ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

Միրզոյանը և Յուրայ Բլանարը մտքեր են փոխանակել ԵՄ ընդլայնման գործընթացների շուրջ

Միրզոյանը և Յուրայ Բլանարը մտքեր են փոխանակել ԵՄ ընդլայնման գործընթացների շուրջ

Դեկտեմբերի 5-ին Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի ԱԳ նախարար Յուրայ Բլանարի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սլովակիայի միջև երկկողմ փոխգործակցության հնարավորությունները՝ ընդգծելով բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով տարբեր ուղղություններով համագործակցությանը նոր խթան հաղորդելու պատրաստակամությունը։ Արարատ Միրզոյանը և Յուրայ Բլանարը մտքեր են փոխանակել ԵՄ ընդլայնման գործընթացների շուրջ։ Գոհունակությամբ նշվել է ՀՀ-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի ձևավորման շուրջ քննարկումների ակտիվ դինամիկան, անդրադարձ է կատարվել դրա հիմնական, այդ թվում՝ քաղաքական ու անվտանգային, բնույթի բաղադրիչներին:Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցում գրանցված դրական առաջընթացին՝ նախարար Միրզոյանը շեշտել է սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը։ Որպես խաղաղության օրակարգի արդյունավետ կյանքի կոչման կարևոր գրավական՝ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին։
17:10 - 06 դեկտեմբերի, 2024
Բայրամովը ԵԱՀԿ-ում ՀՀ-ին մեղադրել է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու մեջ
 |factor.am|

Բայրամովը ԵԱՀԿ-ում ՀՀ-ին մեղադրել է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու մեջ |factor.am|

factor.am: Նախկին Մինսկի խմբի գործընթացի հետ կապված ԵԱՀԿ կառույցները հնացած են և չեն համապատասխանում իրականությանը։ Այդ կառույցները թղթի վրա պահելը հակասում է կազմակերպության ֆինանսական կանոններին։ Ըստ այդմ՝ այս իրավիճակը պետք է կարգավորվի բյուջետային գործընթացի շրջանակում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 31-րդ նիստում ունեցած ելույթում։ «Հայ-ադրբեջանական համատեքստում զգալի քայլեր են ձեռնարկվել տեղում: Ի վերջո, խաղաղությունը, ըստ էության, հաստատվել է անօրինական ռազմական ուժերի տեղակայման վերացումով և Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերականգնմամբ։ Սա էականորեն նոր պայմաններ է ստեղծել միջպետական ​​կարգավորման համար ճանապարհ հարթելու համար»,- հայտարարել է Բայրամովը։ Նա նշել է, թե Նախարարների խորհրդի վերջին նիստից հետո Ադրբեջանն ու Հայաստանը ուղիղ երկկողմ երկխոսության միջոցով ավարտել են իրենց սահմանների որոշ հատվածի սահմանազատումը։ Ըստ նրա՝ առանձին ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել նաև երկկողմ համաձայնագրի նախագծի տեքստում։ Բայրամովը շեշտել է՝ «այդ ձեռքբերումները ցույց են տալիս, որ ուղղակի երկկողմ բանակցությունները լավագույն և միակ կենսունակ ուղին են կարգավորման գործընթացում առաջ շարժվելու համար»։ «Չնայած առաջընթացին՝ կարգավորման  ճանապարհին կան մշտական ​​մարտահրավերներ։ Դրա վերջնականացումը կախված է Հայաստանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու հռչակված հանձնառությունից, ներառյալ՝ վերացնելով տարածքային պահանջները, որոնք դեռևս ներառված են երկրի Սահմանադրության մեջ և այլ օրենսդրական ակտերում: Խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատումը չի կարող կայուն և անշրջելի լինել, եթե Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը շարունակվի կասկածի տակ դրվել Հայաստանի Սահմանադրության մեջ, իսկ Հայաստանի կողմից երկկողմ համաձայնագրի իրականացումը կախված լինի ներքաղաքական իրավական կամ քաղաքական սցենարներից»,- ասել է Բայրամովը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:12 - 06 դեկտեմբերի, 2024
Ադրբեջանն ու Հայաստանը պատմական հնարավորություն ունեն շրջելու առճակատման էջն ու կառուցելու բարիդրացիական հարաբերություններ. Բայրամով
 |1lurer.am|

Ադրբեջանն ու Հայաստանը պատմական հնարավորություն ունեն շրջելու առճակատման էջն ու կառուցելու բարիդրացիական հարաբերություններ. Բայրամով |1lurer.am|

1lurer.am: ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարություն է արել, որում նշում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պատմական հնարավորություն ունեն շրջելու առճակատման էջն ու կառուցելու բարիդրացիական հարաբերություններ: «Բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին։ Ադրբեջանի վճռականությունն այս հարցում մնում է անփոփոխ, և մենք Հայաստանից ակնկալում ենք քաղաքական կամք ու պատասխանատվություն»,- հայտարարել է Բայրամովը: Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն, պատասխանատու են ընթացիկ գործընթացին չվնասելու, ինչպես նաև «սադրանքներից և գործողություններից զերծ մնալու համար, որոնքհանգեցնում են լարվածության սրմանը»:
20:47 - 05 դեկտեմբերի, 2024
Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի. Միրզոյանի ելույթը ԵԱՀԿ նախարարների նիստում

Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի. Միրզոյանի ելույթը ԵԱՀԿ նախարարների նիստում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում: «Հարգարժա՛ն նախագահող, Ձերդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Մալթայի նախագահությանը՝ անցնող՝ մարտահրավերներով լի տարվա ընթացքում կազմակերպությունում նախագահության համար: Տարվա ընթացքում Հայաստանը գործադրել է առավելագույն ջանքեր՝ ապահովելու, որ ԵԱՀԿ-ն դիմակայի գոյաբանական մարտահրավերներին՝ մասնավորապես, նպաստելով կազմակերպության` մասնակից պետությունների միջև վստահության և համագործակցության ամրապնդման ջանքերին և կոչ անելով արագորեն կիրառել վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման գործիքակազմը։ Ցավոք, մենք բոլորս ձախողեցինք մեր ջանքերում՝ թե՛ հավաքականորեն, թե՛ անհատապես։ Մինչ Հայաստանը երկար ժամանակ հետևողականորեն հանդես է եկել ԵԱՀԿ պատասխանատվության ողջ տարածքում իր սկզբունքների լիարժեք կիրառման օգտին՝ զգուշացնելով ուժի կիրառման վաղ նախազգուշացման ազդանշանների մասին և կոչ անելով արագ և վճռական գործողությունների, ԵԱՀԿ-ի մեխանիզմներն ու հակամարտությունների կանխարգելման գործիքակազմը, մեղմ ասած, շարունակել են մնալ անգործուն: Սակայն մեր քննադատությունը պետք է ընկալել միայն այն համատեքստում, որ մենք ցանկանում ենք ունենալ արդյունավետ անվտանգային կազմակերպություն՝ անկախ հաստատություններով, որոնք գործում են խստորեն պահպանելով իրենց մանդատները, պարտավորությունները և սկզբունքները՝ առանց հաշվի առնելու որևէ այլ հանգամանք։ Ձերդ գերազանցություններ, Այն մարտահրավերները, որոնց այսօր առերեսվում է ողջ աշխարհը, մեզ ստիպում են առավել զգոն լինել խաղաղության և կայունության հետ կապված հարցերում։ Հաշվի առնելով նշվածը՝ Հայաստանը շարունակում է իր կառուցողական ներգրավվածությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցություններում։ Այս տարի երկկողմ բանակցությունները հանգեցրին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը, որով սահմանազատման հիմք ընդունվեց 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Տեղում մեզ հաջողվեց սահմանազատել ավելի քան 12 կմ սահման, և հուսով ենք, որ այս փաստաթուղթը ճանապարհ կհարթի գործընթացի արդյունավետ շարունակման համար և այդպիսով էապես կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։Մենք նաև որոշակի առաջընթաց ենք գրանցել մեր երկու երկրների միջև Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Մենք համաձայնության ենք եկել նախաբանի և համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։ Հայաստանը շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը ստորագրելու համաձայնագիրը և փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում։ Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, քանի որ մեր տարածաշրջանի ժողովուրդն արդեն շատ է տուժել արյունալի հակամարտություններից։ Ի հեճուկս բոլոր դժվարություններին, մենք հաստատակամ ենք շարունակելու մեր ջանքերը՝ հասնելու ցանկալի նպատակին։ Այս համատեքստում հայկական կողմի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» կապուղիների նախագիծը մեծ ներուժ ունի բարձրացնելու վստահությունը, ամրապնդելու վստահության մթնոլորտը և խթանելու տարածաշրջանի երկրների միջև ավելի լավ փոխգործակցություն։Մենք հավատում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը, հատկապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, կարող է լինել խաղաղության և կայունության կարևոր մյուս ներդրումը տարածաշրջանում։ Այս նպատակով մենք շարունակելու ենք երկխոսությունը մեր թուրք գործընկերների հետ և իրականացնել որոշ գործնական քայլեր, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև կամուրջի, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթգծով սահմանային անցման տեխնիկական պահանջների համատեղ գնահատում: Երբ համաձայնությունները կյանքի կկոչվեն, դրանք դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս ժողովուրդների վրա։Հարգելի՛ գործընկերներ,Քանի որ մոտենում ենք Հելսինկյան Եզրափակիչ ակտի 50-ամյակի կարևոր հանգրվանին, լավ հնարավորություն է, որ յուրաքանչյուր մասնակից պետություն հստակ և միանշանակ վերահաստատի իր հավատարմությունը ԵԱՀԿ-ի հիմնական սկզբունքներին: Այս առումով Ֆինլանդիայի նախագահությունը վճռորոշ նշանակություն կունենա ԵԱՀԿ-ն ավելի արդիական և արդյունավետ ուղիով տանելու հարցում՝ մասնավորապես ուժեղացնելու վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման ջանքերը:Եզրափակելով՝ մենք կցանկանայինք հավաստիացնել մեր ֆին գործընկերներին, որ Հայաստանը պատրաստ է սերտորեն աշխատել՝ այս կազմակերպության կարևոր աշխատանքը առաջ մղելու համար։ Շնորհակալություն»,- ասել է Միրզոյանը:
20:41 - 05 դեկտեմբերի, 2024
Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում՝ մշտական ներկայացուցիչ

Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում՝ մշտական ներկայացուցիչ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Հովհաննիսյանին ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա)»,- ասված է հրամանագրում:
18:35 - 18 նոյեմբերի, 2024
Դիտորդները զեկուցում են անհավասար մրցակցային դաշտի մասին. ԵՄ հայտարարությունը՝ Վրաստանի ընտրությունների վերաբերյալ

Դիտորդները զեկուցում են անհավասար մրցակցային դաշտի մասին. ԵՄ հայտարարությունը՝ Վրաստանի ընտրությունների վերաբերյալ

Եվրոպական միությունը ուշադիր հետևել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններին: Վերջին ամիսների ընթացքում Վրաստանի ժողովուրդը ցույց է տվել իր նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և իրենց երկրի եվրոպական ուղուն: Այս մասին նշված է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ հայտարարության մեջ: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) միջազգային դիտորդական առաքելության նախնական հետազոտության և եզրահանգումների համաձայն՝ «ընդհանուր առմամբ, ընտրության օրը ընթացակարգային առումով լավ կազմակերպված է եղել և կանոնավոր կերպով կառավարվել է, բայց մթնոլորտը լարված է եղել՝ կապված քվեարկության գաղտնիության և մի շարք ընթացակարգային անհամապատասխանությունների հետ, ինչպես նաև հաղորդումներ են եղել ընտրողների նկատմամբ ճնշումների և սպառնալիքների մասին, որոնք բացասական ազդեցություն են ունեցել գործընթացի հանդեպ հանրային վստահության վրա: Ընտրողների, մասնավորապես պետական ​​հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումների վերաբերյալ հաղորդումները շարունակում էին տարածված մնալ ընտրարշավի ընթացքում»: Ավելին՝ դիտորդները զեկուցում են անհավասար մրցակցային դաշտի, բևեռացված մթնոլորտում պառակտող քարոզարշավի և այս ընտրական գործընթացի վրա վերջին օրենսդրական փոփոխությունների ազդեցության վերաբերյալ զգալի մտահոգությունների մասին: «Մենք կոչ ենք անում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և համապատասխան այլ մարմիններին կատարել իրենց պարտականությունը՝ արագ, թափանցիկ և անկախ կերպով հետաքննելու և լուծելու ընտրական խախտումները և դրանց առնչվող մեղադրանքները։ Այդ խախտումները պետք է պարզաբանվեն և լուծվեն։ Դա անհրաժեշտ քայլ է ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։ ԵՄ-ն սպասում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցին և առաջարկություններին, որոնք պետք է հնարավորինս արագ իրականացվեն»,- նշված է համատեղ հայտարարության մեջ: ԵՄ-ից հայտնում են նաև, որ կառուցողական և ներառական երկխոսությունը քաղաքական ողջ սպեկտրում այժմ առաջնային նշանակություն ունի. «Եվրոպական խորհրդի հոկտեմբերի 17-ի եզրակացություններով ԵՄ-ն կոչ է արելՎրաստանին ընդունել ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ՝ համաձայն եվրոպական ինտեգրման հիմնական սկզբունքների»: Այս համատեքստում ԵՄ-ն հիշեցնում է, որ ցանկացած օրենք, որը խարխլում է վրացի քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները և հակասում է այն արժեքներին ու սկզբունքներին, որոնց վրա հիմնված է ԵՄ-ն, պետք է չեղարկվի։
10:34 - 28 հոկտեմբերի, 2024
Երեւանը չպետք է տեղի տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման Ադրբեջանի պահանջին. բողոքի ակցիան՝ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ
 |news.am|

Երեւանը չպետք է տեղի տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման Ադրբեջանի պահանջին. բողոքի ակցիան՝ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ |news.am|

news.am: ՀՀ ԱԳՆ շենքի մոտ Արցախի մի շարք ՀԿ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել. Նրանք պահանջում են ՀՀ-ից տեղի չտալ միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման Ադրբեջանի պահանջին: Արցախի ՀԿ ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նամակ են փոխանցելու  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և տեղեկացրեց, որ 2024թ.-ի սեպտեմբերի 22-ին Արցախի ավելի քան 60 կազմակերպություններ ԵԱՀԿ գործող նախագահ  Յան Բորգին նույնաբովանդակ ուղերձ են հղել։ Նամակում արցախցիները հիշեցնում են Արցախի քաղաքացիների պաշտպանության հարցում ՀՀ-ի պարտավորությունների մասին,  ինչն ամրագրված է  ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքներում։ «Ադրբեջանը լկտիաբար ՀՀ-ից պահանջում է համատեղ դիմել՝ ԵԱՀԿ-ի լուծարման խնդրանքով։ ՀՀ-ի իշխանությունները չպետք է համաձայնվեն պաշտոնական Բաքվի այս և համանման պահանջներին, քանի որ ընդունումը ոչ միայն նվաստացուցիչ է, այլ նաև ՀՀ-ին զրկելու է  Արցախի քաղաքացիների կենսական իրավունքների ու շահերի, ինչպես նաև ՀՀ-ի պետական շահերի պաշտպանության հարցում միջազգայնորեն ճանաչված ռազմավարական մեխանիզմից»,-ասաց նա։ Նամակում նշվում է, որ ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ ՀՀ-ն լիրաժեք իրավունք ունի մասնակցելու ԼՂ կարգավիճակի որոշման հարցին։ «Ավելին՝ ՀՀ-ն օժտվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոշակի գործառույթներով։ Արցախի ապօրինի զավթման փաստը, էթնիկ զտումը և բնիկ հայ ժողովուրդի նկատմամբ ցեղասպանական գործողություներն ամենևին էլ չեն նշանակում, որ խաղաղության միազգային համաժողովում ԼՂ կարգավիճակի որոշման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը փակված է»,-նշվում է  նամակում։ Նրանք նաև իրենց մտահոգությունն են հայտնում ՀՀ-ի՝ Արցախի հարցում դիրքորոշումներից և նշում, որ ֆորմալ հրաժարումը հիմնազուրկ և վտանգավոր է։
12:35 - 21 հոկտեմբերի, 2024
44-օրյա պատերազմը՝ ամփոփ

44-օրյա պատերազմը՝ ամփոփ

Հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցու լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի, աղբյուրը՝ Արցախի տեղեկատվական շտաբ, հոկտեմբերի 8, 2020թ․ 4 տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ գործի դնելով իր սպառազինության մեջ առկա գրեթե բոլոր զինատեսակները՝ հրաձգային զենքերից մինչեւ ավիացիա։  2020թ․ պատերազմն անսպասելի չէր, հատկապես, երբ դիտարկում ենք 4 տարվա հեռավորությունից՝ ուսումնասիրելով այն խոսույթը, որն օգտագործում էր ադրբեջանական կողմը եւ այն մտահոգությունները, որոնք պարբերաբար բարձրաձայնվում էին ոչ միայն հայ, այլեւ օտարերկրյա պաշտոնյաների կողմից։ Ադրբեջանը հարձակման համար հող էր նախապատրաստում տեւական ժամանակ՝ ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ նետելով հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդագրություններ՝ Հայաստանին մեղադրելով սադրանքի նախապատրաստվելու մեջ։ Դեռ սեպտեմբերի առաջին տասնօրյակում՝ մինչեւ պատերազմի մեկնարկը, Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե «Հայաստանը դուրս է եկել բանակցային գործընթացից»։ Այս հայտարարություններին զուգընթաց՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդում էր տվյալներ, համաձայն որոնց՝ միայն սեպտեմբերի երկրորդ շաբաթում Ադրբեջանը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է 300-ից ավելի անգամ, երրորդ շաբաթում՝ 295 անգամ, չորրորդ շաբաթում՝ սեպտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում՝ 330 անգամ։ Այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ ինտենսիվ պարապմունքներ եւ ուսումնական վարժանքներ են իրականացնում։ Դիտարկելով տարածաշրջանային իրավիճակը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 14-ին հանդիպման առաջարկ են անում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին՝ առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցություններ վերսկսկելու նպատակով։ Այդ հանդիպումը, սակայն, չի կայանում։ Բանակցություններ վերսկսելու առաջարկից երկու օր անց՝ սեպտեմբերի 16-ին, հայտնի է դառնում, որ ադրբեջանական կողմի կրակի հետեւանքով Հայաստանի հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային եւ բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։ Այդ դեպքից երկու օր անց՝ սեպտեմբերի 16-ին, Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության այդ ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանը հաղորդում է, որ Հայաստանի սահմանի մոտ ամրաշինական աշխատանքներ իրականացնելու նպատակով ադրբեջանական բանակն օգտագործում է տարբեր տրամաչափի զենքեր՝ «չեզոքացնելու մեր դիրքապահների եւ դիրքերի առավելությունն ու գերակայությունը»։ Տոնոյանը հայտարարում է, որ այդ իրավիճակը երկու շաբաթ է՝ շարունակվում է, բայց հայկական կողմը «տեղեկատվական զսպվածություն է ցուցաբերել»։ Դրա նախորդ օրը ադրբեջանական կողմը հայտարարել էր ադրբեջանցի զինվորի վիրավորվելու մասին։  Օրեր անց՝ սեպտեմբերի 19-ին, Հայաստանի արտաքին գործերի այդ ժամանակվա նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարում է, որ կան տեղեկություններ, որ ահաբեկիչներ են հավաքագրվում՝ Ադրբեջան տեղափոխվելու համար։ Մոտ տասը օր անց, երբ պատերազմն արդեն սկսվել էր, Reuters գործակալությունը հրապարակում է հոդված, որտեղ փաստեր է ներկայացնում Անկարայի կոորդինացմամբ Ադրբեջան տեղափոխվող սիրիացի ջիհադիստների մասին։ Ադրբեջանը պատերազմ է սանձազերծում սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ միանգամից հայտարարելով, թե հայկական կողմն է դիմել սադրանքի։ Առավոտյան 8-ի մոտակայքում Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարում է, որ շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը հրետակոծություն է սկսել, ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հաղորդում է, որ հակառակորդն Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Ադրբեջանը հարվածում է ոչ միայն մարտական դիրքերին, այլ նաեւ թիրախավորում բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը։  Թուրքիան միանգամից աջակցություն է հայտնում Ադրբեջանին․ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարում է, թե դատապարտում են «հայկական կողմի հարձակումը»։ Միջազգային կազմակերպությունների եւ տարբեր պետությունների ներկայացուցիչները ռազմական գործողությունները դադարեցնելու եւ անհապաղ բանակցությունների վերադառնալու կոչերով են հանդես գալիս [1, 2, 3, 4]։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածում` նշելով, որ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այդ կոչերին զուգահեռ՝ նույն օրը՝ սեպտեմբերի 27-ին, Արցախում եւ Հայաստանում հայտարարվում է զորահավաք եւ ռազմական դրություն։ Ադրբեջանում ռազմական դրություն է հայտարարվում սեպտեմբերի 28-ի կեսգիշերից։  Պատերազմի երկրորդ օրվանից Ադրբեջանը փորձում է ընդլայնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը դեպի Հայաստանի Հանրապետության տարածք՝ սեպտեմբերի 29-ին հրետակոծելով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի գյուղերը։ ՀՀ բնակավայրերի եւ ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի «ՍՈՒ-25» եւ թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածների իրականացման ընթացքն ապահովում էին Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները, որոնք օդ էին բարձրացել Ադրբեջանի Գյանջա օդանավակայանից։ Այդ կործանիչները չէին վերադարձել Թուրքիա ադրբեջանաթուրքական զորավարժությունների ավարտից հետո։ Սեպտեմբերի 29-ին ՀՀ օդային տարածքում Թուրքիայի F-16-ը խոցում է ՀՀ զինված ուժերի ռազմաօդային ուժերի «ՍՈՒ-25» գրոհիչը, օդաչուն զոհվում է։ Լեռնային Ղարաբաղում ինտենսիվ ռազմական գործողություններին զուգահեռ՝ Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքները նաեւ Հայաստանի ուղղությամբ՝ հետախուզական չորս անօդաչու թռչող սարք ուղարկելով ՀՀ Կոտայքի մարզ [1, 2, 3]։  Պատերազմի 44 օրերի ընթացքում հրադադարի 3 պայմանավորվածություն է ձեռք բերվում։ Առաջին համաձայնությունն ընդունվում է Ռուսաստանի միջնորդությամբ՝ հոկտեմբերի 10-ին։ Կողմերը համաձայնում են կեսօրից մարդասիրական նպատակներով դադարեցնել կրակը՝ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ եւ վերջինիս չափանիշների համաձայն։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձեւաչափի անփոփոխ լինելը եւ պայմանավորվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ լինել առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Հրադադարի հաստատման ժամից 5 րոպե անց Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը՝ գրոհ ձեռնարկելով։ Նույն օրը հրթիռային հարվածներ է հասցնում նաեւ ՀՀ Սյունիքի մարզի ուղղությամբ։  Մեկ շաբաթ անց կրակի դադարեցման երկրորդ համաձայնությունն է ձեռք բերվում Ֆրանսիայի միջնորդությամբ․ Հայաստանն ու Ադրբեջանը որոշում են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00։00-ից հաստատել մարդասիրական զինադադար։ Այս զինադադարը տեւում է ժամեր․ վաղ առավոտյան հայկական եւ ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են պայմանավորվածությունը խախտելու մեջ։ Ռազմական գործողությունները շարունակվում են՝ տարբեր տեղամասերում՝ տարբեր ինտենսիվությամբ։ Այդ ողջ ընթացքում քննարկվում են հակամարտության լուծման ելքեր, արցախցի պաշտոնյաները, տարբեր քաղաքական գործիչներ բարձրացնում են Արցախի միջազգային ճանաչման հարցը։ Հոկտեմբերի 25-ին, ՀՀ վարչապետը հայտարարում է, որ «միջազգային հանրությունը, այո, պետք է կիրառի անջատում հանուն փրկության բանաձեւը»։ Արցախի անկախության ճանաչման մասին հայտարարում են միայն տարբեր երկրների առանձին քաղաքներ, իսկ «անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին խոսակցությունները մնում են միայն հայտարարությունների դաշտում։ Ադրբեջանը հայտարարում է նոր տարածքների գրավման մասին, հայկական կողմը որոշ դեպքերում հերքում է, որոշ դեպքերում՝ հաստատում այդ հայտարարությունները։ Պատերազմի ողջ ընթացքն ուղեկցվում է նաեւ տեղեկատվական պատերազմով։ Հրադադարի երրորդ պայմանավորվածությունը ձեռք է բերվում հոկտեմբերի 26-ին։ ՀՀ արտաքին գործերի այդ ժամանակվա նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ եւ վերահաստատում երկրների հանձնառությունը՝ կյանքի կոչելու եւ պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերյալ նախորդ պայմանավորվածությունները: ԱՄՆ-ի միջնորդությամբ կողմերը պայմանավորվում են հումանիտար հրադադար հաստատել հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով 08:00-ին: Հրադադարի հաստատումից 10 րոպե անց Ադրբեջանը հայկական կողմին մեղադրում է հրադադարը խախտելու մեջ, Արցախի ՊԲ-ն միանգամից հերքում է այդ լուրը՝ հայտարարելով, որ զինված ուժերը խստորեն հետեւում է հրադադարի ռեժիմին։ Րոպեներ անց ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը։ Հոկտեմբերի 27-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակում է ռազմական գործողությունների քարտեզ, որում երեւում է, որ հակառակորդը հարավից ավելի է խորացել, եւ արդեն մարտեր են ընթանում Ավետարանոց եւ Սղնախ գյուղերի մոտակայքում: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած քարտեզը՝ 2020 թ. հոկտեմբերի 27-ի դրությամբ մարտական գործողությունների մասին Հոկտեմբերի 28-ին Ադրբեջանի թիրախում է հայտնվում Ստեփանակերտի ծննադատունը։  2 օր անց՝ հոկտեմբերի 30-ին, Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ մեկնարկում է ՀՀ ԱԳ այն ժամանակ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը Ժնեւում կայացած հանդիպման ընթացքում խաղաղ բնակչության եւ ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերում: Թեեւ Երեւանն ու Բաքուն այդ հանդիպմանը վերահաստատում են նախկինում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները, հաստատում, որ դիտավորյալ չեն հարձակվի քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա եւ այլն, մարտադաշտում իրադրությունը չի փոխվում։ Դեռ ավելին, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, հայկական կողմը հայտարարում է, որ Ադրբեջանը զանգվածային ոչնչացման ֆոսֆորային զինամթերք է օգտագործում Լեռնային Ղարաբաղի՝ քաղաքացիական բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառներում։  Նոյեմբերի առաջին օրերին Ադրբեջանը սկսում է առավել ինտենսիվորեն մեղադրել Հայաստանին հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, հայկական կողմը հերքում է բոլոր այդ պնդումները։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած քարտեզը՝ 2020 թ. նոյեմբերի 3-ի դրությամբ մարտական գործողությունների մասին Նոյեմբերի առաջին շաբաթվա լուրերը ցույց են տալիս, որ մարտական գործողություններն ընդլայնվում են դեպի խորք։ Նոյեմբերի 6-ին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում է, որ մարտերը Շուշիի մերձակայքում են։ 2 օր անց՝ նոյեմբերի 8-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ Շուշին գրավված է։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նույն օրը երեկոյան պնդում է, որ Շուշիում ծանր մարտեր են ընթանում՝ այդպիսով հերքելով ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե Շուշին ամբողջությամբ իրենց վերահսկողության ներքո է։  Նոյեմբերի 9-ին՝ երեկոյան ժամը 18։30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը դարձյալ թիրախավորում է ՀՀ տարածքը՝ հրթիռային կայանքի կիրառմամբ խոցելով Արարատի մարզի Երասխ գյուղում թռիչք իրականացնող ՌԴ զինված ուժերի ՄԻ-24 տեսակի՝ ակնհայտորեն ՌԴ տարբերանշանը կրող ռազմական ուղղաթիռը։ Դրա հետեւանքով զոհվում է 2 անձ, եւ մարմնական վնասվածք ստանում եւս մեկը։ Այս դեպքի առնչությամբ սկսվում է հետաքննություն, Հայաստանը հայտարարում է, որ ամեն կերպ պատրաստ է աջակցել ՌԴ-ին այդ հարցում։ Պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ի առավոտյան, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է, որ Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են, երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են։ ՀՀ վարչապետի գրառումից ժամեր անց հայտնի է դառնում, որ պատերազմն ավարտվել է 9-կետանոց հայտարարության ստորագրությամբ։ Նոյեմբերի 9-ի կեսգիշերն անց Նիկոլ Փաշինյանը գրառում է անում իր կատարած «ծանր որոշման» մասին՝ նշելով, որ «ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»:  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ ինքը եւս պատերազմը կանգնեցնելու համաձայնություն է տվել։ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Ըստ այդ հայտարարության՝ նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00։00-ից, Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, օրերի ընթացքում Ադրբեջանին են վերադարձվում Աղդամի շրջանը, Քելբաջարի շրջանը, Լաչինի շրջանը, ԼՂ շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ՌԴ խաղաղապահ զորախումբ, դրան զուգահեռ ԼՂ-ից դուրս են բերվում հայկական զինված ուժերը եւ այլն։ Նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը ռուս խաղաղապահ ուժերը բերվում են Լեռնային Ղարաբաղ: Խաղաղապահները այստեղ մնում են մինչեւ 2023թ․ սեպտեմբերի 19-ը, երբ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախի քաղաքական ղեկավարությունը ստորագրում է Արցախի լուծարման մասին փաստաթուղթը, եւ երբ Արցախի բնակչությունը բռնի տեղահանվում է։ 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանվածների թիվը ՀՀ ՆԳՆ քաղաքացիության եւ միգրացիայի ծառայությունից «Ինֆոքոմի» ստացած տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 92 հազար 265 անձ, որոնցից 60 հազար 930-ը՝ կին, 31 հազար 335-ը՝ տղամարդ։ 84 հազար 502-ը եղել է չափահաս, 7 հազար 763-ը՝ 0-19 տարեկան։ ԼՂ-ից տեղահանվածների վիճակագրությունը՝ ըստ շրջանների՝ Ասկերանից՝ 8997 անձ, Հադրութից՝ 9317 անձ, Մարտակերտից՝ 12002 անձ, Մարտունուց՝ 13726 անձ, Շահումյանից՝ 2779 անձ, Շուշիից՝ 4170 անձ, Ստեփանակերտից՝ 32050 անձ, Քաշաթաղից՝ 8969 անձ: 2022-ի փետրվարին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովում ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Այդ հանձնաժողովն արդեն ավարտել է աշխատանքները և պատրաստել եզրակացություն։ Հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ այս տարվա հոկտեմբերին նամակով դիմելու է խորհրդարանի նախագահին դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ էլ կներկայացվի «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»։ Հայկական կողմի կորուստները 2020թ․ դեկտեմբերի 9-ին Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրեց ցանկ, թե պատերազմի հետեւանքով Արցախի որ համայնքներն ու բնակավայրերն են անցել ադրբեջանական վերահսկողության ներքո։ Հայկական կողմը պատերազմի ընթացքում պարբերաբար ներկայացրել է զոհերի մասին տվյալներ։ Պատերազմի ավարտից հետո էլ տարբեր պաշտոնայներ ներկայացրել են ամփոփ տվյալներ։ 2021թ․ մարտի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական կողմը պաշտոնապես հաստատված 3250 զոհ ունի՝ նշելով, որ անհետ կորածների բավականին մեծ ցուցակ կա, որը ճշգրտման կարիք ունի։ Միաժամանակ, նա պնդել է, որ մեր զոհերի թիվը 4000-ից չի անցնի:  Արդեն 2022թ․ ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ հայկական կողմի զոհերի թիվը 3825 է։ Այս հայտարարությունից մեկ ամիս առաջ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել էր 3822 թիվը։ Ըստ Կոմիտեի՝ 2022թ․ մարտի 21-ի դրությամբ անհայտ է եղել 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ 2024թ․ հունվարի 4-ին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ այդ պահի դրությամբ Ադրբեջանում 23 անձ է պահվում, որոնցից 17-ը 2023թ․ ագրեսիայի ընթացքում են գերեվարվել։ Քյարամյանն ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ առկա են փաստական տվյալներ։ Ադրբեջանը հաստատում է 23 պահվող անձանց հանգամանքը, 32 անձի բռնի անհետացման հայտարարությունը՝ հերքում։ «Ինֆոքոմը» ՀՀ քննչական կոմիտեից այս տարվա սեպտեմբերի 16-ին տեղեկություններ է հայցել մի շարք հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով հայկական կողմի զոհերի, անհայտ կորածների, գերության մեջ գտնվողների թիվը, խնդրել հայտնել զոհված զինծառայողների զինվորական կոչումները եւ այլն։  Նշելով, որ պատերազմին առնչվող մի շարք հոդվածներով շարունակվում են նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունները՝ Քննչական կոմիտեն մերժել է տեղեկության տրամադրումը՝ պնդելով, որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ։ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը նաեւ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթների վերաբերյալ է հայտնել որոշ տվյալներ․ 2024թ․ հունվարի դրությամբ, ըստ Քյարամյանի, դատարան է ուղարկվել 422 անձի վերաբերյալ քրեական գործ, որոնցից 99-ը սպաներ են։ Ադրբեջանական կողմի կորուստները 2020թ․ դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ հրապարակեց իր զոհերի թիվը․ ըստ այդ օրվա տվյալների՝ զոհվել էր Ադրբեջանի զինված ուժերի 2783 զինծառայող, անհետ կորած էր համարվում 100-ը, իսկ 1245 վիրավոր բուժում էր ստանում։  2021թ․ մարտի 2-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է զոհերի 2881 թիվը, նշել, որ անհետ կորած է համարվում 28 զինծառայող։ Մինչդեռ հայկական կողմը նոյեմբերի 8-ին՝ պատերազմի նախավերջին օրը, ներկայացրել է տվյալ, ըստ որի՝ Ադրբեջանն ունի անձնակազմի 7630 կորուստ։ Կան հրապարակումներ այն մասին, որ հնարավոր է, որ Ադրբեջանի կորուստներն ավելին են, քան պաշտոնապես հայտնում են։ 44-օրյա պատերազմի վերաբերյալ մանրամասն կարդալու համար կարող եք օգտվել «Ինֆոքոմի» «44-օրյա պատերազմ. ժամանակագրություն» մոնիթորինգային գործիքից, որը ներառում է 44-օրյա պատերազմը եւ դրան նախորդող ու հաջորդող ժամանակահատվածում Հայաստանի և Արցախի շուրջ ծավալված իրադարձությունները՝ շուրջ 11 հազար լուր։ Հայարփի Բաղդասարյան
20:20 - 27 սեպտեմբերի, 2024
Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է խաղաղության պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու կարևորությունը

Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է խաղաղության պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու կարևորությունը

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, քննարկվել են ԵԱՀԿ գործունեությանն ու կազմակերպության շրջանակներում Մալթայի նախագահության ներքո քննարկվող որոշումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին ու գործընթացներին։ Վերահաստատելով Հարավային Կովկասում կայունության հաստատման հարցում հայկական կողմի շահագրգռվածությունը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներ չառաջացնելու և պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու կարևորությունը:
18:42 - 23 սեպտեմբերի, 2024
ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ դիտորդների մտահոգությունները՝ կապված Ադրբեջանում անցկացված ընտրությունների հետ. Մեթյու Միլլեր |armenpress.am|

ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ դիտորդների մտահոգությունները՝ կապված Ադրբեջանում անցկացված ընտրությունների հետ. Մեթյու Միլլեր |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) մտահոգությունները՝ կապված սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված ընտրությունների հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք կիսում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգությունները սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Եվ մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել ԵԱՀԿ-ի նախորդ առաջարկությունները, ինչպես նաև այն առաջարկությունները, որոնք, ինչպես ակնկալում ենք, կլինեն առաջիկայում, և հնարավորություն ընձեռի իր ժողովրդին իրացնել հիմնարար ազատությունները՝ համաձայն երկրի սահմանադրության և միջազգային պարտավորությունների», - հայտարարել է Միլլերը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը Դիտմիր Բուշաթին ընտրություններից հետո հայտարարել էր, որ դրանք չեն անցել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, տեղի են ունեցել սահմանափակող քաղաքական և իրավական միջավայրում, որը թույլ չի տվել իրական բազմակարծություն և հանգեցրել է մրցակցության բացակայության:  Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների խախտումներին անդրադառնալով՝ ԵՄ-ն իր հերթին կոչ է արել երկրի իշխանություններին ընդունել և իրականացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները, որոնք կապված են այս և նախորդ ընտրությունների հետ։ 
10:16 - 05 սեպտեմբերի, 2024
Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը համապատասխանում է ԵԱՀԿ-ի ուղեցույցին. Գրիգոր Մինասյան |armenpress.am|

Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը համապատասխանում է ԵԱՀԿ-ի ուղեցույցին. Գրիգոր Մինասյան |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը սեպտեմբերի 5-ին հաստատելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որից հետո փաստաթուղթը ուղարկվելու է Սահմանադրական դատարան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում  ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։  «Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք Ադրբեջանը սկսե՞լ է կանոնակարգի հաստատման գործընթացը, ի՞նչ տեղեկություն ունի այս մասով, Մինասյանը պատասխանեց․ «Ճիշտ կլինի, որ այս մասով սահմանափակվենք այն հայտարարություններով, որոնք ունենք։ Կա կանոնակարգ, որը առաջիկա հինգշաբթի օրը որպես միջազգային պայմանագրի նախագիծ հաստատվելու է կառավարության կողմից և ուղարկվելու է Սահմանադրական դատարան։ Կարծում եմ՝ կոնսեսուսային և որակյալ փաստաթուղթ է և ԵԱՀԿ-ի ուղեցույցին համապատասխան»։ Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 2-ին հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որն օրերս Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել և ստորագրել էին։ Կանոնակարգի նախագիծը ներառաված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգում։ Կանոնակարգում նշվում է, որ հանձնաժողովները կհիմնվեն 1991 թվականի Ալմա-Աթայի հառչակագրի վրա՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք (եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին): Կանոնակարգի նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ 
12:12 - 04 սեպտեմբերի, 2024
Մինսկի խմբի հարցը կարող է դիտարկվել խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում․ ՀՀ ԱԳՆ |azatutyun.am|

Մինսկի խմբի հարցը կարող է դիտարկվել խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում․ ՀՀ ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Երևանը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրման, դրա նախաստորագրման համար պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, և համատեղ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը համաձայն չէ Մինսկի խմբի լուծարմանը։ «Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր Արտգործնախարարությունից՝ արդյոք Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը դարձնում է նախապայման՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, ինչո՞ւ Երևանը համաձայն չէ լուծարմանը և հնարավո՞ր է, որ առաջիկայում Հայաստանը մտքափոխվի և Բաքվի հետ լուծարման համատեղ դիմում ներկայացնի ԵԱՀԿ-ին։ Այս հարցերին Արտգործնախարարությունը մեկ նախադասությամբ է պատասխանել․ - «Հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել հարաբերությունների համապարփակ կարգավորման և առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»։  
12:52 - 15 օգոստոսի, 2024