Բենյամին Նեթանյահու

Բենյամին Նեթանյահուն Իսրայելի վարչապետն է եղել 1996-1999թթ և 2009-2021թվականներին։ 

1982 թվականին Բենյամին Նեթանյահուն նշանակվել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան քաղաքական բաժնի պետ։ 1982 թվականին Բենյամին Նեթանյահուն դարձել է ԱՄՆ-ում Իսրայելի փոխդեսպան։ Այնուհետեւ 1984 թվականից մինչեւ 1988 թվականը եղել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան։ Իսրայել վերադառնալուց հետո 1988 թվականին Նեթանյահուն ընտրվել է Քնեսեթի (Իսրայելի Ազգային Ժողով) պատգամավոր՝ Լիկուդ կուսակցություից։ Ապա դարձել է Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 1993 թվականին Բենյամին Նեթանյահուն ընտրվել է Լիկուդ կուսակցության ղեկավար եւ գլխավորել Քնեսեթի (Իսրայելի Ազգային Ժողով) ընդդիմությունը։

Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ
 |azatutyun.am|

Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը Իսրայելում է, նա երեկ հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Այսօր իսրայելական i24NEWS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հաջիևը հայտարարել է, որ Իսրայելում դեսպանություն հիմնելով երկու երկրների համագործակցությունը նոր մակարդակի է բարձրացել։ Հաջիևը բարձր է գնահատել Իսրայելի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը՝ Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում։ «Մեր համագործակցությունը Իսրայելի հետ, մասնավորապես իսրայելական պաշտպանական տեխնիկան վճռորոշ և կարևոր դերակատարություն են ունենում հակամարտությունում, և մենք երախտապարտ ենք Իսրայելին և Իսրայելի ժողովրդին», - նշել է Հաջիևը։ i24NEWS- ի կայքում տեղադրված հոդվածում նշվում է, որ Հաջիևի այս խոսքերը փաստորեն հաստատում են ենթադրությունները, որ հուլիսին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի այցն Ադրբեջան, բացի Ադրբեջանի հարևան երկրի՝ Իրանի վերաբերյալ քննարկումներից, ներառել է նաև ռազմական համաձայնագրեր։ Իրանի հետ հարաբերություններին անդրադառնալով, Հաջիևը նշել է, որ «Կարևոր է հարևան երկրների հետ ամուր կապեր և համագործակցություն հաստատել, և որ Իսրայելի հետ դիվանագիտական բարեկամությունը չի նշանակում բացառել Իրանի հետ բարեկամությունը»։ Այնուամենայնիվ, Իսրայելում դեսպանատան բացումից հետո Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը աճել է։ Անդրադառնալով Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների ջերմացմանը, Հաջիևը նշել է, որ Ադրբեջանն ուրախ է Իսրայելի և Թուրքիայի միջև բարեկամություն և փոխըմբռնում տեսնելով և ուրախ կլինի էլ ավելի զարգացնել երկու երկրների միջև կապերը՝ գուցե եռակողմ ձևաչափով:
10:09 - 08 սեպտեմբերի, 2023
Իսրայելը ոչնչացրել է Գազայում «Իսլամական ջիհադի» բոլոր առաջնորդներին․ Նեթանյահու |shantnews.am|

Իսրայելը ոչնչացրել է Գազայում «Իսլամական ջիհադի» բոլոր առաջնորդներին․ Նեթանյահու |shantnews.am|

shantnews.am: Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում «Վահան և նետ» գործողության ընթացքում ոչնչացրել են «Իսլամական ջիհադ» պաղեստինյան արմատական ​​շարժման բոլոր առաջնորդներին, գործողությունը հաջողությամբ ավարտվել է։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ելույթ ունենալով կառավարության ամենշաբաթյա նիստում։ «Անցած գիշեր մենք հաջողությամբ ավարտեցինք «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպության դեմ հնգօրյա պայքարը»,- ասել է կառավարության ղեկավարը։ Նեթանյահուն ընդգծել է, որ բանակին ու հետախուզությանը հանձնարարվել է իրականացնել գործողությունը՝ օգտագործելով նախաձեռնողականություն և այդ հանձնարարականը կատարվել է։ Նա բարձր է գնահատել զինվորականների գործողությունները։ «Այսօր Իսրայելի թշնամիները Գազայում և դրանից շատ հեռու գիտեն, որ նույնիսկ եթե նրանք փորձեն թաքնվել, մենք կարող ենք և պատրաստ ենք ցանկացած պահի հասնել իրենց: Սա զգալիորեն ամրապնդվել է «Վահան և նետ» գործողության ընթացքում»,- ասել է վարչապետը։
20:20 - 14 մայիսի, 2023
Մեր  հարաբերությունները որակական նոր մակարդակ թևակոխելու դրական նախադրյալներ ունեն․ Փաշինյանը շնորհավորել է Իսրայելի վարչապետին

Մեր հարաբերությունները որակական նոր մակարդակ թևակոխելու դրական նախադրյալներ ունեն․ Փաշինյանը շնորհավորել է Իսրայելի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ անկախության 75-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ընդունեք խնդրեմ իմ ջերմ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները՝ Իսրայելի Պետության անկախության 75-ամյակի կապակցությամբ։ Մեր երկկողմ հարաբերություններն ակտիվորեն զարգանալու և որակական նոր մակարդակ թևակոխելու դրական նախադրյալներ ունեն։ Դրանց շարքում են Սուրբ Հողում դարեր շարունակ բնակվող հայ համայնքն իր կրոնական կառույցներով, ինչպես նաև Հայաստանի հասարակության անբաժանելի մաս կազմող հրեական համայնքը, որն իր հերթին զգալի ջանքեր է գործադրում երկու երկրների միջև կապերն ամրապնդելու ուղղությամբ: Մեկ անգամ ևս շնորհավորելով Իսրայելի Պետության հռչակման տարեդարձի կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեր երկրին և ժողովրդին հարատև խաղաղություն և բարգավաճում»:
13:21 - 25 ապրիլի, 2023
Նեթանյահուն պաշտոնից ազատել է դատական բարեփոխումները դադարեցնելու կոչ արած պաշտպանության նախարարին

Նեթանյահուն պաշտոնից ազատել է դատական բարեփոխումները դադարեցնելու կոչ արած պաշտպանության նախարարին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին նրա վերջին հայտարարությունից հետո, որում նախարարը վարչապետին կոչ էր արել դադարեցնելու երկրում դատաիրավական փոփոխությունների գործընթացը։ Այս մասին գրում է The Jerusalem Post-ը։ Նշենք, որ արդեն 11-րդ շաբաթն է՝ Իսրայելում զանգվածային ցույցեր են։ Պատճառը իշխող կոալիցիայի առաջարկած փոփոխությունների փաթեթն է, որը, ըստ կառավարության, վերականգնելու է ուժերի հավասարակշռությունը կառավարության և Իսրայելի բարձրագույն դատարանի միջև: Այս փոփոխության դեմ պայքարողները պնդում են, որ այսկերպ իշխանությունը փորձում է սահմանափակել դատական իշխանության գործունեությունը։ Իսրայելի վարչապետն ավելի վաղ ասել է, որ շարունակելու է «իրավական բարեփոխումները»՝ չնայած դրանց դեմ շարունակվող բողոքներին: Հինգշաբթի օրը նոր օրենքի ընդունումը, որը դատարանների համար դժվարացնում է պաշտոնի համար ոչ պիտանի ղեկավարին հեռացնելը, զայրացրել է հազարավոր մարդկանց։ Ըստ նրանց՝ օրենքը բխում է գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի շահերից, որը դատվում է կոռուպցիայի համար (թեմայի վերաբերյալ մանրամասները՝ այստեղ)։ Տասնյակ հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Թել Ավիվում և այլ քաղաքներում և փակել հիմնական ճանապարհները։ Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել Թել Ավիվի բանուկ մայրուղում հավաքված ամբոխը ցրելու համար և հայտնել, որ իրենք տասնյակ մարդկանց են ձերբակալել ամբողջ երկրում հասարակական անկարգությունների համար: Աճող քաղաքական լարվածության պայմաններում Նեթանյահուն հինգշաբթի օրը՝ մարտի 23-ին մեկնել է Մեծ Բրիտանիա ու հանդիպել վարչապետ Ռիշի Սունակի հետ։ Նեթանյահուն խոստացել է «ամեն ինչ անել իրավիճակը հանդարտեցնելու և համախմբվածություն բերելու համար» և առաջարկի թե՛ կողմնակիցների, թե՛ քննադատների համար ընդունելի լուծման հասնելու համար։ Այնուամենայնիվ նա խոստացել է շարունակել բարեփոխումները, այդ թվում նաև այն փոփոխությունը, որով կառավարությանը լիակատար վերահսկողություն է տալիս դատավորներին նշանակող հանձնաժողովի վրա։ Ըստ Իսրայելի վարչապետի՝ դրանք խորհրդարանում կանցնեն արդեն եկող շաբաթ։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ անհամաձայնություն վտանգի ենթարկի մեր հավաքական ապագան»,- ասել է նա։   Գլխավոր լուսանկարում՝ Իսրայելի  պաշտպանության նախարար Յոավ Գալանտը
22:37 - 26 մարտի, 2023
Իսրայելում մոտ 500 000 մարդ մասնակցել է հակակառավարական ցույցերին |hetq.am|

Իսրայելում մոտ 500 000 մարդ մասնակցել է հակակառավարական ցույցերին |hetq.am|

hetq.am: Իսրայելի ողջ տարածքում նախօրեին հակակառավարական բողոքի ցույցերի է դուրս եկել մոտ 500 000 մարդ։ Այդ մասին, հղում անելով բողոքի ցույցերի կազմակերպիչներին, հայտնել է The Times of Israel պարբերականը։  Մոտ 250 000 մարդ բողոքի ցույցի է դուրս եկել միայն Թել Ավիվում։ Jerusalem Post-ն էլ գրում է, որ Իսրայելի մյուս քաղաքներում գրանցվել են բողոքի ցույցին ցուցարարների մասնակցության ռեկորդային ցուցանիշներ։ Այսպես, Հայֆայում տեղի ունեցած ցույցին մասնակցել է մոտ 50 000 մարդ։ Իսրայելական լրատվամիջոցները գրել էին, որ ցուցարարների խումբը Թել Ավիվում փակել է Այալոն խճուղին։ Բողոքի ակցիայի մասնակիցները ծափահերել են Թել Ավիվի շրջանային ոստիկանության ղեկավար Ամիհայ Էշեդին, երբ նա անցնում էր ցուցարարների մոտով։ Ավելի վաղ, նրան փորձել էին հեռացնել զբաղեցրած պաշտոնից։ Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը քննադատել էր Էշեդին՝ հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարների նկատմամբ ոստիկանության մեղմ վերահսկողության համար։ Ցուցարարները պահանջում են վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նրա կառավարության հրաժարականը։ Բողոքի ցույցերի պատճառը դատական համակարգի վիճելի բարեփոխումներն էին։ Վերջինս սահմանափակում է օրենքների և կառավարության որոշումների նկատմամբ Բարձրագույն դատարանի լիազորությունները։ Բացի այդ, նոր օրենքները կառավարությանը հնարավորություն կտան վերահսկողություն ունենալ դատավորների ընտրության նկատմամբ։ Հունվարի սկզբից Իսրայելի ողջ տարածքում տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ ընդդեմ այդ փոփոխությունների և նոր կառավարության մյուս նախաձեռնությունների։ 
21:32 - 12 մարտի, 2023
Նեթանյահուն և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքում Իրանին զսպելու միջոցները
 |armenpress.am|

Նեթանյահուն և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքում Իրանին զսպելու միջոցները |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Փարիզում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են Իրանին հակազդելու միջոցները։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից: «Վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր երեկոյան Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հետ։ Երկու ղեկավարները հանգամանորեն քննարկել են Իրանի միջուկային սպառնալիքին հակազդման ուղիները։ Վարչապետ Նեթանյահուն ընդգծել է, որ Իրանի և նրա արբանյակների զսպումը Մերձավոր Արևելքում պետք է ուժեղացվի։ Նա նաև կոչ է արել զգալի պատժամիջոցներ սահմանել Իրանի վարչակարգի դեմ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ԵՄ ահաբեկչական ցուցակում»,- ասված է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Գրասենյակից նաև նշել են, որ զրուցակիցները «քննարկել են տարածաշրջանային ասպարեզում տիրող իրավիճակը և տարածաշրջանում, հատկապես Լիբանանում կայունության պահպանման անհրաժեշտությունը»։ Բացի դրանից, նրանք արծարծել են «հաշտության շրջանակն ընդլայնելու» թեման, որն ընդգրկում է հրեական պետությունը և հարևան արաբական երկրները, հավելել են Իսրայելի վարչապետի գրասենյակում: Նեթանյահուն այցով Փարիզ է ժամանել փետրվարի 2-ի  երեկոյան. սա նրա առաջին արտասահմանյան այցն է անցյալ տարվա վերջին վարչապետի պաշտոնին վերադառնալուց հետո: Թռիչքից առաջ Նեթանյահուն ասել էր, որ Մակրոնի հետ իր բանակցությունների գլխավոր թեման պետք է դառնան Իրանին հակազդելու համատեղ ջանքերը։ Բացի դրանից, Ֆրանսիայում գտնվելու ընթացքում նա մտադիր է հանդիպել տեղի գործարար շրջանակների և հրեական համայնքի ներկայացուցիչների հետ:
11:58 - 03 փետրվարի, 2023
Բլինկենը Նեթանյահուին ասել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը 2 պետության ստեղծումն է
 |tert.am|

Բլինկենը Նեթանյահուին ասել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը 2 պետության ստեղծումն է |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Իսրայել կատարած այցի շրջանակում ելույթ ունենալով այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, անդրադարձել է երկրու երկրի համար կարևորություն ներկայացնող հարցին՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը, գրում է The Times of Israel-ը:«Մենք շարունակում ենք հավատալ, որ իսրայելցիների և պաղեստինցիների միջև առաջընթացին հասնելու լավագույն միջոցը երկու պետությունների տեսլականը պահպանելն է, այնուհետև իրականացնելը», - ասել է Բլինկենը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն «հիմա բոլոր կողմերին կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել հանգստությունը վերականգնելու, լարվածությունը թուլացնելու համար»: Մինչդեռ Նեթանյահուն, որը որպես կանոն խուսափում է օտարերկրյա պաշտոնյաների հետ հրապարակային հանդիպումներում խոսել Պաղեստինի մասին, նշել է, որ խաղաղության շրջանակի ընդլայնումը «կօգնի գործուն լուծման հասնել պաղեստինցի հարևանների հետ»: Միևնույն ժամանակ Իսրայելի ղեկավարը չի նշել երկու պետության ստեղծման ձևաչափով լուծման տարբերակը:
13:13 - 31 հունվարի, 2023
Ով կփորձի մեզ վնասել, մենք կվնասենք նրան և նրանց, ովքեր կաջակցեն մեզ վնասողներին. Նեթանյահուն՝ Երուսաղեմում տեղի ունեցած հարձակումների մասին

Ով կփորձի մեզ վնասել, մենք կվնասենք նրան և նրանց, ովքեր կաջակցեն մեզ վնասողներին. Նեթանյահուն՝ Երուսաղեմում տեղի ունեցած հարձակումների մասին

Երուսաղեմի սինագոգի վրա տեղի ունեցած մահացու հարձակումից հետո Իսրայելի անվտանգության գրասենյակը որոշում է ընդունել ահաբեկիչների ընտանիքի անդամներին զրկելու բնակության և քաղաքացիության իրավունքից։ Այս մասին հայտնում է «The Jerusalem Post»-ը։  «Ով կփորձի մեզ վնասել, մենք կվնասենք նրան և նրանց, ովքեր կաջակցեն մեզ վնասողներին», - հանդիպման սկզբում ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Ահաբեկիչների ընտանիքի անդամներին բնակության և կամ քաղաքացիության իրավունքից զրկելու որոշումը կպահանջի օրենսդրության ընդունում, որի տեքստը նախատեսվում է քննարկել կիրակի օրը կայանալիք կառավարության նիստում: Բացի դրանից՝ գրասենյակը որոշում է կայացրել ահաբեկիչների ընտանիքի անդամներին զրկել ազգային ապահովագրության նպաստներից:
11:21 - 29 հունվարի, 2023
Բայդենը Նեթանյահուին օգնություն է առաջարկել Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ |1lurer.am|

Բայդենը Նեթանյահուին օգնություն է առաջարկել Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում առաջարկել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Արևելյան Երուսաղեմի սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Այս մասին ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։ «Նախագահը հստակ նշել է, որ դա հարձակում է քաղաքակիրթ աշխարհի վրա։ Նա առաջարկել է առաջիկա օրերին Իսրայելի կառավարությանն ու ժողովրդին աջակցության բոլոր անհրաժեշտ միջոցները։ Նախագահն ընդգծել է ԱՄՆ-ի անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը և խոստացել, որ իր թիմը մշտական կապ կպահպանի իսրայելցի գործընկերների հետ»,- հայտնել են Սպիտակ տանը: Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է Երուսաղեմի սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը: Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ սինագոգում ահաբեկչություն կատարած անձը Արևելյան Երուսաղեմի բնակիչ է: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի։
12:32 - 28 հունվարի, 2023
Իսրայելի ընդդիմությունը պայմանավորվել է կոալիցիոն կառավարություն ձևավորել, Նեթանյահուն հեռանում է |azatutyun.am|

Իսրայելի ընդդիմությունը պայմանավորվել է կոալիցիոն կառավարություն ձևավորել, Նեթանյահուն հեռանում է |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի 12-ամյա պաշտոնավարումը մոտենում է ավարտին։ Անցած գիշեր ընդդիմադիր «Յեշ Ատիդ» («Ապագա կա») կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը պաշտոնապես տեղեկացրել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին, որ ընդդիմադիր մի շարք կուսակցությունների երկարատև բանակցություններից հետո հաջողվել է կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ պայմանավորվածությունների հանգել։ Լապիդի կուսակցությունից բացի նոր կառավարությունում ընդգրկվելու են միլիոնատեր Նաֆթալի Բենեթի հիմնադրած ծայրահեղ աջ «Յամինա» կուսակցությունը, արաբական ծագում ունեցող Իսրայելի քաղաքացիների շահերը ներկայացնող ՌԱԱՄ-ը՝ «Միասնական արաբական ցուցակը», և մի շարք այլ մանր կուսակցություններ։ Կողմերը պայմանավորվել են, որ կառավարության ղեկավարումն իրականացվելու է ռոտացիոն սկզբունքի հիման վրա։ Առաջիկա երկու տարիներին կառավարությունը ղեկավարելու է Նաֆթալի Բենեթը, 2023-ին նրան վարչապետի պաշտոնում կփոխարինի Յաիր Լապիդը։
13:25 - 03 հունիսի, 2021
Եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը և հարձակվի Իսրայելի վրա, մեր պատասխանը կլինի շատ հզոր. Նեթանյահու |tert.am|

Եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը և հարձակվի Իսրայելի վրա, մեր պատասխանը կլինի շատ հզոր. Նեթանյահու |tert.am|

tert.am: Պաղեստինյան արմատականների կողմից Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի հնարավոր խախտման դեպքում Իսրայելի պատասխանը շատ հզոր կլինի: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ Երուսաղեմում մի քանի ժամ տևած բանակցություններից հետո համատեղ ելույթի ժամանակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:«Եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը և հարձակվի Իսրայելի վրա, մեր պատասխանը կլինի շատ հզոր»,-ասել է Նեթանյահուն: Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և ամերիկյան դիվանագիտության ղեկավարին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին աջակցելու համար»:«Ինչ վերաբերում է բուն խաղաղությանը (պաղեստինցիների հետ), ֆորմալ խաղաղության հաստատմանը, նախագահ Բայդենը միանգամայն իրավացի է, երբ ասում է, որ խաղաղություն հնարավոր չէ ձեռք բերել նախքան Իսրայելի ճանաչումը որպես անկախ հրեական պետություն: Դա (հակամարտության լուծման) բանալին է»,-ավելացրել է նա:
16:22 - 25 մայիսի, 2021
«ՀԱՄԱՍ-ի ղեկավարներ նկատմամբ գործում է ուժեղ զսպման քաղաքականություն»․ Նեթանյահուն չի բացառել իրավիճակի հետագա սրացում |tert.am|

«ՀԱՄԱՍ-ի ղեկավարներ նկատմամբ գործում է ուժեղ զսպման քաղաքականություն»․ Նեթանյահուն չի բացառել իրավիճակի հետագա սրացում |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նշել է, որ Գազայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարների նկատմամբ գործում է «ուժեղ զսպման» քաղաքականությունը` միևնույն ժամանակ չբացառելով գործողությունների հետագա սրացումը, հայտնում է Al Jazeera լրատվականը։Օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ընթացքում Նեթանյահուն ասել է․ «Դուք կարող եք կամ հաղթել նրանց, ինչը միշտ հնարավոր է, կամ կարոս եք զսպել նրանց»։ Նա նաև հավելել է, որ Իսրայելը հույս ունի «արագ» վերականգնել հանգստությունը`  քաղաքացիական զոհերից խուսափելու համար:Լրատվականը, Իսրայելում Արաբական փոքրամասնությունների իրավունքների իրավական կենտրոնին (ADALAH) հղում տալով,  նշել է նաև, որ Իսրայելում երկրի քաղաքացի 58 պաղեստինցի է ձերբակալվել։Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։
17:12 - 19 մայիսի, 2021