Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Հայ-եգիպտական համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում էական առաջընթաց է գրանցվել․ Վահագն Խաչատուրյան

Հայ-եգիպտական համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում էական առաջընթաց է գրանցվել․ Վահագն Խաչատուրյան

Հայ և եգիպտացի ժողովուրդների բարեկամությունը գալիս է դադերի խորքից, ինչն էլ իր հերթին շարունակում է ամրապնդվել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության ավելի քան 30-ամյա կայուն հարաբերություններով։ Մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վագահն Խաչատուրյանը։ Հայաստանի նախագահը մեծ պատիվ է համարում հյուրընկալել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն։ Վագահն Խաչատուրյանն այս այցը համարում է պատմական։ «Արդյունավետ եմ գնահատում իմ գործընկերոջ՝ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ ունեցած բանակցությունները, որոնց ընթացքում քննարկեցինք մեր երկու պետությունների միջև այս տարիների ընթացքում ձևավորված համագործակցության լայն շրջանակը, այսօրեական ծրագրերը և երկկողմ հարաբերությունների զարգացման հետագա անելիքները։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այսօր Հայաստանը և Եգիպտոսը արդյունավետ համագործակցում են քաղաքական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, զբոսաշրջային և այլ բնագավառներում։ Արդյունավետ համագործակցություն է ձևավորվել նաև մի շարք բազմակողմ հարթակներում։ Իհարկե, երկկողմ առևտրաշրջանառության ծավալները դեռ գոհացուցիչ չեն, սակայն վստահ եմ, որ քաղաքական լայն օրակարգը, ինչպես նաև երկու երկրների ղեկավարությունների գործադրվելիք համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում փոխշահավետ համագործակցության օրակարգն էլ ավելի կխորացվի և մենք արդյունքներ կգրանցենք նաև թե՛ առևտրատնտեսական փոխանակման, թե՛ մի շարք այլ բնագավառներում»,- ընդգծեց Խաչատուրյանը։ Հայաստանի նախագահը արձանագրեց, որ անցած տարիների ընթացքում համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում էական առաջընթաց է գրանցվել։ «Ավելին՝ նշմարվում են համագործակցության նոր հեռանկարներ։ Մեր երկրների միջև ստորագրվել են համագործակցության հինգ տասնյակից ավելի փաստաթղթեր։ Այցի շրջանակներում նաև ստորագրվեցին շատ այլ փաստաթղթեր, որոնք սկիզբ կդնեն նոր հետաքրքիր նախաձեռնությունների։ Դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը։ Հայաստանի քաղաքացիների համար Եգիպտոսը տարիներ շարունակ հանդիսանում է հանգստի ամենանախընտրելի ուղղություններից մեկը, և տարեցտարի մեր զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճում է։ Հայաստանի կողմից Եգիպտոսի քաղաքացիների մուտքի արտոնագրի վերջերս իրականացրած դյուրացումից հետո, ակնկալում ենք նաև Եգիպտոսի քաղաքացիների մեծ հոսք Հայաստան, ինչը մեծապես կնպաստի հայ-եգիպտական բարեկամական կապերի ամրապնդմանը և երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչելիությանը»,- նշեց Խաչատուրյանը։ Հայաստանի նախագահը տեղեկացրեց, որ Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսիի հետ անդրադարձել են նաև անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերին։ «Քննարկեցինք նաև տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատատելուն ուղղված Հայաստանի ջանքերը»,- ավելացրեց նախագահը։ Վահագն Խաչատուրյանը նաև առանձացրեց հայ-եգիպտական հարաբերություններում եգիպտահայ համայնքի առանձնահատուկ դերը, որը դարեր շարունակ իր նպաստն է բերում ինչպես Եգիպտոսի զարգացմանը, այնպես էլ երկկողմ կապերի ամրապնդմանը։ «Այս առնչությամբ հատուկ շնորհակալություն պետք է հայտնեմ այն հոգատարության համար, որը պետական մակարդակով վայելել և վայելում են Եգիպտոսում ապրող մեր հայրենակիցները։ Հայ ժողովուրդը երբեք չի մոռանում եգիպտացի ժողովրդի կողմից ցեղասպանությունից փրկվածներին ցուցաբերած գրկաբաց ընդունելությունն ու օժանդակությունը։ Լիահույս եմ, որ բազմաթիվ մարտահրավերներով լի ներկայիս ժամանակաշրջանում հայ-եգիպտական բարեկամությունը կլինի այն գործոններից մեկը, որի շնորհիվ մեր երկրները կկարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները և վստահորեն քայլել դեպի լուսավոր ապագա»,- եզրափակեց նախագահը։
13:17 - 29 հունվարի, 2023
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եգիպտոսի նախագահի դիմավորման արարողությունը |armenpress.am|

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եգիպտոսի նախագահի դիմավորման արարողությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի դիմավորման պաշտոնական արարողությունը։  Նախագահ Վահագն Խաչատուրյանը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց։ Երկու նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունները և ընդունել են պատվո պահակախմբի քայլերթը: Հանրապետության նախագահի նստավայրում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի և Եգիպտոսի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
11:40 - 29 հունվարի, 2023
Բանակի օրվա առթիվ «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ

Բանակի օրվա առթիվ «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ

Բանակի օրվա առթիվ Եռաբլուր են այցելել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլք: Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Նրանք այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Լուսանկարը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի «ՀՀ վարչապետը ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին»,- նշված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։   Գլխավոր լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի
10:27 - 28 հունվարի, 2023
Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

ՀՀ նախագահի հրամանագրով Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Այս մասին նշվում է ՀՀ նախագահի հրամանագրում, որը ստորագրվել է այսօր։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Գարեգին Պողոսյանին նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»,- ասվում է հրամանագրում։ 2020 թվականի հոկտեմբերի 22-ին Հայաստանի նախագահը հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար գնդապետ Գարեգին Պողոսյանին պարգևատրել է Հայրենիքի շքանշանով՝ շնորհելով Հայաստանի ազգային հերոս կոչումը։ Նշենք, որ նախագահի հրամանագրով այսօր պաշտոնից ազատվել է Վահրամ Գրիգորյանը՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը։  Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Դեպքի առիթով պաշտոնանկություններ են եղել նաև ՊՆ-ում։
16:58 - 19 հունվարի, 2023
ՀՀ նախագահը ցավակցել է ողբերգական հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ընտանիքներին

ՀՀ նախագահը ցավակցել է ողբերգական հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ընտանիքներին

 Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է ողբերգական հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ընտանիքներին: Այս մասին տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից: «Սիրելի հայրենակիցներ,Սրտի մեծ ցավով տեղեկացա Պաշտպանության նախարարության N զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհի մասին, որի զոհ է դարձել 15 զինծառայող, կան վիրավորներ:Ցավակցություններս եմ հղում և վշտակցում մահացած զինծառայողների ծնողներին ու հարազատներին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին է, և ուժային կառույցներում ու քաղաքացիական ենթակառուցվածքներում անվիճարկելիորեն և խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության բոլոր կանոններն՝ այսօրինակ պատահարներն ի սպառ բացառելու համար:Մեկ անգամ ևս խորին ցավակցություններս եմ հայտնում մահացածների հարազատներին և կիսում ծանր կորստյան վիշտը»,-նշված է ցավակցական հաղորդագրության մեջ:
13:21 - 19 հունվարի, 2023
 ՀՀ նախագահի հրամանագրով Վահրամ Գրիգորյանն ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

ՀՀ նախագահի հրամանագրով Վահրամ Գրիգորյանն ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

ՀՀ նախագահի հրամանագրով Վահրամ Գրիգորյանն ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահական կայքից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Վահրամ Գրիգորյանին ազատել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։ Գրիգորյանն այս պաշտոնին նշանակվել էր 2021թ․ օգոստոսի 9-ին։ Հիշեցնենք, որ հունվարի 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։  Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ պաշտոնանկությունը կապված է այս դեպքի հետ։ Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի / 14․09․2021
10:38 - 19 հունվարի, 2023
ՀՀ նախագահը ողջունել է Էստոնիայի ԱԳՆ-ի հայտարարությունները Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ

ՀՀ նախագահը ողջունել է Էստոնիայի ԱԳՆ-ի հայտարարությունները Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ

Էստոնիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Էստոնիայի Արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեինսալուի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Էստոնիայի ԱԳՆ հայտարարությունները Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել խնդրո առարկայի վերաբերյալ Էստոնիայի հստակ դիրքորոշման համար: «Նախարար Ռեինսալուն իր հերթին շեշտել է, որ Էստոնիան խորապես հետաքրքրված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ: Ուրմաս Ռեինսալուն ընդգծել է նաև, որ Էստոնիան լիովին սատարում է սահմանի երկայնքով ԵՄ տևական դիտորդական առաքելության տեղակայման որոշումը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես հայ-էստոնական համագործակցությունն առավել խթանելուն, այնպես էլ ԵՄ Արևելյան գործընկերության հարթակն արդյունավետ օգտագործելու խնդիրներին: Անդրադառնալով Հարավային Կովկասում ներկայիս իրավիճակին ու հիմնախնդիրներին, Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը միանշանակ որդեգրել է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու, հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման մոտեցումը: Արձագանքելով Հայաստանի նախագահին Էստոնիայի ԱԳ նախարարն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել հնարավոր բոլոր ջանքերը ներդնել տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ կարգավորմանն աջակցելու ուղղությամբ: Նախարարը նաև ողջունել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման վերաբերյալ հայկական կողմի պատրաստակամությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
13:57 - 18 հունվարի, 2023
Էստոնիայի խորհրդարանի նախագահը պարզաբանել է, թե ինչու է պատերազմից հետո այցելել գրավյալ Շուշի

Էստոնիայի խորհրդարանի նախագահը պարզաբանել է, թե ինչու է պատերազմից հետո այցելել գրավյալ Շուշի

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Էստոնիայի խորհրդարան՝ Ռիյգիկոգու և հանդիպում ունեցել խորհրդարանի նախագահ Յուրի Ռատասի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է տարածաշրջանային առկա զարգացումներին և հիմնախնդիրներին, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վտանգներին։ «Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Ռատասն անթույլատրելի է որակել հումանիտար աղետի սպառնալիքը և շեշտել, որ Լաչինի մարդասիրական միջանցքը և ընդհանրապես որևէ հումանիտար միջանցք չի կարող շրջափակված մնալ և վտանգել հազարավոր մարդկանց կյանքն ու առողջությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ռիյգիկոգուի նախագահը, ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի, անդրադարձել է նաև Շուշի կատարած իր այցելությանը և նշել, որ նպատակ է ունեցել զուտ տեղում ծանոթանալ ընդհանուր իրավիճակին: Նա նշել է՝ Էստոնիան իր հնարավորությունների սահմաններում պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օրակարգին։ Հիշեցնենք, որ Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Յուրի Ռատասը Շուշի է այցելել 2022թ․ մայիսի 24-ին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էստոնիայի խորհրդարանի խոսնակին ներկայացվել էին «քաղաքի պաատմությունը, Շուշիում իրականացվող վերականգնողական աշխատանքները»։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում Էստոնիայի դեսպանի հետ 2022թ․ հուլիսի 8-ին ունեցած հանդիպմանը ծայրահեղ մտահոգիչ էր որակել Ռատասի այցը Շուշի։ ՀՀ նախագահի լրատվության բաժնից նաև հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-էստոնական համագործակցության ներուժի և հնարավորությունների կյանքի կոչմանը թվայնացման, բարձր տեխնոլոգիաների ու սահմանային անվտանգության համակարգերի ներդրման ոլորտներում։ Վահագն Խաչատուրյանը և Յուրի Ռատասն առանձնահատուկ կարևորել են երկու երկրների խորհրդարանների փոխգործակցությունն ու խորհրդարանական դիվանագիտության զարգացումը»,- 
16:37 - 17 հունվարի, 2023
Հայաստանը հույս ունի, որ ռուսական կողմը միջոցներ կկիրառի Լաչինի միջանցքը վերաբացելու համար. ՀՀ նախագահ   |armenpress.am|

Հայաստանը հույս ունի, որ ռուսական կողմը միջոցներ կկիրառի Լաչինի միջանցքը վերաբացելու համար. ՀՀ նախագահ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ ռուսական կողմը չի ուզում ուժ կիրառել Լաչինի միջանցքի վերաբացման հարցում, այլ բանակցությունների միջոցով է փորձում հարցը կարգավորել: Ըստ էության՝ Հայաստանը հիմա ՌԴ կողմի նկատմամբ պահանջ ունի: Ադրբեջանի նկատմամբ ևս ունի, բայց Ադրբեջանն, ինչպես միշտ, արհամարհում է ու չի արձագանքում, բայց Հայաստանը հույս ունի, որ ռուսական կողմը կարձագանքի և ինչ-որ կերպ միջոցներ կկիրառի, որ կարողանա այդ միջանցքն ապահովել: Այս մասին ՀՀ նախագահը հայտարարել է հունվարի 16-ին, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում: «Խաղաղապահները 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակում հենց այդ ժամանակից սկսեցին իրենց աշխատանքը: Նրանք պետք է ապահովեին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության ուղիղ կապը: 90 կմ է այդ կապը, և այդտեղ երկու պատասխանատու կա՝ ռուսական խաղաղապահները, որոնք պետք է անվտանգություն ապահովեն, և Ադրբեջանը, որը պետք է խոչընդոտներ չստեղծի: Տվյալ դեպքում Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում՝ արհեստական խոչընդոտ է ստեղծել, և դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը փակ է Լաչինի միջանցքը»,-շեշտել է Խաչատուրյանը: Նա հիշեցրել է, որ միջանցքով ամեն օր 300-ից 400 մեքենա է անցել՝ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության համար ապահովելով կենսականորեն անհրաժեշտ ամեն ինչ, իսկ շրջափակումից հետո ընդամենը 400 մեքենա է այդ միջանցքով անցել՝ հումանիտար նպատակով:   «Այսօր այնտեղ կարևոր սննդամթերքը կտրոններով է տրվում. ուղղակի խանութներում վաճառելու բան չկա: Պետությունն իր ռեզերվներից է տալիս: Շատ դպրոցներ, մանկապարտեզներ պարզապես փակ են, քսան օր առաջ հոսանքն անջատվեց. հոսանքի մատակարարումը Հայաստանից է իրականացվում: Այդտեղ վթար է եղել, չեն թողնում, որ վերականգնվի»,- իրավիճակը ներկայացրել է նա: Նախագահի խոսքով՝ մինչ միջանցքի փակումը ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները հստակ կատարել են. մի քանի դեպք է եղել երկու տարվա ընթացքում, որոնք արագ լուծվել են: Նա հիշեցրել է, որ նախորդ տարի ադրբեջանցիները գազն են անջատել, բայց խաղաղապահների միջնորդությամբ արագ վերականգնվել է մատակարարումը: «Մինչ դեկտեմբերի 12-ը միջանցքը հստակ աշխատում էր, իսկ հիմա, ես հասկանում եմ, որ ռուսական կողմը չի ուզում ուժ կիրառել, նրանք բանակցությունների միջոցով են փորձում հարցը կարգավորել: Ըստ էության՝ մենք հիմա նրանց նկատմամբ պահանջ ունենք: Ադրբեջանի նկատմամբ ևս ունենք, բայց Ադրբեջանն, ինչպես միշտ, արհամարհում է ու չի արձագանքում, բայց մենք հույս ունենք, որ ռուսական կողմը կարձագանքի և ինչ-որ կերպ միջոցներ կկիրառի, որ կարողանա այդ միջանցքն ապահովել»,- նշել է նա ու տեղեկացրել, որ երկու օր անց Եվրախորհրդարանում քննարկում կլինի միջանցքի վերաբերյալ:
09:22 - 17 հունվարի, 2023
Հայաստանը միշտ կարևորություն է տալիս Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը. Վահագն Խաչատուրյան

Հայաստանը միշտ կարևորություն է տալիս Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն Էստոնիայի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Մեծարգո՛ պարոն նախագահ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ այսօր հյուրընկալվել Էստոնիայի Հանրապետությունում: Խորին շնորհակալություն եմ հայտնում նախագահ Կարիսին՝ հրավերի և ջերմ հյուրընկալության համար: Երախտապարտ եմ նաև անկեղծ ու բարեկամական մթնոլորտում մտքերի փոխանակման, կարևոր հարցերի շուրջ քննարկումների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում մեր համագործակցության հետագա խորացման շուրջ փոխըմբռնման համար: Անցյալ տարին առանձնահատուկ էր հայ-էստոնական հարաբերությունների համար. լրացավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը: Իմ անձնական հիշողություններում 30 տարի առաջ տեղի ունեցածը մեծ տպավորություն է թողել և ինչպես նշեցի մեր հանդիպման ժամանակ մերձբալթյան երկրները, այդ թվում նաև Էստոնիան և Հայաստանը եղել են առաջամարտիկները Խորհրդային Միության տարիներին իրենց անկախության ձեռքբերման ճանապարհին:Այն ժամանակ ևս ոչ ֆորմալ հարաբերություններ կային և դրանից հետո երբ անկախացանք մեր այդ հարաբերությունները ֆորմալ բնույթ կրեցին և ունեցան իրենց տրամաբանական զարգացումը: Մեր երկրների միջև բարձրաստիճան այցերը վկայում են դարերի խորքից եկող ամուր կապերի և նույնական արժեհամակարգի վրա խարսխված մեր հարաբերությունների շարունակականության, ինչպես նաև երկկողմ համագործակցությունն առավել ընդլայնելու վճռականության մասին։ Հայաստանը միշտ կարևորություն է տալիս Էստոնիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, որի համար առկա են բոլոր նախադրյալները: Այսօր ես և նախագահ Կարիսն ունեցանք բավական հագեցած քննարկումներ: Մենք փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկեցինք հայ-էստոնական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարներն, ինչպես նաև երկկողմ բարեկամական հարաբերություններին առնչվող օրակարգային հարցերի լայն շրջանակ: Վերահաստատեցինք միջպետական հարաբերությունները խորացնելու մեր երկուստեք պատրաստակամությունը: Քննարկեցինք նաև տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը: Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին և դրա շրջանակներում իրականացվող ծրագրերին: Բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջև առկա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում, ինչպես նաև Էստոնիայի աջակցությունն այդ հարաբերությունների զարգացմանը, որի համար մենք շնորհակալ ենք: Ավարտելով խոսքս, հարգարժա՛ն պարոն նախագահ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում հայկական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար և վերահաստատում իմ պատրաստակամությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, շարունակել ջանքերը Հայաստանի և Էստոնիայի միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Վստահ եմ, որ քննարկված հարցերն իրենց արդյունքները կունենան՝ նոր որակ և բովանդակություն հաղորդելով հայ-էստոնական հարաբերություններին»:
19:27 - 16 հունվարի, 2023
ՀՀ նախագահը էստոնացի գործընկերոջը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման ու դրա հետևանքների վերաբերյալ մանրամասները

ՀՀ նախագահը էստոնացի գործընկերոջը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման ու դրա հետևանքների վերաբերյալ մանրամասները

Էստոնիայի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշխատանքային այցով այդ երկիր ժամանած Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը, ողջունելով նախագահ Վահան Խաչատուրյանին, նշել է, որ իր համար շատ սպասված էր այս հանդիպումը, քանի որ հայ-էստոնական հարաբերություններն ունեն լավագույն ավանդույթներ և զարգացման մեծ ներուժ։ Էստոնիայի նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ Էստոնիայում կա թեկուզ փոքր, բայց շատ ակտիվ հայկական համայնք։ Ալար Կարիսն առանձնահատուկ շեշտել է, որ հայերն Էստոնիայի օրինակելի ու օրինապահ քաղաքացիներ են: «Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար և ընդգծել նման բարձր մակարդակի հանդիպման կարևորությունը։ «Ներկայում Հայաստանը գտնվում է բավականին բարդ իրավիճակում, այնուամենայնիվ, ես սիրով ընդունել եմ Ձեր հրավերն այցելել Էստոնիա, քանի որ կարծում եմ, որ մեր երկկողմ հարաբերություններում նախագահական այցերի շուրջ 20-ամյա ընդմիջումը որևէ կերպ չի համապատասխանում երկու երկրների ու ժողովուրդների ջերմ բարեկամական հարաբերությունների ոգուն: Կարծում եմ՝ մենք այն երկրները չենք, որ նման «ճոխություն» կարող ենք մեզ թույլ տալ, և այդ բացթողումը պետք է հնարավորինս ակտիվ կերպով լրացնել և սերտացնել մեր կապերը»,- նշել է նախագահ Խաչատուրյանը: Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն էստոնացի պաշտոնակցին է ներկայացրել հայ-ադրբեջանական և տարածաշրջանային հիմնախնդիրները, Լաչինի հումանիտար միջանցքի շրջափակման և դրա հետևանքների վերաբերյալ մանրամասները։ Այս համատեքստում Վահագն Խաչատուրյանը գոհունակություն է հայտնել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Էստոնիայի հստակ դիրքորոշման համար։ Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը վստահեցրել է, որ Էստոնիան՝ որպես առանձին երկիր և որպես ԵՄ անդամ, փորձում է հնարավորինս անկողմնակալ միջնորդական ջանքեր ներդնել՝ Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-էստոնական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, նախանշվել փոխգործակցության հեռանկարային ուղղությունները՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, թվայնացման, կիբերանվտանգության, սահմանային անվտանգության համակարգերի ներդրման ոլորտները»,- նշվում է նախագահականի հաղորդագրության մեջ։ Հավելենք, որ Էստոնիայում գործում է խորհրդարանական կառավարման համակարգ։   Լուսանկարները՝ ՀՀ նախագահի աշխատակազմի
16:35 - 16 հունվարի, 2023
Վահագն Խաչատուրյանն Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վահագն Խաչատուրյանն Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Մերձբալթյան երկրներում Հայաստանի դեսպան Հովհաննես Իգիթյանը և Հայ առաքելական եկեղեցու Մերձբալթյան երկրների թեմի առաջնորդ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը։Նախագահ Խաչատուրյանը ողջունելով ներկաներին՝ կարևորել է Էստոնիայի և Մերձբալթյան երկրների հետ բազմաշերտ հարաբերությունները սերտացնելու Հայաստանի պատրաստակամությունը: Այս համատեքստում նախագահն ընդգծել է բարձր մակարդակի շփումների ակտիվացումն ինչպես Արևելյան գործընկերության, այնպես էլ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։Հանրապետության նախագահն անդրադարձել է հայաստանյան և տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին, նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական կողմի ագրեսիային, ինչպես նաև Լաչինի միջանցքի շրջափակմանը, տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղության, հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման վերաբերյալ Հայաստանի որդեգրած սկզբունքներին։Մերձբալթյան երկրների թեմի առաջնորդ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը ողջունելով նախագահին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և ընդգծել հայկական համայնքների համար նման մակարդակի այցելությունների և շփումների կարևորությունը։Հանդիպման ընթացքում անմիջական մթնոլորտում համայնքի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին հղել են իրենց հուզող հարցերը, բարձրացրել որոշ խնդիրներ: Քննարկում է ծավալվել նաև Հայաստանի, Սփյուռքի, հայկական համայնքների և կառույցների միջև արդյունավետ ու սերտ փոխգործակցության զարգացման առարկայական հնարավորությունների և առկա ներուժի լիարժեք իրացման շուրջ
10:33 - 16 հունվարի, 2023
Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցեր

Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին, մանրամասն քննարկել Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցերը, մտքեր փոխանակել խնդրի հանգուցալուծման շուրջ: ՀՀ նախագահը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի քայլերը, վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը կատարել եռակողմ հայտարարություններից բխող բոլոր պարտավորությունները՝ նույնն ակնկալելով ադրբեջանական կողմից: Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն, իր լիակատար աջակցությունն արտահայտելով խաղաղ գործընթացի, նշել է, որ Գերմանիան պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ստեղված իրավիճակի կարգավորման և խաղաղության հաստատման ուղղությամբ:
17:01 - 13 հունվարի, 2023