Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ նախագահի տեղակալ, ընդդիմադիր քաղաքական գործիչ։ Ծնվել է 1975թ. հուլիսի 25-ին: 1998թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 2000թ. ավարտել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրան «Դատական բժշկություն» մասնագիտությամբ: 2005թ. ավարտել է ԵԽ առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը: 2007թ. վերապատրաստվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում գլոբալ գործընթացների կառավարում մասնագիտությամբ:

2002-2005թթ. աշխատել է ԵՊԲՀ ռեկտորի օգնական: 2005թ. աշխատել է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական: 2003թ. աշխատում է ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնում ասիստենտ: 2003-2005թթ. եղել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ: 2005-2007թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի երրորդ գումարման պատգամավոր, Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀԿ խմբակցության անդամ:

2007թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ՀՀԿ խմբակցության անդամ: 2008թ. ընտրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2009-2016թթ. -Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար: 2018թ. ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՀԿ-ի անցողիկ շեմը չհատելուց հետո ծավալում է ընդդիմադիր գործունեություն։

Արմեն Աշոտյանը ևս երեք ամիս կմնա կալանքի տակ
 |armeniasputnik.am|

Արմեն Աշոտյանը ևս երեք ամիս կմնա կալանքի տակ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: v class="article__block" data-type="text">  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ։ Նման որոշում կայացվեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, որտեղ Աշոտյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել` վերանայելու և փոխելու կալանքը` որպես խափանման միջոց կիրառելը։   ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր սկսվել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նախնական դատալսումները։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 9–ին դատավոր Վահե Դոլմազյանը հայտարարել է, որ որ նախնական դատալսումները հետաձգվել են՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։   «Սույն գործով մեղադրյալ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամսով մինչև 2024 թվականի հունվարի 15–ը»,–ասաց դատավորը։   Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ներկա և նախկին պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Լիլիթ Գալստյանը, Էլինար Վարդանյանը, Հրանտ Բագրատյանը, ինչպես նաև` Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Նրանք բոլորն առանձին–առանձին ներկայացրին իրենց հիմնավորումները, թե ինչու են որոշել ՀՀԿ փոխնախագահի համար երաշխավոր լինել։   Դատավորը նրանց հիշեցրեց` եթե Արմեն Աշոտյանը խախտի երաշխավորագրերով սահմանված պարտավորությունները, ապա քրեական պատասխանատվության կենթարկվեն նաև հենց երաշխավորողները։   Աշոտյանի փաստաբաններից Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ ևս երեք երաշխավոր, որոնք այս պահին դատարանում չեն, պատրաստ են տեսակապով հիմնավորեն իրենց երաշխավորագրերը։ Ի պատասխան դատավոր Դոլմազյանը հայտարարեց, որ այդ երեք երաշխավորներից, օրինակ` Կոլումբիայի 30–րդ նախագահի երաշխավորման կարիքը ՀՀ դատական համակարգը չունի, ու այն վստահություն չի ներկայացնում, հետևաբար` տեսակապի անհրաժեշտություն չկա։
20:40 - 11 հոկտեմբերի, 2023
Ֆիասկո՝ Գրանադայում. Իրավիճակը՝ ռեալպոլիտիկի և աշխարհաքաղաքական շահերի տեսակետից․ Արմեն Աշոտյանի հոդվածը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Ֆիասկո՝ Գրանադայում. Իրավիճակը՝ ռեալպոլիտիկի և աշխարհաքաղաքական շահերի տեսակետից․ Արմեն Աշոտյանի հոդվածը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հարապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Այն ներկայացնում ենք ստորև․ «Գրանադայում կայացած Եվրոպական բարձրաստիճան հավաքի արդյունքները կանխատեսելիորեն բուռն քննարկման առարկա են դարձել հիմնականում ներքաղաքական դիրքավորման դիտանկյուններից: Փորձենք վերլուծել իրավիճակը ռեալպոլիտիկի և աշխարհաքաղաքական շահերի տեսակետից: Ալիև-Էրդողան զույգի բացակայությունը, անկախ ներկայացված պատրվակներից, ի ցույց դրեց կրկին այն հանգամանքը, որ Հարավային Կովկասի զարգացումների համատեքստում նրանք սպիտակներով են խաղում ոչ միայն Հայաստանի դեմ խաղում, Եվրոպական Միության հետ: Եվրաբյուրոկրատների էմոցիոնալ և սրտաճմլիկ, իրականում ուշացած և անատամ գնահատականներն Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպան գործողությունների վերաբերյալ ոչ մի հավելյալ քաղաքական արժեք և հետևանք չունեն: ԵՄ պաշտոնյաները, ինչպես նաև առանձին վերցրած երկրների ղեկավարները զերծ մնացին Ադրբեջանի դեմ որևէ պատժամիջոց կիրառելու հեռանկարից: Մնացածը՝ հումանիտար աջակցություն, անիմաստ դիվանագիտական լոլոներ, վիզուալ համերաշխության բեմադրումներ, այս ամենը լիրիկա է, իսկ ավելի ճիշտ՝ սեփական երեսը պահելու և Հայաստանի ղեկավարության գեոպոլիտիկ ավանտյուրաները խրախուսելու միջոց: Փաստացի Ալիևն արևմտյան բանակցային հարթությունից ստացավ մաքսիմումը (նշաձողի իջեցումից՝ մինչև Պրահայի հայտարարություն), իսկ Գրանադա չգնալով՝ նաև ցուցադրական ժեստ արեց Մոսկվայի ուղղությամբ, ով շատ ավելի զգայուն և կոշտ է դարձել տարածաշրջանում փաշինյանական խաղերի նկատմամբ: Բացի դրանից, հարկ կա արձանագրելու ևս մեկ իրողություն, որը բավարար չի քննարկվում այս իրավիճակում. Ալիևի հետ բրյուսելյան հարթակում որևէ դրական արդյունք Հայաստանի համար չի լինելու, որովհետև ի թիվս այլ հիմնավորումների՝ Ալիևը և Էրդողանը չեն հարգում ներկայիս եվրոպական առաջնորդներին՝ սկսած Շառլ Միշելից՝ մինչև Շոլց ու Մակրոն: Արևելյան ոճի մտածելակերպ ունեցող, գործած ոճիրներից հետո անպատիժ մնացած, դիմացինի թուլությունները կայծակնորեն զգացող և օգտագործող այս դեսպոտների զույգի համար եվրաչինովնիկներին տրված ոչ մի խոստում պահելու ենթակա չէ, ոչ մի համատեղ խմած կապուչինո քաղաքական կատեգորիա չէ: Ավելին, չմոռանանք, որ Եվրոպական Միությունում գալիք գարնանը տեղի են ունենալու նոր ընտրություններ, և թե՛ Միշելը, թե՛ Բորելը, թե՛ Ֆոն դեր Լայենը փաստացի «կաղացող բադիկներ» են, որոնք ավելի շատ հիմա կարիք ունեն թեկուզ ձևական հաջողություններ ցուցադրել՝ իրենց անձնական կարիերան 2024թ.-ից հետո ապահովելու համար: Գրանադա գնալ պետք էր, պետք չէր Գրանադայից առաջ և ընթացքում հակառուսական քաղաքականություն իրականացնել: Պետք էր Արցախի հայաթափումից հետո օգտագործել այդ հարթակը հայկական շահերի պաշտպանության համար, ոչ թե հերթական աճուրդի: Պետք չէր զրուցել Զելենսկու հետ, ով շնորհավորել էր Ալիևին Արցախի հայաթափման կապակցությամբ: Պետք էր օգտագործել այն փաստը, որ անկախ գեոպոլիտիկ բախումներից՝ Ռուսաստանը և Արևմուտքն այնուհանդերձ նույն Արցախի հարցով կոնտակտներ պահում են (Ստամբուլյան վերջին հանդիպումը վկա): Ընտանիքի անդամի քվոտայով պետք էր Գրանադա մի արցախցի երիտասարդ տանել՝ իր համար նաև քարոզչական հարթակներ ստեղծելով: Թվարկածս «պետքերի» շարքն ակնհայտորեն անհամատեղելի է Նիկոլ Փաշինյանի շարունակվող «վարչապետության» հետ: Ու գալիս ենք ամենակարևոր «պետքին»՝ նա պետք է հեռանա այդ պաշտոնից, հակառակ դեպքում շարունակվելու են հայկական շահերի հերթական տապալման վայր դարձող քաղաքների անպտուղ քննարկումները»:      
20:12 - 06 հոկտեմբերի, 2023
Աշոտյանին ու նախկին ռեկտորին մի քանի հոդվածով մեղադրանք է ներկայացվել․ Բժշկական համալսարանում կոռուպցիոն չարաշահումների քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Աշոտյանին ու նախկին ռեկտորին մի քանի հոդվածով մեղադրանք է ներկայացվել․ Բժշկական համալսարանում կոռուպցիոն չարաշահումների քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Ավարտվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված կոռուպցիոն չարաշահումների, վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննությամբ հիմնավորվել է, որ Ա.Աշոտյանը, 2014թ. ապրիլից զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը, իսկ 2015թ. ապրիլից հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պաշտոնավարման ընթացքում կատարել է պետության և հիմնադրամի շահերին  հակասող գործողություններ՝ կազմակերպելով առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակություններ և փողերի լվացում, ինչպես նաև դրդել է պաշտոնատար անձին՝ չարաշահելու իր պաշտոնեական դիրքը: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2015թ. մայիսին «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի աշխատակիցների կողմից հիմնադրվել է «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը, որի նախագահ է ընտրվել Ա.Աշոտյանի մտերիմ Մ.Սիմոնյանը, իսկ հունիսին, համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվել է Մ.Նարիմանյանը, որից հետո՝ 2015թ. հոկտեմբերի 1-ին համալսարանի ֆինանսական գծով պրոռեկտորի նոր բացված հաստիքին նշանակվել է Կ. Հարությունյանը: Այնուհետև, Ա.Աշոտյանը, Համալսարանի ռեկտոր Մ.Նարիմանյանին դրդել է իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործել, այն է՝ առանց գնումների գործընթացի կազմակերպման և առանց հոգաբարձուների խորհրդի հաստատման, ուղիղ գնման միջոցով, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող Ի. Սաղաթելյանի ընտանիքին պատկանող «Նավասար» ՍՊ ընկերության «Ծովասար» հյուրանոցային համալիրից գնել երկու բնակարանների կառուցապատման իրավունքներ՝ ընդհանուր 36.994.000 ՀՀ դրամով: Ընդ որում՝ նշված բնակարանները որևէ կերպ անհրաժեշտ չեն եղել  և հետագայում՝ մինչև 2018թ., որևէ կերպ չեն օգտագործվել Համալսարանի կողմից, շարունակել են մնալ նախկին սեփականատիրոջ գույքային ֆոնդում և օգտագործվել նրանց կողմից, իսկ Համալսարանը վճարել է այդ բնակարանների սպասարկման վճարները՝ յուրաքանչյուր ամիս 53.000-ական ՀՀ դրամ, ընդհանուր՝ 1.664.200 ՀՀ դրամի չափով։ Դրա հետևանքով անզգուշությամբ առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 38.658.200 ՀՀ դրամի գույքային վնաս է պատճառվել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին: Այնուհետև, Ա.Աշոտյանի կազմակերպմամբ մեկ այլ արհեստակցական կազմակերպությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գումարի վատնման՝ «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը դարձնելու եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Մ.Նարիմանյանը նույն կազմակերպության նախագահ Մ.Սիմոնյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ նշված գումարները «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը փոխանցելու, այդ գումարներով, Ա.Աշոտյանի հանձնարարությամբ, «Նավասար» ՍՊ ընկերության «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վ.Սաղաթելյանից շուկայականից բարձր գներով բնակարանների կառուցապատման իրավունքներ ձեռք բերելու շուրջ, իսկ Հիմնադրամի գլխավոր հաշվապահ Լ.Պարսեղյանին Մ.Նարիմանյանը հանձնարարել է կատարել համապատասխան փոխանցումները: Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Մ.Նարիմանյանը, Ա.Աշոտյանի գիտությամբ և թողտվությամբ, 2015թ. սեպտեմբերի 1-ին համալսարանի կանոնադրության պահանջների խախտմամբ, առանց հոգաբարձուների խորհրդի հաստատման, համալսարանի անունից նույն կազմակերպության նախագահ Մ.Սիմոնյանի հետ կնքել է համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ Բժշկական համալսարանը պարտավորվել է կազմակերպությանն անդամակցած աշխատակիցների աշխատավարձերի 0,5 տոկոսի չափով գանձումներ իրականացնել և փոխանցել կազմակերպությանը, ինչպես նաև՝ կազմակերպությանը փոխանցել հուշագրի ստորագրման պահին աշխատողների սոցիալական աջակցության ֆոնդում հավաքագրված գումարը՝ չնշելով դրա չափը: Կնքված հուշագրի հիման վրա համալսարանից «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը փոխանցվել է 185.606.000 ՀՀ դրամ՝ այդ կերպ Ա.Աշոտյանի կազմակերպմամբ և Մ.Սիմոնյանի օժանդակությամբ, այլ անձինը դարձնելու միջոցով, վատնման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով նշված գումարը, որը պատկանում էր մեկ այլ արհեստակցական կազմակերպության: Հանցավոր ճանապարհով «Հերացի» արհեստակցական կազմակերպության սեփականությունը դարձած առանձնապես խոշոր չափերով գումարներին օրինական տեսք տալու և դրանք օրինական շրջանառության մեջ դնելու, այդ կերպ դրանց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Մ.Սիմոնյանի, 2015թ. դեկտեմբերի 21-ին «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վ.Սաղաթելյանի հետ կնքել է անշարժ գույքի կառուցապատման իրավունքի առուվաճառքի չորս ձևական պայմանագիր, որոնցով կազմակերպությունը Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի 9-րդ փողոցի 5 հողամասի տարբեր հասցներում ձեռք է բերել 4 տարբեր մակերեսներով բնակարանների կառուցապատման իրավունքներ՝ ընդհանուր 86.192.000 ՀՀ դրամով, ինչպես նաև պայմանագիրը կնքելու օրվա դրությամբ 66.300.000 ՀՀ դրամ արժողությամբ նկուղային ընդհանուր օգտագործման տարածք՝ որպես սպորտային դահլիճ՝ շուկայականից էականորեն բարձր գնով՝ 99.414.000 ՀՀ դրամով: Նշված բնակարանները և նկուղային տարածքը ևս մինչև 2018 թվականը որևէ կերպ «Հերացի» արհեստակցական կազմակերպության կամ Համալսարանի կողմից չեն օգտագործվել և փաստացի գտնվել են նախկին սեփականատիրոջ գույքային ֆոնդում, իսկ Համալսարանը վճարել է դրանց սպասարկման գումարը՝ յուրաքանչյուր ամիս 173.000-ական ՀՀ դրամ: Հանցավոր ճանապարհով ստացված գումարներն օրինականացնելուց հետո՝ 2017թ. մայիսի 19-ին, Ա.Աշոտյանի և Վ.Սաղաթելյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, փաստացի Ա.Աշոտյանի բաժնետեր լինելու հանգամանքը թաքցնելու նպատակով, որպես «Նավասար» ՍՊ ընկերության 50 տոկոսի բաժնետեր է դարձել Ա.Աշոտյանի վարորդ, նրա մտերիմ Ա.Բարսեղյանը։ Վերջինս «Նավասար» ՍՊ ընկերության տնօրենի հետ ձևականորեն կնքել է 240.000.000 ՀՀ դրամի ներդրում կատարելու վերաբերյալ կեղծ պարտավորագիր, որը հետագայում կյանքի չի կոչվել: Բացի այդ, Համալսարանի ռեկտոր Մ.Նարիմանյանը գլխավոր հաշվապահ Լ.Պարսեղյանի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունը։ Մասնավորապես՝ պարտավոր լինելով կազմակերպել և հետևել Հիմնադրամի աշխատողներին տրվող լրացուցիչ աշխատավարձի՝ հավելավճարի, լրավճարի և պարգևավճարների վճարումը օրենքով սահմանված կարգով իրականացնելուն, դրանց վճարումը կատարել է օրենքի պահանջների խախտմամբ։ Արդյունքում 2015-2018թթ. ընթացքում ընդհանուր վճարված 1244951068 դրամի չափով լրացուցիչ աշխատավարձից, Համալսարանի թվով 20 աշխատակիցներին անհիմն, օրենքի պահանջների խախտմամբ, վճարվել է 788.525.195 ՀՀ դրամ: Բացի այդ, Մ.Նարիմանյանը, հանդիսանալով Համալսարանի ռեկտորը, «Հերացի» արհեստակցական կազմակերպության մասնակիցների աշխատավարձերի 0,5-ական տոկոսներից բացի, ավել գումարներ փոխանցելու և այդ կազմակերպությանը դարձնելու միջոցով հափշտակելու դիտավորությամբ, հանձնարարել է Հիմնադրամի գլխավոր հաշվապահ Լ.Պարսեղյանին, որպեսզի վերջինս, որպես նպատակ անդամակցության վճար նշելով, ինչպես նաև Մ.Սիմոնյանի կողմից իրեն հասցեագրված, տարբեր պատրվակներով գումարներ տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ զեկուցագրերը հիմք ընդունելով, առանց պատշաճ փաստաթղթավորման և օրինական հիմքերի,  2015թ. հունիս ամսից մինչև 2016թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, ընդհանուր 78.011.311 ՀՀ դրամ ավել գումար փոխանցի «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը։ Դրա արդյունքում Մ.Նարիմանյանը, մեկ ուրիշինը դարձնելու եղանակով, Լ.Պարսեղյանի և Մ.Սիմոնյանի օժանդակությամբ կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն: Այնուհետև, վերը նշված՝ հափշտակված 78.011.311 ՀՀ դրամ գումարից կեղծ գործարքների միջոցով փողերի լվացում կատարելու և 16.800.000 ՀՀ դրամի փոխակերպումն իրականացնելու նպատակով, Հիմնադրամի ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Կ.Հարությունյանի կազմակերպմամբ, «Հերացի» արհեստակցական կազմակերպության տնօրեն Մ.Սիմոնյանը և «Արև-Շին» ՍՊ ընկերությունը փաստացի ղեկավարող Ռ.Դավթյանը, իբր Համալսարանի թվով 224 աշխատակիցների հանգիստը կազմակերպելու վերաբերյալ ձևական պայմանագրի կնքմամբ, կազմակերպել է հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով գույքի՝ դրամական միջոցների փոխանցումն ու փոխարկումը, որը նպատակ է ունեցել թաքցնել և խեղաթյուրել դրանց իրական բնույթն ու հանցավոր ծագումը։ Արդյունքում Ռ.Դավթյանը կանխիկացրել է այդ գումարները և տվել Կ.Հարությունյանին: Ձեռք բերված փաստերի հիման վրա Ա.Աշոտյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերին, 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին): Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը: Մ.Նարիմանյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/ (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին)։ Որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և գրավը: Մ.Սիմոնյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/, 325-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 457-րդ հոդվածի 1-ին մասին)։ Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելքով, գրավով և պաշտոնավարության կասեցմամբ: Մեղադրանքներ են ներկայացվել նաև Համալսարանի գլխավոր հաշվապահ Լ.Պարսեղյանին և ՍՊԸ տնօրեն Ռ.Դավթյանին։ Նախաքննությունն ավարտվել, և նշված անձանց մասով անջատված վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։ Մնացած մասով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում.  Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:43 - 28 սեպտեմբերի, 2023
Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվեց. քննիչն ու դատախազը չէին ներկայացել |armeniasputnik.am|

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվեց. քննիչն ու դատախազը չէին ներկայացել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց քննիչի և դատախազի չներկայանալու պատճառով։ Դատարանի բակում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Նա տեղեկացրեց, որ դատարանի ծանրաբեռվածության պատճառով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին։ «Ես տեսնում եմ քննիչի ու դատախազի կողմից անբարեխիղճ վերաբերմունք իրենց դատավարական պարտականությունների նկատմամբ»,- հայտարարեց փաստաբանը։ Նրա համոզմամբ՝ Արմեն Աշոտյանին ազատելու որոշումը կարող է կայացնել միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ փաստաբանի՝ դատական այս ամբողջ գործընթացն ընդամենը «բուտաֆորիա է, որին պարտավոր են մասնակցել, որպեսզի հետո իրենց չմեղադրեն ինչ-որ բան չանելու մեջ»։ Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16-ին։
17:57 - 22 սեպտեմբերի, 2023
Դատավորը վերջին պահին որոշել է Աշոտյանի կալանքը երկարաձգելու դեմ բերված վերաքննիչ բողոքները քննել բանավոր ընթացակարգով․ պաշտպան

Դատավորը վերջին պահին որոշել է Աշոտյանի կալանքը երկարաձգելու դեմ բերված վերաքննիչ բողոքները քննել բանավոր ընթացակարգով․ պաշտպան

Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի պաշտպանության կողմին հայտնի է դարձել, որ դատավոր Ս. Մարաբյանը վերջին պահին որոշել է Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու դեմ բերված վերաքննիչ բողոքները քննել բանավոր ընթացակարգով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։ «Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պետք է հրապարակեր Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու դեմ բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը: Քիչ առաջ պաշտպանության կողմին հայտնի է դարձել, որ դատավոր Ս.Մարաբյանը վերջին պահին որոշել է բողոքները քննել բանավոր ընթացակարգով: Նիստի օրվա և ժամի մասին կծանուցվի լրացուցիչ»,- գրել է Տիգրան Աթանեսյանը։
19:26 - 11 սեպտեմբերի, 2023
Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետի երկարաձման որոշման դեմ ներկայացվել է հատուկ վերանայման բողոք․ նաև քրեական վարույթով նախաքննությունն է ավարտվել

Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետի երկարաձման որոշման դեմ ներկայացվել է հատուկ վերանայման բողոք․ նաև քրեական վարույթով նախաքննությունն է ավարտվել

Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը ավարտվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Աթանեսյանը նշել է, որ այսօր քննչական կոմիտեից ստացել է պաշտոնական ծանուցում՝ հավելելով, որ «վաղը կարող ենք ծանոթանալ քրեական վարույթի նյութերին»: «Այս առումով մի բան է հետաքրքիր՝ 9 օր առաջ դատարանում, երբ քննարկվում էր Արմենի կալանքի երկարաձգման հարցը, որպես դրա հիմնավորում քննիչը վկայակոչում էր այն, որ քրեական վարույթով դեռևս պետք է կատարվի հսկայածավալ քննություն, իսկ դատարանը դա համարեց հիմնավոր փաստարկ: Փաստորեն, ոչ մի քննություն էլ չկար կատարելու, պետք էր պարզապես Արմենին պահել անազատության մեջ»,- գրել է պաշտպանը: Աթանեսյանը հավելել է, որ Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետի երկարաձման որոշման դեմ ներկայացրել է հավելյալ հատուկ վերանայման վերաքննիչ բողոք, որի «հիմքն է վերը նշածը՝ քննիչը փաստացի սխալ տեղեկատվություն է հայտնել դատարանին, որն էլ իր հերթին այն ընդունել է որպես վերջնական ճշմարտություն»:
20:49 - 24 օգոստոսի, 2023
«Պայքարը շարունակվում է». Արմեն Աշոտյան

«Պայքարը շարունակվում է». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվեց եւս 2 ամսով։ Այս մասին նա տարածել է հայտարարություն որում, մասնավորապես, նշվում է. «Այսօրվանից իմ ապօրինի ազատազրկումն երկարացվեց ևս 2 ամսով։ Այս հարցով դատական նիստը ոչ միայն օրենքների և արդարադատության, այլև բարոյականության, բանականության և ճշմարտության նկատմամբ զանգվածային բարբարոսություն էր։  Պատահական չէ, որ ամբողջությամբ մեկ մարդու` Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարվող դատաիրավական համակարգի ներկայացուցիչները վախվորած մերժեցին իմ փաստաբանների միջնորդությունը կալանքիս երկարացման դատական նիստը դռնբաց անցկացնելու վերաբերյալ` խնայելով ձեզ և թաքցնելով մեղադրող կողմի միջնորդության ողջ սնանկությունը և բացահայտ քաղաքական հիմքով հետապնդումը։  Հայաստանում դեմոկրատիայի զարգացման վերաբերյալ գեոպոլիտիկ էքստազ բեմականացնող միջազգային կառույցները կշարունակեն լուռ մնալ երկրում մոլեգնող բռնաճնշումների վերաբերյալ։ Իրենց մոտեցումը շատ պարզ է. Նիկոլը երկրում կարող է անել ինչ ուզում է, քանի դեռ երկրից դուրս անում է այն, ինչ իրենք են ուզում։ Իմ և քաղաքական հետապնդումների ենթարկվող մյուս գործիչների այսօրվա խնդիրները խամրում են իրենց կարևորությամբ և սրությամբ հումանիտար աղետի ենթարկվող արցախահայության ազատ ապրելու պայքարի համեմատ։ Մեծ հաշվով, երկրի ներսում մոլեգնող վակխանալիան Արցախի և Հայաստանի ապագայի համար մղվող դիմադրությունը կոտրելու լկտի, վախկոտ և բարոյազուրկ ոհմակի սանձարձակ դրսևորումն է։  Այո, իմ բանտախցում ես ավելի ազատ եմ և հանգիստ խղճով, քան Նիկոլը Սևանի իր կառավարական առանձնատանը։  Շնորհակալություն եմ հայտնում տասնյակ հազարարավոր հայրենակիցներիս, պայքարի ընկերներիս, հայրենասեր և ազնիվ քաղաքացիներին, լրատվամիջոցներին, իմ պաշտպանական թիմին, կուսակցությանս և ընտանիքիս` իրենց աջակցության և համերաշխության համար։  Պայքարը շարունակվում է։ Դեռ կհանդիպենք»,- գրել է նա։
12:01 - 16 օգոստոսի, 2023
Արմեն Աշոտյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությունը հետաձգվեց
 |armeniasputnik.am|

Արմեն Աշոտյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությունը հետաձգվեց |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը կքննվի երկուշաբթի` օգոստոսի 14–ին։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը։ Նրա խոսքով` միջնորդության քննությունը հետաձգվել է, քանի որ քննիչը միջնորդությանը կից ներկայացրել է 9 ձայնասկավառակ, որոնց ընդհանուր տևողությունը 23 ժամ է։ «Բնականաբար, հիմա քննիչը պետք է ապահովի, որ Արմեն Աշոտյանը այդ ամեն ինչին ծանոթանա ՔԿՀ պայմաններում։ Ժամկետը շատ քիչ է, ֆիզիկապես անհնար, բայց քանի որ սահմանափակ է նաև միջնորդության քննության ժամկետը, նիստը հետաձգվեց մինչև երկուշաբթի»,– ասաց նա։ Աթանեսյանը տեղեկացրեց նաև, որ պաշտպանական կողմը դատավոր Գիվի Հովհաննիսյանին բացարկի միջնորդություն է ներկայացրել, որը մերժվել է։ Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
16:38 - 12 օգոստոսի, 2023
Արմեն Աշոտյանը կալանավորված կմնա

Արմեն Աշոտյանը կալանավորված կմնա

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Ինչպես ես կանխատեսում էի, վերաքննիչ կոռուպցիոն դատարանը մերժեց իմ բացարկը և վերաքննիչ բողոքը և քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։ Նշենք, որ Աշոտյանը երկու ամսով կալանավորվել էր հունիսի 16–ին։ Աշոտյանն ու Երևանի Հերացու անվան Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: Քաղաքական գործչի նկատմամբ 2022 թվականի նոյեմբերին որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
17:31 - 17 հուլիսի, 2023
Երջանկության իրավունք ունի նաև արցախահայությունը, իմ ընկերական խնդրանքն է և հորդորը՝ չլծվել նրանց դժբախտացնելու սև գործին․ Աշոտյանի բաց նամակը ԱՄՆ դեսպանին

Երջանկության իրավունք ունի նաև արցախահայությունը, իմ ընկերական խնդրանքն է և հորդորը՝ չլծվել նրանց դժբախտացնելու սև գործին․ Աշոտյանի բաց նամակը ԱՄՆ դեսպանին

Արմեն Աշոտյանը կալանավայրից բաց նամակ է գրել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին․ «Հարգարժան տիկին դեսպան, Ավա՜ղ, Ձեզ անձամբ ճանաչելու պատիվ դեռ չի ընձեռվել, իսկ այսօրվա իմ «կեցավայրը» հարիր չէ բարձրաշխարհիկ տիկին հրավիրելու համար, ուստի ստիպված եմ Ձեր թանկարժեք ժամանակից խլել մի քանի րոպե հենց այս ձևաչափով՝ ի արձագանք Հանրային հեռուստաընկերության եթերում Ձեր հնչեցրած մի շարք գնահատականների, որոնք անգամ Ձեր անձնական հմայքի և բարձր դիվանագիտական վարպետության պարագայում չէր կարող հայ հասարակության մոտ չառաջացնել ազնիվ, շիտակ պատասխաններ ակնկալող հարցերի շարան: Անկախ այն հանգամանքից, որ Ձեր կողմից ռոմանտիկ բալլադների արժանացող ՀՀ իշխանությունների կողմից ես և բազմաթիվ այլ քաղաքացիներ ենթարկվում ենք ապօրինի հետապնդումների բացառապես մեր քաղաքական գործունեության համար, հարցադրումներիս բովանդակությունը չի վերաբերելու Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակին, որը Դուք նախանձելի համառությամբ բնութագրում եք՝ որպես «ժողովրդավարության պայծառ կետ տարածաշրջանում»: Այս իմաստով ինձ անհամեստորեն թույլ կտամ առաջարկել Ձերդ գերազանցությանը փաշինյանական ռեժիմը գովերգելու առիթների արանքում գտնել ազատ ժամանակ և ընթերցել Ձեր իսկ գործատուի՝ ԱՄՆ Պետդեպի 2022թ. զեկույցը՝ ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի մասին (օ՜, որքան եմ Ձեզ նախանձում. ինչքա՜ն բացահայտումներ են Ձեզ սպասվում այդ ընթերցանության ընթացքում): Հարցադրումներս և մտորումներս վերաբերելու են բացառապես Արցախյան հակամարտությանը և ռեգիոնալ զարգացումներին: Եվ այսպես. 1. Դուք իրավացիորեն պնդում եք, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Այդ դեպքում բանակցություններում ինչո՞ւ եք ելնում բացառապես այն իրավիճակից, որն առաջացել է մեր տարածաշրջանում 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված, միջազգային իրավունքի աղաղակող ոտնահարմամբ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների սկզբունքները կրնկակոխող արյունալի պատերազմի հետևանքով: 2. Ամբողջ հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ, պնդում է, որ Ուկրաինայում չի կարող կնքվել խաղաղության պայմանագիր, որը լինելու է պարտադրված և ուժի սպառնալիքի ներքո: Ինչո՞ւ այս նույն մոտեցումը չի որդեգրվել հայ-ադրբեջանական հարթության համար, որտեղ Ադրբեջանն անթաքույց կերպով ուժի սպառնալիքով պարտադրում է հայ ժողովրդին ստորացուցիչ և անարդար կապիտուլյացիա: Ավելին, Ձեր երկիրը ոչ միայն չի բացառում նման գիշատչային ոճով պարտադրանքի մարմնավորումը թղթի վրա, այլև ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ: 3. Ինչո՞ւ մի դեպքում, որը Դուք դիտարկում եք՝ որպես ագրեսիա, արևմտյան ողջ գործիքակազմը գործադրվում է լայնածավալ սանկցիաների ձևով, իսկ Ադրբեջանի շարունակվող, սողացող և անընդհատ ագրեսիան հայ ժողովրդի դեմ ոչ միայն չի արժանանում համարժեք արձագանքի, այլև չի խոչընդոտում ագրեսոր երկրի հետ տնտեսական շահերի վրա խարսխված համագործակցության ընդլայնմանը: 4. Դուք վստահություն եք հայտնում, որ Ադրբեջանը կարող է երաշխավորել և իրագործել «ԼՂ հայ բնակչության իրավունքները և անվտանգությունը»: Մի մեծ խնդրանք ունեմ Ձեզ. ԱՄՆ դիվանագիտական արխիվներից առ այսօր կարո՞ղ եք գտնել գեթ մեկ, կրկնում եմ, գեթ մեկ փաստաթուղթ, զեկույց, գնահատական, որով ԱՄՆ-ը արձանագրում է, որ Ադրբեջանում երաշխավորված են և անխոչընդոտ իրագործվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ հենց իրենց քաղաքացիների համար: 5. ԱՄՆ-ը՝ որպես ժողովրդավարության գլոբալ առաջամարտիկ և առաջնորդ, ինչո՞ւ ջանքեր չի գործադրում «տարածաշրջանի ժողովրդավարության պայծառ կետն» արտաքին կոռումպացված, ավտորիտար, հակաժողովրդավարական ագրեսորից պատշաճ և լիարժեք պաշտպանելու համար: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի հզոր ազդակ կհղի աշխարհին ԱՄՆ-ը, եթե գործուն քայլերով ի ցույց դնի այդ հանգամանքը, որ բացառապես ժողովրդավար լինելը բավարար է անվտանգ և գնահատված ապրելու համար սեփական երկրում: Հարցադրումներիս շարանը կարող եմ շարունակել՝ չհավակնելով Ձեզանից հրապարակային պատասխաններ ստանալ: Ի վերջո, սպառելով Ձեր տրամադրության տակ գտնվող բոլոր դիվանագիտական և ճարտասանական հնարքները, կարող եք պնդել, որ հայ-ադրբեջանական բանակցային բովանդակության նկատմամբ ԱՄՆ մոտեցումները ձևավորվում են, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի գնահատականների և մոտեցումների վրա՝ գցելով հակահայկական զարգացումների ողջ մեղքը նրան որպես ՀՀ վարչապետ հանդուրժող հայ ժողովրդի վրա: Բայց, տիկին դեսպան, այդ հնարքը նույնպես չի աշխատելու, քանզի Դուք ամեն մի ընձեռված առիթով հրապարակավ և աներեր աջակցում եք Փաշինյանին այդ կործանարար քաղաքականությունն իրագործելու, ինչպես նաև, աչք փակելով խայտառակ զարգացումների վրա մեր երկրի ներսում, նրան Երևանում իշխանության պահելու գործում: Օգտվելով առիթից, շնորհավորում եմ Ձեզ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: Հուսամ՝ դեսպանատան տարածքում կազմակերպված բերբեքյուի ծուխը չի խանգարել Ձեզ տեսնել ողջ իրականությունը: Ձեր երկիրը ստեղծվել է մարդկանց հերոսական մաքառումների և անզիջում պայքարի արդյունքում, և այն ժողովրդի ինքնորոշման իրավունքի ծնունդ է: Ամերիկայի Անկախության հռչակագրում ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի երջանկության իրավունք: Այո, երջանկության իրավունք ունի նաև արցախահայությունը: Իմ ընկերական խնդրանքն է և հորդորը՝ չլծվել նրանց դժբախտացնելու սև գործին»:
18:02 - 05 հուլիսի, 2023
ՀՀԿ-ականների բողոքի ակցիան Դատախազության դիմաց՝ հաջակցություն Աշոտյանի |news.am|

ՀՀԿ-ականների բողոքի ակցիան Դատախազության դիմաց՝ հաջակցություն Աշոտյանի |news.am|

news.am: ՀՀԿ երիտասարդներն այսօր՝ հուլիսի 4-ին, բողոքի ակցիա են կազմակերպել Գլխավոր դատախազության դիմաց՝ «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» կարգախոսով: Նրանք Արմեն Աշոտյանի պատկերով շապիկներ են հագել: Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ, դավաճան», «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին»: ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը, հեռակա դիմելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանին, ասաց. «Դավաճանական վարչախումբը փորձում է լռեցնել ազգային գործիչներին՝ նրանց վրա շինծու քրեական գործեր հարուցելով։ Մենք այստեղ ենք ասելու, որ Դուք չդառնաք Նիկոլ Փաշինյանի գործիքը, որ Դուք չմասնակցեք թուրք-ադրբեջանական տանդեմի ծառաների և դավաճանների այս քայլերին։ Մենք չենք լռելու, պայքարել ենք, պայքարում ենք ու պայքարելու ենք։ Դուք փորձում եք լռեցնել Արմեն Աշոտյանին, բայց նա խոսում է մեր միջոցով»։ Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն ուզում է վերջնական քայլեր ձեռնարկի, որպեսզի հանձնի Արցախի մնացած հատվածն ու Հայաստանն ու Արցախնը տանի վերջնական կապիտուլյացիայի։ «Մենք այստեղ են, որ ասենք՝ չենք լռելու, ասելու ենք իրականությունը ձեր մասին։ Տիկին գլխավոր դատախազ, խորհուրդ եմ տալիս Ձեզ, չդառնալ Նիկոլ Փաշինյանի ձեռքում գործիք, որը ապազգային և դավադիր քայլեր է իրականացնում։ Ես ուզում եմ վստահեցնել, որ արդարաությունը վերականգնվելու է, Հայաստանն ու Արցախն իրական ապագա են ունենալու»,-ասաց նա։
14:57 - 04 հուլիսի, 2023
Կան վարույթներ, որ անցնող անձինք զբաղվում են քաղաքականությամբ, սա դեռ չի նշանակում՝ նրանք քաղբանտարկյալ են. Մանասյան |armtimes.com|

Կան վարույթներ, որ անցնող անձինք զբաղվում են քաղաքականությամբ, սա դեռ չի նշանակում՝ նրանք քաղբանտարկյալ են. Մանասյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Արմեն Աշոտյանին վերաբերող հարցերին։ Նա պատասխանեց հարցին՝ Արմեն Աշոտյանն այս իշխանությունների կողմից քաղաքական հետապնդման ենթարկվո՞ւմ է, թե՞ ոչ։ «Ես բազմիցս նշել եմ, որ մեզ համար կարևոր է, թե քաղաքացին ինչ մտահոգություններ ու դիրքորոշումներ է ներկայացնում, բայց շատ կարևոր է հասկանալ նաև մյուս կողմի՝ պետական մարմնի դիրքորոշումը հարցի վերաբերյալ, և միայն դրանից հետո ենք եզրահանգումներ իրականացնում։ Ես կխնդրեմ, որ մենք սպասենք այդ պարզաբանումներին և հասկանանք, թե մանդատի շրջանակներում ի՞նչ կարող ենք իրականացնել»,- ասաց նա։ Հարցին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, պաշտպանը արձագանքեց․ «Ես այս հարցին անընդհատ պատասխանում եմ և մեջբերում չափանիշները՝ քաղբանտարկյալ լինելու համար ոչ միայն պարտադիր է, որ անձը իրականացնի քաղաքական, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործունեություն, այլ շատ կարևոր է, որ քրեական վարույթը, որը հարուցվել է, լինի բացառապես այն պատճառով, որ դու հենց քաղաքական գործունեությամբ ես զբաղվում։ ՀՀ-ում մենք ունենք մի շարք վարույթներ, որոնցով անցնող անձինք նաև զբաղվում են քաղաքական գործունեությամբ, բայց սա դեռ չի նշանակում, որ նրանք քաղբանտարկյալ են։ Մենք պետք է ուշադիր լինենք, որ պետությունն ու իրավասու մարմինները այդ անձի հետ հավասար նաև այլ հանցագործություն կատարած քաղաքական այլ ուժի ներկայացուցչի ենթարկեն պատասխանատվության, հավասարություն պետք է լինի»։ Մանասյանը նաև խոսեց ՀՀ-ում կալանքը՝ որպես խափանման միջոց, հաճախ կիրառելու մասին։ «Դա գրեթե մշտապես մտահոգիչ է եղել եվրոպական չափանիշների տեսանկյունից։ Մենք մտահոգիչ պրակտիկա ունենք։ Ես նույնպես դա արձանագրում եմ, պետք է հետևողականություն ցուցաբերենք և ընդհանուր մեթոդաբանությունը ճիշտ ձևավորենք»,- ընդգծեց նա։   Հարցին՝ իսկ ո՞ր դեպքում է Պաշտպանը այցելում կալանավորված անձին, և ինչո՞ւ են տեսակցել Արմեն Աշոտյանին, նա արձագանքեց․ «Մենք այլ դեպքերում ևս անձանց տեսակցում ենք, բոլոր դեպքերի համար ռեսուրսը բավարար չէ, բայց երբ ահազանգ ստանում ենք, գնում ենք։ Մեր հասարակությունում մենք սովոր ենք խոսել քաղաքական տեսանկյունից հետաքրքրություն առաջացնող մարդկանց մասին, բայց կան նաև այլ քաղաքացիներ բազում խնդիրներով։ Պարզապես դեպքեր կան, որոնց վերաբերյալ նաև լրատվամիջոցներից ենք հարցում ստանում, այդ պատճառով դրանք հրապարկային են դառնում»։ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա ավելի քան 185,5 միլիոն դրամի հափշտակությունը: Տարբեր հանցավոր արարքների հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 (38 միլիոն 658 հազար 200) ՀՀ դրամի գույքային վնաս: Ի հավելում հրապարակած հաղորդագրության՝ ՀՀ քննչական կոմիտեն Աշոտյանի մասնակցությամբ ձայնագրություն էր հրապարակել:    
13:36 - 29 հունիսի, 2023
Փաստաբանը հայտնում է՝ մինչ այս պահը պաշտպանության կողմին չի տրվել Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը

Փաստաբանը հայտնում է՝ մինչ այս պահը պաշտպանության կողմին չի տրվել Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը

Մինչ այս պահը պաշտպանության կողմին չի տրվել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը: Փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել է, որ օրենքով որոշումը պետք է տրամադրվեր կայացման պահից՝ երեք ժամվա ընթացքում, մինչդեռ արդեն անցել է 145 ժամ: «Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ի առավոտյան, կալանքի մասին որոշումը կայացվել է հունիսի 16-ին», - նշել է Աթանեսյանը։ Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը պարզաբանել էր, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները: Պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել էր, որ նշված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել առերևույթ հանցագործության այլ դեպքի մասին ևս:
14:05 - 22 հունիսի, 2023