tert.am: Իշխանությունների ատելությունն ու բռնաճնշումները ՀՅԴ-ի նկատմամբ հասկանալի է, Դաշնակցությունը ազգային ուժ է, որն իր ամբողջ կենսագրության ընթացքում պաշտպանել է հայ ժողովրդին, իսկ այսօր թշնամուն ծառայող իշխանությունների համար Դաշնակցությունը խոչընդոտ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ադրբեջանը և Հայաստանի իշխանությունները իրար պաս տալով, նույն բովանդակցությամբ տեքստերով պայքարում են Դաշնակցության դեմ, ինչը նորություն չէ մեզ համար։ Այո, Դաշնակցությունը իրենց համար ընդհանուր թշնամի է։ Ցանկացած բռնաճնշում ավելի մեծ հակազդեցության է արժանանալու, մենք զիջման, նահանջի կամ համակերպվելու որևէ տեղ չունենք։ Անձնական խնդիր, այս պայքարում չկա, սա պայքար է մի կողմից մարդկանց միջև, ովքեր ուզում են ունենալ հայրենիք, և մյուս կողմից մարդկանց, ովքեր ասում ենք առանց դրա էլ «յոլլա» կգնանք։ Մենք չենք ընդունում իրենց առաջարկած «հանձնվել փրկվելու համար, օրակարգը»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
Հարցին՝ քննարկումներ կան ընդդիմության կողմից կրկին փողոցային պայքարին անցնելու, Սաղաթելյանը պատասխանեց․
«Մեզ մոտ փողոց դուրս գալու քննարկումներ տեղի են ունենում ամեն օր, պետք է լուրջ նախապատրաստական աշխատանք իրականցնել, լուրջ ուժերով, ավելի կազմակերպված դուրս գալ փողոց ու բոլոր այն թերություններն ու բացթողումները, որ ունեցել ենք, հաջորդին պետք է չկրկնենք»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)