tert.am: Դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1»-ի արդեն դադարեցված գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալման հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը:
Այս մասին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարացնելու և քրեական գործի վարույթի մասը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը»,-ասաց Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը ՔՕ 300.1-ը ճանաչել էր հակասահմանադրական, ինչից հետո առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ նրանց նկատմամաբ քրեական հետապնդումը դադարեցրել էր և արդարացրել նրանց:
Դատախազությունը միջնորդել էր կասեցնել գործի վարույթը, դիմել էր ՍԴ այլ հոդվածի սահմանադրականության հարցով:
comment.count (0)