Իսրայելը ոչնչացրել է Գազայում «Իսլամական ջիհադի» բոլոր առաջնորդներին․ Նեթանյահու |shantnews.am|
20:20 - 14 մայիսի, 2023

Իսրայելը ոչնչացրել է Գազայում «Իսլամական ջիհադի» բոլոր առաջնորդներին․ Նեթանյահու |shantnews.am|

shantnews.am: Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում «Վահան և նետ» գործողության ընթացքում ոչնչացրել են «Իսլամական ջիհադ» պաղեստինյան արմատական ​​շարժման բոլոր առաջնորդներին, գործողությունը հաջողությամբ ավարտվել է։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ելույթ ունենալով կառավարության ամենշաբաթյա նիստում։

«Անցած գիշեր մենք հաջողությամբ ավարտեցինք «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպության դեմ հնգօրյա պայքարը»,- ասել է կառավարության ղեկավարը։

Նեթանյահուն ընդգծել է, որ բանակին ու հետախուզությանը հանձնարարվել է իրականացնել գործողությունը՝ օգտագործելով նախաձեռնողականություն և այդ հանձնարարականը կատարվել է։ Նա բարձր է գնահատել զինվորականների գործողությունները։

«Այսօր Իսրայելի թշնամիները Գազայում և դրանից շատ հեռու գիտեն, որ նույնիսկ եթե նրանք փորձեն թաքնվել, մենք կարող ենք և պատրաստ ենք ցանկացած պահի հասնել իրենց: Սա զգալիորեն ամրապնդվել է «Վահան և նետ» գործողության ընթացքում»,- ասել է վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել