Բուխարեստն աջակցում է Շառլ Միշելի միջնորդական ջանքերին․ Ռումինիայի ԱԳ նախարարը՝ Բայրամովին
 |factor.am|
17:33 - 06 նոյեմբերի, 2023

Բուխարեստն աջակցում է Շառլ Միշելի միջնորդական ջանքերին․ Ռումինիայի ԱԳ նախարարը՝ Բայրամովին |factor.am|

factor.am: Ռումինիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լումինիտա Օդոբեսկուն Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ Ռումինիան հանդես է գալիս երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքի սկզբունքների հարգման հիման վրա։

«Ռումինիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին: Մենք հանդես ենք գալիս այս հարցի լուծման օգտին՝ միջազգային իրավունքի սկզբունքների հարգմամբ: Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հաստատումը մեծ նշանակություն ունի Ռումինիայի համար»,- ասել է Օդոբեսկուն։

Նշենք, որ 2023 թվականի նոյեմբերի 5-ից Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով գտնվում է Ռումինիայում։

Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ։ Միաժամանակ, հավելենք, որ Շառլ Միշել միջնորդությամբ հանդիպումներից հրաժարվում է հենց Բաքուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել