Մարտի 1

Մարտի 1-ի լույս 2-ի իրադարձություններ, զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ, որոնք տեղի են ունեցել 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի կենտրոնում: Իրադարձությունների հետեւանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) եւ վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Մայրաքաղաքում հաստատվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով: Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Ազատության հրապարակում հիմնեցին շուրջրյա ճամբար եւ սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները եւ պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լ.Տեր-Պետրոսյանը: Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչեւ օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց: Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձությունների վերաբերյալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում: Որոշները մեղադրում են այն ժամանակվա գործող իշխանություններին, իսկ ոմանք էլ ցույցերը կազմակերպողներին՝ ի դեմս Լեւոն Տեր Պետրոսյանին ու նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներին:

Գլխավոր դատախազը խոսեց Մարտի 1-ի գործի ընթացքի մասին

 |armenpress.am|

Գլխավոր դատախազը խոսեց Մարտի 1-ի գործի ընթացքի մասին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անդրադարձավ Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի ընթացքին։ Դավթյանը նշեց, որ Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործով հանրային հետաքրքրություն ունի երկու ուղղություն. Մեկը դատարանում գտնվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական գործն է, մյուսը՝ նախաքննության փուլում գտնվող քրեական գործի այլ հանգամանքների, այդ թվում՝ սպանությունների բացահայտումը։ «Դատարանում գտնվող քրեական գործի մասին շատ ենք խոսել։ Այս պահին կարող եմ ասել, որ Վճռաբեկ դատարանը վերջերս վարույթ է ընդունել իմ կողմից բերված վճռաբեկ բողոքը, որը վերաբերվում էր առաջին ատյանի դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշմանը։ Մենք բողոքով պահանջել ենք Վճռաբեկ դատարանից, որպեսզի նաև Սահմանադրական դատարանի միջամտության արդյունքում ունենանք քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանող այնպիսի մեկնաբանություն, որը թույլ կտա մեզ մեղադրանքի փոփոխություն իրականացնել և շարունակել գործի դատական քննությունը։ Ինչ վերաբերվում է նախաքննության փուլում գտնվող քրեական գործին, ցավով պետք է նշեմ, որ դեռևս նախաքննական մարմինը արդյունքներ չունի, բայց այստեղ էլ դատախազական ներգործության առումով արվել է առավելագույնը, որպեսզի հնարավոր լինի ունենալ բացահայտումներ»,- ասաց Դավթյանը։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, 2021-ի ապրիլի 6-ին, հիմք ընդունելով ՍԴ՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Վերաքննիչ քրեական դատարանը նախորդ տարվա նոյեմբերին մերժել էր Գլխավոր դատախազության և Մարտի 1-ի գործով տուժողների բողոքը՝ անփոփոխ թողնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին երեք ենթականերին արդարացնելու որոշումը։ 2022 թվականի մարտի 31-ին Քոչարյանի և մյուսների գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:
11:13 - 04 մայիսի, 2022
ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանն արդարացվեց «Մարտի 1»-ի գործով |1lurer.am|

ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանն արդարացվեց «Մարտի 1»-ի գործով |1lurer.am|

1lurer.am: 14 տարի անց «Մարտի 1-ի» գործով արդարացվեց նաև այժմ Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը: Վճռաբեկ դատարանը քիչ առաջ ճանաչեց Արզումանյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Արզումանյանի վերաբերյալ գործը վերանայելու բողոք էր ներկայացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը 2021 թվականի օգոստոսին «Ալեքսանդր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել` ճանաչելով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արզումանյանի ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտման փաստը: Արզումանյանը 2009-ին մեղավոր էր ճանաչվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար և դատապարտվել հինգ տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ համաներում էր կիրառվել, և նա ազատ էր արձակվել:
13:33 - 08 ապրիլի, 2022
14 տարի անց Մարտի 1-ի գործով դատապարտված նկարիչ Տիգրան Բաղդասարյանն արդարացվեց |hetq.am|

14 տարի անց Մարտի 1-ի գործով դատապարտված նկարիչ Տիգրան Բաղդասարյանն արդարացվեց |hetq.am|

hetq.am: 2008 թվականի մարտի իրադարձություններից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով դատապարտված Տիգրան Բաղդասարյանը քիչ առաջ արդարացրեց: Վճռաբեկ դատարանը բեկանեց Բաղդասարյանի նկատմամբ 14 տարի առաջ կայացված մեղադրական դատավճիռը: Նշենք, որ ըստ մեղադրանքի` Տիգրան Բաղդասարյանը, մշտապես մասնակցելով ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա համախոհների կողմից 2008թ. փետրվարի 20-ից օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպած և անընդմեջ իրականացվող, մայրաքաղաքի կենսագործունեությունը, ճանապարհատրանսպորտյին երթևեկությունը, պետական հիմնարկների բնականոն գործունեությունն ու ազգաբնակչության հանգիստ ու անդորրը զանգվածային հրապարակային միջոցառւմներին, երթերին, շուրջօրյա հանրահավաքներին և նստացույցերին, 2008թ. մարտի 1-ին` ժամը 7-ի սահմաններում, երբ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցները «Ազատության հրապարակում» կազմակերպված հանրահավաքի մասնակիցներից պահանջել են հնարավորություն ընձեռել` ստուգելու նրանց մոտ զենքի ու ռազմամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունը, Տիգրան Բաղդասարյանը միջոցառման կազմակերպիչների ու մասնակիցների մի մասի հետ, չենթարկվելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ` նաև նախապես իրենց մոտ պահվող մահակների, մետաղաձողերի և այլ հարմարեցված գործիքների օգտագործմամբ: Ավելին՝ hetq.am-ում
13:25 - 08 ապրիլի, 2022
Սասուն Միքայելյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով |1lurer.am|

Սասուն Միքայելյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով |1lurer.am|

1lurer.am: ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը «Մարտի 1»-ի գործով զանգվածային անկարգությունների մեղադրանքով արդարացվեց: Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բեկանեց Միքայելյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը: Վճռաբեկը ճանաչեց և հռչակեց Միքայելյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում: Միքայելյանի վերաբերյալ գործը նոր վերանայելու բողոք էր ներկայացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը 2021 թվականի օգոստոսին «Սասուն Միքայելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել՝ ճանաչելով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Միքայելյանի ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտման փաստը: Սասուն Միքայելյանը 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ապօրինի զենք պահելու համար: Զենք պահելու մեղադրանքի մասով Վճռաբեկը ստորադաս ատյանների որոշումները թողեց անփոփոխ: Ավելի քան 3 տարի բանտում անցկացնելուց հետո Միքայելյանը 2011 մայիսին համաներմամբ ազատ էր արձակվել:
13:20 - 08 ապրիլի, 2022
Երեւանի քաղաքապետարանը գումար կհատկացնի 2008 թվի մարտի 1-ի զոհերի հուշարձանի պատրաստման համար |armtimes.com|

Երեւանի քաղաքապետարանը գումար կհատկացնի 2008 թվի մարտի 1-ի զոհերի հուշարձանի պատրաստման համար |armtimes.com|

armtimes.com: Երեւանի քաղաքապետարանը գումար կտրամադրի 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի պատրաստման եւ տեղադրման աշխատանքների կատարման համար: Նախագիծը ներկայացրեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:  «Նախատեսվում է Երեւան համայնքի 2021 թվականի բյուջեի եկամտային մասում սուբվենցիաներն ավելացնել 96,410.0 հազար դրամով։ Հուշարձանի տեղադրումը կիրականացնի Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի հաղթող ճանաչած մասնակիցը»,- տեղեկացրեց Ներսիսյանը։ Որոշումն ընդունվեց Երեւանի ավագանու այսօրվա նիստում: Աշխատանքներն իրականացվելու են «Հուշարձանների վերանորոգում եւ պահպանում» ծրագրի շրջանակներում:
14:01 - 30 նոյեմբերի, 2021
ՄԻԵԴ-ը հրապարակել է Սասուն Միքայելյանի գործով դատավճիռը |1lurer.am|

ՄԻԵԴ-ը հրապարակել է Սասուն Միքայելյանի գործով դատավճիռը |1lurer.am|

1lurer.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր՝ 2021-ի օգոստոսի 31-ին, հրապարակել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ դատական հայցի վերաբերյալ դատավճիռը: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության դեմ հայցադիմումն (թիվ 1879/10) ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ՀՀ քաղաքացի Սասուն Միքայելյանը դատարան է ներկայացրել 2009-ի դեկտեմբերի 25-ին: Որոշումը ՀՀ կառավարությանը կծանուցի հայցվորի՝ նախաքննության ժամանակ հայցվորի դեմ որպես ապացույց վկաների ներկայացրած վկայություններից հրաժարումը թույլատրելու, հայցվորի՝ իր դեմ վկաներին հարցաքննելու և իր անունից վկա կանչելու անհնարինության, խոսքի ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքի ենթադրյալ միջամտության և նրա քաղաքական տեսակետի հիման վրա ենթադրյալ խտրականության վերաբերյալ բողոքի մասին: Գործը վերաբերում է հայցվորի դատապարտմանը՝ 2008-ի փետրվարի 19-ի վիճելի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար, որով գործ է հարուցվել համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի,10-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածների: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ պատասխանող կողմը երեք ամսվա ընթացքում որպես բարոյական վնասի փոխհատուցում պետք է Սասուն Միքայելյանին վճարի 9000 եվրո, ինչպես նաև 3800 եվրո՝ նրա կատարած ծախսերի դիմաց։
16:46 - 31 օգոստոսի, 2021
Մարտի 1-ի գործով անցնող Միքայել Հարությունյանի մեղադրանքը փոխվեց |armtimes.com|

Մարտի 1-ի գործով անցնող Միքայել Հարությունյանի մեղադրանքը փոխվեց |armtimes.com|

armtimes.com: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը Հատուկ քննչական ծառայությունում վերաորակվեց: Հարությունյանն այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Այս մասին ասացին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանի գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին տրվել է ցուցում առաջադրված մեղադրանքը վերաորակելու եւ նոր մեղադրանք առաջադրելու հարցը լուծելու նպատակեով կատարել անհրաժեշտ քրեադատավարական գործողություններ: Հարությունյանն այժմ գտնվում է հետախուզման մեջ:
10:42 - 05 մայիսի, 2021
Դատախազությունը բողոքարկել է Ռ. Քոչարյանի, Ս. Օհանյանի, Յ.Խաչատուրովի ու Ա. Գևորգյանի նկատմամբ ՔՕ 300.1-ով  քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը |tert.am|

Դատախազությունը բողոքարկել է Ռ. Քոչարյանի, Ս. Օհանյանի, Յ.Խաչատուրովի ու Ա. Գևորգյանի նկատմամբ ՔՕ 300.1-ով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը |tert.am|

tert.am: Դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1»-ի արդեն դադարեցված գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի ու Արմեն  Գևորգյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալման հատկանիշներով  քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը: Այս մասին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:   «ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարացնելու և քրեական գործի վարույթի մասը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը»,-ասաց Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը ՔՕ 300.1-ը ճանաչել էր հակասահմանադրական, ինչից հետո առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ նրանց նկատմամաբ քրեական հետապնդումը դադարեցրել էր և արդարացրել նրանց: Դատախազությունը միջնորդել էր կասեցնել գործի վարույթը, դիմել էր ՍԴ այլ հոդվածի սահմանադրականության հարցով:
17:34 - 22 ապրիլի, 2021
Սա ամբողջությամբ քաղաքական որոշում էր. Բաբաջանյանը՝ Քոչարյանի գործով որոշման մասին

 |armenpress.am|

Սա ամբողջությամբ քաղաքական որոշում էր. Բաբաջանյանը՝ Քոչարյանի գործով որոշման մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգմավոր Արման Բաբաջանյանը «Մարտի 1»-ի գործի առնչությամբ դատարանի կայացրած որոշումը համարում է քաղաքական՝ շեշտելով, որ «դատական իշխանությունը դիրքավորվել է ժողովրդի իշխանության դեմ»: Բաբաջանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: Պատգամավորի կարծիքով՝ առնվազն մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ նաև Արդարադատության նախարարը, պետք է արդեն պաշտոնանկ արված լինեին, քանի որ պատասխանատու են եղել այն բարեփոխումների համար, որոնք պիտի դատական համակարգը հիմնավորապես առողջացման տանեին: Ըստ նրա՝ դատական համակարգը ըստ էության դիրքավորվել է գործող քաղաքական միջավայրին համապատասխան: «Մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ ՍԴ-ն, առհասարակ դատական համակարգը և իհարկե իրավապահ համակարգի այլ ինստիտուտներ, գերատեսչություններ, ուղղակի ցույց են տալիս, թե հանցավոր համագործակցությամբ ինչպես են ընդունակ տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործությունը՝ «Մարտի 1-ի» գործն ուղղակի տապալել, երբ ըստ էության կա հանցանքը, բայց չկա հոդվածը, բայց կա 85 հատոր քրեական գործը, որտեղ ահռելի վկայություններ կան՝ արդեն անմեղ ճանաչված Ռոբերտ Քոչարյանի ուղղակի հանցակցության և այդ հանցագործությանը մասնակից լինելու վերաբերյալ»,-ասաց Բաբաջանյանը: Պատգամավորը կարծում է, որ սա գործող իշխանության վերջին տարիների քաղաքականության անհետևողականության հետևանքն է:  «Ես կարծում եմ, որ սա ամբողջությամբ քաղաքական որոշում էր, որն ամբողջությամբ տեղավորվում է նաև առաջիկա ընտրությունների համատեքստում: Եվ դատական իշխանությունը, ինչպես ամիսներ շարունակ դիրքավորվել է ընդդեմ Հայաստանի պետականության, ցույց է տալիս իր համակրանքը որոշակի քաղաքական շրջանակի և քաղաքական գործչի նկատմամբ: Սա պատահական չէ, պատահական չէ ընտրված ժամանակահատվածը»,-ասաց նա ու կարծիք հայտնեց՝ դատական իշխանության գործողությունները մեծապես դիրքավորում են ընդդեմ ժողովրդի իշխանության, ընդդեմ այդ իշխանությունը խորհրդանշող Նիկոլ Փաշինյանի: Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը դատարանի այս որոշման առնչությամբ ծրագրում է բողոքի գործողություններ: «Սակայն կարծում եմ, որ մեր ժողովուրդը հենց արտահերթ ընտրություններում իր քվեով պետք է պատասխանի տեղի ունեցածին և դատական իշխանության այս վարքին»,-նշեց նա:
13:48 - 07 ապրիլի, 2021
Դատախազությունը կանդրադառնա Քոչարյանի գործով որոշմանը դատական ակտին ծանոթանալուց հետո

 |armenpress.am|

Դատախազությունը կանդրադառնա Քոչարյանի գործով որոշմանը դատական ակտին ծանոթանալուց հետո |armenpress.am|

armenpress.am: Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշմանը կանդրադառնա դատական ակտը ստանալուց և պատճառաբանություններին ծանոթանալուց հետո: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց մեղադրող կողմ, դատախազ Պետրոս Պետրոսյանը: «Դատարանը այս դատական նիստի ընթացքում ընդամենը անդրադարձավ դատական ակտի ներածական և եզրափակիչ մասին: Նույնիսկ չանդրադարձավ եզրափակիչ մասին, թե քրեական դատավարության որ նորմերին հղում կատարելով է քրեական հետապնդումը դադարեցրել»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ պարզ չէ, թե արդյո՞ք դատարանը որոշման մեջ հղում կատարել է մեղադրող կողմի առարկություններին, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությանը, թե ոչ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով, 2008-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
19:07 - 06 ապրիլի, 2021
Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց. դատարանը հրապարակեց որոշումը |armtimes.am|

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց. դատարանը հրապարակեց որոշումը |armtimes.am|

armtimes.am: Մարտի  1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Սեյրան Օհանյանի, Արմեն Գեւորգյանի եւ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով դադարեցվեց՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Դատարանը` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսպիսով բավարարեց պաշտպանների միջնորդությունը՝ կարճելով նաեւ այդ մասով գործի վարույթը: Դատարանի որոշմամբ՝ Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատարուովի նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացվեցին: Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրվա այլընտրանքային խափանման միջոց գրավը վերացվեց, իսկ Քոչարյանինը՝ ոչ: Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական եւ անվավեր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նաեւ այս հոդվածով: Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը: Նշենք, որ Քոչարյանը մեղադրվում է նաեւ մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու, իսկ Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։
18:01 - 06 ապրիլի, 2021
Պարտավոր էի արտակարգ դրություն սահմանել` ելնելով ծառայողական դիրքից. Քոչարյանը` 2008-ի մարտի իրադարձությունների մասին
 |tert.am|

Պարտավոր էի արտակարգ դրություն սահմանել` ելնելով ծառայողական դիրքից. Քոչարյանը` 2008-ի մարտի իրադարձությունների մասին |tert.am|

tert.am: Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներին, որում անդրադարձել է 2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին:Պոզների հարցին այն մասին, թե ինչու Քոչարյանը հեռացավ 2008 թվականին, նա պատասխանել է, որ լրացել էր սահմանադրությամբ ամրագրված ժամկետը: Խոսելով 2008 թվականի մարտին Երևանում զոհերի համար պատասխանատվություն կրելու մասին, քանի որ իրեն մեղադրում էին արյուն թափելու համար Քոչարյանն ասել է.«Բացատրեմ: Արդեն ընտրված էր ՀՀ նոր նախագահը: Իմ ժամկետը ավարտին էր մոտենում և 2008 թվականի ապրիլի 9-ին ես հանձնեցի իմ լիազորությունները: Այսինքն՝ խոսքը իմ կողմից սեփական իշխանությունը պահպանելու մասին չէր: Փողոցային անկարգություններ էին տեղի ունենում, արտակարգ դրություն էր սահմանվել, ոստիկանության հետ բախումներ էին տեղի ունենում, որի ընթացքում 2 ոստիկան մահացավ, ավելի քան 180 մարդ էր վիրավորվել: Բեկորային վնասվածքներ կային, վիրավորվել էին նաև Մոլոտովի կոկտեյլներից: Այսինքն, միակ բանը, որ ես արել եմ այդ ժամանակ, արտակարգ դրություն սահմանելն էր, ինչը  ես պարտավոր էի անել` ելնելով ծառայողական դիրքից: Տառացիորեն մեկ շաբաթ առաջ Հայաստանի սահմանադրական դատարանը չեղարկել է օրենքի այն հոդվածը, որով ինձ մեղադրանք է առաջադրվել։
23:30 - 05 ապրիլի, 2021