Կոնկրետ օր, ժամ, տեղ այս պահին չեմ կարող ասել, բայց կազմակերպելու ենք ժողովրդի ընդվզումը և համաժողովրդական ճակատի ստեղծումը․ Իշխան Սաղաթելյան
 |tert.am|
13:58 - 13 հունիսի, 2023

Կոնկրետ օր, ժամ, տեղ այս պահին չեմ կարող ասել, բայց կազմակերպելու ենք ժողովրդի ընդվզումը և համաժողովրդական ճակատի ստեղծումը․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Եթե ստորագրվի այն, ինչի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը, լինելու է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ նոր կապիտուլյացիա և ունենալու է  աղետալի ու ողբերգական հետևանքներ հայ ժողովրդի համար։

Այս մասին ՀՅԴ ԳՄ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Վերջինս ընդգծեց, որ վերը նշվածը կանխելու միակ ճանապարհը համաժողովրդական ընդվզման ու դիմադրության ճակատի ձևավորումն է։

«Մեր գլխավոր խնդիրը հիմա ամեն ինչ անելն է, որ այդ փաստաթուղթը չստորագրվի, դրա համար պետք է կազմակերպենք ժողովրդի ընդվզումը, ժողովրդին դուրս բերենք պայքարի։ Մեր առաջիկա քայլերն ու գործողությունները ուղղված են լինելու դրան։ Եթե մեր երկրի ներսում չլինի դիմադրություն, եթե օրվա իշխանությունը հասկանա, որ կարող է ստորագրել այդ փաստաթուղթը և մարսի, ապա իրենք ստորագրելու են։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի միջև կա հստակ պայմանավորվածություն այս տարվա ընթացքում այդ գործընթացը ավարտին հասցնելու վերաբերյալ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հարցին՝ ինչպե՞ս են պատրաստվում կազմակերպել համաժողովրդական ընդվզումը և կա՞ն հստակեցված ժամկետներ, Սաղաթելյանը պատասխանեց․

«Մենք այս մասին նոր չէ, որ խոսում ենք, պարզապես Գերագույն ժողովը այս պահանջը հստակ դրել է։ Ունենք քայլերի ու գործողությունների մեր պատկերացումները, բայց քանի որ գտնում ենք, որ սա մեկ քաղաքական ուժի կամ կազմակերպության խնդիր չէ, մեր բոլոր գաղափարները քննարկելու ենք ՀՀ խորհրդարանական ու արտախորհրդարանակն բոլոր առողջ ուժերի հետ, ամբողջացնելու ենք այս ամեն ինչը  ու դուրս գանք պայքարի։ Կոնկրետ օր, ժամ, տեղ այս պահին չեմ կարող ասել, բայց, որ ամբողջ ուժերով լծվելու ենք այս գործին, արդեն հայտարարել ենք դրա մասին»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել