Շառլ Միշել

Շառլ Միշելը (Շառլ Իվ Ժան Գիզլեն Միշել) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահն է։

Շառլ Միշելը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 21-ին Նամյուր քաղաքում։ Կրթություն ստացել է  Բրյուսելի ազատ համալսարանում։ Շառլը Բելգիայի 69-րդ վարչապետն է։

Շառլ Միշելը ցանկանում է վաղաժամ թողնել Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը
 |factor.am|

Շառլ Միշելը ցանկանում է վաղաժամ թողնել Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը |factor.am|

factor.am: Շառլ Միշելը հայտարարել է հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, գրում է Euronews-ը։ Ընտրվելու դեպքում Միշելը կլքի Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը։ Դա նշանակում է, որ ԵՄ-ն կունենա ընդամենը վեց ամիս՝ Եվրոպայի խորհրդի նոր նախագահ ընտրելու համար։ Եթե ​​պետությունների ղեկավարները չկարողանան համաձայնության գալ Միշելի իրավահաջորդի հարցում, ապա նրան կփոխարինի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, քանի որ այս տարվա հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում խորհրդում նախագահելու է Հունգարիան։ Գործող կանոնների համաձայն՝ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը չի կարելի համատեղվել Եվրախորհրդարանի մանդատի հետ, հետևաբար, Միշելը ստիպված կլինի հրաժարական տալ։ Լրատվամիջոցը գրում է, որ Օրբանը Բրյուսելի համար ոչ ցանկալի թեկնածու է։ Հունգարիայի առաջնորդը հայտնի է միգրանտների դեմ կոշտ հռետորաբանությամբ, նրան մեղադրում են նաև միության քաղաքականությանը դիմադրություն ցույց տալու, համաեվրոպական արժեքները չհարգելու մեջ։ Օրբանը բազմիցս  հանդես է եկել հակառուսական պատժամիջոցների և միության կողմից Ուկրաինային աջակցության դեմ։  
14:27 - 08 հունվարի, 2024
Տրանսպորտային կապի կոնկրետ մոդելների մասին քննարկումներ կան․ Շառլ Միշելը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
 |factor.am|

Տրանսպորտային կապի կոնկրետ մոդելների մասին քննարկումներ կան․ Շառլ Միշելը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին |factor.am|

factor.am: Եվրամիությունն աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջիկայում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, Բրյուսելյան բանակցությունները վերսկսվում են։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Արդյո՞ք մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կստորագրվի, արդյո՞ք դա կլինի անմիջապես կողմերի միջև, թե միջազգային միջնորդների աջակցությամբ․ այս հարցերին ի պատասխան Միշելն ասել է, որ կարևորն արդյունքն է։ «Ինձ համար կարևորը արդյունքն է։ Մենք շատ սերտ աշխատել ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ փոխադարձ վստահությունը վերականգնելու համար։ Ինչպես հայտնի է, կողմերի միջև մեծ դժվարություններ են եղել թե՛ պատմության, թե՛ միմյանց հետ փոխհարաբերությունների առումով։ Բայց մենք որոշակի առաջընթաց ունենք, և ես շատ լավատես եմ։ Մենք վճռական ենք աշխատել կողմերի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»,- նշել է Միշելը՝ ողջունելով նաև Հայաստանի-Ադրբեջանի համատեղ հայտարարությունը։ Խոսելով պայմանագրի դրույթների իրականացման երաշխավորի մասին, նա ասել է․ «Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրամիությունը, հետևում է, թե ինչ է կատարվում այս տարածաշրջանում, քանի որ որքան Հարավային Կովկասն առաջադիմում է անվտանգության և տնտեսական զարգացման առումով, այնքան լավ Եվրամիության և աշխարհի համար։ Օրինակ՝ կարծում ենք, որ էթնիկ հայերի՝ Ղարաբաղի շրջան վերադառնալու կամ գոնե այնտեղ այցելելու իրավունքները պետք է երաշխավորվեն։ Դա պետք է ապահովվի ազգային փոքրամասնությունների անվտանգության պաշտպանության տեսանկյունից միջազգային չափանիշներին համապատասխան։ Դա պետք է երաշխավորվի Ադրբեջանի Սահմանադրության մեջ ներառված ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակներում։ Մենք բանակցում ենք և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Իլհամ Ալիևի հետ՝ բոլոր դժվարությունները վերացնելու համար»։ ԵԽ նախագահն անդրադարձել է նաև արևմտյան պաշտոնյաների՝ Ադրբեջանին ուղղված նախազգուշացուներին` զերծ մնալու Հայաստանի հանդեպ ուժի կիրառումից․ «Քննարկումներ են ընթանում տրանսպորտային կապի տարբեր մոդելների վերաբերյալ, որոնք Ադրբեջանը կապելու են Նախիջևանի հետ։ Նախագահ Ալիևը բազմիցս հստակ հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ չկա։ Բայց կոնկրետ մոդելների մասին քննարկումներ կան։ Պետք է լինի այնպիսի մոդել, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չխախտվի»։ Հարցին, թե ինչպես կմեկնաբանի  այն, որ  բանակցությունները փակուղի են մտել վերջին մեկ ամսվա ընթացքում, այն, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է Եվրամիության և Միացյալ Նահանգների միջնորդությամբ հանդիպումներից և արդյո՞ք Բրյուսելում խաղաղության բանակցությունների բոլոր փուլերում չե՞ն զգացել, որ «Ադրբեջանն իրենց խաբել է»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:31 - 13 դեկտեմբերի, 2023
Երևանը հակված է Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակել բրյուսելյան ֆորմատով՝ Միշելի միջնորդությամբ. Խանդանյան
 |azatutyun.am|

Երևանը հակված է Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակել բրյուսելյան ֆորմատով՝ Միշելի միջնորդությամբ. Խանդանյան |azatutyun.am|

azatutyun.am: «Երևանը հակված է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը շարունակել բրյուսելյան Ֆորմատով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախագահող Սարգիս Խանդանյանը։ Հայաստանի հետ երկկողմ ուղիղ, այդ թվում՝ սահմանին բանակցությունների առաջարկ Բաքուն երեկ արեց։ Ընդ որում, չհստակեցնելով՝ բանակցային ո՞ր ձևաչափի մասին էր խոսում՝ ղեկավարների, արտգործնախարարների, թե՞ սահմանազատման հանձնաժողովները ղեկավարող փոխվարչապետերի, որոնք մինչ այդ սահմանին հանդիպելու պրակտիկա արդեն իսկ ունեն։ Երևանն այսօր պատասխանեց՝ պատրաստ է բանակցությունների՝ միմյանց տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների փոխադարձ ճանաչման, խորհրդային ամենաթարմ քարտեզներով սահմանազատման, ինքնիշխանության հարգմամբ ապաշրջափակման սկզբունքների հիման վրա։ Հայտարարեցին, թե պետական սահմանին առաջարկել են սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել։ «Հուլիսին հիմնական սկզբունքները համաձայնեցվել են և այս տրամաբանությունից ելնելով պետք է ապահովել բանակցությունների շարնակականությունը և շարունակել հանդիպումը լիդերների մակարդակով Եվրոպական միության, մասնավորապես, նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Բայց տեսանք, որ Ադրբեջանը թե՛ Գրանադան, թե՛ Բրյուսելը մերժեց, այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այս տրամաբանությանը և ցանկանում է հասնել կարգավորմանն այս շրջանակներում», - նշեց Խանդանյանը: Ընդդիմությունն Ադրբեջանի առաջարկի մեջ վտանգներ է տեսնում։ Հայաստան խմբակցությունից Արմեն Ռուստամյանը կարծում է՝ արևմտյան հարթակները բոյկոտող Ալիևը այժմ կա՛մ դեմ առ դեմ հանդիպման, կա՛մ Ռուսաստանի միջնորդությանն է հակված՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում իր ուզածը ստանալու համար։ «Ալիևն ի՞նչ է ասում, Ալիևն ասում է՝ եթե չես համաձայնվելու այլ ձևաչափով, իսկ այսօր ինքը ավելի հենված է եռակողմի վրա, որովհետև բաներ ունի դեռ ստանալու կապված Նախիջևանի հետ կապի հետ: Արևմուտքից ինչ իրեն պետք էր այլևս ստացել է և որևէ խնդիր այնտեղ նա չունի, դրա համար ասում է՝ եթե դու ուզում ես շարունակել քո տրամաբանությամբ ինձ կանչել Արևմուտք, ես չեմ գալու, քո այլընտրանքը՝ կա՛մ վերադառնալ եռակողմ պայմանավորվածությունների դաշտ, կա՛մ մենք տետ ա տետ պետք է իրար հետ բանակցենք», - ասաց Ռուստամյանը:
16:14 - 22 նոյեմբերի, 2023
Բուխարեստն աջակցում է Շառլ Միշելի միջնորդական ջանքերին․ Ռումինիայի ԱԳ նախարարը՝ Բայրամովին
 |factor.am|

Բուխարեստն աջակցում է Շառլ Միշելի միջնորդական ջանքերին․ Ռումինիայի ԱԳ նախարարը՝ Բայրամովին |factor.am|

factor.am: Ռումինիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լումինիտա Օդոբեսկուն Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրա խոսքով՝ Ռումինիան հանդես է գալիս երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքի սկզբունքների հարգման հիման վրա։ «Ռումինիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին: Մենք հանդես ենք գալիս այս հարցի լուծման օգտին՝ միջազգային իրավունքի սկզբունքների հարգմամբ: Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հաստատումը մեծ նշանակություն ունի Ռումինիայի համար»,- ասել է Օդոբեսկուն։ Նշենք, որ 2023 թվականի նոյեմբերի 5-ից Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով գտնվում է Ռումինիայում։ Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ։ Միաժամանակ, հավելենք, որ Շառլ Միշել միջնորդությամբ հանդիպումներից հրաժարվում է հենց Բաքուն։
17:33 - 06 նոյեմբերի, 2023
Բրյուսելը վճռական է շարունակելու իր միջնորդությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում․ Միշել |armenpress.am|

Բրյուսելը վճռական է շարունակելու իր միջնորդությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում․ Միշել |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելը վճռական է տրամադրված շարունակելու իր միջնորդությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Մենք քննարկել ենք իրավիճակը Հարավային Կովկասում։ Մենք վճռական ենք տրամադրված առաջ տանել ԵՄ միջնորդական ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հասնելու համար՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա»,- հայտարարել է ԵԽ նախագահը։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա:
18:45 - 27 հոկտեմբերի, 2023
Ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը․ Փաշինյանը՝ բրյուսելյան հանդիպման չկայանալու վերաբերյալ

Ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը․ Փաշինյանը՝ բրյուսելյան հանդիպման չկայանալու վերաբերյալ

Ադրբեջանի նախագահի հետ բրյուսելյան եռակողմ հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։  «Կան աշխատանքային մանրամասներ, որոնց վերաբերյալ առաջիկա օրերին կփորձենք պարզաբանումներ ստանալ ԵՄ մեր գործընկերներից։  Իհարկե որոշ հարցերի պատասխան նաև ունենք, բայց չէի ցանկանա շտապել գնահատականներ հնչեցնել։ Մենք, ինչպես նախկինում, պատրաստակամություն ենք հայտնել մասնակցելու այդ հանդիպմանը», - նշեց Փաշինյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցութամբ նախատեսված հանդիպման տեղի չունենաու մասին հայտնել էր Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։  Ավելի ուշ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով հարցին, թե ով ժամանակ չի գտել մեկնել Բրյուսել բանակցությունների, ասել էր․ «Ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը «ժամանակ չի գտել» [մեկնելու Բրյուսել], որովհետև մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը: Հուսամ իսկապես խնդիրը կոնկրետ ժամկետներն են ու առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպման մասին նոր ժամկետներ պայմանավորվել, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այդ հանդիպմանը մասնակցել: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին»։  
17:47 - 25 հոկտեմբերի, 2023
Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա |tert.am|

Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա |tert.am|

tert.am: Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա: Այս մասին հայտարարեց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով հեռավար մասնակցում է Երևանում ընթացող համաժողովին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանեց ժամանակի սղությամբ: «Մեր նպատակն է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տուն: Կարևորելով Գրանադայի հանդիպումը, որին չէր մասնակցել Ալիևը, մենք փորձում ենք հիմա Բրյուսելում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում», - նշեց Կլաարը: «Չնայած դանդաղ ընթացքին՝ հավատում ենք, որ արդյունքը փաստաթղթի ստորագրումը կլինի», - ընդգծեց եվրոպացի դիվանագետը: Մինչև ամսվա վերջ Բրյուսելում հնարավոր եռակողմ հանդիպման մասին հայտարարել էր Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ամսվա սկզբին Գրանադայում Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որին Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր մասնակցել:
11:59 - 25 հոկտեմբերի, 2023
Փաշինյանն ասել է՝ որոնք պետք է լինեն տարածաշրջանում խաղաղության հենասյուները՝ ըստ Գրանադայի հայտարարությունների

Փաշինյանն ասել է՝ որոնք պետք է լինեն տարածաշրջանում խաղաղության հենասյուները՝ ըստ Գրանադայի հայտարարությունների

Բացարձակ իդեալական վիճակներ չկան և չեն էլ լինելու։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գրանադայում ստորագրված հայտարարությանը։ «Գրանադան մեզ տվեց երկու շատ կարևոր հայտարարություն՝ 1-ինը՝ քառակողմ հայտարարություն (Ն․ Փաշինյան, Է․ Մակրոն, Օ․ Շոլց, Շ․ Մեշել) և 2-րդը՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի հետ։  Ըստ էության, սրանով արձանագրվեց, չեմ ուզում ասել աննախադեպ, բայց շատ կարևոր արձանագրում [եղավ], որ ԵՄ-ում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս։ Որովհետև ԵՄ երկու սյուները՝ Եվրամիության խորհուրդը և Եվրահանձնաժողովը, արձանագրեցին այս փաստը»,- ասել է Փաշինյանը։ Ըստ ՀՀ վարչապետի՝ երկու հայտարարություններում էլ արձանագրվեցին և՛ մեր, և՛ ԵՄ տեսակետից, թե որոնք պետք է լինեն տարածաշրջանում խաղաղության հենասյուները․ «1-ինը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ ընդծումով տարածքների չափերը։  2-րդը՝ դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991թ․ կնքված Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և համաձայն կողմերին փոխանցված ԽՍՀՄ վերջին շրջանի քարտեզների։  3-րդը՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության լիարժեք պաշտպանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության ներքո»։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Գրանադայում կայացած հանդիպումների բացն այն է, որ այնտեղ ընդունված առաջին հայտարարությունը քառակողմ է, այլ ոչ թե հնգակողմ։ «Այսինքն՝ ի սկզբանե պլանավորված էր, որ այն լինելու է հնգակողմ, բայց Ադրբեջանի բացակայությունը՝ այդ փաստաթղթի ներքո, թերություններից է։ Եթե այդ թղթի ներքո լիներ Ադրբեջանի ստորագրությունը, ապա ես հիմա կասեի, որ հավանականությունը, որ մինչև տարվա վերջ մենք կստորագրենք խաղաղության պայմանագիր, 70%-ից բարձր կլիներ»,- հավելել է նա։ Որպես Գրանադայում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում արձանագրված կարեւոր դրվագ՝ Փաշինյանը նշել է, որ արձանագրվել եւ դատապարտվել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը եւ Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը․ «Արձանագրվեց ԵՄ և ԱՄՆ պատրաստակամությունը՝ հումանիտար իրավիճակը կարգավորելու համար։ Արձանագրվեց, որ ԼՂ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք պետք է ունենան առանց նախապայմանների, և նրանց այդ իրավունքը պետք է պաշտպանվի։  Արձանագրվեց, որ ԵՄ-ն պատրաստ է հարաբերությունները Հայաստանի հետ խորացնել այնքան, ինչքան Հայաստանը կցանկանա, կամ այնքան, ինչքան համապատասխան է Հայաստանի կարիքներին։ Սրանք առավելություններն են»,- ասել նա։ Պատասխանելով հարցին, թե արդյոք քառակողմ հայտարարությունը չեզոքացրե՞լ է ՀՀ անվտանգային խնդիրները, արդյոք Ադրբեջանը դուրս կգա՞ ՀՀ ինքնիշխան տարածքներից, որոնք գրավել է, Փաշինյանը նշել է. «Եթե մենք դելիմիտացիայի հիմքում դնում ենք կոնկրետ քարտեզներ, արձանագրվում են սահմանի խախտումները, դա նշանակում է, որ դելիմիտացիայի պրոցեսում այդ խախտումները պետք է վերացվեն։ Հիմա խնդիրը այն է, որ այս ձևակերպման տակ չկա Ադրբեջանի ստորագրությունը, բայց մյուս կողմից՝ առնվազն արևմտյան տիրույթում ձևավորվել է արդեն պաշտոնական ըմբռնում, որ սա պետք է լինի ապագա խաղաղ կարգավորման հիմքը»։ Փաշինյանը հայտնել է նաև, որ իրականում այդ հայտարարության մեջ գերիների թեմային անդրադարձ կար. «Այնտեղ կոչ էր հղված բոլոր կողմերին, որ նրանք բոլոր գերիներին ազատ արձակեն։ Մենք միշտ էլ պատրաստակամություն ենք հայտնել ենք՝ գնալ այդպիսի լուծումների։ Իմիջիայլոց, քառակողմ հայտարարության մեջ կա նաև անդրադարձ անհետ կորած անձանց խնդրին»։
23:43 - 10 հոկտեմբերի, 2023
Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի տրամադրումը ծառայում է ոչ թե խաղաղության, այլ նոր հակամարտության. Իլհամ Ալիև

Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի տրամադրումը ծառայում է ոչ թե խաղաղության, այլ նոր հակամարտության. Իլհամ Ալիև

Ալիևը Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում ասել է, թե Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի տրամադրումը մոտեցում է, որը «ծառայում է ոչ թե խաղաղության, այլ նոր հակամարտության», և եթե տարածաշրջանում որևէ նոր հակամարտություն լինի, դրա պատճառը Ֆրանսիան է լինելու։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։ Նա նշել է, որ Ադրբեջանը Գրանադայի հանդիպմանը չի մասնակցել Ֆրանսիայի «հայտնի դիրքորոշման պատճառով»։  Ադրբեջանի նախագահը ասել է նաև, թե Ադրբեջանի 8 գյուղեր դեռ գտնվում են «Հայաստանի օկուպացիայի տակ և ընդգծել է այդ գյուղերի օկուպացիայից ազատագրման կարևորությունը»։ Հեռախոսազրույցի մասին հայտնել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ նշելով, որ զրույցը տեղի է ունեցել բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ։ Նշենք, որ Գրանադայում պետք է տեղի ունենար հնգակողմ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, Իլհամ Ալիևը, սակայն, չէր մասնակցել հանդիպմանը։
22:31 - 07 հոկտեմբերի, 2023