hetq.am: Եվրոպական խորհրդարանի հույն պատգամավորները հանդես են գալիս նախաձեռնություններով, որոնք միտված են Եվրոպական խորհրդարանում՝ ցույց տալու Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան։
Աջ կենտրոնամետ «Նոր ժողովրդավարական ուղի» կուսակցությունից եվրապատգամավոր ընտրված Ստելիոս Կիմպուրոպուլոսը, Եվրոպական խորհրդարանի 24 այլ պատգամավորների հետ միասին, հանդես է եկել նախաձեռնությամբ, որը դատապարտում է հայերի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան։ Նախաձեռնության մասնակիցներն առաջարկում են քննարկման դնել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։
«Ադրբեջանական ագրեսիան և Կովկասում բռնկված հակամարտությունը ցնցել են մեզ և ամոթի զգացում առաջացրել. հատկապես քաղաքացիական բնակչության դեմ կիրառվող բռնությունները և Թուրքիայի սադրիչ միջամտությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կիմպուրոպուլոսը։ «Հակամարտության բռնկման առաջին պահից սկսած, ես ինձ վրա պարտավորություն եմ վերցրել ցույց տալու ադրբեջանական ագրեսիան և խաղաղության վերականգնման համար ընդգծել եվրոպական միջամտության անհրաժեշտությունը»,- հավելել է նա։
Շարունակությունը՝ hetq.am-ում
comment.count (0)