factor.am: ԱՄՆ-ը հայտարարել է, որ ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավարևելքում՝ Իրաքի հետ սահմանին գտնվող իրանական երկու բազաներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ինչպես ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, հարվածները հասցվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և Իրանի հետ կապված զինված խմբավորումների օբյեկտներին, որոնք տեղակայված են Եփրատի հովտում, Մայադին և Աբու Քամալ բնակավայրերում։
Օսթինի հայտարարության մեջ ընդգծվում է, որ հարվածներն իրականացվել են ամերիկյան զորքերի անվտանգությունն ապահովելու համար ի պատասխան տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա հարձակումների։
Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը ԱՄՆ-ը հարվածել էր Սիրիայի արևելքում ևս մեկ թիրախի՝ Մայսուլուն շրջանում գտնվող զինամթերքի պահեստին:
comment.count (0)