Գևորգ Պապոյան

Գեւորգ Հարությունի Պապոյանը (փետրվարի 11, 1987ՈւջանԱրագածոտնի մարզ) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է, «Իմ քայլը» խմբակցության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

2008թ. ավարտել է Հայաաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: 2011թ.՝ ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: Հեղինակ է մեկ ուսումնական ձեռնարկի եւ գիտական տասնյակ հոդվածների:

2008-2009թթ. աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում: 2009-2013թթ. եղել է «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ մարկետինգային հետազոտությունների մասնագետ: 2011 թվականից դասավանդում է ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնում: 2015-2018թթ.՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ մարկետինգի բաժնի ղեկավար: 2018-2019թթ.՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ փոխտնօրեն:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Գյուղատնտեսության ոլորտը կազմում է մեր ՀՆԱ-ի մոտ 9 տոկոսը. Գևորգ Պապոյան

Գյուղատնտեսության ոլորտը կազմում է մեր ՀՆԱ-ի մոտ 9 տոկոսը. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բեռլինում մասնակցել են Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին և դրա շրջանակներում կազմակերպված գյուղատնտեսության նախարարների 17-րդ համաժողովին։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։   Համաժողովին մասնակցել են շուրջ հինգ տասնյակ երկրների գյուղատնտեսության նախարարներ և 10 միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:   «Կենսազանգվածի կայուն զարգացում» խորագրով քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության, թվային տեխնոլոգիաների, կանաչ տնտեսության զարգացման և վերականգնվող ու կայուն կենսազանգվածի բնագավառների մասին։   «Գյուղատնտեսությունը միշտ եղել է Հայաստանի տնտեսության և մշակույթի հիմնաքարը։ Այսօր գյուղատնտեսության ոլորտը կազմում է մեր ՀՆԱ-ի մոտ 9%-ը: Այնուամենայնիվ, ինչպես շատ երկրներ, Հայաստանը բախվում է այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունը, բնական ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը, կենսաբազմազանության պահպանումը և պարենային անվտանգության գլոբալ խնդիրները:   Հայաստանում կենսատնտեսությունը դիտարկում ենք որպես կայուն զարգացման կենսական ուղի։ Մեր ջանքերը կենտրոնացած են ավանդական գյուղատնտեսական պրակտիկան ժամանակակից տեխնոլոգիաների հետ ինտեգրելու վրա՝ ստեղծելու հավելյալ արժեքով արտադրանք և խթանելու կայուն կենսապահովումը: Ես հավատում եմ, որ 2025 թվականին Հայաստանի կառավարությունը կհաստատի կանաչ տնտեսության և կանաչ տաքսոնոմիայի շրջանակները, ինչը համագործակցության նոր հնարավորություններ կբացի»,- նշել է Գևորգ Պապոյանը։   Նախարարն իր գործընկերներին հայտնել է, որ Հայաստանը պատիվ ունի 2026 թվականին հյուրընկալել Կենսաբազմազանության COP17-ը. «Մենք անհամբեր սպասում ենք ձեզ ողջունելու Հայաստանում՝ շարունակելու այս կարևոր քննարկումները և խորացնելու մեր գործընկերությունը»,- ասել է նա։   Համաժողովի արդյունքում ընդունվել է համատեղ կոմյունիկե` նպատակ ունենալով խթանել գյուղատնտեսական և պարենային ապրանքների առևտրի դերը կայուն գյուղատնտեսությունն ու պարենային համակարգերն ապահովելու գործում։  
17:50 - 18 հունվարի, 2025
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավար Քրիստոֆ Ալհաուզի հետ

Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավար Քրիստոֆ Ալհաուզի հետ

Աշխատանքային այցով ԳԴՀ-ում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավար Քրիստոֆ Ալհաուզի հետ։ Ասոցիացիան ընդգրկում է մի քանի տասնյակ հազար կազմակերպություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, Կառավարության աջակցության ծրագրերը, Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը և մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել գործարար հանդիպումներ Երևանում և Բեռլինում և անցնել առավել գործնական քայլերի։ Հայաստանյան այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են գերմանական ընկերությունների հետ գործարար կապեր հաստատելով կարող են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։
22:42 - 16 հունվարի, 2025
Ներկայում միջազգային գործընկերների աջակցությամբ ներդրումներ են իրականացվում զբոսաշրջային կլաստերների ընդլայնման ուղղությամբ. Գևորգ Պապոյան

Ներկայում միջազգային գործընկերների աջակցությամբ ներդրումներ են իրականացվում զբոսաշրջային կլաստերների ընդլայնման ուղղությամբ. Գևորգ Պապոյան

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր՝ հունվարի 16-ին, հանդիպել է ԳԴՀ Զբոսաշրջության դաշնային ասոցիացիայի ղեկավար Ախիմ Վեհրմանի հետ։ Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, քննարկվել են զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները և այս ուղղությամբ Գերմանիայի հետ համագործակցության նոր հնարավորությունները։ Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը նպատակադրված է զարգացնելու զբոսաշրջության ոլորտի ներուժը համակարգված ներդրումների և ենթակառուցվածքների զարգացման միջոցով և ներկայում միջազգային գործընկերների աջակցությամբ կարևոր ներդրումներ են իրականացվում զբոսաշրջային կլաստերների ընդլայնման ուղղությամբ։   Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում զբոսաշրջության ոլորտի գրավչության բարձրացմանը, Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի, ինչպես նաև զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավմանը։   Երկուստեք ընդգծվել է, որ երկու ուղղություններով խմբային այցելությունները ակտիվացնելու համար կարևոր է խրախուսել համագործակցությունը համապատասխան զբոսաշրջային ընկերությունների և ասոցիացիաների միջև։ Այս համատեքստում կողմերը դիտարկել են մասնավոր հատվածի և ԶԼՄ ներկայացուցիչների փոխճանաչողական այցերի կազմակերպման հնարավորությունները։
20:04 - 16 հունվարի, 2025
Հայ-գերմանական համաձայնագիր՝ Էներգետիկայի ոլորտում զարգացման ծրագրերի համար
 |hetq.am|

Հայ-գերմանական համաձայնագիր՝ Էներգետիկայի ոլորտում զարգացման ծրագրերի համար |hetq.am|

hetq.am: Հայաստանի և Գերմանիայի միջև ֆինանսական համագործակցության համաձայնագիր կստորագրվի։  «Հայաստանը շահագրգռված է ընդլայնել և ամրապնդել Գերմանիայի հետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով»,- նշում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հիմնավորման մեջ:   Ըստ նախարարի՝ կնքվելիք համաձայնագիրը իրավական շրջանակ կապահովի առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի կնքման համար։ Համաձայնագրով նախատեսվում է Վերականգնման վարկերի բանկից ստանալ մինչև 26 մլն եվրո վարկ՝ վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացման ծրագրի համար։ Նաև ՝մինչև 2 մլն եվրո դրամաշնորհ՝ նշված ծրագրի իրականացման և խորհրդատվության միջոցառումների համար։ Բացի այդ՝ Գերմանիայի կառավարությունը Հայաստանի կառավարությանը հնարավորություն է ընձեռում ստանալ մինչև 40 մլն եվրո արտոնյալ վարկ վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացման հաջորդ փուլի ծրագրի համար։ Ինչպես նաև՝ 1 մլն եվրո դրամաշնորհ՝  նշված ծրագրի իրականացման և խորհրդատվության միջոցառումների համար։ Այս վերջին կետը կարող է հնարավորություն լինել ոչ թե հենց մեր պետության, այլ Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուների համար։ Ըստ հիմնավորման՝ Վերականգնման վարկերի բանկն ազատվում է հարկերից, որոնք ՀՀ-ում ենթակա են վճարման՝ կապված նախագծում նշված ծրագրերի կամ պայմանագրերի կնքման և իրականացման հետ։
12:34 - 16 հունվարի, 2025
Անդրադարձ է կատարվել Չաբահար նավահանգստում Հայաստանի ներկայացվածության հնարավոր հեռանկարներին

Անդրադարձ է կատարվել Չաբահար նավահանգստում Հայաստանի ներկայացվածության հնարավոր հեռանկարներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 14-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, դրանք պահպանելու և խորացնելու համար անհրաժեշտ է ակտիվացնել գործնական քայլերը առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու ուղղությամբ: Այնուհետև կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում փոխգործակցության առավել հեռանկարային ուղղությունները։ Այս համատեքստում հատկապես կարևորվել են արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նախարարը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում գործող պետական աջակցության գործիքակազմը և պատրաստակամություն հայտնել խրախուսելու ՀՀ-ում օտարերկրյա ներդրումային ծրագրեր իրագործելու գործընթացը։ Գևորգ Պապոյանն իր խոսքում կարևորել է պարբերաբար գործարար համաժողովների կազմակերպումը` երկու երկրների մասնավոր հատվածների կապերի խթանման, ապագայում համատեղ ծրագրերի իրականացման և սերտ փոխգործակցության հաստատման համար:Հայաստանի և Իրանի զբոսաշրջային ներուժի մասին իրազեկվածության բարձրացման և երկու պետությունների միջև զբոսաշրջային այցելությունների աճի խրախուսման նպատակով առաջարկվել է կազմակերպել երկու երկրների լրատվամիջոցների ճանաչողական այցեր։ Անդրադարձ է կատարվել նաև ԻԻՀ Չաբահար նավահանգստում Հայաստանի ներկայացվածության հնարավոր հեռանկարներին։
12:50 - 14 հունվարի, 2025
Որևէ պարագայում չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Պապոյանը՝ շուկաների դիֆերսիֆիկացման մասին
 |1lurer.am|

Որևէ պարագայում չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Պապոյանը՝ շուկաների դիֆերսիֆիկացման մասին |1lurer.am|

1lurer.am: Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով: Մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախությունն այն է, երբ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից, և բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Կառավարության որոշմանը: «Մենք կդառնանք մի պետություն, որ եթե մեզ հետ ինչ-որ բան պատահի, այլ երկրների տնտեսությունների հետ էլ բան կպատահի, և այդ դեպքում մեզ հետ ոչ մի բան չի պատահի: Դա նշանակում է՝ դու պետք է մրցունակ ապրանքներ արտադրես և արտահանես աշխարհի տարբեր տեղեր… Հետևաբար պետք չէ փոխարինել (ԵԱՏՄ-ԵՄ ընտրության մասին է խոսքը- խմբ.), պետք է ծավալները այստեղ պահել՝ ԵԱՏՄ-ում, ավելացնել, մեծացնել, մյուսների հետ էլ ավելացնել ու մեծացնել… Այս առումով առևտրային թիվ 1 գործընկերը ԱՄԷ-ն է: Մեր առևտրային խոշոր գործընկերների մեջ Ռուսաստանի հետ կա Չինաստան, ԵՄ և այսպես շարունակ»,- ասաց նա: Ըստ նախարարի՝ ԱՄԷ-ի հետ Հայաստանի ապրաքաշրջանառությունը 40 տոկոսից ավելի է դարձել, հում ոսկին հանած՝ ԱՄԷ-ի հետ ապրաքաշրջանառությունը 18 տոկոս է դարձել, մինչդեռ մի քանի տարի առաջ 4-5 տոկոս էր: «Հիմա սա դիվերսիֆիկացիա՞ է, թե՞ դիվերսիֆիկացիա չէ: Դիվերսիֆիկացիա է: Պետք է շարունակել. Իրանն էլ է թիրախային երկիր այդ առումով, Չինաստանը, ԵՄ-ն: ԵՄ-ի մասով, այո՛, ունենք խնդիր: ԵՄ-ի մասով ամենամեծ պրոբլեմն այն է, որ նախկինում մենք համարվում էինք ցածր եկամուտներով երկիր, օգտվում էինք GSP+ -ի արտոնություններից, այսինքն՝ մաքսատուրք չէինք տալիս կամ քիչ էինք տալիս: Հիմա համարվում ենք միջին եկամուտներով երկիր, համարյա 8500 դոլար է 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն, և 8500 դոլարի պարագայում GSP+ արտոնությունից զրկվել ենք»,- ասաց նա: Նախարարը նկատեց, որ այս պարագայում որոշ ոլորտներում, օրինակ՝ տեքստիլի, որոշակի դժվարություններ առաջացել են, սակայն փորձում են այդ ոլորտներին աջակցել, որպեսզի մրցունակություն ապահովվի, և պատմականորեն ԵՄ-ում ձևավորված շուկաները չկորցնեն:
14:10 - 13 հունվարի, 2025
ՀՀ կառավարությունը մշակում է սպանդանոցային մորթի անվճար իրականացման ծրագիր |armenpress.am|

ՀՀ կառավարությունը մշակում է սպանդանոցային մորթի անվճար իրականացման ծրագիր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունն էականորեն աջակցելու է շարժական և շարժական-մոդուլային սպանդանոցներ ձեռք բերող տնտեսվարողներին և նրանց ծառայություններից օգտվող ֆերմերներին: Մշակման փուլում է նաև սպանդանոցային մորթի անվճար ծառայության ներդրման ծրագիրը:  Այս մասին 2024 թվականի ամփոփմանը նվիրված ասուլիսում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:  Նա նշեց, որ կառավարությունը բարելավել է շարժական և շարժական-մոդուլային սպանդանոցների ձեռքբերմանը միտված լիզինգային ծրագրերը:  «Մոտավորապես 20 մլն դրամ է շարժական մեկ սպանդանոցի արժեքը, որի ձեռքբերման համար պետք է կատարել 20 տոկոս կանխավճար, այսինքն՝ մոտ 4 մլն դրամ: Դրանից 3.6 միլիոնը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է տալիս, 400 հազարն՝ անհատը: Այսինքն, առաջին ներդրումը 400 հազար դրամ է: Հետո տնտեսվարողը պետք է մարի 16 մլն դրամը: Իսկ այդ գումարի տոկոսները նույնպես փակելու է կառավարությունը: Իրեն մնում է մորթն անել և այդ շահույթից իր գումարը վճարել: Տարբեր գնահատականներով՝ դա 5-6 տարվա փոխարեն հնարավոր է անել 1-2 տարում: Այսինքն, դա շատ շահութաբեր է»,- հայտնեց նախարարը: Կառավարությունը փոխհատուցելու է նաև սպանդանոցային ծառայությունների մատուցման արդյունքում տնտեսվարողների մոտ գոյացող ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարը: «Սպանդանոցային մորթի պայմաններում տնտեսվարողներն անցնում են ԱԱՀ-ի շեմը և ստացվում էր, որ սպանդանոցային մորթի պարագայում ապրանքի գինը մոտավորապես 15 տոկոսով ավելի թանկ է լինում, քան ոչ սպանդանոցային մորթի դեպքում կամ այն սպանդանոցների, որոնք ԱԱՀ-ի շեմը չեն անցնում: Այդ տոկոսը փոխհատուցում ենք և արդյունքում գինը իջնում է: Այսինքն, այդպիսի խնդիր այլևս չկա»,- նշեց Գևորգ Պապոյանը:  Նրա խոսքով՝ հիմա մշակման փուլում է ծրագրի մեկ այլ բաղադրիչ, որը նախատեսում է սպանդանոցային մորթի անվճար ծառայության մատուցում: «Այսինքն, գյուղացին, ֆերմերը այլևս չի վճարելու սպանդանոցային մորթի համար: Մորթն իրականացնելու է անվճար, և մենք փոխհատուցելու ենք այդ մորթի գումարն, իհարկե, միջինացված արժեքի չափով: Այսինքն, այդ հարցը նույնպես լուծում ենք»,- հայտարարեց նախարարը:            
14:03 - 13 հունվարի, 2025
«Խաղաղության խաչմերուկի» գործարկման պարագայում «չոր նավահանգիստը» դառնալու է տարածաշրջանային-տրանսպորտային լրջագույն հաբ. Պապոյան
 |1lurer.am|

«Խաղաղության խաչմերուկի» գործարկման պարագայում «չոր նավահանգիստը» դառնալու է տարածաշրջանային-տրանսպորտային լրջագույն հաբ. Պապոյան |1lurer.am|

1lurer.am: Շիրակի «չոր նավահանգիստ» ծրագիրը տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է անցել, և արդյունքում կարող ենք արձանագրել, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման, իրականացման և խաղաղության հաստատման պարագայում այս ծրագիրը խիստ իրագործելի է, և այդ պարագայում «չոր նավահանգիստը» դառնալու է տարածաշրջանային-տրանսպորտային լրջագույն հաբ: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նա ընդգծեց՝ ոչ միայն քաղաքական ուղերձների մեջ, այլև գործի մեջ պատրաստվում են իրականացնել «Խաղաղության խաչմերուկը»: ««Խաղաղության խաչմերուկը» փաստացի միայն գաղափարախոսություն չէ, այլ նաև կոնկրետ ծրագիր է, և այդ կոնկրետ ծրագիրը ենթադրում է առաջին հերթին Հյուսիս-հարավ ճանապարհի գործարկում, Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցում, և, գիտեք, որ Հյուսիս-հարավն այս պահին ընթացքի մեջ է»,- ասաց Պապոյանը՝ նշելով, որ երկրորդ փուլում այն ենթադրում է երկաթուղային ցանցի զարգացում: Պապոյանը նաև տեղեկացրեց, որ ակնկալվում է նաև ավելի խորքային տեխնիկատնտեսական հետազոտություն պատվիրել՝ կապված վերջինիս տնտեսական արդյունքների վերջնական հաշվարկի հետ: «Այս պարագայում լրացուցիչ ներդրումները կլինեն մոտավորապես 50 մլն դոլար, և տարբեր ընկերությունների հետ այդ քննարկումներն ընթանում են: Բնականաբար, սա մի գործընթաց է, որը պետք է զուգակցվի «Խաղաղության խաչմերուկ» պրոցեսի հետ»,- ասաց նա:
11:48 - 13 հունվարի, 2025
Գևորգ Պապոյանը մաղթել է, որ 2025-ը լինի տնտեսական աճի, աննահանջ առաջընթացի և բարեկեցության տարի

Գևորգ Պապոյանը մաղթել է, որ 2025-ը լինի տնտեսական աճի, աննահանջ առաջընթացի և բարեկեցության տարի

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ամանորյա ուղերձ է հղել, որում նշվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ,  Տարեմուտի նախաշեմին, ամփոփելով կատարված աշխատանքը, ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել, որ մեր երկրի տնտեսության համար 2024 թվականը հաջողված էր: Տարվա ընթացքում գրանցված բարձր ցուցանիշներն ամրապնդեցին այն լավատեսությունը, որ իրապես կայուն նախադրյալներ են ստեղծվել տնտեսական հետագա շարունակական զարգացման համար: Տնտեսական կայուն առաջընթացն ապահովելու նպատակով 2025 թվականին պետությունը կշարունակի օժանդակության ողջ գործիքակազմով աջակցել տնտեսավարողներին` իրենց գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու և արտադրական գործընթացներն ընդլայնելու ու խորացնելու համար: Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք բացահայտել մեր իրական ներուժն ու հասնել նոր բարձունքների։ Թող 2025 թվականը Հայաստանի համար լինի խաղաղության, նոր մտահղացումների, տնտեսական աճի, կայունության, հաջողված ձեռնարկումների, աննահանջ առաջընթացի և բարեկեցության տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
17:53 - 31 դեկտեմբերի, 2024
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի ամանորյա ուղերձը

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի ամանորյա ուղերձը

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ամանորյա ուղերձ է հղել, որում ասված է․   «Տարեմուտի նախաշեմին, ամփոփելով կատարված աշխատանքը, ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել, որ մեր երկրի տնտեսության համար 2024 թվականը հաջողված էր: Տարվա ընթացքում գրանցված բարձր ցուցանիշներն ամրապնդեցին այն լավատեսությունը, որ իրապես կայուն նախադրյալներ են ստեղծվել տնտեսական հետագա շարունակական զարգացման համար:   Տնտեսական կայուն առաջընթացն ապահովելու նպատակով 2025 թվականին պետությունը կշարունակի օժանդակության ողջ գործիքակազմով աջակցել տնտեսավարողներին` իրենց գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու և արտադրական գործընթացներն ընդլայնելու ու խորացնելու համար: Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք բացահայտել մեր իրական ներուժն ու հասնել նոր բարձունքների։   Թող 2025 թվականը Հայաստանի համար լինի խաղաղության, նոր մտահղացումների, տնտեսական աճի, կայունության, հաջողված ձեռնարկումների, աննահանջ առաջընթացի և բարեկեցության տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
16:33 - 31 դեկտեմբերի, 2024
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել է Գյումրու Կումայրի պատմական փողոցների վերակառուցման աշխատանքներում առկա թերությունների շտկումը

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել է Գյումրու Կումայրի պատմական փողոցների վերակառուցման աշխատանքներում առկա թերությունների շտկումը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Գյումրու Կումայրի պատմական փողոցների վերակառուցման աշխատանքներում առկա թերությունների շտկմանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:   Օրեր առաջ նախարարը Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում արձանագրել էր, որ վերակառուցվող փողոցներից որոշներում էլեկտրական հենասյուների վիճակը չի համապատասխանում զբոսաշրջային միջավայրին, հետևաբար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել դրանց բարեկարգման ուղղությամբ։   Քննարկման արդյունքում որոշվել է ձևավորել աշխատանքային խումբ, նախանշվել է քայլերի հաջորդականությունը և կատարվել աշխատանքի բաժանում, որպեսզի սեղմ ժամկետներում արդյունավետ լուծումներ գտնվեն ծանրաբեռնված հենասյուների ապամոնտաժման և նորերի տեղադրման համար։   Նախարարն ընդգծել է, որ զբոսաշրջային պատշաճ միջավայրն ապահովելուն զուգընթաց պետք է հաշվի առնել բնակիչների պահանջները և խստորեն հետևել անվտանգության կանոններին։   Քննարկմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, հիմնադրամի փոխտնօրեն Արմինե Մուրադյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչները և այլ գործընկերներ։   Գյումրիի պատմական կենտրոնի մի քանի փողոցների վերակառուցման ծրագիրն իրականացվում է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով», որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից ՀՀ-ին տրամադրված վարկային միջոցներով ու կառավարության համաֆինանսավորմամբ։
17:54 - 24 դեկտեմբերի, 2024
Պապոյանն ու Անդրեաս Վիմմերը քննարկել են ՀՀ ֆինանսական շուկայի և ներդրումային միջավայրի զարգացմանն առնչվող հարցեր

Պապոյանն ու Անդրեաս Վիմմերը քննարկել են ՀՀ ֆինանսական շուկայի և ներդրումային միջավայրի զարգացմանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա» կենսաթոշակային ֆոնդի փոխնախագահ Անդրեաս Վիմմերին և խորհրդի անդամ Կառլոս Մենդես դե Վիգոյին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:   «Ցե-Կվադրատ Ամպեգան» ավելի քան 10 տարի է՝ կառավարում է կենսաթոշակային և ներդրումային ֆոնդեր Հայաստանում:   Ընկերությունը ծառայություններ է մատուցում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին, ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողներին:   Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկայի և ներդրումային միջավայրի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։   Կողմերն անդրադարձել են «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի գործունեությանը և կառավարվող ֆոնդերի կատարողականին։   Ներկայացվել են նաև կենսաթոշակային հաշվիչի նորարարական առանձնահատկությունները, կենսաթոշակային հաշիվների կատարելագործմանն ուղղված քայլերը։   Անդրադարձ է կատարվել կրթական ծրագրերի միջոցով հասարակության ֆինանսական գրագիտության խթանմանը։   Երկուստեք կարևորվել են ընկերության մոտեցումները, որոնք ուղղված են Հայաստանի կապիտալի շուկայի և ֆինանսական էկոհամակարգի հետագա զարգացմանը։
19:31 - 19 դեկտեմբերի, 2024
Գևորգ Պապոյանը՝ հեղուկ գազի գնի թանկացման և Լարսում իրավիճակի մասին
 |1lurer.am|

Գևորգ Պապոյանը՝ հեղուկ գազի գնի թանկացման և Լարսում իրավիճակի մասին |1lurer.am|

1lurer.am: Լարսի հետ կապված իրավիճակը գնալով լավանում է: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Եթե մոտավորապես 4200 մեքենա կար 3-4 օր առաջ այնտեղ, որից 1000-1200-ն էր հայկական մեքենա, հիմա՝ երեկվա դրությամբ, այնտեղ հայկական մեքենաների թիվն իջել-հասել է մոտ 700-800-ի»,- ասաց նախարարը՝ նշելով, որ սա և՛ գնացողներին, և՛ եկողներին է վերաբերում: Պապոյանը նաև նշեց՝ խնդիրը, այնուամենայնիվ, խրթին է, որովհետև կարող է երեկոյան ձյուն գալ, և 700 մեքենան 1 օրում դառնա 1500 մեքենա: Նախարարը տեղեկացրեց՝ Լարսի խցանումների մասով խոսել է պատասխանատուների հետ, խնդիրը նաև տեխնիկական է եղել: «Ձյունը եկել էր, մաքրել էին և ձյունը ճանապարհի եզրերին էին լցրել: Եթե այն ժամանակ 3-4 մեքենա էր անցնում, հիմա՝ 1-2, այսինքն՝ նեղացել էր ճանապարհը»,- ասաց նա: Հարցին՝ հեղուկ գազի թանկացումը Լարսի ճանապարհի հե՞տ էր կապված, Պապոյանը պատասխանեց՝ գործոնները բազմաթիվ են, որոնք ազդում են հեղուկ գազի գնի աճի վրա՝ տրանսպորտի լոգիստիկ խնդիր, այլ տեղում գների փոփոխություն և այլն:
14:15 - 12 դեկտեմբերի, 2024
«Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հեռացումը շատ տրամաբանական էր, հանրային մարդիկ պետք է բարոյական զսպվածություն ունենան»․ Պապոյան
 |aravot.am|

«Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հեռացումը շատ տրամաբանական էր, հանրային մարդիկ պետք է բարոյական զսպվածություն ունենան»․ Պապոյան |aravot.am|

aravot.am: «Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի՝ ՔՊ-ից հեռացումը շատ տրամաբանական եմ համարում, եւ անթույլատրելի եմ համարում երկրին, պետությանը, ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկատվությունները, որոնց պաշտոնյան ի պաշտոնե տիրապետում է՝ հրապարակելը»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ Հարցին, թե նորմա՞լ էր պատգամավորի հեռախոսի պարունակությունը ՔՊ վարչության նիստում հրապարակելը, Պապոյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ բոլոր քաղաքական գործիչները, հանրային մարդիկ պետք է որոշակի զսպվածություն, այդ թվում բարոյական զսպվածություն պետք է պահեն։ Քաղաքականությունը նաեւ ենթադրում է լրացուցիչ պատասխանատվություն»։
14:04 - 12 դեկտեմբերի, 2024