ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ Կոնգրեսի 100 անդամներ Բայդենի վարչակազմին կոչ են անում կանգնել Արցախի եւ Հայաստանի կողքին |armenpress.am|

ԱՄՆ Կոնգրեսի 100 անդամներ Բայդենի վարչակազմին կոչ են անում կանգնել Արցախի եւ Հայաստանի կողքին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Կոնգրեսի հարյուր անդամներ կոչ են անում Ջո Բայդենի վարչակազմին կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի հայ դատի հանձնախումբը։ ԱՄՆ պետքարտուղարին և Պաշտպանության նախարարին հասցեագրված նամակում ընդգծվում է ԼՂ շուրջ ստեղծված ճգնաժամի լրջությունը, որն առաջացել է անցած տարի աշնանը ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով։ Կոնգրեսականները առաջարկվում է շտապ գործողություններ ԱՄՆ-ի կողմից։ Նրանք կոչ են անում Բայդենի վարչակազմին օգնել Արցախի ժողովրդին՝ իր համայնքները վերականգնելու համար, մասնակցել Արցախի ինքնորոշման իրավունքի վրա հիմնված տարածաշրջանային կայուն կարգավորման որոնումներին, ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դերը, որպես այդ հակամարտության կարգավորման օրինական բանակցային կողմ, առանցքային դեր ունենալ հայ գերիների անհապաղ ազատ արձակումն ապահովելու գործում, աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված հայերին, ինչպես նաև Ջո Բայդենին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ 
10:43 - 20 փետրվարի, 2021
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն Արցախի հարցով դիմել է Կոնգրեսի ներկայացուցիչներին
 |1lurer.am|

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն Արցախի հարցով դիմել է Կոնգրեսի ներկայացուցիչներին |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ ներկայացնելով պատերազմից հետո Արցախում առկա հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները: Դեսպանն անդրադարձել է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած վեցշաբաթյա պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամին՝ նշելով, որ տարածաշրջանի տևական խաղաղության հաստատման դժվարին ճանապարհին պահանջվում են նաև Միացյալ Նահանգների թե՛ օրենսդիր և թե՛ գործադիր մարմինների ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը:«Միանգամայն հստակ է, որ Բաքվի ագրեսիան արժեցել է մարդկային հազարավոր կորուստներ, տասնյակ հազարավորները վիրավորվել են: Ադրբեջանական հարձակումների հետևանքով 90 հազար բնիկ հայեր ստիպված են եղել հեռանալ իրենց պատմական հայրենիքից: Առանց չափազանցության, սա այս տարածաշրջանում տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենասարսափելի էթնիկ զտումն է Ադրբեջանի կողմից:   Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է անօրինական պահել հարյուրավոր հայ գերիների՝ կանանց և տղամարդկանց, քաղաքացիական անձանց ու զինվորականների, որոնցից շատերը  կտտանքների են ենթարկվել, խեղվել, նույնիսկ իսլամիստ ահաբեկիչների ոճով գլխատվել են: Տեսանյութերը հրապարակվել են սոցիալական ցանցերում: ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանն ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայերի սպանությունները որակել է ժնևի կոնվենցիայի կոպիտ խախտում և այն անվանել պատերազմական հանցագործություն: Միջազգային նորմերը և Ժնևի կոնվենցիան խախտելուց բացի, ադրբեջանական կողմն անտեսել է նաև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված պահանջի՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը: Հայկական կողմը հաստատել է մոտ 200 անձի գերեվարվելու փաստը, իսկ ադրբեջանական կողմը՝ միայն 57-ի մասին է խոսում՝ ռազմագերիների մեծ մասին ներկայացնելով որպես ահաբեկիչ»,- գրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը: Դեսպանն ընդգծել է, որ այս լայնածավալ պատերազմն աննախադեպ էր, քանի որ Հայաստանն ու Արցախն առճակատվել են Ադրբեջանի, Թուրքիայի ու վարձկանների հավաքական ուժին: Նշվում է, որ այս պատերազմում մարտնչել են Սիրիայից ժամանած հազարավոր ջիհադականներ, որոնց հավաքագրել, վճարել և հակամարտության գոտի է ուղարկել Թուրքիան: Վարձկանների առկայության մասին խոսել են Ֆրանսիան և արևմտյան մի շարք երկրները»,- ընդգծել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը: Նամակում խոսվում է նաև Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարից հետո Ադրբեջանի անխոհեմ, սադրիչ ու թշնամական գործողությունների մասին: Բաքուն հրաժարվում է անհապաղ ու առանց նախապայմանների իրականացնել ռազմագերիների ու պահվող անձանց փոխանակումը՝ հայ գերիներին ներկայացնելով որպես հանցագործներ: ՀՀ դեսպանը նշել է, որ մինչ Արցախի տարածքում գործում է հրադադարի ռեժիմը, Արցախի վերջնական կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ: «Միայն Արցախի հարցի ժողովրդավարական՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված քաղաքական և բանակցային կարգավորումը կարող է տևական խաղաղություն և հաշտություն ապահովել Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- գրել է Վարուժան Ներսեսյանը: Նրա խոսքով՝ այս ամենին հասնելու համար անհրաժեշտություն կա թարմացնելու միջազգային մեխանիզմը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը, որի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը: Իր նամակում ՀՀ դեսպանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը ակտիվ մասնակցություն կունենա այս գործընթացում, և երկրի իշխանություններին հորդորել է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիայի, տեղահանված արցախցիների՝ իրենց բնակավայրեր անվտանգ ու արժանավայել վերադարձն ապահովելու, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված մշակութային ու կրոնական հուշարձանները պաշտպանելու համար: Արցախում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար ՀՀ դեսպանն ԱՄՆ-ին հորդորել է նաև կրճատել ֆինանսական օգնությունն Ադրբեջանին, որը Բաքուն օգտագործում է ռազմական նպատակներով: Բացի այդ, նա Կոնգրեսին հորդորել է ֆինանսական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանությունների նկատմամբ: ՀՀ դեսպանը Միացյալ Նահանգների իշխանություններին շնորհակալություն է հայտնել մարդասիրական աջակցության համար:
14:15 - 18 փետրվարի, 2021
Պենտագոնում հայտարարել են Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի սպառնալիքի մասին |armenpress.am|

Պենտագոնում հայտարարել են Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի սպառնալիքի մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն սպառնալիք Է ներկայացնում ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել Է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը: Նրա ելույթի սղագրությունը հրապարակվել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կայքում: «Ռուսաստանն սկնհայտ սպառնալիք Է ներկայացնում ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների, ներառյալ ԱՄՆ-ի, համար, ռազմական ուժ օգտագործելով իր նպատակներին հասնելու համար»,-նշել են Պենտագոնում: Բացի այդ, նշվում Է, որ ԱՄՆ-ը մտադիր Է առաջ տանել իր շահերը եւ Մոսկվային հարկադրել «պատասխան տալու ոչ խելամիտ եւ ագրեսիվ գործողությունների համար»: «Մենք տեսնում ենք ամբողջ աշխարհում իր ավտորիտար մոտեցումներով անվտանգությունն ու կայունությունը խարխլելու Ռուսաստանի ձգտումը: Մենք դա տեսնում ենք նաեւ Չինաստանի հետ նրա համագործակցության մեջ»,-ընդգծել են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է, որ դաշինքը պատրաստ Է Ռուսաստանի հետ ինչպես առճակատման, այնպես Էլ նրա հետ համագործակցության: Նա նշել Է Մոսկվայի հետ հարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը սպառազինությունների մրցավազքի վերսկսման վտանգի պատճառով: Այդուհանդերձ, Ստոլտենբերգը կարծում Է, որ Մոսկվայի հետ հարկավոր Է երկխսություն վարել ուժի եւ վճռականության դիրքից: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել Էր, որ հենց ՆԱՏՕ-ն Է բացահայտորեն միջամտում երկրի ներքին գործերին՝ քաղաքական եւ տնտեսական զսպման հասնելու նպատակով, օգտագործելով ինչպես պատժամիջոցների մեխանիզմները, այնպես Էլ քաղաքական սադրանքները: Մասնավորապես, նա նշում Է վարկաբեկումը՝ Ռուսաստանի մասին ապատեղեկատվության եւ բացահայտ ֆեյքերի տիրաժավորման ճանապարհով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:26 - 17 փետրվարի, 2021
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է երկրի Արտգործնախարարություն
 |tert.am|

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է երկրի Արտգործնախարարություն |tert.am|

tert.am: Անկարայում ԱՄՆ դեսպան Դեվիդ Սաթերֆիլդը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (Թուրքիայում արգելված և ահաբեկչական հայտարարված կուսակցություն է) անդամների կողմից Թուրքիայի քաղաքացիների սպանության վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարության կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: ԱՄՆ Պետդեպարտամենտը ափսոսանք է հայտնել Իրաքյան Քուրդիստանում Թուրքիայի քաղաքացիների մահվան կապակցությամբ, իր աջակցությունն է հայտնել Թուրքիային։ Եթե հաստատվեն ՔԱԿ-ի ձեռքով թուրք խաղաղ բնակիչների մահվան մասին հաղորդագրությունները, ԱՄՆ-ը ամենախիստ կերպով կդատապարտի այդ գործողությունները, նշել են Պետդեպարտամենտում: Թուրքիայի նախագահ Էրդողանը կտրուկ քննադատել է նման արձագանքը՝ հերթական անգամ ԱՄՆ-ին մեղադրելով ՔԱԿ-ին աջակցելու մեջ։
19:41 - 15 փետրվարի, 2021
Բայդենը մեկնաբանել է Թրամփի իմփիչմենթի գործով Սենատի քվեարկության արդյունքները |tert.am|

Բայդենը մեկնաբանել է Թրամփի իմփիչմենթի գործով Սենատի քվեարկության արդյունքները |tert.am|

tert.am: Կապիտոլիումի գրոհը տխուր էջ է ԱՄՆ պատմության մեջ, իսկ Դոնալդ Թրամփի դեմ մեղադրանքների էությունը կասկածի ենթակա չէ, հայտարարել Է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ մեկնաբանելով Սենատում՝ նախկին նախագահին իմփիչմենթի ենթարկելու հարցով քվեարկությունը, գրում է CNN-ը։ «Թեև վերջնական քվեարկությունը չի հանգեցրել դատապարտման, մեղադրանքների էությունը կասկածի ենթակա չէ», -ասված է Բայդենի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը: Բայդենի խոսքով՝ «նույնիսկ նրանք, ովքեր դեմ էին քննադատությանը, ինչպես, օրինակ, Սենատում փոքրամասնության առաջնորդ Մակքոնելը, կարծում են, որ Դոնալդ Թրամփը մեղավոր է իր պարտքը չկատարելու համար և գործնականում բարոյապես պատասխանատու է Կոնգրեսի շենքում տեղի ունեցած սադրանքի համար»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Սենատն արդարացրել է ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփին նրան իմփիչմենթ հայտարարելու գործի շրջանակում։ Թրամփին իմփիչմենթ հայտարարելու համար անհրաժեշտ էր 100 սենատորից 67-ի կողմ քվեարկությունը: Հօգուտ իմփիչմենթի քվեարկել էր 57, դեմ՝ 43 սենատոր, և ոչ բավարար թվով կողմ ձայների առկայությամբ նախագիծը մերժվել էր:
11:09 - 14 փետրվարի, 2021
Հայաստանի դեսպանն ԱՄՆ կոնգրեսական Վալադաոյի հետ խոսել է Ադրբեջանի կողմից հայ գերիների հայրենադարձման մասին

Հայաստանի դեսպանն ԱՄՆ կոնգրեսական Վալադաոյի հետ խոսել է Ադրբեջանի կողմից հայ գերիների հայրենադարձման մասին

Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի 12-ին հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: Դեսպան Ներսեսյանը շնորհավորել է կոնգրեսականին իր առաքելությունը որպես Ներկայացուցիչների պալատի անդամ վերսկսելու, ինչպես նաև Հայկական հարցերի կոնգրեսական հանձնախմբի համանախագահ ընտրվելու կապակցությամբ: Դեսպանը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիան, նկարագրել պատերազմին հաջորդած մարտահրավերներն ու հումանիտար ճգնաժամը: Այդ համատեքստում Վարուժան Ներսեսյանն ընդգծել է հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցը։ Զրուցակիցները կարևորել են ԼՂ խաղաղ կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
14:44 - 13 փետրվարի, 2021