Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

17 կուսակցությունների ուզածն, ըստ էության, ընդամենը քաղաքական պրոցեսների վրա ազդելու լծակներ ունենալն է․ Սոս Ավետիսյան

17 կուսակցությունների ուզածն, ըստ էության, ընդամենը քաղաքական պրոցեսների վրա ազդելու լծակներ ունենալն է․ Սոս Ավետիսյան

Հայաստանում իշխանությունը պետք է ձեւավորվի ընտրությունների միջոցով․ մենք եկել ենք ընտրություններով, եւ այսօրվա կառավարության ու իշխող մեծամասնության մնալու կամ հեռանալու հարցը նույնպես պետք է որոշվի այդկերպ։ Այս համոզմանն է խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը, որը վստահ է՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ լինելու են․ «Ես հասկանում եմ մեր հայրենակիցների ցավը, բայց այդ ցավին եւ ցասմանը խառնված է նաեւ կեղծ քաղաքական օրակարգերի պատեհապաշտություն, բայց կարծում եմ ներքաղաքական իրավիճակի կայունացման տարբերակն ընտրությունների անցկացումն է։ Ես կարծում եմ, որ այստեղ է այն սովորական կոնսեսուսը, որը բոլորով ենք ընդունում։  Ինչու եմ ես սա ասում, որովհետեւ դժվար է միայն հանրության տեսակետը կշռելը, բայց  խնդիրը նաեւ առաջարկի մասով է․ ի վերջո քաղաքական ուժերը պետք է կարողանան ապագայի տեսլական ներկայացնել։ Ստեղծված իրավիճակում պետք է ամբողջապես վերանայենք մեր տնտեսությունը, քաղաքականությունը, կրթությունը, ռազմաարդյունաբերությունը, դիվանագիտությունը, ամեն բան։ Դրա համար անհրաժեշտ են ընտրությունները»,- Infocom-ի հետ զրույցում ասաց պատգամավորն՝ ընգծելով, որ ստեղծված նոր իրավիճակում ընտրությունների անհնարժեշտության մասին խոսել է նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ «ժողովրդի կամարտահայտություն» տերմինն օգտագործելով։ Վերջինիս կարծիքով՝ ընտրական գործընթացը հնարավոր կլինի պատշաճ անցկացնել միայն Ընտրական օրենսգրքի ու Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությամբ․ վերջինի լրացումներն ու փոփոխություններն, ի դեպ, նախօրեին ամբողջությամբ ընդունվեցին խորհրդարանում։ Այս պահին խորհրդարանը Կուսակցությունների մասին օրենքն է վերջնականցնում, կլինի նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխություն եւ թերեւս ընտրությունները հստակ միայն այդ տարբերակով հնարավոր կլինի անել փոփոխություն։ Ինչ վերաբերում է փողոցում բողոքի ակցիաներ անցկացնող 17 կուսակցություններին, որ ներկայանում են որպես Հայրենիքի փրկության շարժում, Ավետիսյանի խոսքով՝ հենց նրանք են ապակայունացնում իրավիճակը․ «Այդ 17 կոչվածը՝ կուսակցությունների, մարդ-կուսակցությունների կամ խմբերի ասածը հետեւյալն է․ եկեք պահպանեք խորհրդարանը, մենք բերենք մեր մարդու, նա կայունացնի իրավիճակը, այսինքն՝ մոտավորապես այսպես են ձեւակերպում՝ «այդ ժամանակ մենք էլ ոչինչ չենք անի»։ Կայունացնելը դա է, որովհետեւ հիմա իրենք են ապակայունացնում, հետո կտեսնենք՝ մեկ տարի հետո ինչ կլինի, ընտրություններ կանենք, կանցնի, կգնա։ Իրականում, սակայն, խորհրդարանական երկրում, (ընդ որում՝ այդ համակարգին անցնելու ընտրությունը մերը չի եղել, չնայած վատ համակարգ չէ), չի կարող դա տեղի ունենալ, որպես կանոն՝ այդ առաջարկն ավելի շատ կարող է բնորոշ լինել նախագահական կամ կիսանախագահական համակարգին»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս պահին դա հնարավոր չի համարում, որովհետեւ այդ դեպքում ինչպե՞ս է աշխատելու այդ կառավարությունը, այդ կառավարության կայացրած որոշման համար ԱԺ-ն պատասխանատվություն կրելո՞ւ է, թե՞ ոչ․ «Ես որեւէ ընդհանրություն չունեմ այդ մարդկանց կամ այդ մարդկանց առաջարկած թեկնածուի հետ, ո՞րն է սկզբունքը, ինչո՞ւ պետք է մեր օրենքը ընդունվի կամ չընդունվի, որովհետեւ ի՞նչ։ Ես ունեմ կանխավարկած, որ դա բերելու է ընտրությունների կեղծման, որովհետեւ այդ կուսակցություններն ունեն ընտրությունների կեղծման ահռելի փորձ։ Իրենց ուզածն, ըստ էության, ընդամենն այն է, որ քաղաքական պրոցեսների վրա ազդելու լծակներ ունենան»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ իրենք ունեն ընդհանուր պատասխանատվություն, եւ չեն կարող իրենց ուսերից թոթափել դա այս կամ այն փոխատեղմամբ․ դա, ըստ Ավետիսյանի, անազնիվ կլինի։ Անդրադառնալով ընդդիմադիր մյուս կուսակցության՝ Լուսավոր Հայաստանի՝ Էդմոնին Մարուքյանին վարչապետի թեկնածու առաջադրելու հայտարարության՝ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչն արձագանքեց, որ երբ անձը խորհրդարանում փոքրամասնական կուսակցության ներկայացուցիչ է, չի կարող լինել վարչապետ․ «Այդպես չի լինում։ Ի վերջո խնդիրն այն է, թե մենք ինչքան ենք կապված ներքաղաքական դիվիդենտների հետ։ Ինչ վերաբերում է չեզոք թեկնածուներին՝ նախ Հայաստանում ահավոր դժվար է գտնել չեզոք մարդ, բայց նորից բախվում ենք նույն հարցին՝ չեզոք ո՞ւմ են ներկայացնելու, այսինքն՝ չեզոք մարդկա՞նց են ներկայացնելու, քաղաքական դիրքորոշում ունեցո՞ղ մարդկանց են ներկայացնելու, ա՞յլ դիրքորոշում ունեցող մարդկանց են ներկայացնելու, մենք ո՞նց ենք պատասխանատու լինելու չեզոք մարդու որոշումների համար․ սրանք բոլորն ավելի ապակայունացնող սցենարներ են, որովհետեւ դրանք գնում են ինստիտուցիոնալ ապակայունացման»։  Ավետիսյանի կարծիքով՝ այս պահին ճիշտ տարբերակը ռեֆորների, արցախահայության խնդիրները լուծելու շուրջ քայլերի համատեղումն է։ Ըստ նրա՝ քաղաքական կուսակցությունները զուգահեռաբար պետք է ձեւավորվեն, ներկայացնեն իրենց հայտը, նշեն ապագայի իրենց հեռանկարը, որպեսզի քաղաքացին ըստ իրավիճակի կարողանա ընտրություն կատարել։ Իսկ թե իշխող քաղաքական թիմն ինչ է արել 2,5 տարվա ընթացքում՝ մասնավորապես ընտրական օրենսդրության բարեփոխման առումով, Ավետիսյանը մեկնաբանեց, որ թե՛ Ընտրական օրենսգիրքը, թե՛ Կուսակցությունների մասին օրենքը ֆունդատամենտալ աշխատանքներ են, եւ որ դրանց վերաբերյալ բավական ծավալուն աշխատանք է կատարել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը․ «Որպես կանոն՝ երաշխիքները լինում են, որ ԸՕ-ն եւ Կուսակցությունների մասին օրենքը փոփոխվեն դանդաղ, որպեսզի քաղաքական դաշտի խաղացողները կարողանան դրան պատրաստվել, բայց ստացված իրավիճակում պարզ է, որ դրան պետք է արագություն հաղորդվի․ այդպես էլ անում ենք։ Ես կարծում եմ, որ ներկայիս իշխանությունը որեւէ առիթ չի թողել՝ կասկածելու ընտրությունների ազնվության վրա։ Խոշոր ՏԻՄ ընտրություններում մենք պարտություն ենք կրել, ինչը նորմալ է։ Այս առումով ես ինչ-որ մտահոգություն չունեմ, բայց կարծում եմ, որ Ընտրական օրենսգրքի փիլիսոփայությունը այնպիսին պետք է լինի, որ մարդիկ կուսակցություններ ընտրեն։ Մեր հասարակությունում կուսակցություն բառը բավականին վարկաբեկված է, որովհետեւ երբ կուսակցությունները տարիներ շարունակ կեղծում են ընտրությունները, ստեղծվում, փլուզվում, քանդվում, դառնում են ավտոկրատիկ, եւ իրենք ավտորկրատիկ են սարքում երկիրը, ու կուսակցության նկատմամբ հավատը կորչում է»։ Սոս Ավետիսյանի համոզմամբ՝ որպեսզի ամեն դեպքում ունենանք ծրագրային քաղաքականություն, հարկավոր է, որ հասարակության այն մյուս խմբերը, որոնք այս պահին չեն երեւում, օրինակ՝ մասնագիտական խմբերը, կարողանան ձեւավորել քաղաքական թիմեր եւ մասնակցել այդ ընտրություններին՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կոնկրետ առաջարկներով։  Անդրադառնալով նոյեմբերի 10-ի՝ Հայաստանի վարչապետի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությանը եւ գործող կառավարության ընդդիմախոսների այն պնդումներին, թե հնարավոր է դրա որոշ կետեր փոխել՝ ի շահ Հայաստանի, պատգամավորն իրատեսական չի համարում․ «Այն, որ մենք անհաշտ ենք այս հայտարարության հետ, հաստատ է, ես կարծում եմ, որ նույնիսկ հայտարարության համահեղինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է անհաշտ, բայց իրավիճակն այսպիսին է։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա դա քաղաքական կուսակցությունների ծրագրերի տեսլականը պետք է լինի։ Պետք է կարողանալ ավելի շահեկան դիրքերի բերել մեր արտաքին քաղաքականությունը, պաշտպանական քաղաքականությունը եւ մնացածը։ Միայն այդ կերպ հնարավոր կլինի իրապես ազդեցություն ունենալ հետագա զարգացումների վրա»,- ասաց մեր զրուցակիցը։ Ավետիսյանը չի կարծքում, թե Մինսկի խմբի ձեւաչափը, որպես արցախյան հակամարտության լուծման հարցով բանակցությունների հարթակ՝ քանդված է։ Ըստ նրա՝ լուրջ մարտահրավեր է նետված, եւ, ըստ էության, պետք է աշխատել, որպեսզի ՄԽ համանախագահները մասնակից լինեն բանակցություններին, հետագա քննարկումներին։ Պատգամավորը առաջմահերթ քննարկման առարկա է դիտարկում հատկապես ԼՂ կարգավիճի հարցը, ապա նաեւ, փախստականների եւ այլն։  Թե ինչու հստակ չդրվեց Արցախի ճանաչման կամ Հայաստանին միացման հարցը, երբ մինչեւ պատերազմը՝ այս քայլերը չանելու հիմնավորումը ռազմական գործողությունների սպառնալիքն էր, Ավետիսյանը պատասխանեց, որ խորհրդարանը, որպես կանոն, առաջնորդվել է ԱԳՆ-ի առաջարկներով․ «Որովհետեւ նույնիսկ պատերազմի ժամանակ կար բանակցային ճանապարհ, եւ նաեւ դրանից հետո։ Այդ պարագայում պետք է զգուշավոր լինել։ Նույն տրամաբանությամբ ինչո՞ւ 1994 թվականից հետո չճանաչեցին Արցախը, կամ ինչո՞ւ չմիավորվեցին, ինչո՞ւ չգնացին ազգերի ինքնորոշման սկզբունքով, ինչո՞ւ Ապրիլյան պատերազմի ժամանակ չեղավ ճանաչում։ Սա անընդհատ կարելի է հետ ու առաջ անել, բայց մենք միշտ առաջնորդվել ենք մեր երկրի եւ արցախահայության շահերով։ Ես չեմ կարող մեկնաբանել թե ինչ կլիներ, բայց կարող եմ ասել, որ մենք Արցախի ճանաչմանը կամ միացմանը դեմ չենք, բայց թե ինչ հետեւանքների դա կբերեր եւ թե ինչ քայլեր կհետեւեին դրան, չեմ կարող ենթադրություններ անել»,- եզրափակեց Սոս Ավետիսյանը։ Ասպրամ Փարսադանյան
18:03 - 30 դեկտեմբերի, 2020
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵՄ դեսպանին

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵՄ դեսպանին

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 29-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Ինչպես տեղեկացրին նշված հանձնաժողովից, հանդիպման մասնակիցները քննարկել են համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները, Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակն ու զարգացումները և COVID-19 համավարակի հետևանքով սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու հնարավորությունները: «ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արագ արձագանքման մեխանիզմի միջոցով ներկայումս իրականացվում են բազմաբնույթ ծրագրեր՝ միտված Արցախից տեղահանված ընտանիքներին աջակցությանը: Դեսպան Վիկտորինը վերստին հաստատեց ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ Այս համատեքստում դեսպանը հայտնել է ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը 9 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ հատկացնելու, ինչպես նաև COVID-19 համավարակի դեմ պայքարին աջակցելու համար Հայաստանին հավելյալ 24 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու կարևորության մասին։ Կողմերը գոհունակությամբ արձանագրել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ԵՄ անդամ 27 պետությունների կողմից վավերացման գործընթացի ավարտը։ Հատուկ շեշտվել է ԵՄ ֆինանսավորմամբ «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» թվինինգ ծրագրի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:44 - 29 դեկտեմբերի, 2020
1000 դրամները բարձրացվեցին՝ ըստ աշխատավարձի չափի․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը |armtimes.com|

1000 դրամները բարձրացվեցին՝ ըստ աշխատավարձի չափի․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով բարձրացվեցին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվող վճարումների դրույքաչափերը:  Նախագիծն ընդունվեց միաձայն` 89 կողմ ձայներով: Օրենքի փոփոխությամբ փոխվեցին հավաքագրվող դրոշմանիշային վճարների դրույքաչափերը․ այն կախված կլինի աշխատավարձի չափից։  Նախագծով՝ մինչեւ 100 հազար դրամ հաշվարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարը կլինի 1500 դրամ, 100 հազար 1 դրամից մինչեւ 200 հազար դրամի դեպքում՝ 3000 դրամ, 200 հազար 1 դրամից մինչեւ 500 հազար դրամի դեպքում՝ 5500 դրամ, 500 հազար 1 դրամից մինչեւ մինչև 1 միլիոն դրամի դեպքում՝ 8500 դրամ, 1 միլիոն 1 դրամ եւ ավելի գումարի դեպքում 15 հազար դրամ։ Անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները մինչեւ 1 միլիոն 200 հազար հարկման բազայի դեպքում կվճարեն տարեկան 18 հազար դրամ, 1 միլիոն 200 հազար 1 դրամից մինչեւ 2 միլիոն 400 հազար հակման բազայի դեպքում՝ 36 հազար դրամ, 2 միլիոն 400 հազար 1 դրամից մինչեւ 6 միլիոն հարկման բազայի դեպքում՝ 66 հազար դրամ, 6 միլիոն 1 դրամից մինչեւ 12 միլիոն հարկման բազայի դեպքում՝ 102 հազար դրամ, 12 միլիոն 1 դրամից ավելի հարկման բազայի դեպքում՝ 180 հազար դրամ:
18:11 - 29 դեկտեմբերի, 2020
Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվող ապրանքների դեպքում հարկ չի գանձվի. օրինագիծն ընդունվեց |armenpress.am|

Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվող ապրանքների դեպքում հարկ չի գանձվի. օրինագիծն ընդունվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի  ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում էր վերացնել Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվող ապրանքների դեպքում առկա հարկային բոլոր վճարումները: «Երբ քաղաքացին որևէ բարեգործական ապրանք է նվիրաբերում Հայաստանի Հանրապետությանը, ինքն ազատվում է մաքսավճարներից և հարկային այլ վճարներից, բացառությամբ մեկ վճարի, որն այս նախագծով էլ փորձում ենք ազատել: Խոսքը` պետական տուրքի մասին է, որը սահմանում է, որ տվյալ դեպքում յուրաքանչյուր տոննայի համար 1000 դրամ կվճարվի, մյուս տոննաժների համար` 0.3 գործակցով: Այս արտոնությամբ մենք վերացնում ենք բոլոր տեսակի վճարները»,- օրենքի նախագծի ներկայացման ընթացքում ասել էր Գաբրիելյանը: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրենքի նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 80 «կողմ» ձայնով:
16:52 - 29 դեկտեմբերի, 2020
Հակածխախոտային օրենքի 3 դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվեց |armenpress.am|

Հակածխախոտային օրենքի 3 դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագծով սահմանված երեք դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2022 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 86 «կողմ» ձայնով: «Այս պահին որոշել ենք 1 տարով հետաձգել այն դրույթները, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Այդ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը որոշել ենք հետաձգել մեկ տարով, որ առաջինը՝ բիզնեսի վրա բացասական ազդեցությունը մեղմվի, քանի որ հիմա գտնվում ենք այլ իրավիճակում, քան գտնվում էինք օրենքն ընդունելու պահին, և երկրորդ՝ որպեսզի այս ընթացքում ժամանակ ունենանք նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացնել ազդեցության գնահատական»,- նախագծի քննարկման ընթացքում նշել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: Ընդունված օրենքով ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում հունվարի 1-ից պետք է արգելվեր: Հաջորդ դրույթը վերաբերում էր ծխախոտային արտադրատեսակների դրանց փոխարինիչների մակնշման պահանջներին: Դրույթներից մեկն էլ վերաբերում էր տուփերի ցուցադրությունը: Դրանով մասնավորապես սահմանվում էր, որ արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը: Այս երեք դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվեց օրինագծի ընդունմամբ: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրենքի նախածգում փոփոխություններ չէին կատարվել:
16:43 - 29 դեկտեմբերի, 2020
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ արտահերթ նիստում՝ 1 դեմ և 99 կողմ ձայներով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթը:  Փաթեթով նախատեսվում են էական փոփոխություններ, ազատականացում և հեշտացում կուսակցությունների գրանցման և ստեղծման հետ կապված: Փոփոխությունների կարևոր ուղղությունը կուսակցությունների ֆինանսական թափանցիկության ավելացումն է: Առաջին ընթերցմամբ  ընդունումից հետո նախագծում փոփոխություններ են կատարվել: Կուսակցությունների հիմնադրման գործընթացը պարզեցվել է: Փոփոխություն է կատարվել նաև կուսակցությունների հանրային ֆինանսավորման բանաձևում: Դանիելյանը ներկայացրեց, որ կուսակցությունների հանրային ֆինանսավորման ընդհանուր ծավալի 60 տոկոսը երաշխավորված է բոլոր այն կուսակցությունների համար, որոնք օրենքի պահանջի համաձայն կներկայացնեն համապատասխան հաշվետվություն:
15:12 - 29 դեկտեմբերի, 2020
Մակունցը վերահաստատեց՝ իրենց քաղաքական թիմից որևէ մեկը կառչած չէ պաշտոնից |armenpress.am|

Մակունցը վերահաստատեց՝ իրենց քաղաքական թիմից որևէ մեկը կառչած չէ պաշտոնից |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ Փաշինյանի հրաժարականը պահանջողներն ու արտահերթ ընտրությունների հնարավորությանը չանդրադարձողները պարզապես փորձ են անում շրջացնել քաղաքացու՝ իշխանություն ձևավորելու հնարավորությունը:  Մակունցը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Տպավորությունն այնպիսին է, որ այն անձանց կողմից, ովքեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և որևէ կերպ չեն անդրադառանում արտահերթ ընտրությունների հնարավորությանը, փորձ է կատարվում պարզապես շրջանցել քաղաքացու ընտրության, իշխանություն ձևավորելու հնարավորությունը: Մեր քաղաքական թիմը վերահաստատում է այն դիրքորոշումը, որ մեզանից որևէ մեկը կառչած չէ պաշտոնից, աթոռից, բայց անչափ կարևոր է, որ այն մեխանիզմը, որով ՀՀ քաղաքացին հնարավորություն ունի ձևավորելու նոր իշխանություն, այդ հնարավորությունը ունենա»,- ասաց Մակունցը: Խմբակցության ղեկավարը միևնույն ժամանակ նշեց, որ ցանկացած կարծիք ունեցող մարդ, բնականաբար, ձևավորում է իշխանություն իր քվեի միջոցով, և որևէ մեկը որևէ կերպ տարանջատում չի մտցնում: Բայց քաղաքացիների համալիր մոտեցումը, դիքորորոշումը չափելու համար նա կարևորեց ընտրությունների անցկացումը:
15:06 - 29 դեկտեմբերի, 2020
Մենք հիմա չունենք այն օրակարգը, որով պետք է հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ.Գևորգ Գորգիսյան |pastinfo.am|

Մենք հիմա չունենք այն օրակարգը, որով պետք է հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ.Գևորգ Գորգիսյան |pastinfo.am|

pastinfo.am: Փաշինյանը հայտարարել էր, որ ուզում է հանդիպում, քանի որ մեր օրակարգում չունենք հիմա արտահերթ ընտրությունների գնալու որոշում, մենք պահանջել ենք նրանից հրաժարական, որի դեպքում կձևավորենք նոր կառավարություն՝ միայն պրոֆեսիոսիանելների կազմով,երկիրը կկայունացնենք, նոր կգնանք ընտրությունների: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նրա խոսքով՝ այսօր, երբ կառավարությունը նույնիսկ ԱԺ մտնելիս պատգամավորների անվտանգությունը չի կարողանում ապահովել, անհեթեթ է խոսել ընտրությունների մասին: «Այն քաոտիկ վիճակը, որը կա, վտանգավոր է երկրի, պետականության համար:Այն, ինչ երեկ տեսանք ԱԺ-ում, կարող ենք տեսնել ամեն գյուղում, ամեն համայնքում և անվերահսկելի կլինի»,-ասաց Գորգիսյանը: Պատասխանելով այն հարցին՝ կհանդիպեն արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ՝ պատգամավորը պատասխանեց. «Մենք հիմա չունենք այն օրակարգը, որով պետք է հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ»: Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ եթե Փաշինյանը առաջարկի քննարկել իր հրաժարականի և իշխանությւնը անցնցում փոխանցելու հարցը, ապա կհանդիպեն:
13:37 - 29 դեկտեմբերի, 2020
Օրենքը պետք է խիստ պահանջներ դնի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող կազմակերպությունների նկատմամբ. Բաբաջանյան |1lurer.am|

Օրենքը պետք է խիստ պահանջներ դնի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող կազմակերպությունների նկատմամբ. Բաբաջանյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դեմ կքվեարկի «Կուսակցութունների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Խորհրդարանում իր ելույթի ժամանակ պատգամավորը նշեց, որ նախագիծն իր որոշ հարցերին հստակ լուծում չի նախատեսում: «Օրենքը պետք է շատ խիստ պահանջներ դնի քաղաքական կուսակցության անվան տակ հանդես եկող և ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող կազմակերպությունների նկատմամբ: Կարծում եմ՝ Հայաստանի 30 տարվա քաղաքական դաշտն այս հարցի պատասխանը չի գտել»,- նշեց Բաբաջանյանը: Պատգամավորը հիշեցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոստումը, որ «Կուսակցությունների մասին» օրենքը պետք է հիմնավոր կերպով վերջ դնի բիզնեսի և քաղաքականության սերտաճմանը՝ նշելով, որ չի տեսել նախորդ տարիներին այդ հանձնառության իրագործումը: «Շատ կարևոր է, որ մենք կարողանանք ոչ միայն օրենքի մակարդակում, այլև ավանդույթի ուժով այդ ամենն իրագործված տեսնել մեր կյանքում: Եվ միայն դրանից հետո իրապես խոսենք կայացած կուսակցական համակարգի մասին և այդ համակարգով իսկապես որակյալ ընտրություններ և որակյալ խորհրդարան ունենալու հեռանկարների մասին»,- նշեց Բաբաջանյանը:
13:20 - 29 դեկտեմբերի, 2020