Սարգիս Խանդանյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1990թ. հունիսի 24-ին Գավառում:

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Քաղաքագետ: 2013թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) մարդաբանության ֆակուլտետը: Մարդաբանության մագիստրոս:

2010-2015թթ. աշխատել է «Սիվիլիթաս» հիմնադրամի «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստաալիքի լրագրող, «Ժողովրդի ձայնը» հաղորդաշարի հեղինակ: 2014-2015թթ.՝ «Change.org» կազմակերպության Արեւելյան Եվրոպայի գրասենյակի մեդիա արշավների, հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու,  մասնակցել է «Հրանտ Դինք» հիմնադրամի «Սահմաններից վեր» փորձի փոխանակման ծրագրին: 2015-2016թթ. եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու:

2016-2018թթ.՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բովանդակային մասի պատասխանատու, խմբագիր: 2018-2019թթ.՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

2018 թվականից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ): ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Երևանը հակված է Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակել բրյուսելյան ֆորմատով՝ Միշելի միջնորդությամբ. Խանդանյան
 |azatutyun.am|

Երևանը հակված է Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակել բրյուսելյան ֆորմատով՝ Միշելի միջնորդությամբ. Խանդանյան |azatutyun.am|

azatutyun.am: «Երևանը հակված է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը շարունակել բրյուսելյան Ֆորմատով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախագահող Սարգիս Խանդանյանը։ Հայաստանի հետ երկկողմ ուղիղ, այդ թվում՝ սահմանին բանակցությունների առաջարկ Բաքուն երեկ արեց։ Ընդ որում, չհստակեցնելով՝ բանակցային ո՞ր ձևաչափի մասին էր խոսում՝ ղեկավարների, արտգործնախարարների, թե՞ սահմանազատման հանձնաժողովները ղեկավարող փոխվարչապետերի, որոնք մինչ այդ սահմանին հանդիպելու պրակտիկա արդեն իսկ ունեն։ Երևանն այսօր պատասխանեց՝ պատրաստ է բանակցությունների՝ միմյանց տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների փոխադարձ ճանաչման, խորհրդային ամենաթարմ քարտեզներով սահմանազատման, ինքնիշխանության հարգմամբ ապաշրջափակման սկզբունքների հիման վրա։ Հայտարարեցին, թե պետական սահմանին առաջարկել են սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել։ «Հուլիսին հիմնական սկզբունքները համաձայնեցվել են և այս տրամաբանությունից ելնելով պետք է ապահովել բանակցությունների շարնակականությունը և շարունակել հանդիպումը լիդերների մակարդակով Եվրոպական միության, մասնավորապես, նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Բայց տեսանք, որ Ադրբեջանը թե՛ Գրանադան, թե՛ Բրյուսելը մերժեց, այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այս տրամաբանությանը և ցանկանում է հասնել կարգավորմանն այս շրջանակներում», - նշեց Խանդանյանը: Ընդդիմությունն Ադրբեջանի առաջարկի մեջ վտանգներ է տեսնում։ Հայաստան խմբակցությունից Արմեն Ռուստամյանը կարծում է՝ արևմտյան հարթակները բոյկոտող Ալիևը այժմ կա՛մ դեմ առ դեմ հանդիպման, կա՛մ Ռուսաստանի միջնորդությանն է հակված՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում իր ուզածը ստանալու համար։ «Ալիևն ի՞նչ է ասում, Ալիևն ասում է՝ եթե չես համաձայնվելու այլ ձևաչափով, իսկ այսօր ինքը ավելի հենված է եռակողմի վրա, որովհետև բաներ ունի դեռ ստանալու կապված Նախիջևանի հետ կապի հետ: Արևմուտքից ինչ իրեն պետք էր այլևս ստացել է և որևէ խնդիր այնտեղ նա չունի, դրա համար ասում է՝ եթե դու ուզում ես շարունակել քո տրամաբանությամբ ինձ կանչել Արևմուտք, ես չեմ գալու, քո այլընտրանքը՝ կա՛մ վերադառնալ եռակողմ պայմանավորվածությունների դաշտ, կա՛մ մենք տետ ա տետ պետք է իրար հետ բանակցենք», - ասաց Ռուստամյանը:
16:14 - 22 նոյեմբերի, 2023
ՀՀ ԱԺ-ն ասել է, որ պատրաստ է ապահովել Ադրբեջանի պատգամավորների անվտանգությունը ԽՎ նստաշրջանի ընթացքում. Սարգիս Խանդանյան

ՀՀ ԱԺ-ն ասել է, որ պատրաստ է ապահովել Ադրբեջանի պատգամավորների անվտանգությունը ԽՎ նստաշրջանի ընթացքում. Սարգիս Խանդանյան

Հակաստանի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց` Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանին չմասնակցող երեք երկրների պատվիրակություններից պարզաբանումներ չեն եղել։ Հիշեցնենք` Երևանում այսօր մեկնարկած ԽՎ նստաշրջանին չեն մասնակցում Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան։ «Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը, մի քանի անգամ նրանք հարց են բարձրացրել տարբեր ֆորմատներով՝ կապված Հայաստանում իրենց անվտանգության հետ։ ՀՀ Ազգային ժողովը խորհրդարանական վեհաժողովի նախագահին և Վեհաժողովին արձագանքել է՝ ասելով, որ ԱԺ-ն պատրաստ է ապահովել պատգամավորների անվտանգությունը, բայց, ինչպես տեսնում եք, Ադրբեջանի պատգամավորները չկան»,- նշեց Խանդանյանը։ Պատգամավորը նաև պատասխանեց հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի չմասնակցելու պատճառն այն է, որ Փաշինյանը չի մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Խանդանյանը չհամաձայնեց, որ Ռուսաստանի չմասնակցության պատճառը դա է։
14:36 - 18 նոյեմբերի, 2023
Հարիս Գեորգիադեսի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հարիս Գեորգիադեսի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Այս դժվարին ժամանակահատվածում մենք եկել ենք ձեզ հետ կիսելու ձեր ցավը: Մեր հարաբերությունները պատմական եւ եղբայրական հենք ունեն, դրանց զարգացման մեծ ներուժ կա։ ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է Կիպրոս-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսը: Նրա ղեկավարած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ եւ ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության  Սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, դիտել Հայոց մեծ եղեռնը հավաստող ցուցանմուշները, ծանոթացել վավերագրերին: Հարիս Գեորգիադեսը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում` նշելով. «Մենք աջակցում ենք արդարության վերականգնմանը, հայ ժողովրդի պատմական պայքարին»: 
17:27 - 03 հոկտեմբերի, 2023
Հռոմի ստատուտի վավերացումը որևէ կերպ կապված չէ հայ-ռուսական հարաբերությունների հետ. Խանդանյան
 |armenpress.am|

Հռոմի ստատուտի վավերացումը որևէ կերպ կապված չէ հայ-ռուսական հարաբերությունների հետ. Խանդանյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունը ձեռնարկում է բոլոր քայլերն՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը տարբեր ճանապարհներով։ Այս մասին հայտարարեց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն՝ անդրադառնալով Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված Հռոմի ստատուտի վավերացման գործընթացին։ «Հռոմի ստատուտի վավերացումը միմիայն բխում է Հայաստանի շահերից։ Հայաստանի Հանրապետությունը ձեռնարկում է բոլոր քայլերն՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը տարբեր ճանապարհներով, այդ թվում նաև իրավական անվտանգության տեսանկյունից և Հռոմի ստատուտը դրա բաղադրիչներից մեկն է»,- ընդգծեց Խանդանյանը։ Նրա կարծիքով՝ պետք չէ չափազանցել Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը և դրա հետևանքերը։ «Շարունակաբար կառավարությունն աշխատել է և շարունակում է աշխատել Ռուսաստանի գործընկերների հետ, և Հռոմի ստատուտի վավերացումը որևէ կերպ կապված չէ հայ-ռուսական հարաբերությունների հետ»,-եզրափակեց Խանդանյանը։
14:10 - 03 հոկտեմբերի, 2023
Այն մեխանիզմները, որոնցում կա ՀՀ-ն, գործոն չեն և Հայաստանը պետք է մտածի՝ ինչպես ամրապնդել իր անվտանգությունը․ Խանդանյան
 |azatutyun.am|

Այն մեխանիզմները, որոնցում կա ՀՀ-ն, գործոն չեն և Հայաստանը պետք է մտածի՝ ինչպես ամրապնդել իր անվտանգությունը․ Խանդանյան |azatutyun.am|

azatutyun.am: Այն մեխանիզմները, որոնցում կա Հայաստանի Հանրապետությունը, գործոն չեն, և այս առնչությամբ Հայաստանը պետք է մտածի և հասկանա, թե ինչպես պետք է ամրապնդի իր անվտանգությունն ու անվտանգային մեխանիզմները, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը։ Երեկ վարչապետն իր ուղերձում, վկայակոչելով վերջին տարիներին Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումները, մասնավորապես, շեշտեց՝ «արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված է Հայաստանը, արդյունավետ չեն՝ ՀՀ պետական շահերի և անվտանգության տեսակետից»։ «Ազատություն»․ - Սա Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը փոխելու հայտարարությո՞ւն էր, ՀԱՊԿ-ից դուրս գալու նախապատրաստությո՞ւն։ Անվտանգային միակ դաշինքը, որում ներգրավված է Հայաստանը ու որի մասին առանց անուն տալու խոսեց վարչապետը, Ռուսաստանի առաջնորդած այդ կազմակերպությունն է։Խանդանյան․ - Սա իրողությունների արձանագրում է և մարտահրավերների արձանագրում է, որի միջով մենք անցել ենք վերջին տարիների ընթացքում, և ոչ միայն վերջին երեք տարիների ընթացքում, այլ նաև դրանից առաջ ևս, և սա նաև մեր անելիքների մասին էր։ Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ-ին և անվտանգային համակարգերին, ապա այս մասին բազմիցս է դիրքորոշում հայտնվել, որ այո՛, այն մեխանիզմները, որոնք որ առկա են և որոնցում կա Հայաստանի Հանրապետությունը, գործոն չեն, և այս առնչությամբ մենք պետք է մտածենք և հասկանանք, թե ինչպես պետք է ամրապնդենք մեր անվտանգությունը և անվտանգային մեխանիզմները, և դրանց մի քանիսին անդրադարձավ վարչապետը։ Դուք գիտեք, որ մի շատ երկրների հետ անվտանգային և պաշտպանական ոլորտների հետ կապված բանակցություններ են ընթանում, նաև արդեն արդյունքներ կան մի քանի երկրների հետ և նաև, բնականաբար, դա Հայաստանի զինված ուժերի վերազինումն է, բարեփոխումների այն օրակարգն է, որով առաջ է ընթանում Հայաստանի կառավարությունը։«Ազատություն»․ - Եթե ավելի բացենք փակագծերը՝ Դուք որոշ երկրների հետ բանակցություններից խոսեցիք, անվտանգային այլընտրանք ստեղծվե՞լ է, կարո՞ղ եք փակագծեր բացել՝ ո՞ր պետությունների հետ։ Եթե դուրս գալու հարց էլ ուղիղ չդրվի, պարոն Խանդանյան, ես նկատի ունեմ ՀԱՊԿ-ից, հասկանալի է, որ սրանից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները դաշնակցային դժվար թե լինեն։Խանդանյան․ - Անվտանգային կոնկրետ համակարգի մասին այս պահին խոսել չենք կարող, որովհետև դա բարդ և երկարատև պրոցես է, բայց ինչ վերաբերում է երկրների հետ, որոնց հետ մենք ունենք համագործակցություն, Հնդկաստանի մասին է շատ խոսվել, Ֆրանսիայի հետ կան որոշակի շփումներ և համագործակցության արդյունքներ և այլն, բայց նորից կրկնեմ, որ ՀՀ-ի զինված ուժերի բարեփոխումն է այս իմաստով առաջնային։«Ազատություն»․ - Վարչապետն ասաց, որ «որոշ գործընկերներ անվտանգության ոլորտում Հայաստանի խոցելիությունը ի ցույց դնելու գործում ավելի ու ավելի մեծ ջանքեր են գործադրում՝ հարվածի տակ դնելով ներքին անվտանգությունն ու կայունությունը»։ Ո՞ւմ է այս մեղադրանքն ուղղված, ձեր իշխանությունը Ռուսաստանի՞ն է մեղադրում ցույցեր կազմակերպելու մեջ, իշխանության տարբեր ներկայացուցիչների անուղղակի հայտարարությունները դրա մասին են վկայում։Խանդանյան․ - Ակնհայտ է վերջին օրերին և վերջին շաբաթներին Ռուսաստանի մեր գործընկերների արած հայտարարություններն ուղղակի միջամտություն են Հայաստանի ներքին գործերին, մասնավորապես, պետական հեռուստատեսություններով հնչող խոսույթը և որոշ մեդիա դեմքեր, որոնք հաճախ արտահայտում են Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումները, շատ ուղղակիորեն Հայաստանի քաղաքացիներին կոչ են անում դուրս գալ Հայաստանի իշխանությունների դեմ և այլն, և նաև պաշտոնական շրջանակներից են հնչում հայտարարություններ, մասնավորապես, Պետդումայի պատգամավորներ և այլն, որոնք խոսում են Հայաստանի պետականության վերացման և նման այլ գործընթացների մասին, ինչն անընդունել է։ Մեր ակնկալիքը մեր գործընկերներից՝ լինել գործընկերային ու չմիջամտել Հայաստանի ներքին գործերին և կատարել իրենց դաշնակցային պարտավորությունները, բայց, ցավոք սրտի, վերջին շրջանի զարգացումները հակառակն են ապացուցում։
13:58 - 25 սեպտեմբերի, 2023
Խանդանյանի կարծիքով՝ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում բանակցությունների վրա |armenpress.am|

Խանդանյանի կարծիքով՝ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում բանակցությունների վրա |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում բանակցությունների վրա։   Խանդանյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս տեմպը։  «Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը և նաև Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում բանակցությունների վրա։ Բայց սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հետ կանգնի խաղաղ ճանապարհով խնդիրները հանգուցալուծելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու իր նպատակից, ուստի Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ բանակցությունների սեղան և շարունակել հարցերի քննարկումը»,- ասաց Խանդանյանը։ Հարցին, թե առաջիկայում որևէ միջնորդի կողմից առաջարկություն կա՞ հայկական և ադրբեջանական կողմի միջև հանդիպման, Խանդանյանը պատասխանեց, որ այս պահին հստակ պայմանավորվածություններ չկան։ Նրա խոսքով՝ եթե լինի նման պայմանավորվածություն, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այդ մասին կտեղեկացնի։
11:52 - 13 սեպտեմբերի, 2023
Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը Հայաստանի սուվերեն որոշումն է․ Սարգիս Խանդանյան |armenpress.am|

Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը Հայաստանի սուվերեն որոշումն է․ Սարգիս Խանդանյան |armenpress.am|

armenpress.am: «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը Հայաստանի սուվերեն որոշումն է։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն՝ անդրադառնալով Հայաստանում հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության մտահոգությանը։ «Դա Հայաստանի սուվերեն որոշումն է, ես հասկանում եմ, որ տարբեր կողմեր կարող են անհանգստություններ ունենալ, դժգոհություններ հայտնել, բայց սա Հայաստանի սուվերեն որոշումն է: Նաև դուք գիտեք, որ սա խաղաղապահ առաքելությունում հայ-ամերիկյան փոխգործակցությունը բարելավելուն ուղղված զորավարժություններ են, որոնք պետք է տեղի ունենան հաջորդ շաբաթ: Սա արդյունք է հայ-ամերիկյան խորացող հարաբերություններին»,- ասաց Խանդանյանը։ Հարցին, թե արդյոք զորավարժություններ անցկացնելու որոշումից առաջ եղել է քննարկում ռուսական կողմից հետ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ չունի նման տեղեկություն։ Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ լինելով, որեւէ կերպ չի կորցնում իր սուվերենությունը, հատկապես հաշվի առնելով ՀԱՊԿ-ի գործելաոճը Հայաստանում և Հայաստանի նկատմամբ։ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Նշվում է, որ այն կանցկացվի Պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և Պաշտպանության նախարարության N ուսումնական կենտրոնում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։  Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ Կարողությունների Հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար։ Հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական։
18:04 - 07 սեպտեմբերի, 2023
Հռոմի ստատուտը խորհրդարան է ուղարկվել առանց վերապահումների․ Սարգիս Խանդանյան

Հռոմի ստատուտը խորհրդարան է ուղարկվել առանց վերապահումների․ Սարգիս Խանդանյան

Հռոմի ստատուտը խորհրդարան է ուղարկվել առանց վերապահումների։ Կարծում եմ՝ այն պետք է վավերացվի։ Լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։   Նշենք, որ փաստաթղթում կա դրույթ, որն առնչվում է Ռուսաստանի նախագահի ձերբակալությանը: Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարություն սեպտեմբերի 1-ին Հռոմի ստատուտն ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման: Կառավարության լրատվականից, սակայն, չէին մանրամասնել, թե արդյոք ուղարկված փաստաթղթում վերապահում կա կամ որևէ դրույթ կա, որն առնչվում է Ռուսաստանի նախագահի ձերբակալությանը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել էր, որ Ռուսաստանն արդեն պարզաբանում խնդրել է հայկական կողմից Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ․ մենք կորոշենք մեր հետագա քայլերը՝ ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից։
16:03 - 07 սեպտեմբերի, 2023
ՔՊ պատգամավորներն արձագանքում են Օսկանյանի՝ օրակարգում ինքնավար մարզ հասկացություն մտցնելու առաջարկին
 |1lurer.am|

ՔՊ պատգամավորներն արձագանքում են Օսկանյանի՝ օրակարգում ինքնավար մարզ հասկացություն մտցնելու առաջարկին |1lurer.am|

1lurer.am: Վանկուվերում կայացած ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքները ներկայացնելիս պատգամավորներն անդրադարձան նաև ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի՝ բանակցությունները 3 ամսով դադարեցնելու և օրակարգում «ինքնավար մարզ» հասկացությունը մտցնելու առաջարկին: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նախ տեղեկացրեց՝ նման ֆորմատներ չկան, ապա պարզաբանեց. «ՀՀ-ն ունի ընտրված խորհրդարան, և խորհրդարանն էլ նշանակել է Կառավարություն, և կա վարչապետ, որը բանակցում է, կա ԱԳ նախարար, որը բանակցում է, կա դիվանագիտական կորպուս, որը բանակցում է, պարբերաբար առաջ եկող այս էկզոտիկ գաղափարներին չգիտեմ ինչպես վերաբերվել»: Խանդանյանը նկատեց, որ մինչև 2021-ի ընտրությունները «իշխանությունը տվեք մեզ՝ առանց ընտրությունների, կիմանանք՝ ինչ ենք անում» առաջարկն է եղել, իսկ հիմա, կարծում է՝ «ծառայությունների մատուցման ավելի պրոֆեսիոնալ առաջարկներ են»: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը նշեց, որ հավատում է, որ Վարդան Օսկանյանն անկեղծ մղումներով է բանակցային գործընթացի իր փորձն ուզում փոխանցել: «Ավելի անկեղծ կլիներ և ավելի տեղին կլիներ, եթե պարոն Օսկանյանը ոչ թե ասեր՝ գլխավոր բանակցողի պաշտոնը տվեք ինձ, ես 3 ամսում կփոխեմ բանակցային գործընթացի ողջ ուղղությունը, այլ եթե ունի խորհուրդներ, որոնք լեգիտիմ կարող են լինել, կամ ունի քննարկելու առիթ, բաց են ԱԳՆ-ի դռները, բաց են Կառավարության դռները: Կարող է մոտենալ, մեյլ գրել կամ ուղարկել իր առաջարկները մեր պաշտոնյաներին, որոնց միջոցով կարող է փոխանցել այն առաջարկները, որոնք, ի դեպ, նա չէր ուզում ի սկզբանե հանրային ասել, որովհետև բանակցային գործընթացը պետք է փակ լինի: Եվ ևս մեկ նկատառում. պարոն Օսկանյանն այս անգամ բացում է փակագծերը, ասում, որ խնդրում եմ, որպեսզի պարոն Փաշինյանը բանակցային գործընթաց մտցնի ինքնավար մարզի գաղափարը: Ներողություն եմ խնդրում պարոն Օսկանյանից, ուզում եմ հստակեցնի՝ ինքնավար մարզ ո՞ր պետության շրջանակներում, որովհետև պարոն Օսկանյանը զուգահեռաբար ստորագրում է «Հայաքվե» նախագիծը, որով, Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում, քրեականացվում է»,- ասաց նա, ապա հավելեց, որ կցանկանար, որ Օսկանյանը մեկնաբանի հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ իր հերթին նշեց, որ կարդացել է Վարդան Օսկանյանի հոդվածները՝ հույս ունենալով, որ կգտնի կետեր, որոնք չեն արվել, բայց կարելի է անել, բայց «աբստրակտ» բաներ է գտել: Նա նաև հիշեցրեց, որ 2000-ականներին Ստամբուլյան խարտիայից հետո Օսկանյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ իրեն հաջողվել է ԼՂ հակամարտությունը վերածել «էթնոտերիտորիալ կոնֆլիկտի», և դա ներկայացրել որպես ձեռքբերում: «Այդ հակամարտությունը վերածել տարածքային վեճի երկու երկրների միջև եղել է ամենասխալ քայլերից մեկը դիվանագիտության ողջ պատմության ընթացքում»,- ասաց Մարիա Կարապետյանը:
14:40 - 14 հուլիսի, 2023
Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է` Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ. Խանդանյան
 |armeniasputnik.am|

Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է` Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ. Խանդանյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության հարցում` Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ։ Այսօր խորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը։ «Մեր դիրքորոշումն անփոփոխ է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության հարցում։ Մենք կարծում ենք, որ պետք է լինի երկխոսություն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և Բաքվի միջև։ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության հարցերն այս շրջանակում պետք է քննարկվեն, որպեսզի ունենա միջազգային տեսանելիություն»,- ասաց Խանդանյանը։ Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակն օր օրի ավելի սարսափելի է դառնում, և իրենք այդ մասին անդադար խոսում են բոլոր խորհրդարանական շփումներում, բայց նաև ընդգծեց, որ Հայաստանի դերը ընդամենը խորհրդարանական դիվանագիտության շնորհիվ այդ հարցերը բարձրաձայնելն է։ «Մեր դերը պետք է լինի փորձել մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա և մի շարք հարթակներում, օրինակ` ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում համապատասխան որոշումների հասնել, որոնք կենթադրեն նաև որոշակի գործողություններ. օրինակ` միջազգային ավելի լայն ներկայություն Լեռնային Ղարաբաղում, որն ավելի հստակ և երաշխավորված կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները»,–ասաց Խանդանյանը։ Նա ընդգծեց, որ պետք է պահպանվեն նոյեմբերի 9–ի հայտարարության դրույթները և իրագործվի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Պատգամավորի խոսքով` միջազգային գործընկերների կողմից հստակ գործողություններ են անհրաժեշտ, և այդ ընկալումը միջազգային գործընկերների մոտ առկա է։
13:42 - 14 հուլիսի, 2023
Մենք հարկ չգտանք նման հարցադրում բարձրացնել Ֆրանսիայի սենատում. պատգամավորը՝ Արցախի վերաբերյալ Մակրոնի հայտարարության մասին
 |aysor.am|

Մենք հարկ չգտանք նման հարցադրում բարձրացնել Ֆրանսիայի սենատում. պատգամավորը՝ Արցախի վերաբերյալ Մակրոնի հայտարարության մասին |aysor.am|

aysor.am: Լրագրողներն այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանից հետաքրքրվեցին, թե քանի որ նոր է Ֆրանսիայից վերադարձել, արդյո՞ք ճշտել է, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնն արդյոք ասե՞լ է, որ ինքն ավելի շատ է Ալիևի վրա ճնշումներ գործադրում, քան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հարցն այստեղ հենց Փաշինյանն է։ «Դա պարզաբանվել և հերքվել է։ Մենք հարկ չգտանք նման հարցադրում բարձրացնել Ֆրանսիայի սենատի կամ խորհրդարանի մեր գործընկերների մոտ։ Չեմ հիշում, թե դա ում կողմից է հերքվել, բայց պարզվեց, որ այդպիսի բան տեղի չի ունեցել։ Եթե չեմ սխալվում, Ֆրանսիայում մեր դիվանագետների կողմից է դա հերքվել», - նշեց Խանդանյանը։ Հարցին՝ պաշտոնական Փարիզը դա հերքե՞լ է, պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է Ֆրանսիան հերքում տա մի բանի, որը տեղի չի ունեցել և դեղին լուրի տեքստ էր։ Մեր հարաբերությունների ֆոնին շատ տարօրինակ կլիներ, որ ՀՀ իշխանությունները դիմեին Ֆրանսիայի իշխանություններին նման անհեթեթ լուրի պարզաբանման նպատակով»։ Հիշեցնենք, որ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուպաշը, ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի ԿԿ ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը դիմել է Ֆրանսիայի նախագահին․ «Պարո՛ն նախագահ, Արցախի շրջափակման և ադրբեջանական ագրեսիայի դեմ Ձեզնից ակնկալում ենք առավել ազդու նախաձեռնություն, գործնական և ոչ թե միայն բարոյական»։Ի պատասխան՝ Մակրոնը հայտարարել է․ «Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ բանեցրել և կբանեցնեմ, քան Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք և պատգամ ունեմ»։
13:40 - 14 հուլիսի, 2023
Բախվելով բոլոր դժվարություններին ու բարդություններին` մենք շարունակելու ենք պահպանել խաղաղության մեր քաղաքական ուղեգիծը. Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում

Բախվելով բոլոր դժվարություններին ու բարդություններին` մենք շարունակելու ենք պահպանել խաղաղության մեր քաղաքական ուղեգիծը. Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում

Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Լիագումար նիստում հուլիսի 4-ին ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը: «Տիկի’ն նախագահ,Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագան կարող է լինել խաղաղ եւ կայուն, եթե տարածաշրջանի բոլոր երկրները կարողանան գտնել համակեցության բանաձեւ: Այս բանաձեւը կօգնի մեզ ապահովել եւ պաշտպանել մեր անկախությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը:Հայաստանի կառավարությունն իր ժողովրդից ստացել է ուժեղ մանդատ` խաղաղություն բերելու իմ երկիր եւ հնարավոր դարձնելու խաղաղ համակեցության դարաշրջանը ապագա սերունդների համար: Հենց այդ պատճառով էլ Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում: Ավելորդ է ասել, որ հարեւանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ: Գործընթացի երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն դրան:
19:27 - 10 հուլիսի, 2023
Հարևանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ. Սարգիս Խանդանյանը՝ ԽՎ-ում

Հարևանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ. Սարգիս Խանդանյանը՝ ԽՎ-ում

Հարևանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ, և Հայաստանի կառուցողական մոտեցումը հաճախ չի հանդիպում համանման դիրքորոշման Ադրբեջանի կողմից: Այս մասին ընդգծել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանի լիագումար նիստում: «Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագան կարող է լինել խաղաղ և կայուն, եթե տարածաշրջանի բոլոր երկրները կարողանան գտնել համակեցության բանաձև: Այս բանաձևը կօգնի մեզ ապահովել և պաշտպանել մեր անկախությունը, ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը»,-նշել է Խանդանյանը: Նա հավելել է, որ Հայաստանի կառավարությունն իր ժողովրդից ստացել է ուժեղ մանդատ` խաղաղություն բերելու իմ երկիր և հնարավոր դարձնելու խաղաղ համակեցության դարաշրջանը ապագա սերունդների համար: Հենց այդ պատճառով էլ Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում: «Ավելորդ է ասել, որ հարևանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ: Գործընթացի երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն դրան: Ցավոք, Հայաստանի կառուցողական մոտեցումը հաճախ չի հանդիպում համանման դիրքորոշման Ադրբեջանի կողմից: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել վեհաժողովին Վանկուվերի հռչակագրում իր դիրքորոշման համար: Ինչպես արդեն ասացի, մենք պետք է գտնենք մեր բոլոր հարևանների հետ համակեցության բանաձևը, և այստեղ ես ուզում եմ ընդգծել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը: Հայաստանն այս ամբողջ գործընթացի ընթացքում մի քանի դրական քայլեր է ձեռնարկել` ի ցույց դնելով իր անկեղծ հանձնառությունը երկու երկրների միջև առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Մենք հուսով ենք, որ Թուրքիան նույնպես ավելի մեծ ջանքեր կներդնի և ավելի մեծ հանձնառություն կցուցաբերի դրան, որպեսզի մոտ ապագայում կարողանանք դրական արդյունքների հասնել»,-ասել է նա:   Խանդանյանը շեշտել է՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն այլընտրանք չկա, և բախվելով բոլոր դժվարություններին ու բարդություններին` Հայաստանը շարունակելու է պահպանել խաղաղության իր քաղաքական ուղեգիծը: Պատգամավորը հույս է հայտնել, որ տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և համագործակցության մասին այս զրույցը կկարողանան շարունակել Հայաստանում կայանալիք աշնանային նստաշրջանի ընթացքում: Նա ուրախությամբ բոլորին հրավիրել է Հայաստան: «Հուսով եմ, որ մինչ այդ մենք ավելի քիչ ռազմական գործողությունների և բռնությունների ականատես կլինենք ԵԱՀԿ տարածաշրջանում»,-եզրափակել է պատգամավորը:  
15:57 - 10 հուլիսի, 2023