Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Ալիևը ցավակցել է Պուտինին
 |tert.am|

Ալիևը ցավակցել է Պուտինին |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Դաղստանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։ «Խորապես ցնցված եմ Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով քաղաքացիական անձանց և իրավապահների մահվան մասին լուրերից։ Մենք խստորեն դատապարտում ենք այդ արյունալի հանցագործությունները և աջակցում ենք ահաբեկչության բոլոր ձևերի ու դրսևորումների դեմ պայքարին։ Ադրբեջանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իսկ բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է նամակում։ Հիշեցնենք, որ երեկ մի խումբ զինված գրոհայիններ Մախաչկալա և Դերբենտ քաղաքներում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցու, սինագոգի և ճանապարհապարեկային ծառայության կետի վրա: Ահաբեկչությունների զոհ է դարձել ոստիկանության ավելի քան 15 աշխատակից, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական:  Հանրապետությունում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, հայտարարված է եռօրյա սուգ։ Քաղաքներից ելքն արգելվել է։ Ոչնչացվել է մի քանի գրոհային։ Որոնողական և քննչական միջոցառումները շարունակվում են:
11:47 - 24 հունիսի, 2024
Ադրբեջանի խորհրդարանը դիմել է Ալիևին՝ արտահերթ ընտրություններ նշանակելու խնդրանքով
 |tert.am|

Ադրբեջանի խորհրդարանը դիմել է Ալիևին՝ արտահերթ ընտրություններ նշանակելու խնդրանքով |tert.am|

tert.am: Ադրբեջանի Միլլի մեջլիսն արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու վերաբերյալ երկրի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված դիմումի վերաբերյալ որոշման նախագիծ է պատրաստել։ Որոշման տեքստն ընթերցել է պատգամավոր Թահիր Ռզաևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այդ կապակցությամբ խորհրդարանում ստեղծվել է հանձնաժողով։ Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության վարչության հունիսի 20-ի նիստում կուսակցության պատգամավորները միաձայն որոշում էին ընդունել դիմել Ադրբեջանի նախագահին Միլլի մեջլիսը լուծարելու համար։ Կուսակցության փոխնախագահ Թաիր Բուդանովն ասել էր, որ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայի հարցերով միջազգային COP 29 նստաշրջանի ժամանակ։ Ադրբեջանում վերջին նախագահական ընտրությունները ևս անցկացվել են արտահերթ կարգով՝ նախատեսված ժամկետից մի քանի ամիս շուտ։ 
13:08 - 21 հունիսի, 2024
Զենքի գաղտնի գործարք, որի պատճառով Պուտինը կորցրեց դաշնակից Հայաստանին․ Politico
 |civilnet.am|

Զենքի գաղտնի գործարք, որի պատճառով Պուտինը կորցրեց դաշնակից Հայաստանին․ Politico |civilnet.am|

civilnet.am: Ամերիկյան Politico պարբերականը, վկայակոչելով իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը, գրում է, որ Բելառուսը ժամանակակից զենքեր է մատակարարել Հայաստանի ոխերիմ թշնամի Ադրբեջանին, թեև թե՛ Բելառուսը, թե՛ Հայաստանը ենթադրաբար դաշնակիցներ են եղել Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ «Այդ փաստաթղթերը նոր լույս են սփռում այս շաբաթ Հայաստանի կայացրած որոշման վրա, որով երկիրը հայտարարեց, որ դուրս կգա ռազմական այս դաշինքից՝ դրամատիկ շրջադարձ, որը կթուլացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակությունը նախկին խորհրդային երկրների շրջանում։ Տասնամյակներ անց, երբ նախկին խորհրդային հանրապետություն Հայաստանը հույսը դնում էր Մոսկվայի վրա, այժմ գտնվում է դեպի Արևմուտք պատմական շրջադարձ կատարելու շեմին՝ պաշտպանվելու նպատակով էլ ավելի շատ հայացքն ուղղելով դեպի Եվրոպա և ՆԱՏՕ»,- գրում է պարբերականը: Ռուսաստանի հավատարիմ դաշնակից Բելառուսի որոշումը՝ 2018-ից 2022 թվականներին ժամանակակից տեխնիկա մատակարարել Ադրբեջանին, ինչը նրան առավելություն է տվել Հայաստանի հետ հակամարտության ընթացքում, «դառը դավաճանություն կդիտարկվի Հայաստանի կողմից», նշում է Politico-ն՝ հիշեցնելով, որ և՛ Բելառուսը, և՛ Հայաստանը ՀԱՊԿ անդամներ են, ինչը տեսականորեն ենթադրում է, որ պարտավոր են պաշտպանել միմյանց, եթե անդամներից որևէ մեկը հարձակման ենթարկվի այլ պետության կողմից (Ադրբեջանը դաշինքից դուրս է եկել 1999-ին)։ Պարբերականը նշում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի հայտարարել է, որ Հայաստանն սկսելու է ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց՝ պնդելով, որ դաշինքի անդամները «չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները, այլ Ադրբեջանի հետ մեր դեմ պատերազմ են ծրագրում»։ Այժմ, ավելի քան մեկ տասնյակ նամակների, դիվանագիտական ​​նոտաների, վաճառքի հաշիվ-ապրանքագրերի և արտահանման անձնագրերի մի ամբողջ հավաքածու, որը տեսել է Politico-ն, վկայում է, որ Բելառուսն ակտիվ աջակցել է Ադրբեջանի զինված ուժերին 2018-2022 թվականներին, երբ Հայաստանի հետ լարվածությունը հասել էր գագաթնակետին: Առաջարկվող ծառայությունները ներառում էին ավելի հին հրետանային սարքավորումների արդիականացում և էլեկտրոնային պատերազմի և անօդաչու թռչող սարքերի համակարգերի համար օգտագործվող նոր սարքավորումների տրամադրում: «Փաստաթղթերը ներառում են Բելառուսի զենքի արտահանման պետական ​​գործակալության նամակները՝ ուղղված սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին, որոնք վերաբերում են հրետանին թիրախավորող նորագույն սարքավորումների պատվերներին՝ նախատեսված Ադրբեջանի համար, ինչպես նաև երկու պետությունների նամակագրությանը Ադրբեջանի զինված ուժերի համար դրոնների դեմ կիրառվող «Գրոզա-Ս» շարժական կայաններ գնելու համաձայնության մասին»,- գրում է Politico-ն՝ հավելելով, որ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Բելառուսի կառավարությունները չեն արձագանքել մեկնաբանությունների իրենց խնդրանքներին։ Պարբերականը նաև պարզաբանում է, որ վերջին տարիներին ադրբեջանական և հայկական ուժերի միջև տեղի ունեցած մարտերում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում 2020-ի պատերազմի ընթացքում, լայնորեն օգտագործվել են հենց հրետանին և անօդաչու սարքերը։ Politico-ի տրամադրության տակ հայտնված դիվանագիտական ​​գրագրություններից մեկում ասվում է, որ բելառուսական ձեռնարկությունները ակտիվ դեր են խաղում «Ադրբեջանի ապաօկուպացված տարածքների վերականգնման, ինչպես նաև բելառուսական ապրանքների և ծառայությունների արտահանման գործում» այդ երկիր: Politico-ն վկայակոչում է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի հետազոտող Իվանա Ստրադներին, որի կարծիքով, Մոսկվայի ամենամոտ դաշնակիցներից մեկը համարվող Բելառուսը` դժվար թե գործեր առանց Կրեմլի լուռ աջակցության: «Սա իսկապես ցույց է տալիս, որ Վլադիմիր Պուտինի նման ընկերներ ունեցողը թշնամիներ ունենալու կարիք չունի»,- ասել Ստրադները։ «Ծիծաղելի է կարծել, որ այդ մատակարարումները կարող էին իրականացվել առանց Մոսկվայի իմացության, և որ Ռուսաստանը չէր կարող դադարեցնել դրանք, եթե ցանկանար,- հավելել է նա։- Չկա հավատարմություն, երբ խոսքը վերաբերում է Մոսկվային, նրանց համար ամեն բան կապված է սեփական անվտանգությունը պահպանելու հետ, նույնիսկ եթե դա իրենց դաշնակիցների հաշվին է արվում»: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:13 - 14 հունիսի, 2024
Թուրքիան ուշադիր հետևում է ԼՂ-ից ՌԴ-ի խաղաղապահ ուժերի դուրսբերմանը. Էրդողանը՝ Ալիևի հետ հանդիպմանը

 |factor.am|

Թուրքիան ուշադիր հետևում է ԼՂ-ից ՌԴ-ի խաղաղապահ ուժերի դուրսբերմանը. Էրդողանը՝ Ալիևի հետ հանդիպմանը |factor.am|

factor.am: Թուրքական կողմը մանրամասներ է հայտնել այսօր Անկարայում կայացած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ։ Թուրքիայի նախագահականը հաղորդում  է, որ հանդիպմանը քննարկվել են Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, Գազայում Իսրայելի «վայրագությունները», ԼՂ-ի տարածքների «վերականգնման» ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։ «Նախագահ Էրդողանը հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի դուրսբերմանը Ղարաբաղից և բարձր է գնահատել հայկական օկուպացիայից ազատագրված ադրբեջանական տարածքների վերակառուցման և վերականգնման ջանքերը»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշելով, որ «Իսրայելի ցեղասպան գործողությունները պաղեստինյան տարածքներում, հատկապես Գազայում, շարունակվում են, և որ Իսրայելի հանցագործությունները սպառնում են ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային անվտանգությանը, նախագահ Էրդողանը ասել է, որ մշտական լուծումը Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով պաղեստինյան պետության ստեղծումն է, և որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ դրան հասնելու համար»:Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
22:51 - 10 հունիսի, 2024
Երբ խաղաղության պայմանագիր է կնքվում, Մինսկի խմբի իմաստը կորչում է. Ալեն Սիմոնյան
 |1lurer.am|

Երբ խաղաղության պայմանագիր է կնքվում, Մինսկի խմբի իմաստը կորչում է. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանն իր կողմից քայլեր իրականացնում է, և այդ քայլը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն է: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդադառնալով Իլհամ Ալիևի հայտարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է քայլեր իրականացնեն Մինսկի խմբի լուծարման համար: Ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ-ն հարցի առնչությամբ: «Մինսկի խմբիի հետ կապված խոսակցություններն այն խոսակցություններն են, որոնք կարող են լինել խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո: Այսինքն՝ երբ խաղաղության պայմանագիր է կնքվում, դրա իմաստը կորչում է, որովհետև չէ՞ որ հենց նույն Ադրբեջանն ասում է, որ իբր Հայաստանն ինչ-որ նկրտումներ ունի, մենք ինչ-որ նկրտումներ ունենք, ինչ-որ պահանջներ ունենք: Ասում եմ՝ խաղաղության պայմանագիրը կկնքենք, և հարցը դուրս կգա»,- ասաց Ալեն Սիմոնյանը: ԱԺ խոսնակը նաև տարակուսանք հայտնեց, թե երբ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, երբ արդեն համաձայնություններ կան, ինչո՛ւ է հենց Ալիևը փորձում հարվածել խաղաղության գործընթացին: «Լավ կլիներ՝ պարոն նախագահը խոսեր Սումգայիթի ջարդերից, Բաքվի ջարդերից, այդ ցեղասպանությունից նախ պետք է խոսեր, եթե մենք գնում ենք խաղաղության: Պետք է խաղաղություն ցանկացող կողմը նախևառաջ նշի, շեշտի բաց տեղերը, որոնք կարող են խանգարել խաղաղությանը, ոչ թե նման բաներից խոսեն»,- ասաց նա 
18:11 - 07 հունիսի, 2024
Եվրոպական միության առնվազն երեք երկրներ «սառը պատերազմ» են հայտարարել Ադրբեջանին. Ալիև |azatutyun.am|

Եվրոպական միության առնվազն երեք երկրներ «սառը պատերազմ» են հայտարարել Ադրբեջանին. Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական որոշ երկրներ 2020 և 2023 թվականների իրադարձություններից հետո սկսեցին անհիմն հարձակվել Ադրբեջանի վրա, Եվրամիության անդամ առնվազն երեք պետություններ Ադրբեջանին «սառը պատերազմ» հայտարարեցին: Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա այդ հայտարարությամբ հանդես է եկել երեկ Բաքվում՝ ընդունելով Թյուրքալեզու պետությունների խորհրդարանական վերհաժողովի գլխավոր քարտուղար Մեհմեթ Սուրեյա Էրիին և Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի և Հունգարիայի բարձրաստիճան ներկայացուցիչներին: «Եվրամիության հետ մեր հարաբերությունները կարելի է դրական բնութագրել, սակայն Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից և հատկապես անցյալ տարվա հակաահաբեկչական գործողությունից հետո որոշ եվրոպական երկրներ սկսեցին անհիմն և անբարեխիղճ հարձակումներ, փորձեցին նսեմացնել մեզ»,- ասել է Ալիևը: Նրա պնդմամբ, ԵՄ երկրների նման գործողությունների հիմքում ոչ թե միջազգային իրավունքի կանոններն են, այլ «հիվանդագին անձնական հավակնությունները»: «Ցավոք, որոշ երկրներ, որոնք ձգտում են առանձնահատուկ տեղ զբաղեցնելԵվրոպայում, նույնիսկ կարողացան հակաադրբեջանական խումբ կազմել: Այսօր Եվրոպական միության անդամ առնվազն երեք երկրներ «սառը պատերազմ» են հայտարարել Ադրբեջանին։ Նրանք հայտնի են»,- ասել է Ալիևը՝ չնշելով որևէ պետության անուն:
15:33 - 07 հունիսի, 2024
Ալիևը հայտարարել է, որ մինչ տարեվերջ նախատեսում են Արցախում 20,000 մարդու բնակեցնել
 |factor.am|

Ալիևը հայտարարել է, որ մինչ տարեվերջ նախատեսում են Արցախում 20,000 մարդու բնակեցնել |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Թյուրքական պետությունների կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Մեհմեդ Սուրեյա Էրային, ինչպես նաև Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Հյուսիսային Կիպրոսի խորհրդարանների ղեկավարներին ու Հունգարիայի Ազգային ժողովի փոխխոսնակին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ալիևը հանդիպմանը կրկին խոսել է Արցախը բնակեցնելու իր ծրագրերից։ «Արդեն վերականգվել է 4 քաղաք ու 4 գյուղ։ Ավելի քան յոթ հազար նախկին տեղահանվածներ արդեն ապրում են իրենց նախնիների հողերում, իսկ այս տարվա վերջում այդ թիվը կհասնի առնվազն 20 հազարի»,- հայտարարել է Ալիևը։ Նա նշել է, որ իր նախաձեռնությամբ մեկ ամսից Շուշիում տեղի է ունենալու Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ «Այս հանդիպման հիմնական թեմաները կապված են լինելու տրանսպորտի և կլիմայի հետ։ Եվ դա բնական է, քանի որ այսօր տրանսպորտային կապերի ստեղծումն ու ընդլայնումը թյուրքական աշխարհի միավորման հետ սերտորեն կապված գործընթաց է։ Ուշադրության կենտրոնում են Միջին միջանցքի շահագործումը սկսելու և բեռնափոխադրումների ավելացման հարցերը։ Այստեղ համագործակցում են Թյուրքական պետությունների կազմակերպության բոլոր անդամ երկրները։ Կարծում եմ, որ ներկայում աշխարհում Միջին միջանցքի ներուժի մեծ կարիք կա։ Այս թեմայի և մեր հետագա քայլերի շուրջ մենք պետք է ունենանք կարծիքների լայն փոխանակում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Նա նաև հայտարարել է, որ Ջրականի շրջանի բնակավայրերից մեկում Հունգարիայի ֆինանսական աջակցությամբ դպրոց է կառուցվելու։ «Թյուրքական աշխարհը հսկայական ներուժ ունեցող մեծ ընտանիք է, որն ընդգրկում է մեծ աշխարհագրություն։ Տրանսպորտային ուղիները, էներգետիկ ռեսուրսները, մարդկային կապիտալը, աճող բնակչությունը, դրական ժողովրդագրական իրավիճակը՝ սա հսկայական ներուժ է։ Մեր խնդիրն է՝ այդ ներուժը վերածել մեծ ուժի համաշխարհային մասշտաբով։ Ես վստահ եմ, որ դա տեղի կունենա։ Յուրաքանչյուր հանդիպում, յուրաքանչյուր գագաթնաժողով ևս մեկ քայլ է դեպի մեր նպատակները»,- հայտարարել է Ալիևը։
22:50 - 06 հունիսի, 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը դատապարտում է Ալիևի՝ ԼՂ միակողմանի բնակեցման շրջանակներում արած հայտարարությունը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը դատապարտում է Ալիևի՝ ԼՂ միակողմանի բնակեցման շրջանակներում արած հայտարարությունը

 «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղի միակողմանի բնակեցման ապօրինի քաղաքականության իրացման շրջանակներում արած հերթական անհավասարակշիռ հայտարարությունը, որով նա մեղադրում է Հայաստանին ինչ-որ պատերազմական հանցանքների մեջ՝ պահանջելով ընդունել դրանք և անգամ ներողություն խնդրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նաև նշված է. «Զավեշտալի է, որ նման պահանջ է ներկայացնում մի նախագահ, որի ղեկավարած պետությունն ու առաջնորդած ժողովուրդը վերջին հարյուրամյակի ընթացքում իրականացրել է հետևյալ ցեղասպանական գործողությունները․ Թաթար-հայկական բախումների ժամանակ խաղաղ քաղաքացիական հայ բնակչության կոտորած և թալան երկու տարի շարունակ։ 1918 թ․ գարնանը Շամխորի կայարանի շրջանում, Բաքու-Թիֆլիս երկաթուղու երկայնքով տեղակայված կայարաններում, մերձակա շրջանների հայկական բնակավայրերի ջարդ, կողոպուտ, թալան, առևանգումներ։ Նուխիի շրջանի հայության բռնի տեղահանում, կոտորած, կողոպուտ՝ 1918-1919 թթ․։ Արեշի շրջանի հայության բռնի տեղահանում, կոտորած, կողոպուտ՝ 1918-1919 թթ․։ Բաքվի հայության թիրախային կոտորած՝ 1918 թ․ սեպտեմբերի 15-17։ Բաքվում մնացած կամ վերադարձած հայության կյանքի հետ անհամատեղելի պայմանների միտումնավոր հարուցում՝ 1918 թ․ սեպտեմբեր-նոյեմբեր։ Նախիջևանի հայության բռնի տեղահանում՝ 1918-1919 թթ․։ Գարդմանի հայության տեղահանում, կոտորած, թալան՝ 1918-1920 թթ․։ Շուշիի հայության կոտորած՝ 1920 թ․ մարտի 22-26։ Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ շարունակական բռնություններ՝ 1918-1920 թթ․։ Սումգայիթի կոտորած՝ 1988 թ․։ Գանձակի ջարդեր և տեղահանումներ՝ 1988 թ․։ Բաքվի կոտորած՝ 1990 թ․։ Հյուսիսային Արցախի էթնիկ զտում՝ 1991 թ․։ Մարաղայի կոտորած՝ 1992 թ․։ Գուրգեն Մարգարյանի կացնահարում՝ 2004 թ․։ Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացում։ Գարդմանի հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացում։ Շիրվանի, մասնավորապես՝ Բաքվի հայկական հետքի իսպառ ոչնչացում։ Քառօրյա պատերազմի սանձազերծում 2016 թ.։ 44-օրյա պատերազմի սանձազերծում 2020 թ․։ Ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներից բնակչության բռնի տեղահանում։ Լաչինի միջանցքի շրջափակում և հումանիտար աղետի ստեղծում՝ 2023 թ․ դեկտեմբերի 12։ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի սանձազերծում՝ 2023 թ․ սեպտեմբերի 19-20։ Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտում՝ 2023 թ․ սեպտեմբեր։ Լեռնային Ղարաբաղի հայկական ազգային-կրոնական մշակութային միջավայրի ոչնչացում։ Սա ամենահամեստ թվարկումն է միայն այն բոլոր հանցանքների, որ ադրբեջանական տարբեր վարչակարգերը վերջին հարյուրամյակում իրականացրել են հայկական բնակավայրերի և առհասարակ հայ տարրի նկատմամբ։ Անզեն աչքով անգամ տեսանելի է այն հսկայական հակահայկական քաղաքականությունը, որով առաջնորդվել են Ադրբեջանի ապագայի ճարտարապետները։ Դա ցեղասպանությունների, բռնի տեղահանումների, մարդու իրավունքների համակարգային ոտնահարումների և քաղաքական վանդալիզմի համակարգային քաղաքականություն է, որը վերածվել է մարդկության դեմ հանացանքների հավաքական օրինակի։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախագահի քստմնելի ելույթները։ Լավագույն օրինական քայլը, որ կարող էր կատարել Ադրբեջանի նախագահը, հայտարարելն էր, որ իր առաջնորդած պետությունը պատրաստ է կանգնել մարդկության դեմ գործած հանցանքների համար միջազգային դատարանի առաջ և ամենայն պատասխանատվությամբ կրել այդ հանցանքների հետևանքները»։
19:02 - 29 մայիսի, 2024