tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Դաղստանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։
«Խորապես ցնցված եմ Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով քաղաքացիական անձանց և իրավապահների մահվան մասին լուրերից։ Մենք խստորեն դատապարտում ենք այդ արյունալի հանցագործությունները և աջակցում ենք ահաբեկչության բոլոր ձևերի ու դրսևորումների դեմ պայքարին։ Ադրբեջանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իսկ բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է նամակում։
Հիշեցնենք, որ երեկ մի խումբ զինված գրոհայիններ Մախաչկալա և Դերբենտ քաղաքներում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցու, սինագոգի և ճանապարհապարեկային ծառայության կետի վրա: Ահաբեկչությունների զոհ է դարձել ոստիկանության ավելի քան 15 աշխատակից, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական:
Հանրապետությունում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, հայտարարված է եռօրյա սուգ։ Քաղաքներից ելքն արգելվել է։ Ոչնչացվել է մի քանի գրոհային։ Որոնողական և քննչական միջոցառումները շարունակվում են:
comment.count (0)