություն եմ վերցրել ցույց տալու ադրբեջանական ագրեսիան և խաղաղության վերականգնման համար ընդգծել եվրոպական միջամտության անհրաժեշտությունը»,- հավելել է նա։ Շարունակությունը՝ hetq.am-ում
18:40 - 04 հոկտեմբերի, 2020
Եվրոպական խորհրդարանի անդամներն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների մասին հարց են բարձրացրել

 |armenpress.am|

Եվրոպական խորհրդարանի անդամներն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների մասին հարց են բարձրացրել |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ստելիոս Կիմպուրոպուլոսի նախաձեռնությամբ խորհրդարանի 24 պատգամավոր գրավոր հարցում է հղել Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբից։  «Եվրապատգամավորները մասնավորապես հարցնում են, թե արդյոք ԵՄ-ը պատրաստվում է պատճամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ԵՄ խորհուրդն Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջինս դադարի ռազմական գործողությունները և Արցախից դուրս բերի իր զորքերը: Մեկնաբանելով Եվրոպատգամավորների գրավոր հարցումը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանն ասաց. «Այս գրավոր հարցումը  Եվրոպական խորհրդարանի անդամների բազում նախաձեռնություններից միայն մեկն է: Եվրախորհրդարանում այլևս գիտակցում են, թե ով է այս պատերազմը սանձազերծել։ Բացի բառացիորեն երկու պատգամավորից, որոնք հարտնի են տարբեր դրդապատճառներով իրենց ադրբեջանամետ դիրքորոշմամբ, Եվրախորհրդարանում Ադրբեջանին սատարող որևէ հայտարարություն չի հնչել»:Եզրափակելով՝ Կարապետեանը նշեց․  «Եվրոպայի Հայ դատի գրասենյակը և իր հանձնախմբերը թե՛ Բրյուսելում, թե՛ տարբեր Եվրոպական երկրներում շարունակում են քաղաքական գործիչների իրազեկման ակտիվ աշխատանքները»»,- ասվում է հաղորդագրության մեջ։
22:32 - 02 հոկտեմբերի, 2020
Բաքվի և Անկարայի գործողությունները  Եվրոպայի համար բացասական հետևանքներ են ունենալու. Վինչենցո Սոֆո

 |armenpress.am|

Բաքվի և Անկարայի գործողությունները Եվրոպայի համար բացասական հետևանքներ են ունենալու. Վինչենցո Սոֆո |armenpress.am|

armenpress.am: Հայ ժողովրդի դեմ կռվելու համար  զինյալներին աջակցելու նպատակով ջիհադիստների հավաքագրումը քրիստոնյա ժողովուրդների հետ քաղաքակրթական առճակատման թեժացման գործիք է, և առկա է վտանգ, որ այն հետևանքներ կունենա նաև Եվրոպայի վրա: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Վինչենցո Սոֆոն։ հայտարարություն է տարածել հայ ժողովրդի դեմ  Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ՝ նշելով, որ «Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից և Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ռազմական ագրեսիայից հետո իմ գործընկեր Ռինալդիի հետ միասին դիմեցինք ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցչին` Կովկասի ապակայունացումից խուսափելու համար միջամտելու նպատակով: Ակնհայտ է, որ այս գործողությունը Եվրոպայի համար բացասական հետևանքներ է ունենալու երկու պատճառով. - զինյալներին աջակցելու նպատակով ջիհադիստների հավաքագրումը քրիստոնյա ժողովուրդների հետ քաղաքակրթական առճակատման թեժացման գործիք է, և առկա է վտանգ, որ այն հետևանքներ կունենա նաև մեր աշխարհամասի վրա: - Հարավային գազային միջանցքի շինարարության տարածքում թուրքական գերակայությունը թույլ կտա Էրդողանին ապագայում շանտաժի ենթարկել մեզ ոչ միայն միգրանտների, այլ նաև՝ էներգիայի միջոցով»,- նշված է հայտարարության մեջ
20:47 - 02 հոկտեմբերի, 2020
ԼՂ Հակամարտության սրումը լուրջ վտանգ է մարդու իրավունքների համար. Դունյա Միյատովիչ

 |armenpress.am|

ԼՂ Հակամարտության սրումը լուրջ վտանգ է մարդու իրավունքների համար. Դունյա Միյատովիչ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է արել ադրբեջանական և հայկական կողմերին դադարեցնել ռազմական էսկալացիան և վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ նշելով, որ հակամարտության սրումը լուրջ վտանգ է մարդու իրավունքների համար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Եվրոպայի խորհրդի կայքից: «Ես խորապես ցավում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախման վերսկսման համար, որն արդեն հանգեցրել է բազմաթիվ զոհերի», - ասել  է Դունյա Միյատովիչը: Նա պետություններին հիշեցրել է նաև կյանքի իրավունքը պաշտպանելու և բնակչությանը խոշտանգումներից և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքից, պատժից պաշտպանելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորության մասին՝ շեշտելով, որ հակամարտության սրումը լուրջ վտանգ է ներկայացնում այդ իրավունքների համար: «Ես կցանկանայի շեշտել հակամարտության գոտուց օբյեկտիվ լրատվության հաղորդման կարևորությունը, քանի որ սխալ հաղորդումը և քարոզչությունը կարող են միայն հետագայում լարել լարվածությունը: Ես կոչ եմ անում ԶԼՄ-ներին ՝ հակամարտության մասին ռեպորտաժներ պատրաստելիս՝ առաջնորդվել լրագրողական էթիկայի և արհեստավարժության հնարավոր բարձրագույն չափանիշներով»,-նշել է նա: Միյատովիչը երկու կողմերին էլ կոչ է արել դադարեցնել ռազմական էսկալացիան և վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Դա միակ միջոցն է ՝ փրկելու զինվորականների և քաղաքացիականների կյանքը և պաշտպանելու խաղաղ բնակչությանը նոր ռազմական բախման կործանարար ազդեցությունից»,-ասել է նա:
20:52 - 01 հոկտեմբերի, 2020
ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է անում կանխել հումանիտար ճգնաժամն Արցախում |azatutyun.am|

ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է անում կանխել հումանիտար ճգնաժամն Արցախում |azatutyun.am|

azatutyun.am: Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարությամբ է հանդես եկել՝ զգուշացնելով Լեռնային Ղարաբաղում հնարավոր հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և կոչ անելով կանխել այն: «Մինչ Լեռնային Ղարաբաղի շուրջ զինված հակամարտությունն ահագնանում է՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճող թվով, ես սգում եմ ռազմական գործողությունների զոհ դարձած շատ մարդկանց, այդ թվում՝ քաղաքացիական անձանց մահը», - ասված է հայտարարությունում, որը տարածել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի խոսնակ Դենիել Հյոլթգենը: «Ոչ մի քաղաքական նկատառում չի կարող արդարացնել այդ կանանց, տղամարդկանց և երեխաների տառապանքների սարսափը», - շեշտում է Պեյչինովիչ Բուրիչը՝ հորդորելով հակամարտության բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել մարտական գործողություններն ու անհապաղ կիրառել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշած միջանկյալ միջոցները: «Խաղաղ լուծումը պետք է գտնել բանակցային սեղանի շուրջ՝ կանխելու համար հումանիտար լուրջ ճգնաժամը», - հայտարարում է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը: Սեպտեմբերի 27-ին ղարաբաղյան հակամարտության գոտում սկիզբ առած պատերազմական գործողությունների հետևանքով երկու կողմերից շուրջ երկու տասնյակ խաղաղ բնակիչ է զոհվել, մի քանի տասնյակը՝ վիրավորվել: Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել է Հայաստանը՝ խնդրելով պարտադրել Ադրբեջանին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը Հայաստանի և Արցախի շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց։ Եվրադատարանը և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին կոչ է անում անում զերծ մնալ ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, մասնավորապես՝ կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելման։
15:15 - 01 հոկտեմբերի, 2020
ԵԽ հայտարարությունը՝ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ |factor.am|

ԵԽ հայտարարությունը՝ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ |factor.am|

factor.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։ «Խիստ մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով: Կոչ եմ անում մեր անդամ պետություններին՝ Հայաստանին և Ադրբեջանին, պատասխանատվություն և զսպվածություն ցուցաբերել ՝ անմիջապես դադարեցնելով ռազմական գործողությունները: Եվրոպայի խորհրդին անդամակցելիս երկու երկրներն էլ պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, և այդ պարտավորությունը պետք է խստորեն հարգել: Այս դժվարին ժամանակներում իմ մտքերը խաղաղ բնակիչների հետ են՝ ներառյալ երեխաների, կանանց և ծերերի, որոնք ստեղծված իրավիճակում ամենախոցելին են։ Եվրոպայի խորհրդի անունից կոչ եմ անում անդամ պետությունների իշխանություններին անել հնարավորը՝ մարդկային կյանքերը պաշտպանելու և ռազմական բախումներից զերծ պահելու համար: Ջանք չպետք է խնայել իրավիճակի սրումը կասեցնելու համար: Վերահաստատում ենք մեր աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` օգնել մեր անդամ պետություններին՝ այս հակամարտության խաղաղ հանգուցալուծումը գտնելու համար»,- հայտարարության մեջ նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։
15:09 - 27 սեպտեմբերի, 2020
Եվրոպայի խորհուրդը ողջունում Է մահապատիժը վերացնելու՝ Ղազախստանի որոշումը |armenpress.am|

Եվրոպայի խորհուրդը ողջունում Է մահապատիժը վերացնելու՝ Ղազախստանի որոշումը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) հավանություն Է տալիս Ղազախստանի որոշմանը միանալու այն երկրներին, որոնցում վերացված Է մահապատիժը: Սեպտեմբերի 24-ին այդ մասին հայտարարել Է միջազգային կազմակերպության ղեկավարի ներկայացուցիչ Դանիել Հոլտգենը: «Մենք ողջունում ենք մահապատիժը վերցացնելու՝ Ղազախստանի որոշումը: Դա ընդլայնում Է առանց մահապտժի երկրների ընտանիքը, որոնք հավատում են, որ մահն արդարադատություն չԷ»,- Twitter-ում գրել Է Հոլտգենը: Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Կայրաթ Ումարովը համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում ստորագրել Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային պակտի Երկրորդ ֆակուլտատիվ արձանագրությունը, որը նպատակաուղղված Է մահապատժի վերացմանը: Մահապատժի կիրառման մորատորիումը Ղազախստանում գործում Է 2003 թվականից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:03 - 24 սեպտեմբերի, 2020
Մարդու իրավունքների պաշտպանն ու ԵԽ-ն առաջին անգամ ծրագիր են իրականացնում կենսաբժշկության ոլորտում

Մարդու իրավունքների պաշտպանն ու ԵԽ-ն առաջին անգամ ծրագիր են իրականացնում կենսաբժշկության ոլորտում

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ Եվրոպայի Խորհրդի հետ առաջին անգամ ԵԽ տարածքում իրականացվելու է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագիր: Այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, տեղի է ունեցել «Մարդու իրավունքները կենսաբժշկության ոլորտում» ծրագրի գործողությունները համակարգող հանձնաժողովի առաջին առցանց նիստը։ Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը կենսաբանության և բժշկության ոլորտում մարդու իրավունքների չափանիշների վերաբերյալ, ամրապնդել փաստաբանների, բժիշկների, պետական մարմինների կարողություններն այդ չափանիշները կիրառելու ոլորտում, ապահովել մեր երկրում կենսաբանության ու բժշկության ոլորտում Օվիեդոյի կոնվենցիայով նախատեսված կարգավորումների կիրառումը։ Նիստի ժամանակ բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության վարչության ղեկավար Միխայիլ Լոբովը, Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը։ «Հայաստանում խնդիրներ են առկա պացիենտների անձնական տվյալների պաշտպանության ոլորտում։ Մենք խնդիրներ ենք արձանագրել ինչպես հոգեբուժարաններում, այնպես էլ ՔԿՀ-ներում բժշկական ծառայությունների պատշաճ  հասանելիության հարցում։ Մասնավորապես, հոգեբուժարաններում առկա են դեպքեր, երբ պացիենտները բուժման համար իրազեկված համաձայնություն չեն ներկայացնում և պատշաճ չեն տեղեկացվում իրենց իրավունքների վերաբերյալ։ Քրեակատարողական հիմնարկներում բուժծառայությունների պատշաճ մատուցման հարցում առկա են խնդիրներ՝ սկսած բուժսարքավորումների բացակայությունից վերջացրած շենքային պայմաններով ու անձնական տվյալների պաշտպանության ոլորտի խնդիրներով։ Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն ու բուժծառայությունների անհասանելիությունը հատկապես մարզերում ևս խոչընդոտներ են ստեղծում մարդկանց առողջության պահպանման համար»,- բացման խոսքում նշել է Արման Թաթոյանը: Պաշտպանը ծրագրի շրջանակում կարևորել է նաև բուժաշխատողների դերի բարձրացումը, աշխատանքի արժանապատիվ պայմանների ու սոցիալական երաշխիքների ամրագրումը։ Առցանց քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության, Արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչներ և ծրագրի ֆինանսավորման մեջ աջակցություն ունեցած դեսպանությունների ներկայացուցիչներ ՀՀ-ում։ Մարդու իրավունքների պաշտպանը և Եվրոպայի Խորհրդի գրասենյակը ծրագիրն իրականացնելու են 2020-2022 թվականներին։
16:08 - 22 սեպտեմբերի, 2020
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի հետ` քննարկելով Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղի ունեցող իրադարձությունները |tert.am|

Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի հետ` քննարկելով Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղի ունեցող իրադարձությունները |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությանը: Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են մի շարք տարածաշրջանային հարցեր` հատկապես Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղի ունեցող իրադարձությունները: Զրույցների ընթացքում Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան կողմնակից է բոլոր հարցերը լուծելու երկխոսության ճանապարհով, «որը բխում է բոլոր կողմերի շահերից», և շարունակելու է պաշտպանել իր իրավունքները Միջերկրական ծովում: Հեռախոսազրույցների ընթացքում գնահատվել են նաև Թուրքիա-ԵՄ և Թուրքիա-Գերմանիա երկկողմ հարաբերությունները:
10:43 - 14 օգոստոսի, 2020
ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը մեղմելու համար

 |armenpress.am|

ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը մեղմելու համար |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ, Եվրամիությանը կոչ արել  նախաձեռնությամբ հանդես գալ՝  իրավիճակը մեղմելու համար: Այս մասին պատգամավորը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Սահմանին ստեղծվող պայթունավտանգ իրավիճակը խիստ մտահոգություն է առաջացնում»,-գրել է նա ու հավելել, որ որպես Եվրոպական խորհրդարանում Հայաստան-ԵԽ բարեկամության խմբի նախագահ՝ ինքն անհապաղ գործողություններ է ձեռնարկել՝ կոչ անելով ԵՄ-ին նախաձեռնությամբ հանդես գալ՝ իրավիճակը մեղմելու և հակամարտության խաղաղ լուծման համար: ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը ևս մամուլի հաղորդագրություն է ստացել պատգամավորից, որում մասնավորապես նշված է եղել. «Հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերը փորձում են խախտել Հայաստանի ինքնիշխանությունը` թիրախավորելով խաղաղ բնակչությանը Հայաստանի հյուսիս-արևելյան սահմաններում: Որպես Եվրոպական խորհրդարանում Հայաստան-ԵՄ բարեկամության խմբի նախագահ՝ ես արդեն անհապաղ գործողություններ եմ ձեռնարկել»: Պատգամավորը նկատել է, որ այս անթույլատրելի գործողության մեջ Ադրբեջանի դաշնակիցը Թուրքիան է, որը տվյալ պահին կարծես ձգտում է խնդրի ռազմական լուծման՝ կոնֆլիկտների դեպքում որպես սիրելի մարտավարություն:
22:30 - 17 հուլիսի, 2020
Տրայան Բասեսկուն Եվրախորհրդարանի ղեկավարությանը Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել․ Արման Եղոյան

Տրայան Բասեսկուն Եվրախորհրդարանի ղեկավարությանը Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել․ Արման Եղոյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տրայան Բասեսկուն Եվրախորհրդարանի ղեկավարությանը Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել։ Մոտ մեկ ամիս առաջ Եվրախորհրդարանի պատգամավոր տիկին Մարինա Կալյուրանդը, որը նաև ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Վրաստան ասոցացման և ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդարանական կոմիտեների համանախագահն է, Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցող Տրայան Բասեսկուի և Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ, Արցախին առնչվող վիճահարույց հայտարարությամբ էին հանդես եկել՝ իրենց ձևակերպումներում էականորեն շեղվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից օգտագործվող և Եվրախորհրդարանի կողմից ընդունված ձևակերպումներից։ Դրանից հետո ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում հայկական ողջ պատվիրակությունը հանդես էր եկել պատասխան հայտարարությամբ՝ դրանում մանրամասն ներկայացնելով վերոնշյալ հայտարարությունում տեղ գտած իրավաքաղաքական սխալներն ու մեզ համար անընդունելի ձևակերպումները։ Նույնն արել էինք նաև Եվրախորհրդարանի մեր մյուս բոլոր գործընկերների հետ ակտիվ նամակագրական կապի ընթացքում։ Այսօր տեղեկացանք, որ Տրայան Բասեսկուն Եվրախորհրդարանի ղեկավարությանը Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել։ Իսկ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական վերջին սադրանքների առիթով տիկին Կալյուրանդը հանդես է եկել ևս մեկ հայտարարությամբ, որտեղ, զգուշավոր լավատեսությամբ կարող ենք արձանագրել, որ հաշվի է առել իր նախորդ հայտարարության հետ կապված մեր դիտարկումներն ու մտահոգությունները։ Մասնավորապես Արցախյան հիմնախնդրի կարգավորման երեք հիմնարար սկզբունքներից որևէ մեկին առավելություն չի տրվել, այլ հղում է արվել բոլոր երեքը պարունակող ՄԱԿ-ի կանոնադրությանը և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտին»։
15:31 - 16 հուլիսի, 2020
Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին

Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին

Հայաստանի Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների առնչությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ  նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին: Իր նամակում Արարատ Միրզոյանը նշել է, որ այս գործողությունները Ադրբեջանի անընդունելի ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են եւ լրջորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպես նաեւ ուղղակիորեն հակասում են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում աշխարհի բոլոր անկյուններում ռազմական գործողություններից զերծ մնալու կոչերին: «Ադրբեջանի Զինված ուժերի անընդունելի գործողությունները աջակցություն են ստանում Թուրքիայի ԱԳՆ կողմից, ինչը հավելյալ լարվածություն է ստեղծում եւ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի նամակներում:
16:43 - 13 հուլիսի, 2020
Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

Հուլիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են ԵԽ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի առաջին փուլի ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքները, քննարկվել են երկրորդ փուլի շրջանակներում նախատեսված միջոցառումները: Երկուստեք ընդգծվել է ծրագրի ներդրման կարևորությունը զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, կրթական կարողությունների զարգացման և պաշտպանական գերատեսչության ինստիտուցիոնալ բարեփոխումներին օժանդակության, համագործակցության շարունակականության ապահովման համատեքստում ընդգծվել է ձեռք բերված արդյունքների պահպանման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Նատալյա Վուտովային  2016թ.-ից հաստատված արդյունավետ համագործակցության համար և մաղթել հաջողություն նոր պաշտոնում: Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի գործողությունների 2019-2022 թթ․ ծրագրի շրջանակում և ֆինանսավորվում է Գերմանիայի, Իռլանդիայի, Լիխտենշտեյնի և Շվեդիայի կողմից:
22:35 - 08 հուլիսի, 2020
Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նատալյա Վուտովային՝ Հայաստանում գործունեության համար և հետագա հաջողություններ մաղթել: Բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի դերը և ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը՝ նախագահ Սարգսյանը հատկապես ընդգծել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրերի կարևորությունը և դրանց շրջանակներում Հայաստանի տարբեր ոլորտներին ցուցաբերված աջակցությունը: Նատալյա Վուտովան իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ շարունակելու է մնալ Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը:
20:35 - 08 հուլիսի, 2020