Երեւանի քաղաքապետարանը գումար կհատկացնի 2008 թվի մարտի 1-ի զոհերի հուշարձանի պատրաստման համար |armtimes.com|
14:01 - 30 նոյեմբերի, 2021

Երեւանի քաղաքապետարանը գումար կհատկացնի 2008 թվի մարտի 1-ի զոհերի հուշարձանի պատրաստման համար |armtimes.com|

armtimes.com: Երեւանի քաղաքապետարանը գումար կտրամադրի 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի պատրաստման եւ տեղադրման աշխատանքների կատարման համար:

Նախագիծը ներկայացրեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը: 

«Նախատեսվում է Երեւան համայնքի 2021 թվականի բյուջեի եկամտային մասում սուբվենցիաներն ավելացնել 96,410.0 հազար դրամով։ Հուշարձանի տեղադրումը կիրականացնի Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի հաղթող ճանաչած մասնակիցը»,- տեղեկացրեց Ներսիսյանը։

Որոշումն ընդունվեց Երեւանի ավագանու այսօրվա նիստում:

Աշխատանքներն իրականացվելու են «Հուշարձանների վերանորոգում եւ պահպանում» ծրագրի շրջանակներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել