Իրաք

Իրաքը (պաշտոնական անվանումը՝ Իրաքի Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Ասիայում։ Ըստ պետական կառավարման համակարգի՝ դաշնային խորհրդարանական հանրապետություն է, որը կազմված է 19 նահանգներից եւ մեկ ինքնավար շրջանից (Իրաքի Քուրդիստան)։

Տարածքի մեծությամբ աշխարհում 58-րդն է՝ 438,317 կմ²։ Հյուսիսից սահմանակից է Թուրքիային, արեւելքից՝ Իրանին, հարավարեւելքից՝ Քուվեյթին, հարավից՝ Սաուդյան Արաբիային, հարավարեւմուտքից՝ Հորդանանին եւ արեւմուտքից՝ Սիրիային։

Մայրաքաղաքը եւ ամենախոշոր քաղաքը Բաղդադն է։ Իրաքում բնակվում են ամենատարբեր էթնիկ ծագում ունեցող ժողովուրդներ՝ արաբներ, քրդեր, ասորիներ, թուրքմեններ, շաբաքներ, եզդիներ, հայեր, մանդեյիներ, ադիգեներ, գնչուներ։ Պետության 37 միլիոն բնակչության 95%-ը մուսուլման է, սակայն կան նաեւ քրիստոնյաներ, յարսաններ, եզդիներ, մանդեականներ։ Իրաքի պետական լեզուներն են արաբերենն ու քրդերենը։

Ուժով և պատերազմով հարցեր չեն լուծում, պետք է կանգ առնել․ ՀՀ նախագահը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
 |armenpress.am|

Ուժով և պատերազմով հարցեր չեն լուծում, պետք է կանգ առնել․ ՀՀ նախագահը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները՝ շեշտելով, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ նախագահը թեմային անդրադարձավ Բաղդադի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները։ «Մի կարևոր սկզբունք կա, հարևանների հետ պետք է ապրել խաղաղ։ Հիմա ինչ-որ գործընթացի արդյունքում ստեղծվել է առճակատում։ Դա չի կարող շարունակվել, պետք է կանգնել։ Մենք հիմա առաջարկում ենք կանգնել և իրար հետ խոսել։ Սկզբում, միգուցե, միջնորդների միջոցով։ Ավելի շուտ՝ մենք հիմա խոսում ենք հենց միջնորդների միջոցով։ Ամենացավոտ հարցերի մասին պետք է խոսել։ Կա շատ ծանր պատմություն՝ տասնյակ հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր անհետ կորածներ` երկու կողմերից, տարածքային որոշակի խնդիրներ։ Մենք վստահ ենք, որ ցանկության դեպքում բոլոր հարցերը լուծելի են։ Հիմա մենք այդ ճանապարհին ենք»,- մանրամասնեց նախագահը՝ նկատելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երկու շաբաթ առաջ հանդիպել են Մյունխենում, փետրվարի 28-ին Բեռլինում հանդիպելու են նաև երկու երկրների ԱԳ նախարարներ։ Խաչատուրյանն ընդգծեց, որ սեղանին կա խաղաղության պայմանագրի փաստաթղթի նախագիծ, որի շուրջ կողմերը հիմա փորձում են ընդհանուր համաձայնության գալ։ «Սա է ճանապարհը․ ուժով, պատերազմով հարցեր չեն լուծում։ Մենք սա հասկանում ենք, հույս ունեմ, որ Ադրբեջանում էլ են հասկանում։ Մեր առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հենց այդ տրամաբանության մեջ է»,- նշեց ՀՀ նախագահը։
14:58 - 28 փետրվարի, 2024
Տարածաշրջանի խնդիրների լուծումը տեսնում ենք բանակցությունների միջոցով հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ճանապարհով. ՀՀ նախագահ

Տարածաշրջանի խնդիրների լուծումը տեսնում ենք բանակցությունների միջոցով հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ճանապարհով. ՀՀ նախագահ

Հայաստանը դժվարություններ ունի Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ, սակայն տրամադրված է տարածաշրջանային խնդիրները լուծել բացառապես բանակցությունների միջոցով։ Բաղդադի համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը պատկերացնում տարածաշրջանային հակամարտությունների լուծումը։ «Մենք դժվարություններ ունենք մեր տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու հարցում։ Մեր չորս հարևաններից երկուսի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մեր սահմանները փակ են, Իրանի ու Վրաստանի հետ ունենք բարեկամական հարաբերություններ, բաց սահմաններ, առևտուր, փոխադարձ այցելություններ։ Մեր տարածաշրջանի խնդիրների լուծումը մենք տեսնում ենք բանակցությունների միջոցով մեր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ճանապարհով»,- նշեց Խաչատուրյանը։ Այս համատեքստում ՀՀ նախագահը ներկայացրեց Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ «Նախագծի գաղափարը կայանում է նրանում, որ մենք պետք է կարողանանք Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեր խնդիրները լուծել, սահմանները բացվեն։ Եթե դա լինի, մենք մեր հարևանների հետ միասին կարող ենք դառնալ տարածաշրջանային խաղաղության խաչմերուկ»,- մանրամասնեց ՀՀ նախագահը։
13:41 - 28 փետրվարի, 2024
Վահագն Խաչատուրյանը և Իրաքի վարչապետը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի և առկա զարգացումների վերաբերյալ

Վահագն Խաչատուրյանը և Իրաքի վարչապետը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի և առկա զարգացումների վերաբերյալ

Իրաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա Ալ Սուդանիի հետ: Իրաքի վարչապետը ողջունելով Հայաստանի նախագահին նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, գնահատելի են Ձեր այցն Իրաք, Իրաքի Հանրապետության նախագահի այցելությունը ձեր երկիր, այն շարունակական հանդիպումները, որոնք տեղի են ունենում, որոնցից կառանձնացնեի Ձեր հանդիպումները Դավոսում, իմ և գործընկերոջս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ հանդիպումը Մյունխենում, որոնք ցուցիչներ են մեր երկրների սերտ հարաբերությունների և այդ հարաբերություններում առկա ներուժի հետագա առաջմղման համար»: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, ես լիովին համաձայն եմ, որ Իրաքի նախագահի այցը, որը տեղի ունեցավ անցած տարի նոյեմբերին Հայաստան, և իմ այս այցը խթան կհանդիսանան մեր երկրների հարաբերությունների զարգացման համար, վստահ եմ նաև, որ մեր հանդիպումները կիրառական նշանակություն և արդյունքներ կունենան»: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Իրաքի միջև տնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման համակարգերի, տուրիզմի, առողջապահության և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժն ու վերջինիս իրականացման ուղղությամբ քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը: Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել իրաքահայ համայնքի դերակատարությունը երկու երկրների և ժողովուրդների փոխադարձ ճանաչողության գործում, ինչը կարևոր հիմք է հարաբերությունների հետագա ամրապնդման համար: Երկուստեք շեշտվել է երկու ժողովուրդների պատմամշակութային սերտ առնչակցությունների հանգամանքը, ինչն իր նպաստն է բերում բարեկամության և գործընկերության շարունակական զարգացմանը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և առկա զարգացումների վերաբերյալ: Կողմերն ընդգծել են առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները խաղաղ բանակցային ճանապարհով և միջազգային հիմնարար իրավունքների և նորմերի գերակայության շրջանակում կարգավորելու հրամայականը:
11:20 - 28 փետրվարի, 2024
Կարողացանք համատեղ նախաձեռնել ՀՀ-ի և Իրաքի միջև հարաբերությունների զարգացման մի նոր փուլի մեկնարկը. Խաչատուրյանը՝ Իրաքի նախագահին

Կարողացանք համատեղ նախաձեռնել ՀՀ-ի և Իրաքի միջև հարաբերությունների զարգացման մի նոր փուլի մեկնարկը. Խաչատուրյանը՝ Իրաքի նախագահին

Պաշտոնական այցով Իրաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել իր պաշտոնակից՝ Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: Առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Իրաքի նախագահը ողջունելով Հանրապետության նախագահին և պատվիրակության անդամներին կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից և նշել. «Հայաստանի և Իրաքի համագործակցությունը բոլոր բնագավառներում դինամիկ զարգացում է ապրում և մենք արդեն իսկ ունենք որոշակի ձեռքբերումներ մի շարք հարցերում։ Վստահ եմ, որ Հայաստանի նախագահի պաշտոնական այցն Իրաք իր նպաստը կունենա մեր երկրների հարաբերությունների ամրապնդման գործում, վստահ եմ նաև, որ այցի շրջանակներում կլինեն արդյունավետ քննարկումներ և կգրանցվեն նոր հաջողություններ տնտեսության, մշակույթի, տուրիզմի, տեխնոլոգիական և այլ ոլորտներում փոխգործակցության խորացման հարցում»: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նշել է. «Մենք տեսնում ենք Ձեր ջերմ վերաբերմունքը մեր նկատմամբ, որը վկայում է մեր ժողովուրդների պատմականորեն ձևավորված բարեկամության մասին։ Իմ այցին նախորդել էր Ձեր այցելությունը Հայաստանի Հանրապետություն, որը շատ սպասված էր և պատմական։ Մենք այսօր պարտավոր ենք շարունակել սերտացնել մեր երկրների համագործակցությունն առավել ևս, որ դրա ներուժը կա գրեթե բոլոր բնագավառներում տնտեսության, կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։ Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ մենք կարողացանք համատեղ նախաձեռնել Հայաստանի և Իրաքի միջև հարաբերությունների զարգացման մի նոր փուլի մեկնարկը»։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի և մշակույթի ոլորտներում հայ-իրաքյան համագործակցության ամրապնդման օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների փոխգործակցության ներուժի ամբողջական կյանքի կոչման հնարավորություններին և այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացմանը։ Ընդգծվել է միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության կարևորությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքացիների համար փոխադարձաբար մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների անցկացման վերաբերյալ։ Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության և խորհրդարանական դիվանագիտության շարունակական խթանումը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մեր տարածաշրջանում առկա ընդհանուր իրադրությանն, այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային մոտեցումը տարածաշրջանում կայուն, տևական խաղաղության հասնելու հարցի շուրջ։ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հարևանների և գործընկերների հետ հաստատել բարիդրացիական ու կայուն հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգային հիմնարար սկզբունքների և իրավունքների գերակայության վրա։
17:02 - 27 փետրվարի, 2024
Իրաքի ԱԳՆ-ն կանչել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին |shantnews.am|

Իրաքի ԱԳՆ-ն կանչել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին |shantnews.am|

shantnews.am: Իրաքի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բաղդադում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին, որպեսզի նրան բողոքի նոտա ներկայացնի Իրաքի տարածքին ամերիկյան հարվածների կապակցությամբ։ Այս մասին ասվում է Իրաքի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իրաքի կառավարությունը հայտնել էր, որ երկրի տարածքին ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է 16 մարդ, վիրավորվել՝ 25-ը։ Նաև ընդգծվել է, որ Իրաքի հետ հարվածները համակարգելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը սուտ է, և ԱՄՆ օդային հարվածները ագրեսիա են։ Հիշեցնենք, որ Իրանը և Սիրիան դատապարտել էին ամերիկյան բանակի հարձակումներն Իրաքի և Սիրիայի տարածքների վրա և հանդես են եկել քննադատական հայտարարություններով։ Իրանի ԱԳՆ-ն կտրականապես դեմ է արտահայտվել Իրաքի և Սիրիայի տարածքներին հասցված ամերիկյան հարվածներին։ Իրանի արտաքին գերատեսչությունը նման միջադեպերի շարունակությունն անվանել է սպառնալիք տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար։ Սիրիայի ԱԳՆ-ն ևս հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ՝ նշելով, որ ԱՄՆ-ի հարվածները Սիրիայի արևելքում խախտում են երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ 
16:23 - 03 փետրվարի, 2024
ԱՄՆ ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել Սիրիայի ու Իրաքի տարածքներին |1lurer.am|

ԱՄՆ ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել Սիրիայի ու Իրաքի տարածքներին |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ ԶՈՒ-ն Իրաքի ու Սիրիայի տարածքներին ուղղված հարվածների արդյունքում խոցել է ավելի քան 85 թիրախ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը: ԱՄՆ-ը սկսել է հարվածներ հասցնել Սիրիայի տարածքին՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան ռազմական օբյեկտի վրա կատարված հարձակման՝ հայտնել է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի պաշտոնատար անձանցից մեկին: «Տեղական ժամանակով 16:00-ին Կենտրոնական հրամանատարության ուժերը ավիահարվածներ են հասցրել Իրաքի ու Սիրիայի ուղղությամբ. այդ հարվածներն ուղղված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մաս կազմող հատուկ նշանակության «Ալ-Քուդս»-ի և նրա հետ կապակցված խմբավորումների դեմ: ԱՄՆ ԶՈՒ-ն խոցել է ավելի քան 85 թիրախ»,- ասված է հայտարարության մեջ: Հաղորդվում է, որ գործողության մեջ ներգրավված են եղել «բազմաթիվ ինքնաթիռներ», այդ թվում՝ հեռահար ռմբակոծիչներ։ Ռմբակոծված թիրախների թվում են հրամանատարական և կառավարման կետեր, հետախուզական կենտրոններ և անօդաչու թռչող սարքերի պահեստներ, ավիահարվածների ժամանակ օգտագործվել է «ավելի քան 125 ճշգրիտ կառավարվող զինամթերք»:
10:43 - 03 փետրվարի, 2024
Իրաքի «Հեզբոլլահ»-ը «պատրաստ է պատասխանել», եթե ԱՄՆ-ն վրեժ լուծի Հորդանանում հարձակման համար
 |armenpress.am|

Իրաքի «Հեզբոլլահ»-ը «պատրաստ է պատասխանել», եթե ԱՄՆ-ն վրեժ լուծի Հորդանանում հարձակման համար |armenpress.am|

armenpress.am: Իրաքի «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորումը պատրաստ է «մեծ հեռահարության չհայտարարված զենքով» պատասխան հարված հասցնել ցանկացած ժամանակ և վայրում, եթե ԱՄՆ-ն փորձի վրեժ լուծել Հորդանանի ռազմակայանում իր երեք զինծառայողների զոհվելու համար։ Աս մասին Newsweek-ին հայտնել է խմբավորման ներկայացուցիչը: «Քաթաիբ Հեզբոլլահ»-ը հաստատում է, որ պատրաստ է պատասխան տալ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում... Խմբավորումն ունի մեծ հեռահարության չհայտարարված զենք, և մենք կարող ենք հարված հասցնել Մերձավոր Արևելքում ցանկացած ռազմակայանի», - ասել է խմբավորման ներկայացուցիչը։ Ավելի վաղ Վաշինգտոնը խոստացել էր պատասխանել հունվարի 28-ին Հորդանանի և Սիրիայի սահմանին գտնվող իր ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքի կիրառմամբ գրոհին, որի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ ավելի քան 40 ամերիկացի զինծառայող: Հունվարի 31-ին ԱՄՆ-ն հայտնել էր, որ Հորդանանում իր ռազմակայանի վրա գրոհի հետևում կանգնած է «Իրաքի իսլամական դիմադրություն» «հովանոցային» կազմակերպությունը, որի մեջ, ի թիվս այլոց, մտնում է իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորումը: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ այդ գործողությունները կարող են լինել «բազմամակարդակ, տեղի ունենալ փուլ առ փուլ և լինել շարունակական»:
13:32 - 01 փետրվարի, 2024
ՌԴ-ն ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին. ԱԳՆ
 |armeniasputnik.am|

ՌԴ-ն ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին. ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանը ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին, այնտեղ գործողությունների անցկացումը պետք է համաձայնեցվի այդ երկրների կառավարությունների հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք ուշադիր հետևում ենք այդ շրջաններում տիրող իրավիճակի զարգացումներին»,– ասաց Զախարովան։ Նա ընդգծեց, որ այլ պետությունների տարածքում ցանկացած հակաակաբեկչական գործողությունների անցկացումը թույլատրելի է միայն այդ երկրների, մասնավորապես` ՌԴ–ի բարեկամ Սիրիայի և Իրաքի կառավարությունների հետ համաձայնեցմամբ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում գտնվող օբյեկտներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ) հայտարարել են, որ հարվածները հասցվել են Իրաքում Մոսադին պատկանող լրտեսական օբյեկտներին, որոնք գտնվում են Էրբիլ քաղաքում` ԱՄՆ հյուպատոսության և ռազմաբազայի մոտ: Հարձակման են ենթարկվել նաև Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների դիրքերը: ԻՀՊԿ-ում ընդգծել են, որ հարվածները հասցվել են ի պատասխան Իրանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների:
15:36 - 17 հունվարի, 2024
Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Էրբիլի ամերիկյան հյուպատոսության մոտ գտնվող «իսրայելական թիրախների» |news.am|

Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Էրբիլի ամերիկյան հյուպատոսության մոտ գտնվող «իսրայելական թիրախների» |news.am|

news.am: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Էրբիլում՝ Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոնում գտնվող ամերիկյան հյուպատոսարանին մոտակա 8 օբյեկտի՝ ի պատասխան «ահաբեկչական վերջին հանցագործությունների։ Իրանական պետական «Tasnim» գործակալությունը, վկայակոչելով ԻՀՊԿ տարածած հայտարարությունը, հաղորդում է, որ հրթիռային հարվածներով ոչնչացվել է Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի՝ Էրբիլում տեղակայված կենտրոնակայանը, որտեղ, իրանական կողմի պնդմամբ, ահաբեկչական հարձակումներ են պլանավորվել։«ABC»-ի փոխանցմամբ՝ Էրբիլում օդային հաղորդակցությունը դադարեցվել է, քանի որ օդանավակայանը «դաժան» հարձակուման է ենթարկվել։ Կոալիցիոն ուժերը օդանավակայանի մոտ անօդաչու թռչող երեք սարք են խոցել, գրում է «Reuters»-ը։ Ամերիկացի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հայտնել են գործակալությանը, որ իրանական հրթիռային հարվածների հետևանքով ամերիկյան օբյեկտներ չեն տուժել։Իրաքի Ազգային անվտանգության ծառայությունում «ABC»-ի աղբյուրը հայտնել է, որ հրթիռակոծության հետևանքով չորս մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել, ամերիկացի զինվորականներ չեն տուժել։  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է նաև Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներ խոցելու մասին։ «Իսլամական պետությունը», հիշեցնեմ, ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման նախկին հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության չորրորդ տարելիցի օրը՝ հունվարի 3-ին, ահաբեկչական հարձակում էր իրականացրել Իրանի կենտրոնական Քերման քաղաքում, որի հետևանքով առնվազն 103 մարդ է զոհվել, ինչը Թեհրանը խոստացել էր անպատիժ չթողնել։
09:26 - 16 հունվարի, 2024