Սիրիա

Սիրիա, պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Գտնվում է «Առաջավոր Ասիայում»՝ Արաբական Արեւելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է։ Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է եւ Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։

Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները չհայտարարված այցով ժամանել են Դամասկոս |1lurer.am|

Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները չհայտարարված այցով ժամանել են Դամասկոս |1lurer.am|

1lurer.am: Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն չհայտարարված այցով ժամանել են Դամասկոս: Գերմանական լրատվամիջոցների տվյալներով, ի թիվս այլ հարցերի, նրանք նախատեսում են հանդիպել երկրի նոր առաջնորդ Ահմեդ աշ-Շարաայի հետ: Բարրոն Դամասկոս է ժամանել Լիբանանի տարածքով։ ​​​​​​​Ֆրանսիայի նախարարը Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի հետ քննարկել է Լիբանանում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, քաղաքական զարգացումները, ինչպես նաև Լիբանանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունները: «Ֆրանսիան և Գերմանիան աջակցում են Սիրիայի ժողովրդին։ Սիրիայում մենք ցանկանում ենք նպաստել խաղաղ և դժվար անցմանը՝ ի նպաստ սիրիացիների և տարածաշրջանային կայունության»,- նշել է Բարրոն:
15:27 - 03 հունվարի, 2025
Իսրայելի արտգործնախարարը Սիրիայի հետ սահմանին հանդիպել է ՄԱԿ-ի զորքերի հրամանատարի հետ
 |news.am|

Իսրայելի արտգործնախարարը Սիրիայի հետ սահմանին հանդիպել է ՄԱԿ-ի զորքերի հրամանատարի հետ |news.am|

news.am: Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարն այցելել է Սիրիայի հետ սահման և հանդիպել այդ տարածքում տեղակայված ՄԱԿ-ի զորքերի հրամանատարի հետ, հայտնում է Times of Israel-ը։ Քեմփ Զիվանտ ճամբարում տեղակայված ՄԱԿ-ի Անջատման դիտորդական ուժերի բազայում Սաարը հանդիպել է գեներալ-մայոր Պատրիկ Գոշային՝ UNDOF զինադադարի վերահսկողության հրամանատարին, ինչպես նաև Իսրայելի և Սիրիայի սահմանը հսկող ուժերի այլ բարձրաստիճան սպաների: «Մենք քննարկել ենք Իսրայելի պաշտպանության բանակի և նրանց ուժերի միջև արդյունավետ համագործակցությունը։ UNDOF-ի ուժերը հարձակման են ենթարկվել ծայրահեղական զինված խմբավորումների կողմից բուֆերային գոտում՝ խախտելով Անջատման համաձայնագիրը: Իսրայելը ուշադիր հետևում է Սիրիայում տիրող իրավիճակին և չի վտանգի սեփական անվտանգությունը։ Մենք ոչ մի ճակատում թույլ չենք տա հոկտեմբերի 7-ի դեպքերի կրկնությունը»,- գրել է Սաարը X սոցիալական ցանցում։   Գլխավոր նկարը՝ Times of Israel-ի։
11:06 - 03 հունվարի, 2025
Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին |azatutyun.am|

Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին։ «Իսլամական պետություն»-ը շատ երկրներում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Գործողության մասին այսօր հայտարարել է պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ նշելով, որ հարվածներն իրականացվել են կիրակի օրը։ Ֆրանսիական ավիահարվածներին նախորդել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայում նմանատիպ գործողությունը։ Այդ գրոհի ժամանակ, ըստ Վաշինգտոնի, սպանվել են «Իսլամական պետության» հետ կապված մի քանի զինյալներ։ Ինչպես նշում է Reuters-ը, Սիրիայի քաղաքական ապագան անորոշ է մնում այնտեղ նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո։ Ասադի իշխանությունը տապալվեց դեկտեմբերի 8-ին մի շարք երկրների՝ այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման գլխավորած ապստամբների կողմից:
15:38 - 31 դեկտեմբերի, 2024
Գերմանիան 60 մլն եվրո կհատկացնի Սիրիայի վերականգնման համար |armenpress.am|

Գերմանիան 60 մլն եվրո կհատկացնի Սիրիայի վերականգնման համար |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի դաշնային կառավարությունը կմասնակցի Սիրիային ցուցաբերվող օգնության մի քանի նախագծի։ Այդ նպատակների համար կհատկացվի 60 մլն եվրո։ Ընդ որում՝ գումարն անմիջականորեն չի ուղարկվի Սիրիայի իշխանություններին: Այս մասին Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն հայտարարել է Redaktionsnetzwerk Deutschland (RND)-ին տված հարցազրույցում։ Շուլցեի խոսքով՝ Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո Սիրիայում հումանիտար իրավիճակն «աղետալի» է. երկրի բնակչության 90 տոկոսն ապրում է աղքատության մեջ և կախված է հումանիտար օգնությունից։ Տեղական ենթակառուցվածքների զգալի մասն ավերվել է 2011 թվականից շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում։ Սիրիայի վերականգնման նախագծերը, որոնց կմասնակցի Բեռլինը, կիրականացվեն ոչ կառավարական և միջազգային կազմակերպությունների միջոցով։ Մասնավորապես, 25 մլն եվրո պետք է ուղղվի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ), որն, ի թիվս այլ հարցերի, զբաղվում է դպրոցների վերանորոգմամբ։ Բացի այդ, միջոցները կուղղվեն պատերազմից տուժած երեխաներին օգնության ցուցաբերմանը։ Իսկ 6 մլն եվրո կհատկացվի տեղի դպրոցների աշխատանքի կազմակերպմանն աջակցելուն։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
15:32 - 30 դեկտեմբերի, 2024
Սիրիայի նոր ղեկավարը հայտարարել է, որ ցանկանում է պահպանել Մոսկվայի հետ հարաբերությունները

 |factor.am|

Սիրիայի նոր ղեկավարը հայտարարել է, որ ցանկանում է պահպանել Մոսկվայի հետ հարաբերությունները |factor.am|

factor.am: Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ մտադիր չէ ամբողջությամբ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ և խոստացել է չորս տարվա ընթացքում երկրում ընտրություններ անցկացնել։ Նա նաև հայտարարել է իր գլխավորած զինված խմբավորումը՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը (HTS) ցրելու մտադրության մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Ռուսաստանը կարևոր երկիր է և համարվում է հզորությամբ երկրորդն աշխարհում»,- ասել է ալ-Շարաան Սաուդյան Արաբիայի պետական ​​հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Սիրիայի ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանին և Սիրիային կապում են ընդհանուր ռազմավարական շահերը։ «Սիրիական բոլոր զենքերը ռուսական ծագում ունեն, շատ էլեկտրակայաններ ղեկավարվում են ռուս փորձագետների կողմից: Մենք չենք ցանկանում, որ Ռուսաստանը հեռանա Սիրիայից այնպես, ինչպես որոշ մարդիկ են ցանկանում»,- նշել է ալ-Շարաան։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ ռուսական բազաների ճակատագիրը կարող է դառնալ Սիրիայի նոր իշխանությունների հետ բանակցությունների առարկա։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
14:20 - 30 դեկտեմբերի, 2024
Սիրիայի քրդական ուժերը հրաժարվել են զինաթափվել |1lurer.am|

Սիրիայի քրդական ուժերը հրաժարվել են զինաթափվել |1lurer.am|

1lurer.am: Զինաթափումից հրաժարվել են Սիրիայի հյուսիս-արևելքը վերահսկող քուրդ զինյալները: Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը» (SDF) հակահարձակում են սկսել Թուրքիայի աջակցությամբ գործող «Սիրիայի ազգային բանակի» (SNA) դեմ՝ Թուրքիայի սահմանի մոտ գտնվող տարածքները հետ գրավելու համար։ Նախօրեին հայտնի էր դարձել, որ սիրիական ընդդիմադիր խմբավորումները, որոնք մասնակցել են Բաշար Ասադի տապալմանը, համաձայնել են անցնել երկրի պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո: Այդ մասին հայտարարել է երկրի դե ֆակտո նոր առաջնորդ Ահմեդ ալ Շարաան՝ իսլամիստական ​​«Հայաթ Թահրիր ալ Շամ» շարժման ղեկավարը: Անցյալ շաբաթ Սիրիայի ժամանակավոր կառավարության վարչապետ Մուհամմեդ Բաշիրը հայտարարել էր, որ Սիրիայի զինված ուժերը բարեփոխվելու են՝ օգտագործելով ընդդիմության մարտիկներին ու բանակի սպաներին, որոնք ավելի վաղ լքել էին սիրիական զորքերը: Պաշտպանության նախարար է նշանակվել Մուրհաֆա Աբու Քասրան՝​​ «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ի բարձրաստիճան ներկայացուցիչը, որի մարտիկները գլխավորում էին ապստամբների հարձակումը մայրաքաղաք Դամասկոսի վրա:
12:31 - 25 դեկտեմբերի, 2024
ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են իրադրությունը Սիրիայում |armenpress.am|

ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են իրադրությունը Սիրիայում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Սիրիայում տիրող իրադրությունը: Այս մասին հաղորդում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ Օսթինը և Գյուլերը «քննարկել են ավելի ապահով և կայուն Սիրիա ունենալու համար պայմաններ ստեղծելու կարևորությունը»: «Նախարար Օսթինն ընդգծել է, որ սերտ և մշտական համակարգումը վճռական նշանակություն ունի «Իսլամական պետության» դեմ պայքարի առաքելության հաջողությունը պահպանելու համար», - գրված է հաղորդագրության մեջ: Նոյեմբերի վերջից Սիրիայի հակակառավարական ուժերը գրավել էին երկրի մի քանի խոշոր քաղաքներ։ Դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները մտել էին Դամասկոս և պետական ​​հեռուստատեսությամբ հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընտանիքի հետ ապաստան է ստացել Մոսկվայում։ Սիրիայում ստեղծվել է անցումային կառավարություն, որը ղեկավարում է Մուհամեդ ալ-Բաշիրը. նա գլխավորում էր, այսպես կոչված, Փրկության կառավարությունն Իդլիբի նահանգում։ 
11:03 - 25 դեկտեմբերի, 2024
Սիրիայում Սուրբ Ծննդյան տոնածառ այրելուց հետո քրիստոնյաների իրավունքների համար ցույց է սկսվել |azatutyun.am|

Սիրիայում Սուրբ Ծննդյան տոնածառ այրելուց հետո քրիստոնյաների իրավունքների համար ցույց է սկսվել |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր առավոտյան Սիրիայում հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել՝ պահանջելով պաշտպանել քրիստոնյաների իրավունքները։ Ցույցը բռնկվել է, երբ սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է՝ ինչպես են դիմակավորված զինյալները այրում Սուրբ Ծննդյան տոնածառը Համա քաղաքի մերձակայքում։ «Մենք պահանջում ենք պաշտպանել քրիստոնյաների իրավունքները»,- վանկարկել են ցուցարարները։ «Եթե մեզ թույլ չեն տալու ապրել ըստ մեր հավատքի, ուրեմն այստեղ անելիք չունենք»,- «Ֆրանսպրես»-ին ասել է նրանցից մեկը։ Բաշար ալ ասադի վարչակազմի տապալումից հետո երկրում իշխանության եկած (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված) «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը հայտարարել է, թե միջադեպը հրահրել են օտարերկրացի զինյալները`խոստանալով նրանց պատասխանատվության ենթարկել։ Ավելի վաղ զինված խմբավորումը խոստացել էր պաշտպանել Սիրայի բոլոր փոքրամասնությունների իրավունքները։
16:50 - 24 դեկտեմբերի, 2024
Թուրքիայի նախագահը մեծ պատվիրակությամբ կայցելի Սիրիա. Hurriyet |armenpress.am|

Թուրքիայի նախագահը մեծ պատվիրակությամբ կայցելի Սիրիա. Hurriyet |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ պատվիրակությամբ կայցելի Սիրիա։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը՝ չհստակեցնելով սպասվող այցի ժամկետը։ «Սիրիայում արագ կձևավորվի անցումային կառավարություն։ Նախագահ Էրդողանը մեծ պատվիրակությամբ կայցելի Դամասկոս՝ ներդրումների համար պատասխանատու նախարարների հետ»,- գրել է թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը կառավարության նիստից հետո ասել է, որ Թուրքիան սերտ կապեր է պահպանում սիրիական նոր վարչակազմի հետ և նրան կտրամադրի հնարավոր բոլոր աջակցությունը։ Նա հավելել է, որ Թուրքիակի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընի և արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Դամասկոս այցերի արդյունքում Թուրքիայից Սիրիա այցելությունների թիվը կավելանա։
11:31 - 24 դեկտեմբերի, 2024
Թեհրանն անմիջական կապի մեջ չէ Սիրիայի նոր իշխանությունների հետ. Իրանի ԱԳՆ
 |1lurer.am|

Թեհրանն անմիջական կապի մեջ չէ Սիրիայի նոր իշխանությունների հետ. Իրանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Իրանն անմիջական կապի մեջ չէ Սիրիայի նոր վարչակազմի հետ, երկուշաբթի հաղորդել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ին։ «Ներկայումս Իրանի և Սիրիայում իշխող ուժերի միջև ուղիղ կապ չկա»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։ Նա բացատրել է, որ ապագայում Իրանի իշխանությունները որոշումներ կկայացնեն՝ հիմնվելով Սիրիայի նոր վարչակազմի գործողությունների վրա։ Բաղային հիշեցրել է, որ Իրանը հանդես է գալիս Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության օգտին ու ընդգծել, որ սիրիացի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը։ Նախօրեին էլ Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանի սահմաններից դուրս չկան զինված խմբավորումներ, որոնք կենթարկվեն Թեհրանին։
21:03 - 23 դեկտեմբերի, 2024
Սիրիայում մեր առաջնահերթությունն ահաբեկչության վերացումն է․ Հաքան Ֆիդան |factor.am|

Սիրիայում մեր առաջնահերթությունն ահաբեկչության վերացումն է․ Հաքան Ֆիդան |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը  X-ի իր  միկրոբլոգում ամփոփել է Դամասկոս կատարած այցն ու Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ Շարայի (Ջոլանիի) հետ հանդիպումը։ «Սիրիայի համար մեր առաջնահերթություներն են երկրում կայունության և անվտանգության ապահովումը, ահաբեկչության վերացումը, ազգային հաշտեցման, տնտեսական զարգացման ապահովուը և պայմանների ստեղծումը, որոնք տարիներ շարունակ իրենց երկրից բացակայող սիրիացիներին հնարավորություն կտան վերադառնալ հայրենիք։ Թուրքիան ցանկացած ներդրում կանի անվտանգ, ազատ, բարգավաճ Սիրիայի կայացման գործում, որը նպաստում է տարածաշրջանային խաղաղությանը»,- ասել է Ֆիդանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ Շարայի հետ: Թուրքիայի ԱԳՆ-ն էր այդ մասին տեղեկացրել՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու: Շարունակությունը՝ Factor.am-ում
11:24 - 23 դեկտեմբերի, 2024
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
 |1lurer.am|

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին |1lurer.am|

1lurer.am: Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հանդիպումը՝ հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից: Քննարկվել է իրավիճակը Սիրիայում, Գազայի հատվածում և Ուկրաինայում: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Բերբոքը նշել է, որ քրդերի անվտանգությունը կարևոր է Սիրիայի ազատ և անվտանգ ապագայի համար։ «Հաճելի էր լսել, որ Թուրքիայի արտգործնախարարը նույնպես ընդունում է դա»,- ասել է գերմանացի դիվանագետը: Միևնույն ժամանակ Բերբոքը նշել է, որ Թուրքիայի անվտանգության համարի Սիրիայից որևէ սպառնալիք չպետք է լինի: Նրա խոսքով՝ Սիրիայում քուրդ աշխարհազորայինները պետք է զինաթափվեն և միանան Սիրիայի նոր կառավարության անվտանգության ուժերին: Ֆիդանն էլ հայտարարել է, որ Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերը, որոնց Անկարան կապում է Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, չեն ներկայացնում քրդական հասարակությունը: Նախարարը հայտարարել է, որ զինյալները պետք է զինաթափվեն և ինքնալուծարվեն։ Լրատվամիջոցները նշում են, որ բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասին: Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման պատմական հնարավորություն է ստեղծվել։ Նա նշել է, որ երրորդ կողմերը պետք է «արդար և անաչառ» աջակցություն ցուցաբերեն այդ գործընթացին:
12:49 - 21 դեկտեմբերի, 2024
Պուտինն առաջարկում է հրթիռային «մենամարտ» անցկացնել ԱՄՆ-ի հետ
 |azatutyun.am|

Պուտինն առաջարկում է հրթիռային «մենամարտ» անցկացնել ԱՄՆ-ի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը պատրաստ է «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռով Կիևին հարվածելուն, այսօր հայտարարեց Ռուսաստանի նախագահn ամենամյա «Ուղիղ միացում Վլադիմիր Պուտինի հետ» հեռուստահաղորդմանը, որի ժամանակ ավելի քան 2 մլն հարց է ստացվել: Վլադիմիր Պուտինը վստահեցրեց, որ «Օրեշնիկ»-ը նոր զենք է և հնարավոր չէ խոցել, ապա առաջարկեց հրթիռային «մենամարտ» անցկացնել Միացյալ Նահանգների հետ, ինչը ցույց կտա, թե ինչպես այն կարող է շրջանցել ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության ցանկացած համակարգ: «Եթե արևմտյան փորձագետները կարծում են, որ «Օրեշնիկ»-ը կարող է խոցվել, ապա թող մեզ և նրանց, ովքեր Արևմուտքում իրենց վճարում են, առաջարկեն 21-րդ դարի բարձր տեխնոլոգիական մենամարտ անցկացնել, թող բացահայտեն թիրախները Կիևում, կենտրոնացնեն հակաօդային պաշտպանությունը և հրթիռները, այնտեղ պաշտպանական համակարգերը, և մենք կհարվածենք», - ասել է Ռուսաստանի նախագահը: Պուտինը պնդեց, որ ռուսական զորքը ճակատի ողջ երկայնքով ամեն օր առաջ է գնում, ընդորում՝ կիլոմետրերով: «Խոսքը հարյուր, երկու հարյուր կամ երեք հարյուր մետրերով առաջխաղացման մասին չէ: Մեր մարտիկները վերցնում են, վերադարձնում են տարածքը քառակուսի կիլոմետրերով: Ցանկանում եմ ընդգծել՝ ամեն օր... Մարտական գործողությունները բարդ երևույթ են, այդ իսկ պատճառով դժվար է կանխատեսում անել, և կարիք էլ չկա: Սակայն մենք շարժվում ենք դեպի սկզբնական առաջադրանքների իրագործմանը, որոնք մեր առջև դրել էինք ռազմական հատուկ գործողության ժամանակ», - ընդգծել է Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի նախագահը խոստացավ, որ Կուրսկի շրջանից ուկրաինացիներին հեռացնելուց հետո այնտեղ ամեն ինչ վերականգնեն, թեև չասաց, թե դա երբ կարող է տեղի ունենալ։ Ըստ նրա՝ Կուրսկում ոչնչացված ուկրաինական զինտեխնիկայի թիվը գերազանցել է ամբողջ տարվա ընթացքում այլ շրջաններում ոչնչացված տեխնիկայի քանակին։ Պուտինի խոսքով՝ Կուրսկում է գտնվում ՆԱՏՕ-ի զինտեխնիկայի, ինչպես ինքը ձևակերպեց, աշխարհի ամենամեծ գերեզմանոցը։ Անդրադառնալով Սիրիայի իրադարձություններին, որոնց արդյունքում վերջ տրվեց Բաշար Ասադի տասնամյակների պաշտոնավարմանը՝ Պուտինն ասաց, որ Հալեպը պաշտպանում էր 30 հազար զինվոր, սակայն նրանք առանց կռվի հանձնվեցին, երբ քաղաք մտավ հակառակորդի ընդամենը 350 զինվոր։ Ըստ նրա՝ նույնը տեղի ունեցավ ողջ Սիրիայում։ «Իհարկե, մենք ակնկալում ենք խաղաղություն Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Մենք հարաբերություններ ենք պահպանում բոլոր խմբերի հետ, որոնք վերահսկում են այնտեղ իրավիճակը, տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Նրանց ճնշող մեծամասնությունը մեզ ասում է, որ իրենք հետաքրքրված են, որպեսզի մենք Սիրիայում պահենք մեր ռազմաբազաները, չգիտեմ, մենք պետք է մտածենք դրա մասին, քանի որ պետք է ինքներս որոշենք, թե ինչպես կզարգանան մեր հարաբերությունները այն քաղաքական ուժերի հետ, որոնք այժմ վերահսկում են իրավիճակը այդ երկրում և կվերահսկեն ապագայում», - ասել է նա։ Պուտինը նաև նշեց, որ դեռ չի հանդիպել Մոսկվայում ապաստանած Բաշար Ասադին, սակայն պլանավորում է առաջիկայում հանդիպել:
18:13 - 19 դեկտեմբերի, 2024
Սիրիայի հայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին․ Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր |armenpress.am|

Սիրիայի հայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին․ Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի հայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին․ դպրոցները վերսկսել են իրենց աշխատանքը, շուտով կվերսկսվի նաև համայնքային կյանքը։    «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Մարիա Գաբրիելյանն՝ անդրադառնալով Սիրիայում տիրող ընդհանուր իրավիճակին, տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև սիրիահայերի շրջանում տիրող տրամադրություններին և այս պահին երկրում տիրող ընդհանուր իրավիճակին։  Մարիա Գաբրիելյանը հայտնեց, որ Սիրիայում ամեն ժամ նորանոր զարգացումներ են տեղի են ունենում, որոնք հիմնականում կապված են միջազգային իրավիճակի հետ։   «Այդ զարգացումները վերաբերում են միջազգային հարաբերություններին՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) բանագնաց, ֆրանսիական, անգլիական, գերմանական և այլ երկրների պատվիրակությունների, դեսպանատների վերաբացում և այլն»,-ասաց Սիրիայի խորհրդարանի պատգամավորը։  Անդրադառնալով Սիրիայի հայ համայնքի կյանքին և սիրիահայերի շրջանում տիրող տրամադրություններին՝ պատգամավորը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին։  «Սիրիահայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին․ դպրոցները վերսկսել են իրենց աշխատանքը, շուտով կվերսկսվի նաև համայնքային կյանքը, բոլոր ճաշարանները, սրճարանները բաց են»,-նշեց Մարիա Գաբրիելյանը։ Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը դեկտեմբերի 19-ից կվերսկսի իր աշխատանքները: 
15:07 - 19 դեկտեմբերի, 2024