Գնել Սանոսյանն ու Մեհդի Սոբհանին անհրաժեշտ են համարում Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտը
13:49 - 10 հուլիսի, 2024

Գնել Սանոսյանն ու Մեհդի Սոբհանին անհրաժեշտ են համարում Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: 

«Ողջունել եմ դեսպանին և շնորհավորել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի ընտրվելու կապակցությամբ:

Վերահաստատել եմ պատրաստակամությունը շարունակել բազմոլորտ համագործակցությունը և խորացնել համագործակցությունն այլ ուղղություններով»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Գնել Սանոսյանը:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ճանապարհաշինության, էներգետիկ և այլ ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։ 

Ընդգծվել է հատկապես Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը:

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել