Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Ադրբեջանի ԱԳՆ-ն Թեհրանից «համապատասխան միջոցներ» է ակնկալում ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունների առնչությամբ |tert.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն Թեհրանից «համապատասխան միջոցներ» է ակնկալում ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունների առնչությամբ |tert.am|

tert.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանիի հայտարարություններին, որոնք արվել են «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում:Մասնավորապես գերատեսչության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն Իրանի դեսպանի կարծիքը որակել է «սադրիչ» և «անհիմն»։ «Նման հայտարարությունները վնասում են Ադրբեջանի և Իրանի հարաբերություններին՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա, ինչպես նաև հակասում են Իրանի նախագահի՝ 2023 թվականի նոյեմբերի 9-ին Տաշքենդում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասած խոսքերին։ Նշված հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ուրախությամբ նշել էր, որ Ադրբեջանը երկար տարիներ անց ապահովել է իր տարածքային ամբողջականությունը, և որ Ղարաբաղը վերադարձել է Ադրբեջանին»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։ Հաջիզադեն նշել է, որ Բաքուն Հայաստանում Իրանի դեսպանի կարծիքը համարում է «սադրանք»։ «Մենք ակնկալում ենք, որ Իրանը կկանխի մեր հարաբերությունների ոգուն չհամապատասխանող նման քայլերը, ինչպես նաև համապատասխան միջոցներ կձեռնարկի դեսպանի արտահայտած կարծիքի կապակցությամբ»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին։ Խոսելով Հայաստանով անցնող ճանապարհների դեպքում միջանցք տերմինի օգտագործման մասին՝ նա նշել էր, որ «այդ հայտարարությունների հետևում գաղտնի մտքեր են թաքնված»։ «Մենք պաշտպանում ենք Հայաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանութունը և դեմ ենք այն ամենին, ինչը խախտում է նրա միջազգային սահմանները։ Ինչ վերաբերում է միջանցքին, ապա նշեմ, որ միջազգային գրականության մեջ այն նշանակում է հաղորդակցման ուղի, բայց երբ այն կապված է Հայաստանի հետ, այն ձեռք է բերում հատուկ իրավաբանական նշանակություն։ Նրանք, ովքեր կրկնում են այս բառը, այն օգտագործում են հատուկ իմաստով և գաղտնի մտքեր են թաքցնում իրենց հայտարարությունների հետևում»,- ասել էր դեսպանը։Դեսպանը վստահեցրել էր, որ Իրանը դեմ չէ տրանսպորտային հաղորդակցության վերականգնմանը, սակայն անընդունելի է համարում Հայաստանի վերահսկողությունից դուրս ճանապարհների առկայությունը։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:21 - 12 նոյեմբերի, 2023
Եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, կնշանակի՝ աշխատանքի 70 տոկոսն արված է. վարչապետը՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մասին
 |1lurer.am|

Եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, կնշանակի՝ աշխատանքի 70 տոկոսն արված է. վարչապետը՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մասին |1lurer.am|

1lurer.am: Մենք գիտենք, որ Իրանը հստակ ասել է, որ աջակցում է խաղաղության գործընթացին ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության սկզբունքների հիման վրա։ Այդ մասին Փարիզի խաղաղության 6-րդ ֆորումի պանելային քննարկումների ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով մոդերատոր, «Մոնտեին ինստիտուտի» հատուկ խորհրդական Միշել Դյուկլոզի հարցին այն մասին, թե արդյոք Իրանն ունի հատուկ ծրագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդրի վերաբերյալ։ Վարչապետը հիշեցրել է, որ այդ սկզբունքերին համաձայնություն է տրվել նաև բրյուսելյան եռակողմ հանդիպման ժամանակ։ «Իմիջիայլոց, Գրանադայի հանդիպման իմաստն այն էր, որպեսզի վերահաստատվեն արդեն իսկ համաձայնեցված սկզբունքները։ Սա շատ կարևոր է։ Տեսեք, հիմա շատ մարդիկ քննարկում են, փորձում են գնահատել խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Չկա որևէ չափազանցություն, եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, դա կնշանակի, որ աշխատանքի 70 տոկոսն արված է։ Հիմա ամենակարևոր նյուանսն այն է, թե արդյոք Ադրբեջանը կվերահաստատի այն, ինչն արդեն Բրյուսելում համաձայնեցվել է մեր բանակցությունների ընթացքում, որոնք տեղ են գտել Շառլ Միշելի հրապարակային հայտարարություններում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
20:45 - 10 նոյեմբերի, 2023
Տեսել ենք ոչ տարածաշրջանային ուժերի՝ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններին միջամտելու փորձերը․ թշնամիները չեն հասնի նպատակին․ Ալիևը՝ Ռաիսիին
 |factor.am|

Տեսել ենք ոչ տարածաշրջանային ուժերի՝ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններին միջամտելու փորձերը․ թշնամիները չեն հասնի նպատակին․ Ալիևը՝ Ռաիսիին |factor.am|

factor.am: Տաշքենդում Տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպեկ են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Ալիևը հայտարարել է․«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվել է և հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, այն է՝ Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան փոխադրում ապահովելը, սա իրենց ընտրությունն է, կարծում եմ՝ նրանք մեծ սխալ են թույլ տվել»։ Չնայած Ալիևի այս պնդմանը՝ ՀՀ-ն բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը Ադրբեջան-Նախիջևան կապն ապահովել անարգել՝ նշելով, որ ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որով անցնում են։ Միաժամանակ, Ալիևը գոհունակություն է հայտնել Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքից՝ համաձայնեցնելու Արաքս գետի հարավային ափով երկաթուղային և ճանապարհային երթուղիները։ «Սա նախագիծ է, որը մեծ հեռանկարներ ունի։ Վստահ եմ, որ այս նախագիծը կարճ ժամանակում կիրականացվի և կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ևս մեկ ուղղություն։ Այսինքն՝ արդյունքում կունենանք երկու երթուղի. մեկը Աստարայով, մյուսը՝ Աղբենդով, և երկու երթուղիներն էլ կծառայեն Իրանի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը, հասանելի կլինեն նաև այլ երկրներում մեր հարևաններին և գործընկերներին»,-ասել է Ադրբեջանի նախագահը։ Դեռևս ամիսներ առաջ Իրանը ոչ բարյացակամ երկիր համարող Ալիևը հայտարարել է, թե երկու երկրների հարաբերությունները փորձել են փչացնել ոչ տարածաշրջանային երկրները ու նրանց անվանել թշամիներ։ «Նախորդ տարիներին մենք նաև ականատես ենք եղել տարածաշրջանից դուրս ուժերի կողմից Իրանի և Ադրբեջանի բարեկամական հարաբերություններին միջամտելու փորձերի։ Այդ փորձերն անհաջող էին։ Վստահ եմ, որ հիմա էլ մեր թշնամիները չեն հասնի իրենց նպատակներին։ Իրանը և Ադրբեջանը կշարունակեն հաջողությամբ համագործակցել և ամրապնդել հարաբերությունները»,-ասել է Ալիևը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:26 - 10 նոյեմբերի, 2023
Ռայիսին ու Ալիևը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը
 |1lurer.am|

Ռայիսին ու Ալիևը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը |1lurer.am|

1lurer.am: Տաշքենդում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Էբարհիմ Ռայիսին աջակցություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը, և նշել, որ Իրանը պատրաստ է մասնակցել տարածաշրջանի վերակառուցմանը: Ռայիսին ընդգծել է, որ Իրանը ցանկանում է, որ Աղբանդի ճանապարհը հնարավորինս շուտ կառուցվի: «Ի հակադրություն թշնամիների ցանկության՝ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են, և երկու երկրների վատը կամեցողների դավադրությունները ձախողվել են»,- ասել է Ռայիսին և հավելել, որ երկու երկրների հարաբերությունները խոր և անքակտելի կապերի վրա են հիմնված: Ալիևը ևս կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը: Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու Իրանի դիրքորոշման համար և ընդգծել, որ Թեհրանի ու Բաքվի տարածաշրջանային համագործակցությունը երկու երկրների ու ժողովուրդների օգտին է: «Երկու երկրների հարաբերությունները խաթարելու որոշ օտար երկրների ջանքերն օգուտ չեն տվել և չեն տալու»,- ասել է Ալիևը: Նախագահները քննարկել են տարանցման, էներգետիկայի ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր, ընդգծել, որ տարածաշրջանի անվտանգությունը կարող է ապահովվել միայն ներտարածաշրջանային համագործակցությամբ, և Արևմուտքի ցանկացած միջամտություն ի վնաս տարածաշրջանի երկրների է:
19:39 - 09 նոյեմբերի, 2023
Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում
 |1lurer.am|

Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել: «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում առկա իրավիճակի շուրջ: Կողմերը մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ։ Ընդգծվել է կրակի արագ դադարեցման և տուժած քաղաքացիական բնակչությանը անհետաձգելի մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը»,- նշված է ՌԴ արտաքին գործերի գերատեսչության հաղորդագրության մեջ: Լավրովը իրանցի գործընկերոջը տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լարվածության թուլացմանն ուղղված ՌԴ ջանքերի մասին: Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հրատապ հարցերի:
12:10 - 04 նոյեմբերի, 2023
Կայացել է Լավրով-Աբդոլլահիան հեռախոսազրույցը, քննարկվել է իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում |tert.am|

Կայացել է Լավրով-Աբդոլլահիան հեռախոսազրույցը, քննարկվել է իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությանը, դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում շարունակվող առճակատման կապակցությամբ։ «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում առկա իրավիճակի շուրջ։ Ընդհանուր մտահոգություն է արտահայտվել Գազայի հատվածում շարունակվող զինված առճակատման վերաբերյալ։ Ընդգծվել է շուտափույթ զինադադարի հաստատման և տուժած քաղաքացիական բնակչությունը հրատապ հումանիտար օգնության տրամադրման անհրաժեշտությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
21:30 - 03 նոյեմբերի, 2023
Վրաստանի և Իրանի հետ մենք իսկապես վայելում ենք մտերիմ բարեկամական հարաբերություններ. Միրզոյան |1lurer.am|

Վրաստանի և Իրանի հետ մենք իսկապես վայելում ենք մտերիմ բարեկամական հարաբերություններ. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Մենք շահագրգիռ ենք մեր 4 հարևանների հետ առնվազն կարգավորված հարաբերություններ ունենալու հարցում: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԳՆ-ի՝ 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց նախարար Արարատ Միրզոյանը, ապա ընդգծեց, որ երբ խոսում է հարևաններից, պետք է խոսել նաև բարեկամներից, որոնց հետ Հայաստանն ունի սերտ համագործակցություն. խոսքը Վրաստանի և Իրանի մասին է: «Այս երկրների հետ մենք իսկապես վայելում ենք մտերիմ բարեկամական հարաբերություններ: Ունենք ծրագրեր, մի շարք ծրագրեր ընթացքի մեջ են, կյանքի կոչված են, մի շարք ծրագրեր էլ այս պահին քննարկվում են, և բարեհաջող ընթացքի դեպքում կտեղեկացնենք նաև հանրությանը: Բայց այս պահին ասեմ, որ մեզ համար ուղենիշ է զարգացնել մեր՝ առանց այն էլ շատ լավ բարեկամական հարաբերություններն այս մեր երկու բարեկամների և հարևանների հետ»,- ասաց Միրզոյանը: Նախարարն ընդգծեց, որ բազմոլորտ համագործակցություն կա նաև Ֆրանսիայի հետ, իսկ ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա Հայաստանը շարունակելու է հարաբերությունները խորացնել նաև այդ ուղղությամբ: «Ուզում եմ հատուկ ընդգծել ԵՄ-ի քաղաքացիական դիտորդական առաքելության դերը նաև մինչև այս պահը ՀՀ-ի սահմանային կայունության և անվտանգության գործում: Ուզում եմ հիշեցնել, որ մենք բացահայտում ենք այսպես ասած նոր հարթակներ, նոր ուղղություններ ԵՄ-ի հետ համագործակցության, օրինակ՝ քաղաքական և անվտանգային երկխոսությունը»,- ասաց նախարարը և հիշեցրեց, որ կան ստանձնած պայմանավորվածություններ և հանձնառություններ, որոնք պետք է կյանքի կոչվեն և՛ ՀՀ-ի, և՛ ԵՄ-ի կողմից, և այս համատեքստում առանձնացրեց վիզաների ազատականացման հարցը: Միրզոյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ-ն շարունակելու է հարաբերությունները զարգացնել նաև ԱՄՆ-ի հետ:
11:36 - 03 նոյեմբերի, 2023
ՀՀ ԱՍՀ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԻԻՀ սոցիալական բարեկեցության կազմակերպության տնօրենի հետ

ՀՀ ԱՍՀ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԻԻՀ սոցիալական բարեկեցության կազմակերպության տնօրենի հետ

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և պատվիրակության մյուս անդամները հանդիպում են ունեցել ԻԻՀ սոցիալական բարեկեցության կազմակերպության տնօրեն Ալի Մոհամադ Ղադերիի հետ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ծանոթանալով կազմակերպության գործունեությանն ու ընտանիքների հզորացմանն ուղղված իրանական փորձին, ինչը մեծամասամբ համընկնում է ԱՍՀ նախարարության Միասնական սոցիալական ծառայության գործառույթներին, նախարար Մկրտչյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ևս կարևորում է ընտանիքների հզորացման ու բարեկեցության ապահովումը, և այս գաղափարի իրագործումը իրատեսական է համարում կայուն զբաղվածության ապահովման միջոցով։ Նախարարի խոսքով՝ այս նպատակով մշակվել է նաև ժողովրդագրական ռազմավարության ծրագիր՝ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծման, ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության ապահովման համար։ Ըստ աղբյուրի՝ Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանն անդրադարձել է ՄՍԾ կողմից իրականացվող աշխատանքներին․ դիտարկվել է ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ համագործակցության հնարավորությունը։ «Ալի Մոհամադ Ղադերին ներկայացրել է կազմակերպության գործունեությանն ու գործառույթներին առնչվող մի շարք մանրամասներ՝ նշելով, որ ինչպես Միասնական սոցիալական ծառայության, այնպես էլ իրենց կազմակերպության գործունեությունն ուղղված է մարդու բոլոր կենսափուլերում սոցիալական աջակցության տրամադրմանը։ Վերջինիս խոսքով՝ կազմակերպությունը շուրջ 160 տեսակ ծառայություն է մատուցում քաղաքացիներին։  ԻԻՀ սոցիալական բարեկեցության կազմակերպության տնօրենն ընդգծել է նաև աշխատուժի փոխանակման, միջին մասնագիտական կրթության զարգացման, հաշմանդամություն ունեցող անձանց և կանանց տնտեսական հզորացմանն ուղղված համատեղ ծրագրերի կարևորությունը՝ նշելով, որ պատրաստակամ են հայկական կողմի հետ համագործակցել այս ուղղություններով ևս»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են քննարկված հարցերը հընթացս տեղափոխել գործնական փուլ։ Ալի Մոհամադ Ղադերին առաջարկել է առաջիկայում քննարկել համատեղ հասարակական կազմակերպություն ստեղծելու հարցը, որը թույլ կտա կողմերին համատեղել ջանքերը խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
18:41 - 01 նոյեմբերի, 2023
Իրանի նախագահը ծրագրում է այցելել Թուրքիա |armenpress.am|

Իրանի նախագահը ծրագրում է այցելել Թուրքիա |armenpress.am|

armenpress.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ծրագրում է շուտով այց կատարել Թուրքիա։ Այս մասին Անկարայում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում։ «Մոտ ժամանակներս մենք կանցկացնենք Համագործակցության բարձրագույն հանձնաժողովի նիստ, որպեսզի ավելի շատ կենտրոնանանք սահմանների անվտանգության վրա», - նրա խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։ Աբդոլլահիանը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ կարող է տեղի ունենալ այդ այցը։ Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի նախագահի վարչակազմը հայտնել էր, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսով քննարկել է պաղեստինաիսրայելական հակամարտությունը և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հակամարտությունը թուլացնելու համար: Իրանի ԱԳՆ ղեկավարը Թուրքիա է ժամանել Կատարից, որտեղ բանակցություններ է վարել, այդ թվում՝ պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի հետ: Աբդոլլահիանը և Ֆիդանը քննարկել են պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում վերջին իրադարձությունները և հրադադարի ռեժիմի հասնելու ուղիները, ինչպես նաև երկկողմ համագործակցության հարցեր։
17:33 - 01 նոյեմբերի, 2023