Իշխան Սաղաթելյան

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1982 թվականի մայիսի 6-ին, Սևանի շրջանի Գեղամավան գյուղում  (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2006-2007 թվականներին և 2016 թվականից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։ 2009-2012թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում որպես ԱԺ պատգամավորի օգնական։ 2016 թվականի դեկտեմբերից ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական։

2018 թվականի հունիսի 1-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 3-ը՝ Գեղարքունիքի մարզպետ։

Խնդիր կա ավելի լայն թափով դուրս գալու, որ վերջնական արդյունքներ արձանագրենք. Սաղաթելյանը հորդորում է պասիվությունը հարմարվողականություն չդիտարկել |aysor.am|

Խնդիր կա ավելի լայն թափով դուրս գալու, որ վերջնական արդյունքներ արձանագրենք. Սաղաթելյանը հորդորում է պասիվությունը հարմարվողականություն չդիտարկել |aysor.am|

aysor.am: Ընդդիմադիր դաշտում մենք ո՛չ հակառակորդներ ունենք, ո՛չ՝ մրցակիցներ։ Մեզ մեր համակիրները և մեզնից ակնկալիքներ ունեցող քաղաքացիները քննադատելու տեղ ունեն, որովհետև դավաճանները շարունակում են մնալ իշխանության, թշնամին օրեցօր մոտենում է Երևանին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Այս իմաստով՝ ընդդիմությունն անելիք ունի ժողովրդին համախմբելու, համահայաստանյան, եթե կուզեք՝ նույնիսկ համահայկական անհնազանդություն կազմակերպելու հարցում։ Մենք պարտավոր ենք դա անել։ Քննարկում ենք առաջիկայում «ի պաշտպանություն Արցախի» օրակարգով համահայաստանյան մեծ հանրահավաք կազմակերպելու հարցը։ Մանրամասների մասին կհայտնենք։ Փողոցային պայքարի պասիվությունը որևէ մեկը թող չդիտարկի, թե իրավիճակին հարմարվել ենք կամ ասելիք չունենք։ Խնդիր կա ավելի լավ պատրաստվելու, ավելի լայն թափով դուրս գալու, որ վերջնական արդյունքներ արձանագրենք», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
11:52 - 27 հունիսի, 2023
Կոնկրետ օր, ժամ, տեղ այս պահին չեմ կարող ասել, բայց կազմակերպելու ենք ժողովրդի ընդվզումը և համաժողովրդական ճակատի ստեղծումը․ Իշխան Սաղաթելյան
 |tert.am|

Կոնկրետ օր, ժամ, տեղ այս պահին չեմ կարող ասել, բայց կազմակերպելու ենք ժողովրդի ընդվզումը և համաժողովրդական ճակատի ստեղծումը․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Եթե ստորագրվի այն, ինչի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը, լինելու է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ նոր կապիտուլյացիա և ունենալու է  աղետալի ու ողբերգական հետևանքներ հայ ժողովրդի համար։ Այս մասին ՀՅԴ ԳՄ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Վերջինս ընդգծեց, որ վերը նշվածը կանխելու միակ ճանապարհը համաժողովրդական ընդվզման ու դիմադրության ճակատի ձևավորումն է։ «Մեր գլխավոր խնդիրը հիմա ամեն ինչ անելն է, որ այդ փաստաթուղթը չստորագրվի, դրա համար պետք է կազմակերպենք ժողովրդի ընդվզումը, ժողովրդին դուրս բերենք պայքարի։ Մեր առաջիկա քայլերն ու գործողությունները ուղղված են լինելու դրան։ Եթե մեր երկրի ներսում չլինի դիմադրություն, եթե օրվա իշխանությունը հասկանա, որ կարող է ստորագրել այդ փաստաթուղթը և մարսի, ապա իրենք ստորագրելու են։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի միջև կա հստակ պայմանավորվածություն այս տարվա ընթացքում այդ գործընթացը ավարտին հասցնելու վերաբերյալ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։ Հարցին՝ ինչպե՞ս են պատրաստվում կազմակերպել համաժողովրդական ընդվզումը և կա՞ն հստակեցված ժամկետներ, Սաղաթելյանը պատասխանեց․ «Մենք այս մասին նոր չէ, որ խոսում ենք, պարզապես Գերագույն ժողովը այս պահանջը հստակ դրել է։ Ունենք քայլերի ու գործողությունների մեր պատկերացումները, բայց քանի որ գտնում ենք, որ սա մեկ քաղաքական ուժի կամ կազմակերպության խնդիր չէ, մեր բոլոր գաղափարները քննարկելու ենք ՀՀ խորհրդարանական ու արտախորհրդարանակն բոլոր առողջ ուժերի հետ, ամբողջացնելու ենք այս ամեն ինչը  ու դուրս գանք պայքարի։ Կոնկրետ օր, ժամ, տեղ այս պահին չեմ կարող ասել, բայց, որ ամբողջ ուժերով լծվելու ենք այս գործին, արդեն հայտարարել ենք դրա մասին»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:58 - 13 հունիսի, 2023
Իշխան Սաղաթելյանը վերընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ

Իշխան Սաղաթելյանը վերընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը: 2023 թ․ հունիսի 9-11-ը կայացել է ՀՅԴ Հայաստանի 26-րդ Գերագույն ժողովը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից։ Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված իրավիճակը, նախանշել առաջիկա անելիքները և սահմանել ՀՅԴ Հայաստանի կառույցի գործունեության ուղենիշները։ Ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն մարմին հետևյալ կազմով. Ավետիսյան Թադևոս, Գալստյան Լիլիթ, Գևորգյան Արգիշտի, Հակոբյան Վարդան, Մաթիլյան Հակոբ, Մանուկյան Գեղամ, Մեղրյան Պետրոս, Սաղաթելյան Իշխան, Սարգսյան Իգոր, Սիմոնյան Աշոտ, Ստեփանյան Խաչատուր, Վարդանյան Գերասիմ, Տոնոյան Տարոն:
15:55 - 12 հունիսի, 2023
ԱԳՆ-ում էլ կամավոր ատեստավորում կիրականացվի, ինչը հնարավորություն կտա աշխատավարձերը կրկնակի դարձնել. Արարատ Միրզոյան
 |aravot.am|

ԱԳՆ-ում էլ կամավոր ատեստավորում կիրականացվի, ինչը հնարավորություն կտա աշխատավարձերը կրկնակի դարձնել. Արարատ Միրզոյան |aravot.am|

aravot.am: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի կարծիքով, հայկական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները անհավասար պայմաններում են աշխատում Հայաստանի համար հիմնականում մարտահրավերներ ստեղծող երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ՝ թե դիվանագետների թվի պակասով, որոշ երկրներում անգամ դիվանագիտական ներկայացուցչություններ չունենալով եւ այլ երկրներից սպասարկվելով: Նա նկատեց, որ ռեսուրսների սղության պայմաններում, որոշ երկրներում ունենք դեսպանատներ, ինչը նաեւ անհասկանալի է: Խնդիրն այսօր իշխանական պատգամավորն արծարծեց ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի եւ Ֆինանսավարկային հանձնաժողովի համատեղ նիստում՝ դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Ըստ Արսեն Թորոսյանի, մենք արդեն բավարար տնտեսական աճ ունենք, նաեւ բյուջետային աճ կունենանք, ուստի կարելի կլինի հարցին անդրադառնալ: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կիսում է պատգամավորի մտահոգությունները եւ փաստում, որ հաճախ ոչ մրցակցային պայմաններում ենք՝ սկսած շենքային պայմաններից: Չնչին բացառություններով, հիմնականում, տարբեր երկրներում Հայաստանը ներկայացված է «1+1» ձեւաչափով՝ դեսպան եւ մեկ աշխատակից, որոնց աջակցում են տեղի վարչական աշխատակիցները, ինչը ոչ միշտ է բավարար, արդյունքում «մնում են հորիզոններ, որոնք չեն նվաճվում»: Խնդիրը, ըստ ԱԳ նախարարի, միշտ չէ, որ ֆինանսական է, հաճախ նաեւ կադրային է եւ եթե հիմա որոշենք որոշ երկրներում աշխատել «1+5» ձեւաչափով, կպարզվի, որ մենք այդքան որակավորված դիվանագետներ չունենք: Կադրային բազան լրացնելու համար ԱԳՆ-ն նաեւ արտաքին մրցույթներ է իրականացնում. երկու մրցույթ եղել են, երրորդը սպասվում է: Իսկ որպեսզի ԱԳՆ-ում աշխատանքը գրավիչ դառնա, այնտեղ ևս կամավոր ատեստավորման սխեմա կիրականացվի, ինչի արդյունքում մեր դիվանագետները հնարավորություն կունենան ընդհուպ մինչեւ կրկնապատկել աշխատավարձերը: Արարատ Միրզոյանն ասաց, որ անցնող տարում հայաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունների վերանորոգումներ են եղել, քանի որ վաղուց այդ մասով աշխատանք չէր արվել, համակարգիչներն են փոխվել, որոշ մայրաքաղաքներում աշխատանք են տանում անշարժ գույք ձեռքբերելու համար, որպեսզի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը լինի ՀՀ սեփականությունը, քանի որ դա առավել ձեռնտու կլինի, քան անընդհատ վարձակալությունը: Քանի որ աշխատանքները ընթացքի մեջ են, նա չհրապարակեց, թե ո՞ր պետությունների մասին է խոսքը: Ըստ Արարատ Միրզոյանի, 2022 թվականին, ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկան զգալիորեն աճել է, ինչը պայմանավորված է նաեւ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու ԵՄ ջանքերով:
16:53 - 05 հունիսի, 2023
Մենք ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանի ճանապարհը. Իշխան Սաղաթելյան  |armeniasputnik.am|

Մենք ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանի ճանապարհը. Իշխան Սաղաթելյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Սարդարապատն անակնկալի բերեց թշնամուն, որովհետև շատերին թվում էր, թե ցեղասպանված ժողովուրդն այլևս չի պայքարելու պետականության և ապրելու իրավունքի համար, բայց հայ ժողովուրդը դա արեց։ Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ Դաշնակցության հրավիրած «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նա զուգահեռներ անցկացրեց անցյալի և ներկայի միջև՝ նշելով, որ ներկա իշխանություններն այսօր հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու փոխարեն առաջարկում են հանձնվել և ընդունել թշնամու պայմանները։ «Մենք մերժում ենք այդ ճանապարհը, դա ինքնաոչնչացման ճանապարհ է»,- հայտարարեց Սաղաթելյանը։ Նրա կարծիքով՝ այսօր մեր շատ քաղաքացիներ ամբողջովին չեն գիտակցում այն վտանգը, որ կանգնած է յուրաքանչյուր հայի առջև։ Շեշտեց՝ իրականում ընտրություն չկա, քանի որ ընտրությունն ապրելու և ցեղասպանվելու միջև է։ «Մեր ընտրությունը հայրենիք, պետականություն ունենալու, կամ թափառական ժողովուրդ դառնալու միջև է, մեր ընտրությունը ստրկանալու, անթասիբ, աննամուս ապրելու, կամ ուժեղ և արժանապատիվ Հայաստան ու Արցախ ունենալու միջև է։ Մենք ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանի ճանապարհը, մենք հանձնվելու և պարտության օրակարգին հակադրելու ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանի օրակարգը, և դա մենք անելու ենք միասին»,- հայտարարեց Սաղաթելյանը։ Նա շեշտեց՝ ցանկացած փաստաթուղթ, որով գործող իշխանությունն ընդունելու է Արցախը Ադրբեջանի կազմում՝ լեգիտիմ չէ։ Հավելեց՝ ժամանակ այլևս չկա, քանի որ իշխանություններն արդեն հայտնել են հանձնելու ճանապարհային քարտեզն ու ժամանակացույցը։ 2023 թվականը յուրաքանչյուր հայի համար ճակատագրական տարի է լինելու՝ վճռական որոշումներ կայացնելու համար։ Ելույթներ ունեցան դաշնակցական մի շարք գործիչներ, ապա հավաքվածների հետ միասին երթով շարժվեցին «Նեմեսիս» գործողության հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։ Նրանց ձեռքերում Հայաստանի և Արցախի դրոշներն էին։ Շարունակությունը՝ armeniasputnik.am-ում
19:00 - 28 մայիսի, 2023
Արցախում և Հայաստանում պետք է սկսվեն բողոքի ակցիաներն ու ցույցերը. Իշխան Սաղաթելյան
 |aysor.am|

Արցախում և Հայաստանում պետք է սկսվեն բողոքի ակցիաներն ու ցույցերը. Իշխան Սաղաթելյան |aysor.am|

aysor.am: Մենք քաղաքական այն ուժն ենք, որ հայտարարություններից բացի՝ վերջին 3 տարիների ընթացքում շատ կոնկրետ քայլեր ու գործողություններ արել է: Հիմա էլ հայտարարում եմ, որ այս իրավիճակի հետ մենք չենք համակերպվելու, չենք հանձնվելու, պայքարելու ենք մինչև վերջին շունչը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը։ «Բոլոր այն խոսակցությունները, որ ընդդիությունը հեռացել է իր օրակարգից, դադարեցրել է պայքարը՝ այդպես չէ: Անցած տարի այս օրերին ինչ արել ենք, կանխել, հետաձգել է գործընթացը: Եթե անցած տարի այն, ինչ արել ենք արած չլինեինք, այս գործընթացն այլևս ավարտված կլիներ: Հիմա մեր խնդիրն է նոր թափով, նոր ուժով Հայաստանում, Արցախում, սփյուռքում ձևավորել համաժողովրդական դիմադրություն, ՀՀ քաղաքացիներին պատրաստել  լայն համաժողովրդական անհնազանդության, դուրս գալ և կանխել այս իրավիճակը», - նշեց նա՝ շեշտելով, որ ընդդիմության գլխավոր խնդիրը շարունակում է դա մնալ: Նա նաև ավելացրեց, որ «Դաշնակցությունն» ունի իր պատկերացումները և՛ փողոցային պայքարի, և՛ առաջիկա անելիքների մասով. «Մեր առաջարկները կքննարկենք մեր գործընկերների հետ: Հստակ է, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, հստակ է նաև  նրա ժամանակացույցը: Ընդդիմությունը ևս պետք է հստակ ձևավորի իր քայլերն ու գործողությունները և պայքարը շարունակի: Կարծում եմ՝ մինչ այդ ՀՀ-ում և Արցախում պետք է լինեն բողոքի ակցիաներ, ցույցեր, դժգոհության ու դիմադրության օջախներ՝ առնվազն հիմա ցույց տալու համար, որ Փաշինյանը լեգիտիմ չէ, նրա ստորագրածը առոչինչ է: Ես ձեզ վստահեցնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող և  ժողովրդի կողմից չունի մանդատ՝ հանձնելու Արցախն ու Հայաստանը: Ակնհայտ է, որ խոսքը միայն Արցախի մասին չէ, այն, ինչի մասին նա խոսում է, դրանից հետո Հայաստանի պետականության գոյությունը լրջորեն դրված է լինելու հարցականի տակ»: «Եթե հիշում եք, վերջին 3 տարիներին, անցած տարի հենց այս օրերին այս վտանգների մասին մենք բարձրաձայնել ենք: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին հրապարակել է Արցախը և Հայաստանը հանձնելու ճանապարհը և ժամանակացույցը: Ինձ թվում է, մայիսի 25-ին Մոսկվայում հանդես կգան եռակողմ ինչ-որ հայտարարությամբ, որից հետո այդ ամեն ինչը կշարունակվի Քիշնևում, այնուհետև Բրյուսելում կփորձի պայմանավորվել կապիտուլյացիայի նոր պայմանագրի շուրջ: Հոկտեմբերի հանդիպման մասին ևս հայտարարվել է, կփորձեն ունենալ ամբողջական կապիտուլյացիայի պայմանագիր, այնուհետև այն կվավերացնեն: Ըստ էության՝ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը, մտահոգ քաղաքացիները ունեն ընդամենը 5-6 ամիս երկիրը հանձնելու գործընթացը կասեցնելու համար», - շեշտեց Սաղաթելյանը:
12:24 - 23 մայիսի, 2023
Հանրապետության հրապարակից մեկնարկեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ․ երթի մասնակիցները այրեցին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները

Հանրապետության հրապարակից մեկնարկեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ․ երթի մասնակիցները այրեցին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները

Հանրապետության հրապարակից մեկնարկեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ։ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա ջահերով երթն այս տարի կրում է «Մեկ հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ՝ պայքար» խորագիրը։ Երթի մեկնարկից առաջ իր ելույթում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․ «Վերջին տարիներին ջահերով երթին մասնակցում ենք ոչ սովորական հույզերով ու ապրումներով․ 2020 թվականի պատերազմը, Արցախի մեծագույն մասին հանձնումը թշնամուն, մեր հազարավոր հայորդիների նահատակությունը և երկրի առջև կանգնած ներկա մարտահրավերները արմատապես փոխել են իրավիճակը։ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց ՀՀ իշխանությունները, կատարելով թուրք-ադրբեջանական նախապայմանները ցանկանում է հրաժարվել մեր համահայկական պայքարից՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և իրավունքների պաշտպանության սահմանադրական իր հանձնառությունից։ Հրաժարվում են Արցախից ու հայրենիքի դարպասները բացելով թշնամու առաջ՝ խաղաղության անվան տակ ժողովրդին տանում նոր ցեղասպանության»։ Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները:
20:48 - 23 ապրիլի, 2023
Լուրջ ուժերով ու լավ կազմակերպված ենք դուրս գալու փողոց, որ ունեցած թերությունները չկրկնենք․ Իշխան Սաղաթելյան
 |tert.am|

Լուրջ ուժերով ու լավ կազմակերպված ենք դուրս գալու փողոց, որ ունեցած թերությունները չկրկնենք․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Իշխանությունների ատելությունն ու բռնաճնշումները ՀՅԴ-ի նկատմամբ հասկանալի է, Դաշնակցությունը ազգային ուժ է, որն իր ամբողջ կենսագրության ընթացքում պաշտպանել է հայ ժողովրդին, իսկ այսօր թշնամուն ծառայող իշխանությունների համար Դաշնակցությունը խոչընդոտ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Ադրբեջանը և Հայաստանի իշխանությունները իրար պաս տալով, նույն բովանդակցությամբ տեքստերով պայքարում են Դաշնակցության դեմ, ինչը նորություն չէ մեզ համար։ Այո, Դաշնակցությունը իրենց համար ընդհանուր թշնամի է։ Ցանկացած բռնաճնշում ավելի մեծ հակազդեցության է արժանանալու, մենք զիջման, նահանջի կամ համակերպվելու որևէ տեղ չունենք։ Անձնական խնդիր, այս պայքարում չկա, սա պայքար է մի կողմից մարդկանց միջև, ովքեր ուզում են ունենալ հայրենիք, և մյուս կողմից մարդկանց, ովքեր ասում ենք առանց դրա էլ «յոլլա» կգնանք։ Մենք չենք ընդունում իրենց առաջարկած «հանձնվել փրկվելու համար, օրակարգը»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։ Հարցին՝ քննարկումներ կան ընդդիմության կողմից կրկին փողոցային պայքարին անցնելու, Սաղաթելյանը պատասխանեց․ «Մեզ մոտ փողոց դուրս գալու քննարկումներ տեղի են ունենում ամեն օր, պետք է լուրջ նախապատրաստական աշխատանք իրականցնել, լուրջ ուժերով, ավելի կազմակերպված դուրս գալ փողոց ու բոլոր այն թերություններն ու բացթողումները, որ ունեցել ենք, հաջորդին պետք է չկրկնենք»։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
16:53 - 03 ապրիլի, 2023
Իշխան Սաղաթելյանը Արցախի շրջափակման հարցով հրատապ գործողությունների պլան է ներկայացրել

Իշխան Սաղաթելյանը Արցախի շրջափակման հարցով հրատապ գործողությունների պլան է ներկայացրել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով Արցախում շրջափակման մեջ հայտնված արցախցիների խնդրի առնչությամբ ՀՅԴ գրասենյակների կատարած աշխատանքի մասին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ, Արդեն 24 ժամից ավելի է, ինչ Արցախի 120.000 մեր հայրենակիցները շրջափակման մեջ են:Ցանկանում եմ տեղեկացնել, որ երեկվանից ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակները լծված են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները միջազգային հանրությանը ներկայացնելու գործին:Իրավիճակի առնչությամբ այսօր Արցախի Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ և հանդես եկել համայն հայությանն ուղղված կոչով, որտեղ հոդորում է օգտագործել բոլոր հնարավորությունները տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին, տեր կանգնել արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների: Ուստի, առաջիկայում հրատապ են հետևյալ գործողությունները.1. Բողոքի ակցիաներ՝ տարբեր երկրներում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների առջև:2. Բողոքի ակցիաներ՝ Հայաստանում միջազգային ներկայացուցչությունների մոտ։ Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 16։00-ին հավաքվում ենք ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց։ Այնուհետև նամակներ կփոխանցենք Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատներ։3. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները դատապարտող հայտարարության ընդունում։ Այս երեք ուղղություններով մենք աշխատանքներ ենք իրականացնում, որոնց մասին հանդես կգանք լրացուցիչ տեղեկություններով: Լուսանկարը՝ Photolure-ի  
13:31 - 13 դեկտեմբերի, 2022
Ես իմ մանդատը վայր չեմ դնելու, ՀՅԴ Գերագույն մարմինը այդպես է որոշել․ Իշխան Սաղաթելյան
 |tert.am|

Ես իմ մանդատը վայր չեմ դնելու, ՀՅԴ Գերագույն մարմինը այդպես է որոշել․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը անդրադարձավ մանդատները վայր դնելու հարցին։ «Չեմ թաքցնի, նման քննարկում եղել է, բայց ՀՅԴ Գերագույն մարմինը կայացրել է որոշում, որ «Հայաստան» խմբակցության բոլոր դաշնակցական պատգամավորները պետք է մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին։ Դաշնակցության մեջ անհատական, անձնական չկա այլևս, երբ կա ԳՄ որոշումը։ Հետևաբար ես իմ մանդատը վայր չեմ դնելու, եթե դնեինք, ապա դնելու էինք բոլորս»,- ասաց Սաղաթելյանը։ Հարցին՝ ի՞նչ տարաձայնություններ կան խմբակցության ներսում, Սաղաթելյանը պատասխանեց․ ««Վերածնվող Հայստան»-ը արել է իր հայտարարությունը, «Հայաստան» խմբակցությունը դրան պատասխանել է, ավելացնելու ոչինչ չունեմ»։
13:00 - 02 դեկտեմբերի, 2022
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ

Աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սպիրոս Ադդասի հետ։ Այս մասին հայտնում է ՀՅԴ ԳՄ Հանրային կապերի գրասենյակը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային հարթակներում Հայաստանի և Կիպրոսի համար երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Իշխան Սաղաթելյանը Սպիրոս Ադդասին է ներկայացրել Հայաստանի ու Արցախ դեմ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը, խոսել հայ ժողովրդի իրական ձգտումների ու առաջնահերթությունների մասին։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նաև նշել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպեսզի միջազգային ճնշման տակ Ադրբեջանը ստիպված լինի ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց, ինչպես նաև իր զորքերը դուրս բերի Հայաստանի Հանրապետության տարածքից։ Կիպրոսի փոխարտգործնախարարը նախ ողջունել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցչին և ողջ հայ ժողովրդին իր ու նախարար Իոաննիս Կասուլիդեսի անունից՝ նշելով, որ վերջինս երկրում չէ և չի կարողացել անձամբ ներկա գտնվել հանդիպմանը։ Կիպրիացի դիվանագետն իր խոսքում աջակցություն է հայտնել Ի. Սաղաթելյանի բարձրաձայնած խնդիրներին՝ ասելով, որ Կիպրոսը մշտապես եղել ու շարունակելու է մնալ պատմական արդարության պաշտպանության հավատարիմ մարտիկ։
14:58 - 15 նոյեմբերի, 2022
Ակնհայտ է՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցք չկա, բայց գրեթե ակնհայտ է, որ կա բանավոր պայմանավորվածություն. Սաղաթելյան
 |news.am|

Ակնհայտ է՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցք չկա, բայց գրեթե ակնհայտ է, որ կա բանավոր պայմանավորվածություն. Սաղաթելյան |news.am|

news.am: Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցք չկա, բայց գրեթե ակնհայտ է, որ կա բանավոր պայմանավորվածություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին,  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Իմ մոտ տպավորություն է, որ այո, Նիկոլը այդ ժամանակ բանավոր խոստումը տվել է եւ հիմա դա են ուզում: Ադրբեջանն անընդհատ ասում է՝ ունենք պայմանավորվածություն: Մենք դրա համար ենք ասում, որ էս մարդու գնալով այդ  հարցն էլ է լուծվում, ինքն իր հետ տանում է բոլոր պայմանավորվածությունները»,-ասաց նա: Անդրադառնալով Ալիեւի նախօրեին արած հայտարարություններին, ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ Ալիեւը լկտիացել է, շարունակում է սպառնալ հայ ժողովրդին, Հայաստանին, որովհետեւ իշխանության ղեկին թրքահպատակ իշխանություն է:  
13:51 - 09 նոյեմբերի, 2022
Հայաստանը պատրաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների եւ լուծումների, բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման եւ հայրենազրկման գնով․ Սաղաթելյան

Հայաստանը պատրաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների եւ լուծումների, բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման եւ հայրենազրկման գնով․ Սաղաթելյան

Այս հանրահավաքը սովորական հանրահավաք չէ, սա ինչ-որ մեկի դեմ, կամ ինչ-որ մեկի օգտին հանրահավաք չէ, այս հանրահավաքն ունի ավելի մեծ առաքելություն, ավելի կարեւոր բովանդակություն․ սա համահայկական միասնականությունը վերականգնելու հանրահավաք է, միասնականություն՝ մեր ներսում, միասնականություն եւ համերաշխություն՝ Արցախին, սփյուռքին։ Այս մասին Ազատության հրապարակում հաջակցություն Արցախի հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Նախորդ կիրրակի մենք լսեցինք Արցախի հստակ ձայնը․ Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արցախահայությունը, Արցախի խորհրդարանը, պետական կառավարման համակարգը հստակ եւ աներկբա հայտարարեց, որ որեւէ իշխանություն իրավունք չունի ստորագրելու որեւէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը»,- հայտարարեց Սաղաթելյանը՝ շարունակելով․ «Մենք պետք է վերականգնենք մեր ազգային համերաշխությունը, մեր միասնականությունը՝ Արցախի ինքնիշխանության, Հայաստանի տարածքային ամբողջականության, հայ ժողովրդի գոյատեւելու, զարգանալու, չհանձնվելու գաղափարի շուրջ»։ Ըստ Սաղաթելյանի՝ ապագայի հզոր հայկական պետություն ունենալու առաջին քայլը «կապիտուլյացիայի կանխումն է, իսկ կապիտուլյացիան բացառելու առաջին քայլը բոլոր ուժերի համախմբումն է՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումով»․ «Այս հանրահավքի յուրաքանչյուր մասնակից պետք է իմանա, որ ինքը մասնակից է դառնում եռամիասնության եւ համազգային համերաշխության վերականգնման մեկնարկին»,- շեշտեց Սաղաթելյանը։  «Մենք խոսում ենք թշնամու հետ սահմանազատման մասին, բայց մինչեւ այդ պետք է կատարենք ամենակարեւոր սահմանազատումը մեր ներսում․ լինել Նիկոլի հե՞տ, թե՞ հայրենիքի․ իշխանության մեջ քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող յուրաքանչյուր անձ այդ հարցը պետք է ինքն իրեն տա․ ինքը Նիկոլի՞ հետ է, թե՞ հայրենիքի, սրանից բացի ուրիշ ոչ մի բաժանում մեզ պետք չէ։ Այսօրվանից այս հարցը հնչելու է անդադար, հնչելու է հասցեական, այս բախտորոշ ընտրության առջեւ կանգնած են բոլորը․ կամ Նիկոլի հետ եք, կամ հայրենիքի»։ Սաղաթելյանը հարց հնչեցրեց․ «Արդյոք մեկ մարդը, ով մեր գլխին բերել է պատերազմ, կորուստներ, զոհեր, իրավունք ունի որոշել մեր բոլորի ճակատագիրը․ միանշանակ ո՛չ։ Այդ մեկ հոգին չի կարող որոշել մեր ժողովրդի ճակատագիրը, հայ ժողովրդի ճակատագիրը որոշելու ենք մենք, այս հրապարակի յուրաքանչյուր անձ։ Այս հանրահավաքով մենք ասում ենք՝ Հայաստանը ողջունում է միջնորդների ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Հայաստանը պատրաստ է քննարկելու բոլոր բարդ հարցերը, Հայաստանը պատրաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների եւ լուծումների, բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման եւ հայրենազրկման գնով, չի կարող ստորագրվել եւ վավերացվել որեւէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, նման փաստաթուղթը պատռվելու է մեր ժողովրդի կողմից եւ իշխանափոխությունից հետո հայտարարվելու է առ ոչինչ»,- հայտարարեց Սաղաթելյանը։ Նա նշեց, որ «միջազգային հանրությունը պետք է լավ հասկանա, որ Նիկոլը Հայաստան չէ, Նիկոլը հայ ժողովուրդը չէ, Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կամքն արտահայտողը չէ, եւ դա, սիրելի ժողովուրդ, մենք պետք է արձանագրենք ամեն օր եւ ամեն ժամ»։ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո մասնակիցները հաջակցություն Արցախի միասնության եւ համերաշխության երթով շարժվեցին դեպի Կառավարության շենք, որտեղ, ինչպես հայտարարվեց, պետք է ակցիա անեն, ապա վերադառնան Ազատության հրապարակ՝ ամփոփելու հանրահավաքը։ Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ կարեւոր հայտարարություն պետք է ընդունեն։
18:11 - 05 նոյեմբերի, 2022
«Պատիվ ունեմ»-ի հետ գուցե տակտիկական հարցերում լինեն այլ մոտեցումներ, բայց խորքային տարաձայնություն չկա. Սաղաթելյան

 |news.am|

«Պատիվ ունեմ»-ի հետ գուցե տակտիկական հարցերում լինեն այլ մոտեցումներ, բայց խորքային տարաձայնություն չկա. Սաղաթելյան |news.am|

news.am: Մեր օրակարգով, մեր ասելիքով, Հայաստանի, Արցախի անվտանգության օրակարգով մենք գնացել ենք եւ գնալու ենք խորհրդարան: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Բայց երբ քաղաք մեծամասնությունը երկրի կենսական շահերին վերաբերող օրակարգերում ընդդիմության հրավիրած նիստերը տապալում է, սկսում է զբաղվել ոչ առաջյանի հարցերով, մենք այդտեղ չկան: Մենք չենք կարող այդ կրկեսին մասնակից լինել: Անցած շաբաթ կար հստակ դրված խնդիր, կար ԱԺ ամբիոնից հայտարարելու ՀՀ կենսական շահերին առնչվող հարցերի մասին, գնացել, հայտարարել, դուրս ենք եկել»,-ասաց նա: Ինչ վերաբերում է նրան, որ նախորդ շաբաթ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները մասնակցել են նաեւ քվեարկություններին, իսկ իրենց խմբակցությունը չի մասնակցել, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մեր երկու խմբակցությունները որեւէ էական եւ սկզբունքային հարցում որեւէ տարաձայնություն չունեն: Մենք միասին ճանապարհ ենք անցել, մենք հասկանում ենք, որ այս իրավիճակում համախմբված աշխատանքը  շատ կարեւոր է: Գուցե տակտիկական հարցերում լինեն այլ մոտեցումներ, բայց վստահ եղեք, այստեղ խորքային տարաձայնություններ չկան»:
13:55 - 31 հոկտեմբերի, 2022