«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Զատուլինի մուտքը ՀՀ արգելելը հակահայկական քայլ է. «Հայաստան» դաշինք

Զատուլինի մուտքը ՀՀ արգելելը հակահայկական քայլ է. «Հայաստան» դաշինք

ԱԺ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի գործող իշխանությունը շարունակում է Բաքվի ու Անկարայի շահերից բխող հակահայաստանյան ու հակաարցախյան քաղաքականությունը: Պատահական չէ, որ այս իշխանությունների թիրախում են հայտնվում անձինք, ովքեր տարիներ շարունակ քննադատվել են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից և ովքեր իրենց հասարակական, մասնագիտական կամ քաղաքական գործունեության առանցքում ունեցել են և ունեն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահերից բխող մոտեցումներ: Փաշինյանի ու իր թիմի կողմից հայանպաստ գործիչներին թիրախավորելու հերթական օրինակը Լազարյան ակումբի համակարգող, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ պետությունների ինստիտուտի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքի արգելքն է Հայաստան: Ուշագրավ է, որ պարոն Զատուլինի՝ Հայաստանում անցանկալի անձ լինելու և մուտքը արգելելու մասին ներկայացված պարզաբանումը ուղարկվել է ԱԺ արտաքին կապերի վարչության ղեկավարի կողմից։ Իշխանությունների այս քայլը ուղղված է մի կողմից Բաքվի և Անկարայի պահանջների բավարարմանը, մյուս կողմից՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների խաթարմանը: «Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է Հայաստանի գործող իշխանությունների այս հերթական հակահայկական քայլը՝ ամրագրելով, որ վարվող քաղաքականության պայմաններում Հայաստանի ու Արցախի անվտանգային մարտահրավերները միայն աճում են»:
19:07 - 25 հոկտեմբերի, 2022
Ընդդիմադիր խմբակցությունները մասնակցեցին ԱԺ հայտարարությունների ժամին

 |armenpress.am|

Ընդդիմադիր խմբակցությունները մասնակցեցին ԱԺ հայտարարությունների ժամին |armenpress.am|

armenpress.am: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները տևական ժամանակ Ազգային ժողովի նիստերը բոյկոտելուց հետո հոկտեմբերի 25-ին մասնակցեցին ԱԺ հայտարարությունների ժամին. ընդդիմադիր պատգամավորները հանդես եկան ելույթներով՝ հատկապես արտաքին քաղաքականության և անվտանգային ոլորտներում իշխանության գործողությունները քննադատելով: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձավ խաղաղության գործընթացին: Նա իշխանությանը մեղադրեց Արցախի հարցով բանակցությունները ձախողելու, նաև նախընտրական խոստումներից հրաժարվելու մեջ: Թադևոս Ավետիսյանն էլ իշխանությանը մեղադրեց տնտեսական անվտանգության սպառնալիքների նվազեցման և չեզոքացման գործընթացը ձախողելու մեջ: «Իշխանությունն իր վերջում ծրագրում ամրագրել էր, որ մեր տարածաշրջանում տնտեսական ապաշրջափակումը, կոմունիկացիաների բացումը Հայաստանի կայուն տնտեսական զարգացման հիմնապայման պետք է լինեն: Արդեն ամբողջանում է պատկերը, որ այս ծրագրային դրույթը ևս ձախողվում է»,- տեսակետ հայտնեց պատգամավորը: Ըստ նրա՝ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային նոր կոմունիկացիաներից: Պատգամավորը տնտեսական անվտանգության նոր սպառնալիքներ է տեսնում: Ըստ պատգամավորի՝ Հայաստանի արտաքին տնտեսական զարգացման հիմնական առավելություններն ու ավանդական ուղղությունները՝ Ռուսաստան, Իրան, Չինաստան, Հնդկաստան, անտեսվում են, այսպիսով երկիրը կորցնում է բարեկամ և ռազմավարական դաշնակից երկրների հետ տնտեսական կապերի խորացման առկա իրական ներուժը: Ագնեսա Խամոյանն էլ անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին: Նա քննադատեց իշխանություններին Ռուսաստանի Պետդումայի  ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելը՝ նշելով, որ Զատուլինը հայամետ դիրքորոշումներով հանդես եկող գործիչ է:
17:44 - 25 հոկտեմբերի, 2022
Օհանյանը հայտարարում է՝ ապագայում ընդդիմության գործողություններում նորություններ կլինեն


 |armenpress.am|

Օհանյանը հայտարարում է՝ ապագայում ընդդիմության գործողություններում նորություններ կլինեն |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ «Դիմադրության» շարժումը շարունակական է լինելու և ապագայում իրենց գործողությունների մեջ նորություններ կլինեն: Օհանյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ խորհրդարանական ընդդիմությունը, «Դիմադրություն» շարժումը չեն պայքարում իշխանությանը հեռացնելու համար: Օհանյանը, ներկայացնելով, թե  «Դիմադրություն» շարժումն ինչ է իրականացրել, նշեց, որ իրենց աշխատանքն իրականացվում է համադրված և ըստ անհրաժեշտության, եթե հարցերը վերաբերում են իրենց օրակարգին՝ Հայաստանի անվտանգությանը, Արցախին, արտաքին քաղաքականությանը: «Սեպտեմբերի 13-ին, երբ վիճակն օրհասական էր, մենք եղել ենք ԱԺ-ում և փորձել ենք հայտարարություն կատարել  և այլն: Բացի դրանից, մենք աշխատանքն ԱԺ-ից դուրս շարունակում ենք, միգուցե, այս պահին դա տեսանելի չէ: Ինքնաքննադատաբար ասեմ, որ ժողովրդի հետ աշխատանքը, համոզելու գործընթացն, ընդհանուր առմամբ, ամենադժվարն է»,- ասաց Օհանյանը: Նա վստահեցրեց, որ «Դիմադրության» շարժումը շարունակական է լինելու: Շարժման ղեկավարությունը համապատասխան ծրագրային գործունություն է ծավալում, որը կներկայացվի: Օհանյանն ընդգծեց, որ վերջին ժամանակներում ժողովրդի հետ հանդիպումներ են իրականացնում: Ըստ նրա՝ թեև նախորդ շարժման ընթացքում որոշակի հաջողության հասել են, սակայն դա բավարար չի համարում: «Հիմա որոշակի վերլուծություն ենք անում: Ապագայում մեր գործողությունների մեջ կլինեն նորարարություններ»,- նշեց Օհանյանը:    
14:58 - 25 հոկտեմբերի, 2022
Արմեն Գևորգյանը կմասնակցի Ստրասբուրգում կայանալիք նիստին. դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունները

Արմեն Գևորգյանը կմասնակցի Ստրասբուրգում կայանալիք նիստին. դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հոկտեմբերի 18-ին թույլատրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ, որտեղ հոկտեմբերի 24-27 տեղի է ունենալու ԵԽ Տեղական և Տարածքային իշխանությունների կոնգրեսի լիագումար նիստը։ Ինչպես նշում  է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը,  պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդել է թույլատրել Գևորգյանին հոկտեմբերի 22-29-ը բացակայել Հայաստանի Հանրապետությունից։ Մեկ այլ միջնորդությամբ պաշտպանը խնդրել է, որ Գևորգյանին թույլատրեն բացակայել նոյեմբերի 6-10-ը․ այդ ընթացքում Գևորգյանն իր պատգամավորական գործունեության հետ կապված կրկին պետք է գտնվի Ստրասբուրգում։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միացել է Լուսինե Սահակյանի միջնորդություններին, իսկ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը նկատել է, որ Արմեն Գևորգյանի հաճախակի գործուղումները խաթարում են դատարանի աշխատանքը․ նիստերն անընդհատ հետաձգվում են։ Լսելով կողմերին՝ դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունները:
15:06 - 18 հոկտեմբերի, 2022
Անգործությունն ավելի է մոտեցնում աղետը.   Արմեն Գեւորգյան |news.am|

Անգործությունն ավելի է մոտեցնում աղետը. Արմեն Գեւորգյան |news.am|

news.am: Մեզ համար աղետը կարող է տարբեր բնույթ ունենալ՝ սկսած Արցախից հայերի արտաքսումից եւ վերջացրած նրանով, որ Հայաստանի տարածքի մի մասը կարող է հայտնվել այլ երկրների վերհսկողության տակ: Հոկտեմբերի 17-ին քննարկման ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը: Նրա գնահատմամբ՝ միայն քննարկումները եւ անգործությունը ավելի են մոտեցնում աղետը: Նա համախմբման եւ բոլոր ռեսուրսներն օգտագործելու կոչ արեց: Պատգամավորը կարծում է, որ անկախացումից հետո Հայաստանին հաջողվում էր պաշտպանել իր շահերը, իսկ 44-օրյա պատերազմից հետո պատկերը փոխվել է. պատերազմը գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների մեկնարկ տվեց: «Մենք դեռ չենք հայտնվել Արեւմուտքի եւ Ռուսաստանի բախման էպիկենտրոնում, քանի որ խաղացողների կարծիքով իրավիճակը մի փոքր այլ է, բայց մենք այդ ճանապարհին ենք: Դա ունի եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառ: Արցախի բնակչության անվտանգությունն այսօր ապահովում են ռուս խաղաղապահները, Հայաստանում, համենայն դեպս, այս պահին որոշիչ դեր է խաղում Ռուսաստանը։ Սակայն միտում կա փոխելու այդ բալանսը, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհով իրադարձությունների զարգացմամբ, որոնք անվերահսկելի ուղով են գնում: Ոչ մի հիմնարար փաստաթուղթ կամ սկզբունք, որն ընդունվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այսօր այլեւս չի գործում եւ կրում է տեղական բնույթ։  Կարեւորը, որպեսզի մենք արդյունքում մենակ չմնանք, ուստի չի կարելի կորցնել հին դաշնակիցներին՝ առանց նորերին ձեռքբերելու», – նշեց Գեւորգյանը: Նա ասաց, որ ԵԽԽՎ նիստում հնարավոր եղավ եվրոպացի պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել տարածաշրջանի վրա, քանի որ ուշադրության կենտրոնում պետք է լինեն նաև Հայաստանը եւ Ղարաբաղը։  «Ցավոք, Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանքերով փորձ է արվում մոռացության մատնել ղարաբաղյան կարգավորման խնդիրը եւ Ադրբեջանի վերջին ագրեսիան»,- եզրափակեց պատգամավորը։
15:46 - 17 հոկտեմբերի, 2022
Նիկոլի բանաձեւը հետևյալն է՝ ինչ ուզում է թշնամին, տանք, որպեսզի լինի խաղաղություն. Իշխան Սաղաթելյան |news.am|

Նիկոլի բանաձեւը հետևյալն է՝ ինչ ուզում է թշնամին, տանք, որպեսզի լինի խաղաղություն. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Հայաստանի հասարակական էլիտայի և քաղաքական ուժերի խնդիրն է, որ չեն կարողացել հասարակության հետ խոսել այնպես, որ ոտքի հանենք: Այս  մասին «Երկիր մեդիա»-ի տաղավարում պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Իշխանությունն այսօր ասում է՝ ընդդիմության պայաքարը իշխանության գալու համար է, այլ ոչ թե հայրենիքի, մենք ասում ենք՝ մեր գլխավոր նպատակն իշխանության համար չի, բայց իշխանափոխությունն անհրաժեշտ պայման է երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար: Ստացվել է  այնպես, որ բոլոր այն անհատները, ովքեր ունեն կամք, վճռականություն, փորձառություն, պատասխանատվություն երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, իրենք չունեն համապատասխան լծակներ դա անելու համար: Իսկ լծակներ ունեցողները՝ իշխանության գտնվողները, երկիրը հետևողականորեն տանում են կործանման: Այսինքն սա պայքար չէ իշխանության համար, բայց իշխանությունը անհրաժեշտ լծակ է հարցեր լուծելու համար»,- ասաց նա: Սաղաթելյանի խոսքով՝ իշխանությունը ընդդիմության մեղադրում է նրանում, որ նրանք ոչ թե հայրենիքի փրկության համար են պայքարում, այլ՝ «թալանի փրկության»: «Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այն բոլոր անունները, որ հնչեցրել է, հարցադրումներ է արել, ԱԺ-ում, իր «Հայկական ժամանակ»-ում, կոնկրետ անուններ է նշել, թող քաղաքացին տեսնի, թե նրանք որտեղ են, դրանք իմ ու քո կողքի՞ն են, թե՞ Նիկոլի: Այդ մարդիկ, որոնցից հասարակությունը տարիներ շարունակ դժգոհել է, այսօր ընդդիմության կողքին չեն, ես նրանց ցուցակը ունեմ և այդ մասին մի օր պետք է խոսվի»,- ասաց նա:  Սաղաթելյանի խոսքով՝ Փաշինյանը ընտրություններից առաջ քաղաքացիներին խոստացել է խաղաղություն, բայց թե ինչի հաշվին, դա չի ասել: «Նախընտրական շրջանում ասել է, որ պետք է հասնեն արցախյան հակամարտության խաղաղ ու համապարփակ կարգավորմանը՝հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման,  առանց սահմանափակումների իրականացման վրա, Արցախի ժողովուրդը չի կարող գոհատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, Արցախի խնդրի վերջնական կարգավորումը մենք տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման, իրավունքների իրականացման, կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով անջատում հանուն փրկության սկզբունքով: Սա է խոստացել «Քաղաքացիական պայմանագիր»-ը, հետո էլ կառավարության ծրագրով վերահաստատել:  Հիմա ասում է, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Այսինքն դու ժողովրդին խոստացել ես խաղաղություն, ընտրվելուց հետո բերել ես պատերազմ, հետևաբար այս իշխանությունը լեգիտիմ չէ և ժողովրդի կողմից որևէ մանդատ չունի, սա շատ կարևոր արձանագրում է, որ պետք է անենք: Նիկոլը չի կարող խաղաղության օրակարգ առաջ բերել, նա պատերազմի և պարտության խորհրդանիշ է, իր հետ կա երկու տաբերակ, կամ նոր պատերազմ, կամ նոր կապիտուլյացիա, հիմա ամբողջ պրևոբլեմն այն է, որ մենք մեր հասարակությանը պետք է կարողանանք մինչև վերջ սա բացատրել: Իր բանաձևը հետևյալն է՝ ինչ ուզում է թշնամին տանք, որպեսզի լինի խաղաղություն, բայց կյանքը ցույց է տվել, որ ինչ ուզում է, տալիս ենք, շարունակում է ուզել ավելին, բայց խաղաղություն չի լինում»,- ասաց նա՝ նշելով, որ Սյունիքում ճանապարհներ հանձնելով՝ Բերձորն ու Աղավնոն հանձնելուց հետո թշնամին մոտեցավ Ջերմուկին և այասպես շարունակվելու դեպքում նրան կդիմավորենք Երևանի մատույցներում:   Լուսանկարը՝ Ազգային ժողովի կայքից 
09:03 - 17 հոկտեմբերի, 2022
Աղվան Վարդանյանը հայտարարեց՝ ընդդիմությունը լավ չի աշխատել, լայն հանրային աջակցություն չի ապահովել, սակայն չի համակերպվելու


 |armenpress.am|

Աղվան Վարդանյանը հայտարարեց՝ ընդդիմությունը լավ չի աշխատել, լայն հանրային աջակցություն չի ապահովել, սակայն չի համակերպվելու |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ ընդդիմությունն իշխանությանը հեռացնելու պայքարում լավ չի աշխատել, լայն հանրային աջակցություն չի ստացել, բայց չեն հարմարվելու, շարունակելու են պայքարը: Վարդանյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում: Աղվան Վարդանյանը նախ անդրադարձավ իշխանությանը: Նա իշխանությանը, երկրի ղեկավարին մեղադրեց մի շարք հարցերում, այդ թվում երկրում «միակուսակցականություն» ստեղծելու փորձի, պատերազմի, Արցախի հարցում «զիջումների», տարբեր ուժային կառույցների պարգևավճարներ տալու և շատ այլ հարցերում: Ապա հարցրեց, թե ինչո՞ւ երկրի ղեկավարը չի հեռանում: Նա նաև անդրադարձավ իշխանությանը հեռացնելու համար իրենց պայքարին: «Մեղավոր ենք, չենք կարողացել, փորձել ենք, անձնազոհության ենք գնացել, բայց լայն հանրային աջակցություն չենք ապահովել, ուրեմն լավ չենք աշխատել: Հիմա էլ դժվար որոնումների մեջ ենք, վստահ եղեք՝ չենք համակերպվելու, հեռացնելու ենք: Մեղադրեք մեզ, բայց նաև մտածեք, թե դուք ինչ եք արել»,-ասաց Վարդանյանը: Նա վստահեցրեց, որ այդտեղ իշխանության պայքարի հարց չկա, պետության, հայկական ինքնության, արժանապատվության հարց է, իրենց օրակարգն է անվտանգությունը, բանակը, ներքին համախմբումը, հավասարակշռված արժանապատիվ արտաքին քաղաքականությունը: «30 տարի Արցախն ազգային գաղափար էր, հիմա էլ պետք է լինի, նաև պետականությունն ու հայկական ինքնությունը: Մենք շարունակելու ենք, Արցախը, սփյուռքը պետք է շարժվեն»,-նշեց պատգամավորը:
13:24 - 10 հոկտեմբերի, 2022
Իշխանություններն արձանագրեցին ժողովրդավարության հերթական ակնհայտ նահանջը. «Հայաստան» խմբակցություն

Իշխանություններն արձանագրեցին ժողովրդավարության հերթական ակնհայտ նահանջը. «Հայաստան» խմբակցություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.   «Մինչ հանրության ուշադրությունը կենտրոնացած է Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային ծանրագույն վիճակի վրա, իշխանություններն, օգտվելով այդ հանգամանքից, արձանագրեցին ժողովրդավարության հերթական ակնհայտ նահանջը:    Անցնող շաբաթվա ընթացքում սահմանադրական անկախ մարմինների ղեկավար պաշտոններում ընտրվել են օրվա իշխանությունների հետ ուղղակի փոխկապակցված անձինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և Բարձրագույն դատական խորհրդում:    Ժողովրդավարության սկզբունքի հստակ պահանջներից է բխում, որ նման կառույցները պետք է համալրվեն իրապես անկախ, արհեստավարժ ու քաղաքականապես չեզոք թեկնածուներով: Չնայած այս պահանջներին՝ մեկ քաղաքական միավոր առաջադրեց ու ընտրեց հենց նույն քաղաքական միավորի անդամների ձևական ընթացակարգով, նախքան ընտրությունն էլ ապահովելով  անկուսակցականի կարգավիճակը:    Հատկանշական է, որ ԿԸՀ նախագահ է ընտրվել այն անձը, ով օրվա իշխանությունների ներկայացուցիչ է հանդես եկել 2021 թվականի արտահերթ ընտրություններում ԿԸՀ-ում և կուսակցության ակտիվ անդամ է եղել, ինչը ԿԸՀ նախագահի պաշտոնի դեպքում աննախադեպ է:    Միաժամանակ ԲԴԽ նախագահը մի քանի ամիս առաջ ընտրվել էր իշխող կուսակցության ղեկավար պաշտոններից մեկում: Նման քաղաքականության իրացման նպատակն ակնհայտ է. անկախ սահմանադրական մարմինները ծառայեցնել մեկ քաղաքական միավորի շահերին և ամբողջությամբ խաթարել անկախության երաշխիքները:   Խիստ անհանգստացնող է, որ ժողովրդավարության այսպիսի նահանջի փաստերին որևէ կերպ չեն արձագանքել միջազգային կառույցները, որոնք հանդես էին գալիս ժողովրդավարական արժեքների պաշտպանությամբ մեր երկրում»։
12:06 - 10 հոկտեմբերի, 2022
Մեր ժողովուրդը բազմաթիվ հարցեր ունի ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի վարքագծի կապակցությամբ, բայց անընդունելի է «Հավաստի աղբյուրի» անունից իրականացվող հակառուսական մթնոլորտ ձևավորելու քաղաքականությունը․ «Հայաստան» խմբակցություն

Մեր ժողովուրդը բազմաթիվ հարցեր ունի ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի վարքագծի կապակցությամբ, բայց անընդունելի է «Հավաստի աղբյուրի» անունից իրականացվող հակառուսական մթնոլորտ ձևավորելու քաղաքականությունը․ «Հայաստան» խմբակցություն

«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․  «Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի օրվա իշխանությունների հանցավոր անգործությունից ու մուրացկանային քաղաքականությունից, ոտնձգություններ է իրականացնում մեր երկրի նկատմամբ: Օկուպացված են ՀՀ տարածքները, վտանգված է մեր ինքնիշխանությունը և ՀՀ քաղաքացիների կյանքի իրավունքը: Միևնույն ժամանակ արձանագրում ենք «խաղաղության դարաշրջան» խոստացած ու այդ խոստմամբ խաբեությամբ քվե կորզած օրվա իշխանությունների լիակատար ձախողումն արտաքին քաղաքականության, բանակաշինության, պետական կառավարման ոլորտներում: Այս ամենը վկայում է Նիկոլ Փաշինյանի ոչ լեգիտիմության մասին։ Մեզ համար անընդունելի են Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ անկախության հռչակագրին հակասող հայտարարությունները։ Մենք դրական ենք գնահատում Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նիստում վերահաստատված դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, այն է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչում։ Դատապարտում ենք իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականությունը, որը վերջնականապես փլուզում է անվտանգության այն փխրուն համակարգը, որը դեռևս հայկական պետականությանը հնարավորություն է տալիս գոյություն ունենալ: Թաքնվելով «Հավաստի Աղբյուրի» անվան տակ՝ օրվա իշխանությունը նախապատրաստում է հայ ժողովրդին նոր՝ մահացու զիջումների և զուգահեռաբար խրախուսում հակառուսական հիստերիան՝ փորձելով իր ձախողումների մեղավորներ նշանակել: Եվ դա այն դեպքում, երբ Արցախի անվտանգության ու արցախահայության կյանքի իրավունքը ռուսական խաղաղապահներն են ապահովում, իսկ հայ-թուրքական սահմանին ռուսական ռազմաբազա է տեղակայված: Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ կապված մեր ժողովուրդը բազմաթիվ հարցեր ունի Ռուսաստանի Դաշնության ու ՀԱՊԿ-ի վարքագծի կապակցությամբ, բայց այս ամենով հանդերձ անընդունելի է «Հավաստի Աղբյուրի» ու նրա քարոզչագործիքների անունից իրականացվող քաղաքականությունը՝ Հայաստանում հակառուսական մթնոլորտ ձևավորելու և մեր երկիրն աշխարհաքաղաքական սուր հակամարտության թատերաբեմ դարձնելու ուղղությամբ: Հայաստանը Ռուսաստան-Արևմուտք հակադրության մեջ մանրադրամ դարձնելու օրվա իշխանության արկածախնդրային քաղաքականությունը մեր երկրի համար կործանարար հետևանքների կարող է հանգեցնել: Համոզված ենք, որ միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր ռազմավարական-դաշնակցային-բարեկամական հարաբերությունները վերականգնել Ռուսաստանի ու Իրանի հետ, ինչպես նաև վստահելի, կանխատեսելի ու հարգանք վայելող գործընկեր դառնալ Արևմուտքի հետ հարաբերություններում: Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները չեն կարող սակարկման առարկա դառնալ։ ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը ենթակա են պաշտպանության բոլոր միջոցներով։ Մենք կողմ ենք հարևանների հետ համակեցության կանոններ գտնելուն ու հարաբերություններ հաստատելուն, բայց դրանք չպետք է լինեն մեր անվտանգության ու արժանապատվության հաշվին։ Դեմ ենք միջպետական կոմունիկացիաների գործարկումը միջանցքային տրամաբանությամբ իրականացնելուն։ Իրական ու արժանապատիվ խաղաղությունը հնարավոր է ապահովել միայն պետության արդյունավետ ներքին ու արտաքին քաղաքականությամբ, պրոֆեսիոնալ թիմով, բանակի վերականգնմամբ, հանրային լայն համախմբում ու համերաշխություն ապահովելով, Հայաստանի կողմից նոր բանակցողով»: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին armtimes.com կայքը հրապարակել էր «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ հոդված, որտեղ, կայքի ձեւակերպմամբ, ներկայացվում են Ադրբեջանի հինգ հիմնական պահանջները Հայաստանից։ Իսկ հոկտեմբերի 4-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի armtimes.com կայքը հրապարակեց «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերտառությամբ հրապարակում, որտեղ, կայքի ձեւակերպմամբ, ներկայացվում են Ռուսաստանի ցանկություններն ու պահանջները Հայաստանից։
15:00 - 05 հոկտեմբերի, 2022
Զազրելի է խաղաղություն աղերսելով Ադրբեջանից քարտեզ խնդրելը, ընտանեկան թերթով տեղակատվական արտահոսքի կազմակերպումը. «Հայաստան» դաշինք

Զազրելի է խաղաղություն աղերսելով Ադրբեջանից քարտեզ խնդրելը, ընտանեկան թերթով տեղակատվական արտահոսքի կազմակերպումը. «Հայաստան» դաշինք

ԱԺ «Հայաստան» խմբակցության ընդլայնված կազմով նիստը, քննության առնելով Աժ հերթական նիստերին նախորդող զարգացումներն, արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները մեղմացման փոխարեն առավել ուժգնացել են: Այս մասին ասված է Դաշինքի տարածած հաղորդագրության մեջ: Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց աջակցությամբ, շարունակում է հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը, որի վերջին վկայությունը դիրքերում հայ զինծառայողների նկատմամբ իրականացված՝ միջազգային ռազմական հանցագործություն գնահատվող վայրագությունն է, որի իրավաքաղաքական պատասխանը պետք է լինի ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավական մեխանիզմների գործադրումը՝ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Իրականությունը առավել մռայլ է Հայաստանի գործող իշխանությունների անձեռնահաս և ապիկար քաղաքականության պայմաններում: Ակնհայտ է. Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև: Խմբակցությունը վերահաստատեց նախկինում տրված իր գնահատականն առ այն, որ նման պայմաններում Հայաստանի ներկա քաղաքական իշխանություններն անվտանգության հարցերը և դրանց լուծումները օրակարգային դարձնելու փոխարեն շարունակում են հասարակությանը հրամցնել ոչ առաջնային, հաճախ նաև վտանգավոր օրենսդրական և այլ նախաձեռնություններ: Մասնավորապես. 1. Զազրելի է Հայաստանը ներկայացնող անձի կողմից ՄԱԿ-ի ամբիոնից խաղաղություն աղերսելով՝ Ադրբեջանից քարտեզ խնդրելը, իր ընտանեկան թերթով Հայոց պետականության ոչնչացմանն ուղղված ադրբեջանական պահանջների, ինչպես նաև դաշնակիցների վերաբերյալ տեղակատվական արտահոսքի կազմակերպումը, որով զուգահեռաբար ահաբեկում է հանրությանը և փորձում ստեղծել անելանելիության զգացում և քաոս: Սա այն դեպքում, երբ այս վիճակի ստեղծման թիվ մեկ պատասխանատուն ինքն ու իր քաղաքական խմբակն են: Խմբակցությունը որոշեց այս հարցի, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի հայտարարության առնչությամբ հանդես գալ առանձին հրապարակմամբ: 2. Դաշնակիցների վերաբերյալ իրարամերժ և սպառազինություն ձեռք բերելու անկարողության վերաբերյալ վտանգավոր հայտարարություններով, զինված ուժերի թուլացման պատճառ դարձած օրենսդրական և գործադիր նախաձեռնություններով, բանակին ժողովրդային աջակցության մերժման վարքագծով, արտաքին սպառնալիքներին դիմագրավելուն կոչված երկրի ռազմաքաղաքական և ռազմարդյունաբերական համակարգը ակնհայտ անգործունակ դարձնելով, արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար կենսականորեն անհրաժեշտ ներազգային համերաշխությունն ու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը ջարդելով՝ Հայաստանի գործող քաղաքական իշխանությունը կանխամտածված կամ ակամայից օժանդակում է Հայաստանի թշնամիներին և արտաքին աշխարհում նպաստում հակահայ մթնոլորտի ձևավորմանը: 3. Վերը նշված վարքագծին զուգահեռ կեղծ խաղաղասիրական թեզեր հրապարակ նետելով՝ Հայաստանի գործող քաղաքական իշխանությունը չի անդրադառնում հանգամանքին, որ իրական և արժանապատիվ խաղաղությունը ձեռք է բերվում վերոնշյալ համարժեք երաշխիքներով, որոնք ներկայումս պետք է լինեն Հայաստանի իրական օրակարգի հարցեր: Խմբակցությունն, անդրադառնալով Աժ՝ ս.թ. հոկտեմբերի 4-ի հերթական նիստերի օրակարգին, արձանագրում է, որ ԱԺ քաղաքական մեծամասնությունը շարունակում է Հայաստանի իրական օրակարգին անհաղորդ լինել: Ապօրինի կերպով մերժելով խորհրդարանական ընդդիմության առաջադրած նախաձեռնությունները՝ քաղաքական մեծամասնությունը և Աժ ղեկավարությունը իրենց մեծամտությամբ և ոչ ադեկվատ վարքածով ապալեգիտիմացնում են առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմինը: Դեմ լինելով հերթական նիստերի օրակարգային այն հարցերին, որոնք խեղաթյուրում են Հայաստանի իրական օրակարգը, խմբակցությունը հարկ է համարում անդրադառնալ օրկարագում ներառված երեք հարցի: Մասնավորապես, ԱԺ օրակարգում ներառված է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեության ժամկետը 6-ամսով երկարացնելու հարցը: Ինչպես նշել ենք, այս հարցով ԱԺ գործող պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ունակ չէ իրականացնելու արդյունավետ աշխատանք, քանի որ նրանում մեծամասնությունը կազմում են այն նույն իշխանության ներկայացուցիչները, որոնց բացթողումների ու առերևույթ հանցագործությունների արձանագրմամբ պետք է զբաղվի այս քննիչ հանձնաժողովը: Հետևաբար, այն անկախ չէ և չի կարող արձագրել դրական արդյուքներ, ինչի վկայությունն է նախորդ վեց ամիսների ընթացքում հանձնաժողովի գործունեությունը: Ավելին՝ փորձ է արվում և արվելու խեղաթյուրել պարտության իրական պատճառները: Մինչդեռ, «Հայաստան» խմբակցությունը դեռևս ամիսներ առաջ առաջադրել էր 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքներն ուսումնասիրող, իրականում անկախ ինքնավար մարմնի ստեղծման օրինագիծ, որի քննարկումն ու ընդունումը սակայն մերժվեց իշխանության կողմից: «Հայաստան» խմբակցության առաջարկությունը ընդունվելու դեպքում ուսումնասիրության առարկա կլինեին նաև 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգերի բացերն ու թերությունները, որոնց վերացումը հիմք կտար կանխարգելելու Ադրբեջանական նոր և շարունական ագրեսիան և պատերազմական գործողությունները: «Հայաստան» խմբակցությունը, դեմ լինելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, որպես քննիչ հանձնաժողովի ժամկետի երկարացմանը, շարունակելու է հետամուտ լինել իր նախաձեռնության կյանքի կոչմանը: Աժ օրակարգի մեկ այլ հարցով կառավարությունն առաջարկում է ընդունել Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը: Խիստ կարևորելով այս թեման, որպես Հայաստանի երկարաժամկետ զարգացման կարևոր հենասյուն, խմբակցությունը որոշեց այս հարցով կազմակերպել հանրային, մասնագիտական լայն քննարկում՝ առկա մարտահրավերների հատկորոշման և առաջարկվող լուծումների համարժեքության գնահատման առումով: Անդրադառնալով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող օրինագծերին, խմբակցությունը կրկին փաստում է, որ քննարկվող հարցերը վերաբերելի չեն ոլորտում առկա հրատապ խնդիրներին, այդ թվում՝ խորացող աղքատությանը»:
17:42 - 04 հոկտեմբերի, 2022
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը վայր է դնում մանդատը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը վայր է դնում մանդատը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ Մխիթար Զաքարյանի հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վայր է դնում պատգամավորական մանդատը․   «Սիրելի՛ հայրենակիցներ,   Հայաստանն ու Արցախն այսօր լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած։ Արցախի անվտանգությանը, կարգավիճակին ու արցախահայության իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները բոլորիս են հայտնի։ Միաժամանակ, վտանգված է նաև Հայաստանի անվտանգությունը․ թշնամու զինված ուժերը շարունակում են մնալ մեր սուվերեն տարածքում։ Խնդիրները բազմաթիվ են՝ ուժի ուղղակի սպառնալիքից մինչև հումանիտար հարցերի քաղաքականացում։ Սրանք բոլորը հրատապ լուծման կարիք ունեն, բայց դրանք արդյունավետ ու վերջնականապես լուծելու համար մեզնից յուրաքանչյուրը պիտի իր տեղում լինի։   Ես՝ որպես ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, որոշում եմ կայացրել դադարեցնել պատգամավորական գործունեությունս՝ հայրենիքիս առավել արդյունավետ ծառայելու վճռականությամբ։ Միաժամանակ, ուզում եմ հայտնել, որ շարունակելու եմ քաղաքական գործունեությունս «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում՝ անելով հնարավորություններիս սահմաններում առավելագույնը՝ ի նպաստ մեր առաջ ծառացած խնդիրների լուծման։   Հաջողություն եմ մաղթում խորհրդարանում իրենց առաքելությունն իրականացնող բոլոր գործընկերներիս։ Ինչպես արդեն նշեցի՝ իրական արդյունք ունենալու համար մեզնից յուրաքանչյուրը պիտի իր դիրքում լինի և անի այն, ինչ ամենից արդյունավետ է կարողանում անել»։
12:37 - 04 հոկտեմբերի, 2022
Պետք է մարդ գա, որը կմիավորի բոլորին, պատրաստ կլինի հանրային կոնսոլիդացիային․ Ռոբերտ Քոչարյան |news.am|

Պետք է մարդ գա, որը կմիավորի բոլորին, պատրաստ կլինի հանրային կոնսոլիդացիային․ Ռոբերտ Քոչարյան |news.am|

news.am: Եթե խոսք գնա խորհրդարանով նոր վարչապետի ընտրության մասին, պետք է լինի մի թեկնածու, որը ընկալելի է ե՛ւ իրենց, ե՛ւ ընդդիմության համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ ««Մասնակի իշխանափոխություն» տերմինը ես կիրառեցի՝ փորձելով իրականությունն ավելի պարզեցնել։ Ես հասկանում եմ, որ այս խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների մատները կտրես, ինձ համար չեն քվեարկի։ Իշխանափոխությունը կարող է լինել նոր ընտրությունների կամ էլ խորհրդարանի ճանապարհով։ Եթե խոսք գնա խորհրդարանով նոր վարչապետի ընտրության մասին, պետք է լինի մի թեկնածու, որը ընկալելի է ե՛ւ իրենց, ե՛ւ ընդդիմության համար»,- նշեց նա։ Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ուրիշ տարբերակ կարող է լինել հանրային այնպիսի ճնշման դեպքում, որը կպարտադրի մեծամասնությանն ընտրել հանրության կողմից ցանկալի թեկնածու, ինչպես 2018 թվականին էր։«Սա նշանակում է՝ տասնյակ հազարավոր մարդիկ շրջապատում են խորհրդարանի շենքը եւ պարտադրում մեծամասնությանն իրենց թեկնածուին։ Այսօր այդ հնարավորությունն ընդդիմությունը չունի։ Մենք տեսանք, որ դեռ չկա։ Կարող է վաղը լինել, այո՛։ Բոլորս էլ հասկանում ենք՝ ո՛չ ինձ կընտրեն, ո՛չ Իշխան Սաղաթելյանին, ո՛չ էլ ռադիկալ ընդդիմությունից որեւէ մեկին մինչեւ չլինի հանրային ճնշում։ Պետք է մարդ գա, որը կմիավորի բոլորին։ Հանրային կոնսոլիդացիային պատրաստ մարդ պետք է ընտրվի։ Բայց այդ նախաձեռնությունն արդեն պետք է գա քաղաքական մեծամասնությունից, ոչ թե մեզնից, եթե իրենք հասկանում են այս վիճակի բարդության խորությունը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
13:34 - 28 սեպտեմբերի, 2022
ՄԱԿ-ում վարչապետի ելույթը խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր. Ռոբերտ Քոչարյան
 |aysor.am|

ՄԱԿ-ում վարչապետի ելույթը խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր. Ռոբերտ Քոչարյան |aysor.am|

aysor.am: Գտնվում ենք խորը անվտանգային ճգնաժամի մեջ, երբ իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Չեն կարողանում նաև ներգրավվել մեր գործընկեներին՝ պայմանագրերով սահմանված պարտավորությունները կատարելու համար։ Իշխանությունը տարվել է ուտոպիստական խաղաղության դարաշրջան բացելու թեզով և այդ թեզի ներքո ուղղակի անտեսել է անվտանգության բազմաթիվ հարցեր։ Սա հերթական ձախողումն է ընտրած կուրսի», - հայտարարեց Քոչարյանը։ Նա նշեց, որ վերջին իրադարձությունների ներքո Բաքվի և Անկարայի դերը շեշտակի աճել է։ Երկրորդ նախագահի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի վրա ազդելու լծակները ևս նվազել են, չափազանց սահմանափակ են Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի կողմից։ «Այս իրավիճակում անտեսել անվտանգային հարցերը սեփական ուժերի շրջանակներում, ուղղակի հանցավոր անգործություն է։ ՄԱԿ-ում վարչապետի ելույթը խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր։ Իրականում իր բովանդակությամբ սա նշանակում էր, որ այդպիսի սպասելիքներ չկան, «պանիխիդայի» ժամանակ հանգուցյալին ոչ-ոք առողջություն չի ցանկանում, ուղղակի պետք է այդ էջը փակել և բացել նոր էջ՝ այլ հիմքերի վրա հենված», - հայտարարեց Քոչարյանը։
12:42 - 28 սեպտեմբերի, 2022
Չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է․ Քոչարյանը՝ իշխանության շուրջ միավորվելու առաջարկի մասին

Չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է․ Քոչարյանը՝ իշխանության շուրջ միավորվելու առաջարկի մասին

Ռոբերտ Քչարյանը ներկայացրեց, թե ըստ իրեն՝ ինչ քայլեր պետք է արվի հիմա․ «Կան շատ պարզ քայլեր, որոնք օրհասական վիճակում պետությունները անում են․ Առաջինը դա հանրային կոնսուլիդացիան է․ սա ուղղակի անհրաժեշտ պայման է․ առանց սրա ոչինչ չի ստացվելու․ դա աբստրակտ չի լինում, դա լինում է բարձր նպատակների հասնելու համար։ Հիմա ի՞նչ մտքեր են հնչում․ միավորվենք, որ օգնենք ծանր որոշումներ կայացնելու համար․ գիտե՞ք՝ կոնսուլիդացիան իրականցնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, ոչ թե կապիտուլացիայի համար կոնսուլդիցիայի կարիք չկա, հակառակը՝ կապիտուլացիայի համար պետք է դեկոնսուլիդացիա։ Այս պարզ ճշմարտությունները իրար խառնել․ ուղղակի չեմ հասկանում՝ դա գիտակցաբար է արվում, թե ուղղակի նպատակասլված։ Կապիտուլացիան դեգրադացիա է առաջացնում, նաև անզորության զգացում․ սա է միգուցե պետք այն մարդկանց, որոնք կոչ են անում կոնսիդուլացվել, հանրային կոնսիդուլացիա կապիտուլացիայի համար»։  «Հնչում է նաև թեզ՝ միավորվենք իշխանության շուրջ։ Մոտավորապես ես ասացի նաև՝ ինչու է սա ինձ համար անհասկանալի, բայց փորձեմ պարզաբանել ավելի խորը։ Խնդիրը լուծելու համար առաջին հերթին պետք է ախտորոշես այդ խնդրի պրոբլեմը և չեզոքացնես այն։ Հիմա մեզ ասում են՝ միավորվենք պրոբլեմի շուրջ։ Մեր նպատակն ի՞նչն է՝ փրկել Հայաստա՞նը, թե՞ փրկել Հայաստանի պրոբլեմը։ Եվ սա բացարձակ ճշմարտությունը է ոչ միայն բժշկության մեջ․ կա ուռուցք, հեռացրեք»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ ոթե ուզում եք հանրային կոնսոլիդացիա, այն պետք է ունենալ բարձր, դժվար հասանելի, ժողովրդից կամք պահանջող նպատակների համար։ Այս կոնտեքստում, Քոչարյանի խոսքով, իշխանափոխությունը իմպերատիվ պահանջ է։ «Իշխանափոխությունը խորհրդարանական երկրում կարող է լինել ամբողջական, կարող է լինել մասնակի։ Օրինակ՝ եթե խորհրդարանը ընտրում է մեկ այլ վարչապետ, իրականում դա մասնակի իշխանափոխություն է, քանի որ վերահսկիչ փաթեթը մնւմ է այդ քաղաքական թիմի մոտ։ Եվ սա այն հարցն է, որ քննարկվելիք թեմա կարող է լինել քաղաքական դաշտում։ Մի բան ակնհայտ է․ մենք չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է, այդ միջավայրը մենք պետք է փոխենք»,- ընդգծեց նա։ Քոչարյանի խոսքով՝ երկրորդը պետք է լրջորեն զբաղվել բանակով։ «Վերջին իրադարձությունների հետ կապված կասեմ հետևյալը․ ինձ համար հասկանալի չէ, այն կորչուստների հարաբերակցցությունը, որը մենք ունեցանք։ Այդպիսի հարաբերակցություն չպետք է ունայինք, եթե զինվորը պաշտպանված լիներ։ Ասում ենք՝ փող ունենք․ ինչու մենք չենք կառուցել այնպիսի բնագիծ, որը լուրջ զսպող հանգամանք կլիներ հակառակորդի համար։ Ինձ համար ավելի քան երկու անգամ, երեք անգամ մեծ կորուստներ ունենալ պաշտպանության մեջ, նշանակում է մեկ բան․ որևէ դաս չենք քաղել 44-օրյա պատերազմից։ Երկու տարի անց ինչու չունենք հարվածային անօդաչու սարքեր․ և մի հավատացեք, որ հնարավոր չէ զենք գնել, մենք զենք գնում էինք և՛ ՌԴ-ից, և՛ Չինաստանից, և՛ Եվրոպայից և այլ տեղերից․ սա խնդիր չի»,- նշեց երկրորդ նախագահը։  Երրորդ քայլը, որը պետք է արվի, ըստ Քոչարյանի՝ անվտանգային ճարտարապետության վերագնահատումն է։ «Պետք է սթափ գնահատենք՝ ինչ գործոնները կամ ինչ պետույթունները կարող են ազդել Ադրբեջանի և Թուրքիայի վրա։ Եվ պետք է գնահատենք, որ այդ ազդեցության լծակները ՌԴ-ի կողմից և ՀԱՊԿ-ի կողմից շեշտակի նվազել են։ Ակնհայտ է, որ ՌԴ-ն անում է ամեն հնարավորը և անելու է ամեն հնարավորը, որ բախում չլինի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, բայց դրանք լինելու են քաղաքական, դիվանագիտական քայլեր։ Այսօր ՌԴ-ն ունի դաշնակցային հարաբերություններ նաև Ադրբեջանի հետ և մտածել, որ ՌԴ-ն կարող է ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ, ուղղակի անհեթեթություն է։ Այդ տեսանկյունից բավականին լավ միջավայր է ստեղծվել հակառուսական տրամադրությունները զարգացնելու համար Հայաստանում»,- նշեց Քոչարյանը։  Ռոբերտ Քոչարյանը հարց հնչեցրեց, թե բացի Հայաստանից էլ որ երկրի համար է կարևոր Սյունիքը։ Քոչարյանի խոսքով՝ Իրանի համար է կարևոր Սյունիքը։ Նրա կարծքով՝ երկու տարվա մեջ պետք է առնվազն երկու զորավարժություն իրականացնեինք Իրանի հետ հենց Սյունիքում, պայմանագրային բազա պետք է լիներ Իրանի հետ, և այդ ամենը զսպող հանգամանք կլիներ Ադրբեջանի համար։ Քոչարյանը նշեց, որ  նման կարգի խոսակցություն Իրանի հետ եղել է 2021թվականի մայիս ամսին, սակայն հայկական կողմը սառեցրել է, առաջարկն էլ, ինչպես Քոչարյանը նշեց, մերը չի եղել։  «Ես կարծում եմ՝ մենք պետք է վճռական քայլերի գնանք՝ գիտակցելով, որ այո, գուցե պետք է համոզել ՌԴ-ին, խոսքը չի գնում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, դա կլիներ ևս մեկ հիմարություն․ ՀԱՊԿ-ի շրջանակներում կան պայմանագրեր, որոնք շատ կարևոր են զենք-զինամթերք գնելու համար։ Ուղղակի համալրել նոր կոմպոնենտներով անվտանգային համակարգը․ ես համոզված եմ, որ դա հնարավոր է բացատրել դա ՌԴ-ին, միգուցե նաև եռակողմի մի նոր ֆորմատ ձևավորել, քանի որ շահերը համընկնում է, և ՌԴ-ն ջերմացնում է հարաբերությունները Իրանի հետ; Համոզված եմ, որ հնարավոր է պայմանավորվել, բացատրել նաև ԱՄՆ-ի հետ, դուր կգա՞ նրանց, առաջարկու՞մ են այլընտրանք, թե՞ ոչ»,- ասաց Քոչարյանը։ 
12:11 - 28 սեպտեմբերի, 2022
Գնանք տեսնենք՝ ինչպե՞ս է հանձնում Հայաստանը, մաս կազմե՞նք Հայաստանի հանձնելուն․ Սեյրան Օհանյանը՝ իշխանության հետ երկխոսելու առաջարկի մասին
 |tert.am|

Գնանք տեսնենք՝ ինչպե՞ս է հանձնում Հայաստանը, մաս կազմե՞նք Հայաստանի հանձնելուն․ Սեյրան Օհանյանը՝ իշխանության հետ երկխոսելու առաջարկի մասին |tert.am|

tert.am: Ես չեմ ուզում մեկնաբանել առաջին նախագահի ասածը, բայց փաստ է այն, որ ՀՀ-ն գտնվում է կապիտուլյացիոն վիճակում ու Հայաստանը այս վիճակում հենց այնպես չի հայտնվել։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Այս իրավիճակից դուրս գալու առաջին պայմանը այս իշխանություններին փոխելն է, պետք է գան մարդիկ, ովքեր կարող են արտաքին քաղաքականություն վարել, մեր բանակցողը այժմ մշտական ճնշման ներքո է գտնվում։ Ես գիտեմ, որ հայ ժողովուրդը ունակ է իշխանության բերել մարդկանց, ովքեր ունեն ամուր բռունցք այս անելանելի վիճակից դուրս գալու»,- նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։ Հարցին՝ ում է տեսնում որպես Փաշինյանին փոխարինող, Օհանյանն ասաց, որ չի ցանկանում կանգ առնել անձերի վրա։ Անդրադառնալով Լևոն Տեր –Պետրոսյանի այն առաջարկին, որ ընդդիմությունը ստեղծված իրավիճակում պետք է իշխանության հետ երկխոսի և համատեղ լուծումներ գտնի, Օհանյանը ասաց․«Մենք գնանք ի՞նչ բանակցենք, գնանք կանգնենք իր կողքին ու տեսնենք ինչպե՞ս է հանձնում Հայաստանը, մաս կազմե՞նք Հայաստանի հանձնելուն»։ Առավել մանրամասն՝ tert.am-ում
12:44 - 27 սեպտեմբերի, 2022