Դատախազությունը կանդրադառնա Քոչարյանի գործով որոշմանը դատական ակտին ծանոթանալուց հետո

 |armenpress.am|
19:07 - 06 ապրիլի, 2021

Դատախազությունը կանդրադառնա Քոչարյանի գործով որոշմանը դատական ակտին ծանոթանալուց հետո |armenpress.am|

armenpress.am: Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշմանը կանդրադառնա դատական ակտը ստանալուց և պատճառաբանություններին ծանոթանալուց հետո: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց մեղադրող կողմ, դատախազ Պետրոս Պետրոսյանը:

«Դատարանը այս դատական նիստի ընթացքում ընդամենը անդրադարձավ դատական ակտի ներածական և եզրափակիչ մասին: Նույնիսկ չանդրադարձավ եզրափակիչ մասին, թե քրեական դատավարության որ նորմերին հղում կատարելով է քրեական հետապնդումը դադարեցրել»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ պարզ չէ, թե արդյո՞ք դատարանը որոշման մեջ հղում կատարել է մեղադրող կողմի առարկություններին, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությանը, թե ոչ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով, 2008-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել